Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յարեւմտից` սահմանակից է այս մասն Փոքուն Հայոց, յորմէ բաժանի ՚ի ձեռն Եփրատ գետոյ, ՚ի հիւսիսոյ` սահմանակից է մասին Վրաց. յարեւելից` մասին Պարսից. իսկ ՚ի հարաւոյ` փաշայութեան Ուրհայու, Մուսուլայ, Ճէզիրայի, եւ Շէհրիզուրայ: ՚Ի 15 հին նահանգաց Մեծին Հայոց` յայսմ մասին անկանին արեւմտեան մասն ինչ Գուգարաց, Տայք, Բարձր Հայք. արեւմտեան մասն Արարատայ. Չորրորդ Հայք, Տուրուբերան, Մոկք, Աղձնիք, եւ արեւմտեան մասն Վասպուրականի: Իսկ այժմ բաժանի ՚ի վեց էյալէթս, զորս մեք կոչեմք նահանգ. որք են:

ա. Էրզիռում.

բ. Պայազէտ.

գ. Կարս.

դ. Ախլցխա.

ե. Վան.

զ. Տիարպէքիր.