Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ներկա աշխատության համար աղբյուրագիտական հենք են հանդիսացել Մոսկվայի, Պետերբուրգի, Թբիլիսիի եւ Երեւանի արխիվներում, ինչպես եւ Մաշտոցի անվան Մատենադարանի ու Թբիլիսիի Ձեռագրերի ինստիտուտի արխիվային ու ձեռագրական հավաքածուներում պահվող մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի բազմալեզու վավերագրերը: Վավերագրերի տպագիր ժողովածուներից օգտագործվել են ԺԹ. դարի առաջին կեսին Ս. Գլինկայի խմբագրությամբ Լազարյան Ճեմարանի կողմից հրատարակված եռահատորյակը [1], Գյուտ քահ. Աղանյանցի հիմնադրած «Դիւան հայոց պատմութեան» շարքը եւ ապա Վ. Գրիգորյանի կողմից իրականացված նրա նորովի շարունակությունը [2], Ռուսական կայսրության օրենքների լիակատար հավաքածուի առանձին հատորներ [3], Կովկասի հնագրական հանձնաժողովի կազմած եւ հրատարակած մեծարժեք հավաքածուն [4], մեր մասնակցությամբ կազմված եւ ծանոթագրված հայ-ռուսական հարաբերությունների փաստաթղթերի ժողովածուն [5], Վ. Մաճարաձեի կազմած «Նյութեր ԺԸ. դարի երկրորդ կեսի ռուս-վրացական հարաբերությունների պատմության» ժողովածուն [6], Վ. Գամրեկելու կազմած եւ հրատարակած վավերագրերի ժողովածուները [7], վավերագրերի, նյութերի եւ առանձին խոշոր բնագրերի այլ հրատարակություններ [8]:

Վավերագրական սկզբնաղբյուրների անտիպ հավաքածուներից մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի հարցերի լուսաբանման համար մեծ արժեք ունեն Սանկտ Պետերբուրգի Պատմական, Մոսկվայի Ռազմա-պատմական, Հին ակտերի Կենտրոնական, Արտաքին գործերի նախարարության արխիվների հարուստ հավաքածուները: Հատկապես արժեքավոր են վերջինիս «Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ», «Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի հետ», «Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ», «Ռուսաստանի հարաբերությունները Պարսկաստանի հետ», Սենատի, Գրիգոր Պոտյոմկինի եւ այլ գործիչների անձնական հավաքածուները:

* * *

ԺԸ. դարի երկրորդ կեսի հայոց պատմության ու հայ-վրաց-ռուսական փոխհարաբերությունների խնդիրներով զբաղվել են շատ ուսումնասիրողներ, ժամանակաշրջանի պատմության լուսաբանման համար հրատարակվել են մեծարժեք հետազոտություններ ու վավերագրերի ժողովածուներ: Հայազգի հետազոտողների կողմից առանձնապես շեշտադրվել են այդ ժամանակաշրջանում հայ ազգային ազատագրական գաղափարախոսության եւ հայռուսական հարաբերությունների ծավալման պատմության հարցերը: Արժեքավոր հետազոտություններ են նվիրվել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ու քաղաքական իրավիճակի լուսաբանման խնդիրներին: Հայվրացական փոխհարաբերությունների առանձին հարցերի մասին մի շարք հրապարակումներով հանդես է եկել Ալ. Երիցյանը [9]: ԺԸ. դարի երկրորդ կեսի պատմության հարցերի համալիր ուսումնասիրման ու ներկայացման ուղղությամբ առաջին կարեւոր քայլը կատարել է բազմավաստակ հայագետ Լեոն: Լեոյին հաջողվել է ամբողջական պատկերացում ստեղծել Նադիր շահից հետո Այսրկովկասում ստեղծված իրադրության, հայ ժողովրդի կյանքում էական դեր ունեցած իրադարձությունների մասին եւ այդ հենքի վրա առաջին անգամ ներկայացնել հայ-վրացական ու հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ իր դիտարկումները [10]: Լեոն առանձին աշխատություն է նվիրել Հովսեփ Արղությանի գործունեությանը եւ դրանով իսկ իր ունեցած պատկերացումներն ու գնահատականները ներկայացրել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նշված փուլի վերաբերյալ: Հնդկահայ գաղթօջախի եւ նրանց տպագրական ու հովանավորչական գործունեության մասին առավել ընդարձակորեն նա շարադրել իր «Հայկական տպագրություն» աշխատության մեջ [11]:

ԺԸ. դարի երկրորդ կեսին հնդկահայ ազատագրական գաղափարախոսության մի շարք խնդիրների լուսաբանություններով ու իր հիմնավորումներով մեզ զբաղեցնող ժամանակաշրջանի պատմության հետազոտման բնագավառում արժեքավոր ներդրում ունի Թադեւոս Ավդալբեկյանը: Նրա բացահայտումները կարեւոր նշանակություն ստացան հայոց պատմության այդ ժամանակահատվածի հիմնավոր ուսումնասիրման գործում [12]:

ԺԸ. դարի երկրորդ կեսի հիմնախնդիրների ուսումնասիրման գործում առանձնապես մեծարժեք են ակադ. Աբգար Հովհաննիսյանի արդեն իսկ 1940-ական թթ. հրատարակած աշխատությունները, որոնց շնորհիվ կարեւոր քայլ կատարվեց ինչպես Հովսեփ Էմինի կյանքի ու գործունեության [13] եւ հայ ազատագրական ծրագրերի, այնպես էլ հայ-ռուսական, հայ-վրացական հարաբերությունների ու հարակից շատ խնդիրների խոր ուսումնասիրման առումով [14]: Աբգար Հովհաննիսյանը նշված հարցերի ուսումնասիրման համար առաջինը բացահայտեց ու շրջանառության մեջ դրեց ԽՍՀՄ կենտրոնական արխիվներում եւ Երեւանի Մատենադարանում պահվող առաջնահերթ կարեւորություն ներկայացնող անտիպ շատ վավերագրեր: Առանձնապես կարեւոր էր Ա. Ռ. Հովհաննիսյանի այն հետեւությունը, որ նա կատարեց մինչ այդ արդեն շրջանառվող դրույթին պատասխանելու համար. «իրո՞ք Ռուսական կառավարությունը ձգտում էր այդ տարիներին (իմա՝ 1780-1787 թթ. ) Անդրկովկասում կախյալ հայկական պետության ստեղծմանը, թե՞ հայկական հարցի առաջադրումը լոկ խաղաքարտ էր դիվանագիտական խաղի մեջ, որ նպատակ ուներ անդրկովկասյան այս կամ այն խանությանը պարտադրել ենթակայության» [15]: Ա. Ռ. Հովհաննիսյանը իր եզրահանգումը, որ նա թեեւ կատարել էր մանրակրկիտ հետազոտության արդյունքում, սակայն քաղաքական բռնաճնշումների տարիներին ստեղծված ծանր իրադրության մեջ [16], որոշ խմբագրումով պահպանեց գրքի նաեւ հետագա վերահրատարակման ժամանակ, այն է, թե «ռուսական դիվանագիտությունը լրջորեն զբաղվում էր այն ժամանակ Իրանին ենթակա հայկական տարածքներից (առաջին հերթին Ղարաբաղի եւ Երեւանի խանության) հայկական պետության ստեղծման հարցով, նախանշելով անգամ ապագայում վերստեղծված Հայաստանի սահմանների ընդարձակման հնարավորություն Թուրքիային ենթակա հայկական հողերի հաշվին» [17]: Այս եզրակացությունը թեեւ միանգամայն համահունչ էր 1780-ական թվականների առաջին կեսի դիվանագիտական որոշ գրագրությունների ոգուն, սակայն իր լիարժեք արդարացումը չի գտնում Ռուսաստանի ձեռնարկած իրական-գործնական քայլերի մեջ:

Կարեւոր առաջընթաց կատարվեց 1950-ական թթ.: Վ. Ռ. Գրիգորյանի «Երեւանի խանությունը ԺԸ. դ. վերջում» աշխատությունը գալիս էր հանգամանորեն ներկայացնելու այն իրավիճակը, որ ստեղծվել էր հայոց ազգային-քաղաքական զարգացման գործում էական դերակատարում վերապահված երկրամասում: Աշխատության մեջ հայկական, կամ այսպես կոչված, տեղական ծագում ունեցող սկզբնաղբյուրների լայնորեն օգտագործումով, ավելի հստակորեն էր պարզաբանվում ու հիմնավորվում ներքին ռազմա-քաղաքական իրադարձությունների ազդեցությունը ազգային-գաղափարախոսական դիրքորոշումների ձեւավորման վրա [18]:

Գ. Հ. Գրիգորյանի հեղինակած աշխատության մեջ վերլուծության են ենթարկվում Հնդկահայ միջավայում ձեւավորված հայոց ազգային-լուսավորական ու ժողովրդավարական ապագա պետական շինարարության հիմնահարցերը, ներկայացվում էր նրանց առաջադիմական բնույթը եւ խաղացած դերը հայ ազգային գաղափարախոսության ստեղծման մեջ [19]:

1960-70-ական թվականները հայ պատմագիտական մտքի կարեւոր ձեռքբերումների փուլ էր: Այդ ժամանակաշրջանում ինչպես առանձին ժողովածուներով, այնպես էլ պարբերական հանդեսներում ի թիվս Հայոց պատմության այլ հարցերի, լույս ընծայվեցին կարեւոր ուսումնասիրություններ ու վավերագրերի հրապարակումներ նաեւ ԺԸ. դարի երկրորդ կեսի հայ-ռուսական ու հայ-վրացական հարաբերությունների պատմության վերաբերյալ:

Հետազոտությունների կարեւոր ուղղվածություն արձանագրեցին Մ. Գ. Ներսիսյանի հրատարակած աշխատությունները [20], որոնցում լուսաբանվում են ռուս պետական գործիչների, մասնավորապես Ա. Վ. Սուվորովի, հետ հայազգի հասարակական քաղաքական գործիչների համագործակցության կարեւոր դրվագներ, հայազգի գործիչների մասնակցությունը Ռուս-թուրքական 1787-91 թթ. պատերազմին եւ այլն:

1964 թ. լույս ընծայած իր «Ղրիմահայ գաղթօջախի պատմություն» աշխատության մեջ Վ. Ա. Միքայելյանը ներկայացրել է Արեւմուտք-Արեւելք առեւտրական հարաբերություններում կարեւոր դերակատարում ունեցած հայկական այդ նշանավոր գաղութի ամբողջական պատմությունը, որն իր ավարտը գտավ 1778-79 թթ. Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավման պայքարում քրիստոնյա բնակչության նկատմամբ իրականացրած տեղահանման քաղաքականությամբ [21]: Այդ փաստով պայմանավորվեց Ղրիմահայոց գաղթօջախի մարումն ու նրա հենքի վրա նոր գաղթօջախի, այն է՝ Նոր Նախիջեւանի, առաջացումը:

