[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այլ մեք ըստ գրոց սրբոց զհրեշտակս արբանեակս գիտեմք [108] յաւգնականութիւն մարդկան, ազգաց եւ թագաւորութեանց. ըստ այնմ զոր ասեն՝ թե կացոյց սահմանս ազգաց ըստ թուոյ հրեշտակացն Աստուծոյ։

Եւ դարձեալ այնու զոր ասէ յաւետարանի, թե մի արհամարհէք զմի ի փոքրկանց, զի հրեշտակք նոցա հանապազ տեսանեն զերեսս հաւր իմոյ՝ որ յերկինս։ Այսպէս իմն երեւի՝ թե իւրաքանչիւր մարդոյ հրեշտակ առանձինն պահապան կայցէ. թեպէտ եւ այլք զաղաւթից կարծեցին ասացեալ ի Տեառնէն, որպէս թե աղաւթք նոցա՝ որ հանապազ մտանեն առաջի Աստուծոյ՝ կոչին հրեշտակք։

Այլ եւ Առաքեալ ասէ. ո՞չ ամենեքեա236rն հոգիք հարկաւորք են առաքելացուք ի սպասաւորութիւն վասն այնոցիկ, որ ժառանգելոցն են զփրկութիւն. որ ի հարկի նմա կան, եւ փրկութեան սատարք մեզ լինին։