[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Որովհետև, ասեն, չարեաց արարիչ զԱստուած չկամիք ասել, այլ ի մարդկանէ եղեալ թելադրութեամբ սատանայի, ի հնազանդելոցն նորա և ի խաբեցելոց։ Եւ յիրաւի կրեն պատիժս, զի կարեին հատանել ընկենուլ ի [52] բաց զչարիսն, և ոչ 210r կամեցան։

Եւ արդ վասն նորին իսկ սատանայի հարցցուք. այնպիսի՞ արդևք արար զնա Աստուած եթե ինքնին այնպիսի չէր՝ և յաւժարեաց ի չարաբարել։

51 Եթե այնպիսի արարեալ էր զնա Աստուծոյ, պատիժս ի նմանէ չէր պարտ պահանջել, զի պահեաց զպայման բնութեանն՝ յոր արարն զնա Աստուած. և որ ոք ոչ կամաւք ինչ գործէ, ընդ այնր պատիժ չպարտի կրել. բայց որ կամաւք կարող է գործել, և գործ ինչ յոռութեան գործիցէ, յիրաւի պատժի, զի ոչ եկաց յայնմ՝ զոր Աստուածն կամի. ապա եթե յԱստուծոյ բարւոք եղև, և անձամբ յանձնէ դարձոյց զկամսն ի չար՝ հեռացուցեալ զինքն ի լաւէն, յիրաւի պահանջի ընդ որոց յանդգնեցաւն՝ պատիժս։

Զի զսատանայ մեք ոչ յԱստուծոյ սատանայ եղեալ գիտեմք. այլ զսատան անուն՝ վասն խոտորելոյն առ իւր անուն. քանզի սատանայ յԵբրայեցւոյ և յԱսորւոց [53] լեզուէ խոտորեալ թարգմանի։

Այլ զաւրութիւն իմն զգայուն լաւութեանց հաստատեցաւ յԱստուծոյ, 210v և ի թշնամութենէ ընդ մարդոյն ունելոյիւրոյն՝ կամաւք՝ եղև բանսարկու։ Թողեալ զԱստուծոյ հպատակութիւն՝ սկսաւ անսաստել, և հակառակ կալ Աստուծոյ հրամանացն ուսուցանել մարդկան, և իբրև զապստամբ յետս կացեալ թիւրեցաւ յԱստուծոյ։ Եւ վկայէ բանիս աստուածական բարբառն, որ ապստամբ վիշապն կոչէ զնա՝ եթե հրամանաւ սպան զապստամբ վիշապն։ Եւ արդարև իսկ բանն Աստուած սպան զսատանայ, այնու զի կոխելոյն զնա ետ իշխանութիւն։

Արդ ապստամբ կոչէ զնա գիր։ Եթե նոյնպիսի՝ որպէս եղևն յԱստուծոյ՝ կացեալ էր, ապա ոչ ապստամբ կոչէր զնա։ Զի որ ապստամբի ոք, թողու զիւր պայմանն՝ որով ոչ անարար իսկ ցուցանի։ Զի եթե անարար էր, ապա ոչ յիւրմէ բնութենէն փոխէր. քանզի չմարթի բնութեան իմիք՝ առանց [54] կամաց՝ մերթ բարի լինել, մերթ չար։