Հայ պատմագիտության մեջ կարեւոր ներդրում էր Վ. Բարխուդարյանի «Նոր Նախիջեւանի հայկական գաղութի պատմություն» աշխատությունը, որով նշանավորվեց հայ-ռուսական հարաբերությունների եւ Ռուսաստանում հայ գաղթօջախների կայացման պատմության հիմնահարցերի մենագրական ուսումնասիրությունը: Մենագրությունը փաստորեն առաջին գիտական խոշոր ու համալիր հետազոտությունն էր, որով սկիզբ առավ Ռուսահայ, իր նշանակությամբ եզակի, գաղթօջախներից մեկի պատմության ուսումնասիրության նոր փուլը: Աշխատության մեջ համակողմանի ուսումնասիրության են ենթարկվել գաղթօջախի դերը ինչպես հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում, այնպես էլ հայոց ազգային-մշակութային ու ազգային ինքնագիտակցության զարգացման մեջ գաղթօջախի ունեցած դերի ու նշանակության հիմնախնդիրները [22]: Այնուհետեւ իրականացվեցին Ռուսաստանի հայոց հնագույն գաղթօջախ Աստրախանի [23], Գրիգորիոպոլի [24] եւ Հյուսիսային Կովկասի [25] հայկական գաղթօջախների մենագրական հետազոտությունները: Կարեւոր ներդրում էր Ֆ. Պողոսյանի իրականացրած «Դատաստանագիրք Աստրախանի հայոց» հրատարակությունը [26]:

Հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում առանձնակի տեղ ունեին Լազարյանները: Նրանց գործունեության համակողմանի հետազոտությանն էր նվիրված Վ. Ա. Դիլոյանի փաստառատ մենագրությունը [27]: ԺԸ. դարի երկրորդ կեսի մի շարք խնդիրներ արծարծված են նաեւ Վ. Ա. Դիլոյանի հաջորդ ուսումնասիրության մեջ [28]: 1978 թ. հրատարակվեց ակադ. Գ. Ա. Գալոյանի «Ռուսաստանը եւ Անդրկովկասի ժողովուրդները» աշխատությունը, որտեղ ներկայացված է նաեւ ԺԸ. դարի երկրորդ կեսին տիրող իրավիճակը [29]: Միանգամայն իրավացի էր հեղինակը, երբ Թեյմուրազ 2-րդի Պետերբուրգ դեսպանագնացության առիթով Հակոբ Շամախեցու գրած միջնորդագիր-նամակի վրա հենվելով եզրակացնում էր, թե «Հակոբ Շամախեցու խնդրանքը լիովին համընկնում էր Հովսեփ Էմինի միսիայի նպատակների հետ» [30]: Գ. Գալոյանը ներկայացնելով Հովսեփ Էմինի փորձերը՝ հայ-վրացական պետություն ստեղծելու նպատակով դեռեւս Պետերբուրգում Թեյմուրազ թագավորի հետ հանդիպումներով հայ-վրացական մերձեցում ձեւավորելու ուղղությամբ, կարծում է, թե արդեն իսկ Վրաստանում «Հերակլ 2-րդը հակված էր հավանություն տալ այդ նախագծին, բայց ստիպված էր հրաժարվել դրանից, քանի որ բուն Հայաստանում ազդեցիկ հոգեւորականությունը (մասնավորապես Սիմոն կաթողիկոսը) դեմ էր դրան՝ վախենալով պարսիկների վրեժխնդրությունից» [31]: Հայ հոգեւորականությունը այս դեպքում մեղադրվում է թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրման նպատակով հայ-վրացական համագործակցությանը դեմ լինելու մեջ, թեեւ իրականում Սիմեոն Երեւանցին դեմ էր ոչ թե ազատագրման գաղափարին, այլ վերապահ էր միայն այն գործելակերպին, որով փորձում էին հասնել դրան՝ առ այդ օգտագործելով ոչ լրջմիտ սուրհանդակների ծառայությունը: Գ. Գալոյանը անուշադիր չի թողել նաեւ ռուս-թուրքական 1768-74 թթ. պատերազմի ժամանակ գեն. Տոտլեբենի եւ Ն. Յազիկովի գործունեությունը Վրաստանում: Ռուսական արքունիքից Վրաստան առաքված գործիչները փոխանակ համագործակցությամբ ընդհանուր թշնամու դեմ պայքարի, հանձնարարություն ունեին գահընկեց անելու Հերակլին եւ նրան հեռացնելու Վրաստանից: Խոսելով Գեորգիեւյան դաշնագրի մասին, Գ. Գալոյանը դրականորեն է գնահատում այն Վրաստանի համար. «Այդ իմաստուն ակտով Հերակլ 2-րդը դրեց Ռուսաստանի հովանավորության ամուր հիմքը եւ դրանով իսկ երաշխավորեց Վրաստանի անվտանգությունը Թուրքիայի ու Պարսկաստանի էքսպանսիայից» [32]: Չնայած հեղինակը լավատեղյակ է թուրքերի կողմից Գեորգիեւյան պայմանագրի դեմ հակաքայլերի դիմելու փաստերին ու Վրաստանի կրած ավերածությանը, սակայն գրում է, թե Երեւանի ու Գանձակի խաների կողմից Հերակլի գերագույն իշխանության ճանաչումով «ինչ-որ չափով վերականգնվում էր Թամարա թագուհու ժամանակների (1181-1213) Բագրատունյաց պետության տարածքը» [33]: Նույն տեղում արձանագրվում է նաեւ, թե Գեորգիեւյան դաշնագրից հետո հայ մելիքներին, որոնք ունեին ռուսական կողմնորոշում, ցույց էր տրվում հովանավորություն [34]:

ԺԸ. դարի երկրորդ կեսի հայ-վրացական հարաբերությունների ուսումնասիրության բնագավառում իր որոշակի ներդրումը ունի Վ. Մ. Մարտիրոսյանը: Նա արժեքավոր հոդվածներ է նվիրել ինչպես Թեյմուրազ 2-րդի Ռուսաստան կատարած առաքելությանը եւ հայերի կողմից այդ առաքելությանը օժանդակելու խնդիրներին, Գեորգիեւյան դաշնագրի կնքմանն ու հայոց վերաբերմունքի դրսեւորումներին, այնպես էլ հայոց ունեցած դերակատարումին Վրաստանի առեւտրա-տնտեսական կյանքում, հայ-ռուսական հարաբերությունների մասին հայտնաբերել եւ հրապարակել է նոր վավերագրեր [35]:

Մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի խնդիրները քննարկված են նաեւ Օ. Պ. Մարկովայի աշխատության մեջ [36]: Օ. Մարկովան մեծ թվով արխիվային վավերագրեր մտցնելով գիտական շրջանառության մեջ, սակայն իր հիմնական եզրակացություններում զգալիորեն հետեւել է ռուսական պաշտոնական պատմագիտության դրույթներին՝ հաճախ արդարացում գտնելու ցարական կառավարության վարած քաղաքականության համար: Հեղինակին, սակայն, հասու չէին վրացերեն եւ հայերեն լեզուներով առկա վավերագրերն ու այլ սկզբնաղբյուրները:

ԺԸ. դարի երկրորդ կեսի պատմության շատ հարցեր իրենց լուսաբանումն են գտել նաեւ շատ ավելի լայն ժամանակաշրջանի պատմության շարադրանք ընդգրկող աշխատություններում: Ժամանակաշրջանի քաղաքական իրադարձությունների եւ հայ-ռուսական հարաբերությունների ուսումնասիրությանը նվիրված աշխատություններից նշելի են Աշոտ Աբրահամյանի [37], Ծատուր Աղայանի [38], Մանվել Զուլալյանի [39], Պ. Ա. Սեյրանյանի [40], Մ. Մ. Թելունցի [41] եւ այլոց աշխատությունները:

Նախախորհրդային շրջանի գիտնականների աշխատություններից իրենց տարողունակությամբ ու աղբյուրագիտական արժեքով առանձնանում են Ի. Շոպենի [42], Պ. Բուտկովի [43], Ն. Դուբրովինի [44], Կ. Եզյանի [45] եւ մի շարք այլ գիտնականների ուսումնասիրություններն ու հրապարակումները:

Հայ-ռուսական հարաբերությունների պատմության խնդիրներին անդրադարձել է Մ. Ա. Մուրադյանը 1920-րդ դարերի ռուսաց պատմագրության մեջ Հայոց պատմության հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակ [46]: Ներկայացնելով ռուս պատմագիտության մեջ շրջանառվող դրույթները, թե Ռուսաստանը զենք էր բարձրացրել Հայաստանի եւ Վրաստանի ազատագրման համար, Մ. Մուրադյանը իրավացիորեն եզրակացնում է, թե «Պատմագիտական ու քաղաքական տեսանկյունից մանկամտություն կլիներ անվերապահորեն ընդունել նրանց հայեցակետը, քանզի վերստին ակնհայտ է դառնում ռուս պատմաբանների կողմից ինքնակալության արտաքին քաղաքականության ջատագովման հանգամանքը» [47]:

Մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի պատմության հարցերի ուսումնասիրության համար վրաց պատմագրության մեջ եւս առկա է մեծ ծավալի մասնագիտական գրականություն, որի մեջ պետք է առանձնացնել Ալ. Ցագարելու [48], Դ. Փուրցելաձեի [49], Մ. Թամարաշվիլու [50], Ն. Բերձենիշվիլու [51], Իասե Ցինցաձեի [52], Գ. Գ. Պայճաձեի [53], Իլիա Տաբաղուայի [54], Զ. Ցքիտիշվիլու [55], Լ. Տուխաշվիլու [56], Վ. Մաճարաձեի [57], Գ. Քիքոձեի, Մ. Բուլեիշվիլու [58], Է. Օրջոնիկիձեի եւ այլոց աշխատությունները [59]: Վրացագիտության մեջ ընդհանրացած տեսակետների շարադրանքը ներկայացված է «Վրաստանի պատմության ակնարկներ» աշխատության  4-րդ հատորում [60]:

Եվրոպացի հեղինակներից նշելի են Մ. Բրոսսեի [61], Դ. Լանգի [62] աշխատությունները:

Ամերիկահայ պատմաբան Գեորգ Բուռնությանը մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի մասին անդրադարձումներ ունի իր հայտնի աշխատության մեջ [63]: Տոհմաբանության խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվել են Կիրիլ Թումանովն [64] ու Ռ. Հյուսընը [65]:

Ադրբեջանական պատմագիտության մեջ առկա են Գասի Աբդուլլաեւի [66], Հաջի Մուրադ Իբրահիմբեյլիի [67] եւ այլոց աշխատությունները, որոնք սակայն, լի են հակասական, հաճախ միտումնավոր ոչ ճիշտ եզրահանգումներով ու պնդումներով:

Մեզ զբաղեցնող ժամանակաշրջանի պատմության հարցերը քննության են առնվել նաեւ թուրք հեղինակների աշխատություններում, որոնցից են Ահմեդ Ջեւդեթը, Էնվեր Կօնուկչուն, Ալի Կեմալին եւ այլք [68]: Թվարկված աշխատություններից առավել արժեքավոր է Ահմեդ Ջեւդեթի բազմահատոր աշխատությունը: Հեղինակը լինելով թուրքական պաշտոնական պատմագրության ներկայացուցիչ, լայն հնարավորություն է ունեցել օգտագործելու Օսմանյան կայսրության արխիվային հարուստ հավաքածուն [69], որը եւ արտացոլվել է նրա շարադրանքում: Պատահական չէ, որ հրատարակվելուց հետո այն անմիջապես գրավել է հետազոտողների ուշադրությունը [70]:

Առանձին խումբ են կազմում տարբեր հեղինակների մասնակցությամբ ստեղծված հոդվածների թեմատիկ ժողովածուները [71]:

Աշխատության մեջ օգտագործված նորահայտ մի շարք վավերագրեր, որոնք ոչ միայն սերտ առնչություն ունեն ներկա աշխատության հետ, այլեւ կարող են օգտակար լինել նաեւ հետագա ուսումնասիրությունների ժամանակ, ստորեւ բերվում են«Հավելված» բաժնում:

 


 



[1]          Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа. часть I, Москва, 1833.

[2]          Դիւան հայոց պատմության, գիրք Ա - Բ. ( Թիֆլիս, 1893), Գ. ( Թիֆլիս, 1894), Դ. (1899), Ը. (1908), Թ. ( Թիֆլիս, 1911): « Դիվան հայոց պատմության ». Նոր շարք. գիրք առաջին. Ղուկաս Կարնեցի. հ. Ա., (1780-1785). Աշխատասիրությամբ Վարդան Գրիգորյանի, Երեւան, 1984, հ. Բ., Եր., 2003

[3]          Полное собрание законов Российской империи, тт. XVI, XXIII, XXV, М., 1830.

[4]          Акты собранные Кавказскою археографическою комиссиею. под ред. А. Д. Берже, т. 1, Тб., 1866.

[5]          Армяно-русские отношения в XVIII веке. 1760-1800 гг. Сборник документов. Т. IV. Под ред. акад. М. Г. Нерсисяна. Составители: А. Алексанян, В. Мартиросян, М. Нерсисян, П. Чобанян. Ер., 1990.

[6]           valerian maWaraZe. masalebi XVIII saukunis meore naxevris ruseT-saqarTvelos urTierTobis istoriisaTvis. nawili III, nakveTi I, Tb., 1988.

[7]          Документы по взаимоотношениям Грузии с Северным Кавказом в XVIII в. Тб., 1968. “Межкавказские политические и торговые связи Восточной Грузии (конец 60-х начало 90-х годов XVIII в. )”. Документы и материалы. I выпуск. Тб., 1980; В. Н. Гамрекели. Торговые связи Восточной Грузии с Северным Кавказом в XVIII веке. ч. I-II, Тб., 1968-1977.

[8]          Սիմեոն Երեւանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873: « Հայկական աղբյուրները Աղա - Մուհամմադ խանի անդրկովկասյան արշավանքների մասին », աշխատ. Ռ. Տիտանյանի, Եր., 1981: « Դատաստանագիրք Աստրախանի հայոց », աշխատ. Ֆ. Գ. Պողոսյանի, Եր., 1967: “Жизнь Артемия Араратского”. Издание подготовил К. Н. Григорян при участии Р. Р. Орбели. М., 1981; Ee. TayaiSvili. saqarTvelos siZveleni. t. III, Tb., 1910. daviT Bbagrationi . SaqarTvelos samarTlisa da kanonmdeblobis mimoxilva. Tb., 1959. i. cincaZe. masalebi ruseT - saqarTvelos urTierTobis istoriisaTvis (1782-1791 ww. ), - saistorio moambe , t. 23-24, Tb., 1970, gv. 3-147.

[9]          Письма архиепископа Иосифа о Грузии (1795-1796гг)”, -“Кавказская старина”, год I, под ред. А. Д. Ерицова, Тифл., 1872, n. 2, с. 29-34. “Смутные годы Эчмиадзинского патриаршества (1799-1809г. )”, - 1873, n. 4-5, с. 94-105.

[10]        Լեո, Հայոց պատմություն, հ. երրորդ, գիրք երկրորդ, - տե՛ս Լեո, Երկերի ժողովածու, տաս հատորով, հատոր երրորդ, գիրք IV, Եր., 1973: Լեո, Հովսեփ կաթողիկոս Արղության, Թիֆլիս, 1902:

[11]        Տե՛ս Լեո, Երկերի ժողովածու 10 հատորով, Հատոր V, Եր., 1986, էջ 497-571:

[12]        Թադեւոս Ավդալբեկյան, Հայագիտական հետազոտություններ, Եր., 1969:

[13]        А. Р. Иоаннисян, Иосиф Эмин, Ерева, 1945. Վերահրատարակությունը՝ Եր., 1989:

[14]        А. Р. Иоаннисян, Россия и армянское освободительное движение в 80-х годах XVIII столетия, Ер., 1947: Վերահրատարակությունը՝ Եր., 1990: Նույնի Присоединение Закавказья к России и международные отношения в начале XIX столетия. Ер., 1958.

[15]        А. Р. Иоаннисян, Россия и армянское освободительное движение в 80-х годах XVIII столетия, Ер., 1947, с. 189:

[16]        Այդ գրքի առիթով իր դեմ կազմակերպված արշավին ընկրկելով, Ա. Ռ. Հովհաննիսյանը ստիպված հանդես եկավ իր իսկ գրքի մասին հատուկ գրախոսականով. «по поводу моей книги" Россия и армянское освободительное движение в 80-х годах XVIII столетия», որտեղ ընդունում էր իր պատմագիտական « սխալները », - տե՛ս « Տեղեկագիր հաս. գիտ. », 1950, թիվ 4 էջ 83-88:

[17]        А. Р. Иоаннисян, Россия и армянское освободительное движение в 80-х годах XVIII столетия, Ер., 1990, с. 190:

[18]        Վ. Ռ. Գրիգորյան. Երեւանի խանությունը XVIII դարի վերջում (1780-1800), Եր., 1958.

[19]        Գ. Հ. Գրիգորյան. Հայ առաջավոր հասարակական - քաղաքական մտքի պատմությունից ( XVIII դարի երկրորդ կես ). Եր., 1957:

[20]        М. Г. Нерсисян. Из истории русско-армянских отношений, кн. I, Ереван, 1956. Его же, А. В. Суворов и русско-армянские отношения в 1770-1780-х годах. Ер., 1981.

[21]        Վ. Ա. Միքայելյան, Ղրիմի հայոց գաղութի պատմություն, Եր., 1964: Վ. Ա. Միքայելյան, Ղրիմահայոց պատմություն, Եր., 1989:

[22]        Վ Բ. Բարխուդարյան, Նոր Նախիջեւանի հայոց գաղութի պատմություն, հ. I, Եր., 1967: Վ. Բ. Բարխուդարյան, Վ. Կ. Ոսկանյան. Հայ - ռուսական պատմական կապերը եւ Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին. Եր., 1978: В. Б. Бархударян. Армянские колонии в России и их роль в армяно-русских отношениях. - “Из истории вековой дружбы”, Ер., 1983, с. 124-135. Վ. Բ. Բարխուդարյան. Ռուսաստանի եւ Հնդկաստանի հայկական գաղութները XVIII դարի վերջին քառորդի հայ ազատագրական շարժումներում. - « XVI - XVIII դարերի հայ ազատագրական շարժումները եւ հայ գաղթավայրերը » ( հոդվածների ժողովածու ). Եր., 1989, էջ 187-216:

[23]        В. А. Хачатурян. Административно-правовое положение астраханских армян во второй половине XVIII века. -Известия АН Арм. ССР (обществ. Науки, 1963, N 12, с. 57-68). Он же. Судебно-административные органы астраханских армян XVIII - XIX вв. и их архивные фонды. -Вестник архивов Армении, 1971, N 3, с. 135-144. В. А. Хачатурян. Население армянской колонии в Астрахани во второй половине XVIII века. - « ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր », 1965, դ 7, էջ 77-87: Վ. Ա. Խաչատրյան. Հայ ժողովրդի ազատագրական շարժումները եւ Աստրախանի հայ գաղութը XVIII դարում, XVI - XVIII դարերի հայ ազատագրական շարժումները եւ հայ գաղթավայրերը » ( հոդվածների ժողովածու ). Եր., 1989, էջ 140-154:

[24]        Ананян Ж. А. Армянская колония Григориополь. Ер., 1969. Ж. Ананян, В. Хачатурян. Армянские общины России. Ер., 1993.

[25]        Լ. Ա. Պողոսյան. Հյուսիսային Կովկասի հայկական գաղթավայրերը XVIII դարի հայ - ռուսական հասարակականքաղաքական հարաբերություններում, - « XVI - XVIII դարերի հայ ազատագրական շարժումները եւ հայ գաղթավայրերը » ( հոդվածների ժողովածու ). Եր., 1989, էջ 155-170: 56 Երեւան, 1967:

[26]        Երեւան, 1967 ։

[27]        Վ. Ա. Դիլոյան. Լազարյանների հասարակական - քաղաքական գործունեության պատմությունից ( XVIII դարի երկրորդ կես ), Եր., 1966.

