[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այլ զի Աստուած մահուան չէ պատճառ, վկայեսցէ ամենարուեստ իմաստունն, որ ասէ՝ եթե Աստուած զմահ ոչ արար, և ոչ խնդայ ընդ կորուստ մարդկան. այլ հաստատեաց Աստուած զմարդն յանեղծութիւն ռպատկերք իւրոյ մշտնջենաւորութեանն, և նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ։

85 Եւ դարձեալ [76] ինքն իսկ ասէ. ես ասացի՝ թե աստուածք իցէք, և որդիք բարձրելոյ ամենեքին։ Այս ինքն՝ եթե ես զձեզ անմահս արարի, 221r եթե կացեալ եիք յիմում հրամանին. բայց որովհետև ոչ կացէք յիմում պատուիրանին, դուք իբրև զմարդիկ մեռանիք, իբրև զմի յիշխանաց անկանիք. ես ոչ ընդ ձեր մահ կամեի, և ոչ ընդ իշխանին վատ խրատտուին անկանել։

86 Այլ բնաւ իսկ, ասեն, ընդէ՞ր եմոյծ զնոսա ի կռիւս ընդ միմեանս։

87 Այսու զանձնիշխանութիւնն սատանայի և զմարդոյն կամին խափանել։ Զի Աստուած՝ որ աննախանձն արար զնոսա անձնիշխանս, ոչ կամէր թե որպէս զանասունս ի հարկէ վարիցին։ Եւ ապա անձնիշխանութիւնն այնուհետև չլինէր անձնիշխանութիւն։

88 Բայց Աստուած թեպէտ և ունէր իշխանութիւն ռզիւրոցք ռարարածոցնք զհանդէսն տեսանել, այլ ոչ ինքն դրդեաց զնոսա անկանել ընդ միմեանս։

Իբրև ետես զսատանայ [77] նախանձու բորբոքեալ, թոյլ ետ անձնիշխանին ընդ անձնիշխանին ոգորել. քանզի գիտէր՝ եթե

ոչ ինչ տկարագոյն է սորա անձնիշխանութիւնս քան զնորայն.

և ոչ նա կանխագէտ, և սա ոչ կանխագէտ.

221v և ոչ նա բռնաւոր, և սա տկար ոք։

Եւ զի չէր բռնաւոր ոք, յայնմանէ յայտ է՝ զի ցկինն պատրանաւք մատուցեալ հարցանէր, և ոչ բռնութեամբ զարհուրեցուցանէր։

Եւ զի չէր կանխագէտ, ասէ. զի՞նչ է այդ՝ զոր ասաց Աստուած, զի ի նմանէն ուսցի զհանգամանսն։

89 Դարձեալ և ի Յոբայ փորձանացն է ուսանել՝ թե չէ սատանայ բռնաւոր և կանխագէտ։

Զի եթե բռնաւոր ոք ինչ էր նա, ոչ յԱստուծոյ խնդրեալ առնոյր աւճան և ապա մխէր ի փորձութիւնսն։

Եւ եթե ռկանխագէտ էր, ոչ մատչէր փորձել. քանզի գիտէր՝ թե յորժամ ոչ կարէ յաղթել, յամաւթ լինելոց է։

90 Նա և ի տէրունական իսկ ի փորձանացն իմանալի է՝ թե չէ կան[78]խագէտ, այնու զի ասէր ինքն իսկ՝ թե որդի ես Աստուծոյ. և յայտ առնէր, - թեպէտ և լուեալ էր ի մարգարէիցն՝- թե գալոց ռէ որդին Աստուծոյ, այլ զժամանակ գալստեանն ոչ գիտէր։ Եթե գիտացեալ էր՝ եթե արդարև որդին Աստուծոյ էր այն, որ նմա իբրև զմարդ երևէր, ոչ փորձէր զնա և ոչ յամաւթ լինէր. որ թեպէտ և յաստուածեղէն զաւրութեանցն իմ222rացաւ զգալուստ որդւոյն Աստուծոյ, և տագնապեալ աղաղակէր՝ թե գիտեմ զքեզ ով ես սուրբդ Աստուծոյ։

Դարձեալ՝ թե կանխագէտ ինչ ոք էր նա, ոչ գրգռէր զՀրեայսն՝ զնա ի խաչ հանել. թե՝ գիտացեալ էր՝ թե մահն Քրիստոսի ընկենոյր զնա յիշխանութենէ, ըստ այնմ զոր ասաց Տէրն՝ թե իշխան աշխարհիս այսորիկ ընկեսցի արտաքս, և դարձեալ՝ թե տեսանեի զսատանայ իբրև զփայլակն անկեալ յերկնից. և դարձեալ՝ թե իշխան աշխարհիս այսորիկ արդէն իսկ դատապար[79]տեալ է. զի ցուցցէ թե և յիշխանութենէ անկաւ որ աստուածանալն կամեցաւ, և յաւիտենական դատաստանացն պարտական եղև։