Գիրք Դատաստանի, Ա խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

ՅԱՂԱԳՍ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՊՂԾՈՒԹԵԱՆ

Քահանայ թէ ի պղծութեան գտանիցի, եւ իրքն յայտնեսցին, եւ խոստովան ոչ լինիցի, եւ յայտնապէս յանդիմանել ոք ոչ կարէ, ի կամս նորա թողցեն լինել եւ չլինել եւ եպիսկոպոսին։ Նոյն կանոն եւ սարկաւագաց է։

Խրատէ եկեղեցականաց եւ ժողովրդականաց յինքեանս զայնպիսիսն թողուլ եւ յեպիսկոպոսն, զի նոքա են դատաւորք քահանայից եւ սարկաւագաց։