Էր
՚ի
սմա
լեառն
Մթին
կոչեցեալ,
որպէս
դնէ
Խոր
բ.
7.
կամ
ըստ
ձեռ
8:
*
Իսկ
Գուշարայ
որ
յորդւոցն
Շարայի`
ժառանգեաց
զլեառն
Մթին,
որ
է
Կանգարք:
Այլ
լերինք
սորա
էին
՚ի
վերջին
ծայր
հայոց
մերձ
՚ի
սահմանակցութիւն
Վրաց,
որպէս
իմանամք
՚ի
բանից
Ղազարայ,
առ
որում
Վախթանկ
արքայն
Վրաց
բերանով
դեսպանին
իւրոյ
ասէ
առ
զօրբ
հայոց.
*
Եւ
իմ
տեսեալ
թէ
ո'չ
եմ
կարող
կալ
առաջի,
խոյս
տուեալ
՚ի
լերինս
հայոց
մոտ
՚ի
սահմանակցութեանն
վրաց
մնամ
ձեզ:
Իսկ
ստորեւ
սոյն
այս
լերինք`
կոչին
Կանգարք`
սակս
գոլոյ
՚ի
նմին
գաւառի.
*
Անյապաղ
ամենայն
զօրքն
հայոց
առ
արքայն
վրաց
հասանէին,
եւ
բանակեալք
առ
վայր
մի
՚ի
գաւառին
Կանգարաց
դադարէին,
ուր
էր
թագաւորն
վրաց.
որպէս
ցուցանէ
զկնի: