Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

զ. Ծովք եւ Լիճք Ասիոյ:

Սեաւ ծով. ՚ի հնումն ծով Պոնտոսի, կամ Պոնտոս Եւխոբեան. Առ որով են եւրոպեան եւ ասիական թաթարք:

Կասպից ծով. ՚ի հնումն ծով Վրկանի. յն. եւ լա. Հիւրկանեան: Որ է սահման Մեծին Հայոց յարեւելից, եւ սահման Թուրքաստանու եւ մեծին Թաթարաց յարեւմտից: Ծով Միջերկրական. զոր տաճկերէն կոչեն Ագտէնիզ (Սպիտակ ծով): Է ընդ մէջ Եւրոպիոյ եւ Ափրիկոյ, բայց մասամբ իմն ձգի եւ յԱսիա:

Ծով Կարմիր. ՚ի հնումն Երիաթրեան ծով: Անջրպէտէ զԱսիա յԱփրիկոյ:

Ծով Արաբիոյ, եւ ծով Պարսից: Են մասունք Արեւելեան Ովկիանոսի, յայս անուն անուանեալ յաշխարհէն Արաբացւոց եւ Պարսից:

Ծով կամ Ովկիանոս հնդկաց: Սա եւս է մասն արեւելեան Ովկիանոսի առ Հնդկաց աւ:

Ծով Խաղաղական, կամ Ովկիանոս Արեւելեան: Է այն համատարած ծով ընդ մէջ Ասիոյ եւ Ամերիկոյ, յորում ընդ ժամանակս ժամանակս գտան մեծամեծ ցամաք երկիրք. յորմէ յոլովք կարծեցին` թէ Ամերիկա կցել է ընդ Ասիոյ առ Հիւսիսային բեւեռաւ. այլ այժմ յայտնեցաւ անջատումն նոցա ՚ի միմեանց ՚ի ձեռն նեղուցի:

Ծով սառնապատ. Ծով Թաթարաց, կամ Սկիւթացւոց: Է մասն Հիւսիսային ովկիանոսի:

Իսկ երեւելի լիճք կամ ծովակ Ասիոյ, են ծովակ Խարէզմի, կամ Արալայ. ՚ի Մեծ Թաթարս յարեւելից Կասպից ծովուն:

Լիճն Պայգալ. ՚Ի թաթարս Մոսկովաց:

Լիճն Բերկիրի, ՚ի Դիպէդ:

Ծովակն Վանայ, կամ Աղթամարայ: ՚Ի Հայաստան առ Վան քաղաքաւ:

Ծովակն Իւրմէայ: ՚Ի վերջին սահմանս հայոց մերձ ՚ի Դէվրիզ:

Եւ այլ լիճք եւ լճակք, զորս ընդ երկար լինի մի ընդ միոջէ թուել յայսմ վայրի. քանզի միայն ՚ի փոքրն Ասիա առաւել գտանին թուով քան զ40, այլ զերեւելիսն ՚ի նոցանէ ունիմք ստորագրեալ ՚ի նահանգին` յորում անկանին: