Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԺԴ. * Յայնմ ժամանակի ոչ սակաւ ինչ խռովութիւն լինէր ի մէջ Յունաց աշխարհին ի կողմանս կողմանս * յուզախնդիրք ելանէին դեսպանս արձակէին թերեւս ուրեք գտանել կարասցեն։ 2  Յայնմ ժամանակի գայր հասանէր դեսպան առ Տրդատ արքայ Հայոց մեծաց եւ յանդիման լինէր թագաւորին ի Վաղարշապատ քաղաքի։ 3  Եւ իբրեւ մատոյց զհրովարտակն՝ * առ ի ձեռանէ նորա խնդալով։ 4  Եւ էր պատճէն հրովարտակին աւրինակ զայս.
       «Ինքնակալ կայսր Դիոկղետիանոս առ սիրելի եղբայր աթոռակից մեր Տրդատ ողջոյն։
       5  Գիտութիւն լիցի եղբայրութեանդ քում նիզակակցի մերում վասն չարեացս որ անցանենն ընդ մեզ հանապազ ի մոլար աղանդէս քրիստոնէից * զի յամենայնի դսրովեալ լինի տէրութիւնս * մեր * յուխտէ նոցա եւ արհամարհեալ լինի արքայութիւնս մեր ի նոցանէ եւ ինչ համեստութիւն ոչ գոյ ի նոսա։ 6  Զի ինքեանք զմեռեալ ոմն զխաչեալ պաշտեն * եւ փայտի երկիր պագանեն եւ զոսկերս սպանելոցն պաշտեն որ զիւրեանց մահն որ վասն Աստուածոյն իւրեանց է ՝ փառս եւ պատիւս համարին։ 7  Եւ ի մերոց արդար աւրինացս դատապարտեալ լինին * վասն զի * եւ զմեր զնախնիսն զառաջին հարսն զթագաւորսն դառնացուցեալս ձանձրացուցին * զի մեր սուրքս բթեցան եւ նոքա ոչ զարհուրեցան ի մեռանելոյ ։ 8  Զի * ինքեանք զհետ Հրէի * ուրումն խաչելոյ մոլորեալ են եւ զթագաւորս անպատուել ուսուցանեն * եւ գլխովին իսկ զպատկերս դիցն զաստուածոց անարգել ուսուցանեն։
       9  Նա եւ զլուսաւորացդ զաւրութիւն զարեգական * եւ զլուսնի աստեղաւքդ հանդերձ՝ առ ոչինչ համարին նա եւ արարած առնեն * այնր խաչելոյ։ 10  Եւ գլխովին զպատկերս դիցն աստուածոց անարգել ուսուցանեն եւ զաշխարհս ամենայն փոխեցին ի պաշտամանէ դիցն * մինչեւ զի եւ զկանայս անգամ յարանց եւ զարս ի կանանց կենդանւոյն մեկնեալս հեռացուցանեն։ 11  Թէպէտ եւ ազգի ազգի պատուհաս տանջանաց ի վերայ եդաք՝ առաւել եւս տոչորեալ յորդագոյնս տարածեցաւ աղանդ նոցա։ 12  Թէպէտ եւ բիւրապատիկ ինչ արհաւիրս սաստից արկաք * ի վերայ նոցա՝ ի * հեղումն արեան նոցա առաւել եւս * բղխեաց յորդեաց աղանդ նոցա։
       13  Դէպ եղեւ * տեսանել ինձ յաղանդոյ * ուսման նոցա * աւրիորդ մի կոյս եւ գեղեցիկ եւ կամեցայ առնուլ զնա ինձ կնութեան սակայն * եւ զայն իշխեցին խորամանգել յինէն։ 14  Եւ ոչ իբրեւ ի թագաւոր ցանկութեամբ փափաքեցին յիս եւ ոչ * ի սաստից սպառնալեաց իմոց երկեան ինչ նոքա այլ առաւել եւս վասն աղանդոյն իւրեանց՝ աղտեղի եւ պիղծ եւ գարշ համարեցան զիս * եւ սնուցիչ նորին դայեկաւն ի կողմանս ձերոյ տէրութեանդ փախուցեալս յուղարկեցին ։
       15  Արդ՝ փոյթ լիցի քեզ եղբայր մեր զի * ուր եւ իցեն զկողմամբքդ զայդոքիւք ՝ զհետս նոցա գտանել մարթասցես եւ որ ընդ նմայն իցեն դայեկաւն հանդերձ ՝ վրիժուց մահու արժանի արասցես եւ զհրապուրեալն զչքնաղագեղն ինձ ի սոյն այսրէն յուղարկեսցես ապա թէ հաճոյ թուեսցի քեզ տեսիլ գեղոյ նորա՝ այդրէն առ քեզ պահեսցես * զի ոչ երբեք գտաւ նման նմա ի մէջ Յունաց աշխարհիս ։ 16  Ողջ լեր դիցն պաշտամամբ ամենայն պատուով»։