[28]        Վ. Ա. Դիլոյան. Արեւելյան Հայաստանը ԺԹ. դարի առաջին երեսնամյակին եւ հայ - ռուսական հարաբերությունները. Եր., 1989:

[29]        Գ. Ա. Գալոյան, Ռուսաստանը եւ Անդրկովկասի ժողովուրդները. Ուրվագծեր նրանց փոխհարաբերությունների քաղաքական պատմության հին ժամանակներից մինչեւ Հոկտեմբերյան սոցիալիստական Մեծ հեղափոխության հաղթանակը, Եր., 1978:

[30]        Նույն տեղում, էջ 109:

[31]        Նույն տեղում, էջ 111: Վերջերս լույս ընծայած իր աշխատության մեջ Գ. Գալոյանը խմբագրել է այդ դրույթը՝ հիմնավոր համարելով Սիմեոն Երեւանցու դիրքորոշումը. « վրաց թագավորը մեծ զգուշավորություն էր հանդես բերում Էմինի գաղափարների նկատմամբ, մանավանդ որ դրանք չէր բաժանում նաեւ 1763 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրված Սիմեոն Ա. Երեւանցին »: Տե՛ս Գալուստ Գալոյան, Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալական առճակատումներում ( XVI դարից 1917 թ. ), Եր., 2004, էջ 106:

[32]        Գ. Ա. Գալոյան, Ռուսաստանը եւ Անդրկովկասի ժողովուրդները, էջ 127:

[33]        Նույն տեղում, էջ 129:

[34]        Հավանաբար նկատի է առնված խոստումները: Իրական օգնության մասին վկայություն չկա:

[35]        Վ. Մ. Մարտիրոսյան, Անդրկովկասի ժողովուրդների ազատագրական ձգտումները 1768-1774 թթ. ռուս - թուրքական պատերազմում, - « Լրաբեր հաս. գիտ. », 1973, թիվ 5, էջ 41-44: Նույնի, Հայերը Քարթլ - Կախեթի տնտեսական կյանքում ( XVIII դ. երկրորդ կես ), - « Լրաբեր հաս. գիտ. », 1976, թիվ 11, էջ 20-26: Նույնի, Հայերի առեւտրական գործունեությունը Քարթլ - Կախեթի թագավորությունում ( XVIII դ. երկրորդ կես ), - « Լրաբեր հաս. գիտ. », 1974, թիվ 11, էջ 65-71: Նույնի, Նոր վավերագրեր Գեորգիեւսկի 1783 թ. Դաշնագրի մասին, - « Պատմա - բանասիրական հանդես », 1978, թիվ 3, էջ 235-243: Նույնի, 1783 թ. Գեորգիեւսկի դաշնագիրը եւ հայերը, - « Լրաբեր հաս. գիտ. », 1978, թիվ 9, էջ 92-100:

[36]        О. П. Маркова, Россия, Закавказье и международные отношения в XVIII веке, М., 1966.

[37]        Ա. Գ. Աբրահամյան, Վավերագրեր հայ - ռուսական հարաբերություններից ( XVIII դարի վերջին քառորդ ), - « Բանբեր Երեւանի համալսարանի », 1978, թիվ 2, էջ 50-70:

[38]        Ц. П. Агаян. Роль России в исторических судьбах армянского народа. М., “Наука”, 1978.

[39]        Մ. Կ. Զուլալյան, Արեւմտյան Հայաստանը XVI - XVIII դարերում, Եր., 1980: Նույնի, Հայ ժողովրդի XIII - XVIII դարերի պատմության հարցերը ըստ Եվրոպացի հեղինակների. Գիրք Ա, Քաղաքական պատմություն. Եր., 1990:

[40]        П. А. Сейранян. Карабах и Россия. Страницы истории. М., 1997.

[41]        Մ. Մ. Թելունց. Հայ ազգային - ազատագրական շարժումը XVIII դարի երկրորդ կեսին եւ իրավաքաղաքական միտքը. Եր., 1995:

[42]        И. Шопен. Исторический памятник состояния Армянской области в эпоху ея присоединения к Российской империи. СПб, 1852.

[43]        П. Бутков. Материалы для новой истории Кавказа, ч. II, СПб, 1869.

[44]        Н. Ф. Дубровин. История войны и владычества русских на Кавказе. тт. I - VI, СПб, 1871-1888.

[45]        Г. Эзов. Сношения Петра Великого с Армянским народом. СПб, 1898.

[46]        Մ. Ա. Մուրադյան, Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19- րդ դարի ռուսական պատմագիտական եւ հասարակական մտքի գնահատմամբ, Եր., 1985, էջ 28-41: Նույնի, Հայոց պատմության հիմնահարցերը ռուսական պատմագրության գնահատմամբ, Եր., 1995:

[47]        Մ. Ա. Մուրադյան, Հայոց պատմության հիմնահարցերը ռուսաց պատմագրության եւ հասարակական - քաղաքական մտքի գնահատմամբ (19-20- րդ դդ. ), Պատմ. գիտ. դոկտորի ատենախոս. սեղմագիր, Եր., 2000, էջ 18-19:

[48]        А. А. Цагарели. Грамоты и другие исторические документы XVIII столетия, относящихся к Грузии, т. II, вып. II (1798-1801гг. ), СПб, 1902.

[49]        Д. Пурцеладзе. Грузинские крестьянские грамоты, Тифлис, 1882.

[50]        m. TamaraSvili. istoria kaTolikobisa qarTvelTa Soris, Tb., 1902.

[51]        n. berZeniSvili. saqarTvelos istoriis sakiTxebi. w. IV, Tb., 1967. w. VI, Tb., 1973, gv. 348-475.

[52]        i. cincaZe. aRa - mahmad - xanis Tavdasxma saqarTveloze, Tb., 1969.

[53]        Г. Г. Пайчадзе. Историческое значение Георгиевского трактата, - “Из истории вековой дружбы”, Ер., 1983, с. 77-86:

[54]        ilia tabaRua. saqarTvelo saerTaSoriso arenaze XVIII saukunis meore naxevarze (erekle II-is sagareo politikis istoriidan). Tb., 1979.

[55]        zurab cqitiSvili. garsevan WavWavaZis saxelmwifoebrivi moRvaweoba (saqarTvelos sagareo politikuri istoriidan XVIII saukunis ukanasknel meoTxedSi). Tb., 1982.

[56]        l. tuxaSvili. qarTl-kaxeTis samefos urTierToba kavkasiisa damaxlobeli aRmosavleTis xalxebTan me-18 saukunis meore naxevarSi, “saqarTvelos feodaluri xanis istoriis sakiTxebi”, II, Tb., 1972, gv. 91-108. l. tuxaSvili. ruseTi da sazogadoebriv-politikuri moZraoba aRmosavleT saqarTveloSi (XVIII saukunis meore naxevari), Tb., 1983.

[57]        В. Г. Мачарадзе. Грузинские документы из истории русско-грузинско-египетско-эфиопских отношений 80-х годов XVIII века. Тб., 1967.

[58]        m. buleiSvili, saqarTvelos samRvdeloeba ruseT - saqarTvelos diplomatiur urTierTobaSi ( XVIII saukunis meore naxevari ), Tb., 1991.

[59]        zurab SaraSeniZe. irani XVIII saukunis meore naxevarSi. Tb., 1970. e. orjonikiZe. vaWroba da vaWarTa fena reformamdeli xanis saqarTveloSi. Tb., 1974.

[60]        ”saqarTvelos istoriis narkvevebi”. tomi IV, saqarTvelo XVI saukunis dasawyisidan XIX saukunis 30-ian wlebamde. tomis redaqtwri mamia dumbaZe. Tb., 1973.

[61]        М. Броссе, Переписка на иностранных языках грузинских царей с российскими государями от 1631 по 1770, СПб, 1861:

[62]        D. Lang. The Last Years of the Georgian Monarchy. 1658-1832.

[63]        George A. Bournoutian. Eastern Armenia in the Last Decades of Persian Rule. 1807-1828. A political and socioeconomic study of the Khanate of Erewan on the Eve of the Russian conquest. Malibu, California, 1982, p. 9-13, 27-35.

[64]        Cyrille Toumanoff: Les Dynasties de la Caucasie Chrétienne de l’Antiquité jusqu’au XIXe siècle. Tables généalogiques et chronologiques. Roma; 1990.

[65]        Robert H. Hewsen. The Meliks of Eastern Armenia. -“Revue des Etudes Arméniennes”. Nouvelle série. tome IX(1972), p. 255-329; tome X (1973), p. ; tome XI (1975-1976), p. 219-243.

[66]        Гаси Абдуллаев. Азербайджан в XVIII веке и взаимоотношения его с Россией. Б., 1965.

[67]        Хаджи Мурат Ибрагимбейли. Россия и Азербайджан в первой трети XIX века (из военно-политической истории). М., 1969.

[68]        Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին. Թարգմանություն թուրքերեն բնագրերից, ներածությունով, ծանոթագրություններով, տերմինաբանական բառարանով եւ հավելվածով. Հատոր Ա. Կազմեց Ա. Խ. Սաֆրաստյան, Եր., 1961, էջ 224-243: Konukcu. Selcuklulardan Cumhuriyete Erzurum. Ankara, 1992, 974 s. Գրախոսությունը տե՛ս ՊԲՀ, 1997, թիվ 1, էջ 265-268: Ali Kemali. Erzincan. Tarihi, Cografi, iktisadi, etnografi, idari, ihsai tetkikat tecrubesi, 1932. Mehmet ErՓz. Hiristiyanlasan TՖrkler. Ankara, 1983.

[69]        Օսմանյան արխիվների ԺԸ. դարի հավաքածուների ներկայացումը տե՛ս А. Беннигсен. Россия XVIII в. в архивах Оттоманской империи. - “Франко-русские экономические связи”, Москва-Париж, 1970, с. 65-89. Այսրկովկասին վերաբերող եւ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի վավերագրերի թվարկման համեմատությունը նշված երկու աշխատությունների մեջ ցույց է տալիս, որ Ահմեդ Ջեւդեթը ծանոթ է եղել եւ օգտվել ու վերաշարադրում է նրանց մեծ մասի բովանդակությունը: Այդ առումով Ահմեդ Ջեւդեթի աշխատությունը ունի նաեւ աղբյուրագիտական արժեք:

[70]        Джевдет-паша. Описание событий в Грузии и Черкессии по отношению к Оттоманской Порте (1775-1784). -“Русский архив”, 1888, кн. I.

[71]        “Из истории вековой дружбы”(Сборник статей). Гл. редактор М. Г. Нерсисян, Ер., 1983. « XVII - XVIII դարերի հայ ազատագրական շարժումները եւ հայ գաղթավայրերը » ( Հոդվածների ժողովածու ): Պատ. խմբ. ՝ Վ. Բ. Բարխուդարյան, Եր., 1989: