Ստորագրութիւն հին Հայաստանեայց

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Յունարէն առ Յուստինիանոսի գրի Ասդիանինի. առ Պրոկոպիոսի շին. գ. 3. Ասդիանինիս. ՚ի նախայիշեալ ծանօթութեան եպիսկոպոսարանաց` նոյնպէս ՚ի սեռականն` Ասդիանքի'ս, ուր եւ դնի ՚ի Չորրորդ Հայս. իսկ առ Պտղոմեայ գրի` Աւսդանդիս:

Ըստ դրիցն` մերձ է ՚ի Տարօն, եւ միայն ձորով իւիք բաժանեալ յայնմանէ, որպէս ցուցանէ Խորենացին բ. 7. *Առաքէ զնոսա բնակել ՚ի գաւառն Հաշտենից, եւ ՚ի ձորն նորին Սահմանակալ` որ է արտաքոյ Տարօնոյ:

Յայս գաւառ եւ ՚ի սահմանակից ձորն բնակէին ամենայն ուստերք եւ դստերք արքային հայոց` որոց ո'չ անկանէր թագաւորել: Սկիզբն արար այսմ Վաղարշակ արքայ. որոյ քանզի բազում ուստերք էին` ո'չ պատշաճ վարկաւ ամենեցուն մնալ ՚ի Մծբին` ուր նստէր յայնժամ, այլ միայն զառաջին որդին իւր զԱրշակ պահեալ առ իւր ՚ի լինել յաջորդ թագաւորութեան, զայլսն առաքեաց աստ, թողլով ՚ի նոսա նաեւ զամենայն շէնս, հանդերձ յաւելուածով առանձին մտից եւ ռոճկաց կարգելոց յարքունուստ. *Եւ եղեւ այս (ասէ Խորենացին բ. 7. լս ձեռագրաց 8. ) յայնմհետէ եւ առ յապայ օրէնք ՚ի մէջ Արշակունեաց` միոյ որդւոյ բնակել ընդ արքայի, փոխանորդ լինել թագաւորութեանն. եւ այլ ուստերաց եւ դստերաց գնալ ՚ի կողմանս Հաշտենից յազգին ժառանգութիւն:

Զգործադրութիւն այսր օրինաց մարթ է տեսանել առ Խորենացւոյն բ. 33. կամ 36. դ. 22: Այս արքայազունք քանզի յոյժ բազմացան յաւուրս ա. Տիրանայ` զերկիրն Հաշտենից բաժանեցին ըստ մարդաթուի, եւ բազումք ՚ի նոցանէ առ պակասութեան տեղւոյ` ելեալ բնակեցան ՚ի գաւառսն Աղւոյովիտ եւ Առբերանւոյ, զորմէ տե'ս առ Խորենացւոյն բ. 59. կամ 60:

Բաց յարքայազանց որք բնակէին աստ, ունէր եւ առանձին իշխան որ յիշատակի առ Խորենացւոյն գ. 4. առ Ղազարայ, առ Մեսրոպայ, եւ առ Բուզանդայ գ. 12. Գնիթ անուն ՚ի Կամինական տոհմին, եւ ո'չ յարքայազանց:

Ոլորայ: Գիւղ` յիշատակեալ ՚ի Վարդանայ ՚ի մեկնութեան ծննդ. բ: 14. ուր եւ դնէ զակն Տիգրիսի` յասելն. *Տիգրիս որ Դկլաթ կոչի` ելանէ ՚ի Չորրորդ Հայոց ՚ի Հաշտէն գաւառէ, եւ ՚ի Գեղջէ Ոլորայ:

Գիրեհ: Գեօղ` զորմէ Յովհաննէս Մամիկոնեան. *Գնաց էջ ՚ի Հաշտեանս ՚ի Գեօղն զոր Գիրեհն կոչեն, ՚ի ջրառատ վայրսն:

Հանդիսէանք: ՚Ի Հաշտեանս դնէ նոյն Յովհաննէս Մամիկոնեան ՚ի թղթ. ճհ: Այլ մեզ անծանօթ, գեօղ ա'րդեօք, թէ այլ տեղի ինչ:

Գլուխ արձանին: *Դարձաւ (ասէ Զենոբ ՚ի թիւն ժգ. ) ՚ի գաւառն Հաշտենից, եւ եկն բանակեցաւ ՚ի Գլուխ արձանին` վասն ընդարձակութեան վայրացն: Առ նորին Զենոբայ թղթ. ձգ. ՚ի տպ. եւ ՚ի ձեռ. թուի որոշել զայս տեղի ՚ի Հաշտենից: Թերեւս նոյն է սա ընդ Արձան կոչեցեալ տեղւոյն` ուր անկաւ Արձան քրմապետ:

Մուշեղայ: Զորմէ Զենոբ ՚ի ձզ. *Էր երթեալ յանդիման նոցա իջանէր ՚ի Մուշե­ղայ Գեօղն Հաշտենից: Ուր ՚ի ձեռագրի եդեալ կայ` ՚ի Մուշեղամարդն Հաշտենից:

Կթուիճ: Ասողիկ բ. 2. կոչէ զսա Քաղաք Հաշտենից. որ ՚ի ԼԱ. նորահրամանին Յուս­տինիանոսի` եւ ՚ի նախասացեալ ծանօթութեան եպիսկոպոսարանաց` յունական հնչմամբ եւ աղճատմամբ ՚ի սեռական հոլովն կոչի Գիթարի'զոն, եւ դնի ՚ի Չորրորդ Հայս. զոր Պրոկոպիոս ՚ի գիրս շին. գ. 3. առաւել եւս որոշելով դնէ ՚ի Ասթիանինի գաւառի` որ է Հաշտեանք:

Եպիսկոպոս սորա ՚ի ժողովն Տրուղղեան յետ ամենեցուն ստորագրեաց զանուն իւր այսպէս. *Մարիանոս անարժան Եպիսկոպոս Գիթարիզացւոց ա. Հայոց գաւառին:

Ունէր բերդ ամուր եւ ընդարձակ, զոր շինեաց Յուստիանոս կայսրն ՚ի վերամբարձ տեղւոջ քաղաքին, ածեալ ՚ի նմա ջուր առատ. եւ անդր հաստատեաց դուքս, մի յերից անտի` զորս կարգեալ էր ՚ի կառավարութիւն իւրում բաժնին Հայաստանեայց:

Հեռի դնէ զսա Պրոկոպիոս ՚ի գիրս պատերազմին Պարսից բ. 24. ՚ի Թէոդոսուպօլեայ` չորից աւուրց ճանապարհաւ: