Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՖԻԶԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹԻՒՆ
Նուեր Անանիա Սուլթանշահի

 

Հասաւ մեծ ուրախութիւն`

Ֆիզիկայի քննութիւն,

Շուտով գնանք մենք ատեան,

Ֆիզիկից տալ պատասխան:

 

Ով մեզանից չգիտէ,

Չգնալ լաւ կարող է,

Այդ այնպէս մի թոյլ մեղք է,

Որ յանցանքի կարգում չէ:

 

Թէ չեն նստել գլխումդ

Ցոլացմունքը շողերին:

Ուսիր գոնէ հոսանքը,

Ինչ որ գտաւ Գալուանին:

 

Թէ ջրերի կամ օդի

Ծանրութիւնը չգիտես,

Իմացի՛ր, որ ջոկ-ջոկ տեղ

Նոքա կշռում են պէս-պէս:

 

Թէ մոռացար բեւեռը,

Միտքդ բեր այրած գօտին.

Կամ ուժաչափ գործիքը,

Դինամօմետր երկաթին:

 

Բայց թէ պրծանք այս անգամ

Գոնէ՛ կոտրած երեքով,

Այլ յաւիտեան չենք տեսնիլ

Հայլին իւրեան ֆոկուսով: