Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Անկանի առ ծոցով Միջերկրական ծովուն` որ այժմ յանուն սորա անուանի, իսկ ՚ի նախնումն կոչէր յանուն Իսսուս քաղաքին. եւ ՚ի ժամանակս Ռուբինեաց կոչէր ծոց Հայոց. ունի աղէհանքս` ուստի սփռի ՚ի շրջակայ սահմանս: Բերդաքաղաք ոորա է բրդանման ամբարձել առ ծովեզերք, միով օթեւանաւ հեռի ՚ի Թէլիհամտունէ հանդէպ Կիպրոս կղզւոյն, բազում երթեւեկութիւն վաճառականաց գոյ աստէն. զբերդ սորա նորոգել ասեն սուլդան Միւլէյմանայ. յորում են պահնակ զօրականք. այլ եւ իջեւան շինել ՚ի նմա:

Գաւառտգուլազ: Իջեւան այսինքն Խան ՚ի մէջ Այասայ եւ Մսիսոյ մօտ ՚ի ծով. ուր օթագայի կարաւանն. որ ՚ի հնումի թուի լինել Գասդապալա կամ Գասդապազում տեղին:

Գարանլը գափու: Է կամար ինչ շինեալ ՚ի Սեաւ քարանց որոյ վասն կոչեցաւ յայս անուն, հեռի է ՚ի Գուռագուլազէն իբրեւ միով ժամաւ կառուցել ՚ի ճանապարհին որ հատեալ է յապառաժուտ լերին:

Էօզէրլիկ: Իջեւան բերդանման որոյ իշխան ունի իշխանութիւն երկու գուզլու փաշայի, ունի ընդ իւրեւ իբր 500 հեծելազօրս ՚ի պահպանութիւն շրջակայ սահմանաց առ ահի աւազակաց` որք յաճախել են անդ յոյժ: