Գիրք Դատաստանի, Ա խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

ՅԱՂԱԳՍ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ ՄՏՈՂԱՑ ՅԱՅԳԻ ԸՆԿԵՐԱՑ

Եթէ մտանիցես յայգի ընկերի քոյ, կերիցես խաղող մինչեւ յագենալ անձին քոյ, բայց յամանս մի ամանիցես։

Չափս դնէ եւ իրաւունս ակամայ ողորմութեան ճշմարիտ աւրինադրութիւնս այգեգործաց, զի մի՛ տաղտկասցին, զի նոցուն կամաւք իցէ ընդ ուտելոյն եւ բառնալն, իսկ ըստ կերողին տոյժ լիցի։