[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այլ միւսն եւս, զոր ասեն, ամբարշտագոյն է քան զամենայն. թե իբրեւ ետես բարին՝ որ յերրորդ երկինս նստէր՝ զայնչափ զքսան եւ զինն ազգաց զոգիս տանջեալս ի գեհենի, գթացեալ ի նոսա՝ առաքեաց զՅեսու զորդի իւր, երթալ առնուլ զնմանութիւն ծառայի, եւ ի կերպարանս մարդկան լինել։

376 Եթե այնչափ գթած էր, ետ ընդ ետ իսկ ընդէ՞ր ոչ յղեաց զորդին իւր՝ երթալ փրկել զնոսա, այլ յետ քսան եւ ինն ազգաց այնչափ ոգւոց ի գեհենի տանջելոց։

377 298v Այլ նախ՝ երրորդ երկինս ասել ուստի՞ իցէ նմա. զի Մովսէս երկուս երկինս ասէ։ Այլ որպէս յամենայնի մոլորեցան հերձուածողք, [260] նոյնպէս եւ յայսմ. զի ոմն տասն երկինս ասէ, եւ ոմն եւթն, եւ Մարկիոն երիս։

Եւ ի գրոց սրբոց կամին հաստատել զմոլորութիւնն իւրեանց՝ թե երկինս եւ երկնից երկինս բազմաբար ասեն գիրք։

Յորժամ ոչ յումեքէ սանձահարին հարցուածովք, արտաքոյ գրոց սրբոց բարբաջեն. եւ իբրեւ վտանգին, ապա ի գիրս ապաւինին։

378 Բայց երկինս եւ երկնից երկինս յայն սակս գտանեմք ի գիրս, զի յԵբրայեցւոց լեզու երկին չմարթի ասել, որպէս եւ ոչ յասորի լեզու՝ ջուր կամ երկին. այլ մին բազմաբար ասի։

Եւ յայտ անտի է, զի եւթանասնիցն ռթարգմանեալք ի յոյն լեզու, ասեն. ի սկզբանէ արար Աստուած զերկին եւ զերկիր, իբրեւ զմիոյ երկնէ յայտ արարեալ։

Եւ յասորի լեզու քանզի չմարթի երկին ասել, ասէ. ի սկզբանէ արար Աստուած զյաթն երկինս եւ զյաթն երկիր։ Թեպէտ եւ միաբար չմարթի ասել նոցա զմիոջէ երկնէն, սա[261]կայն յաթն աս299rելով որ է տարր իբրեւ զմիոջէ տարերէ միոյ երկնի յայտ առնէ թարգմանութիւնն։

Նա եւ զերեւելի հաստատութիւնս, որ ի ջուրց մեկնեցաւ, երկին թարգմանեցին եւթանասունքն, ուստի յայտ է՝ թե վերին երկինն եւ ներքին՝ երկու երկինք են, ոչ երեք կամ բազումք։

379 Այլ ասեն. Պաւղոս ասաց՝ թե յափշտակեցաւ այնպիսին մինչեւ յերրորդ երկինս։

380 Եւ զայն ոչ գիտեն, թե չեւ եւս յայտ է՝ թե մինչեւ ցերրորդ երկինս ասիցէ, կամ թե մինչեւ ցերրորդ ինչ մասն ի բազում մասանց միոյ երկնիս ասիցէ. եւ բանն ի յոյն լեզու յերկոսին հարկանէ։ Եւ մանաւանդ զի առանց արթերն ասէ՝ որ է ն. զի ոչ ասէ՝ թե մինչեւ ցերրորդ երկինն, այլ թե ցերրորդ երկնի առանձինն ասելոյ։ Ուստի տայ ակնարկութիւն, եթե ի մասն ինչ երրորդ ի բազում մասանց երկնի [262] յափշտակեցաւ Պաւղոս. վասն որոյ ածէ զնորին զկնի, թե յափշտակեցաւ այնպիսին ի դրախտն։ Եւ դրախտն ոչ եթե յերրորդ երկինս իցէ, եւ կամ բնաւ յերկինս ուրեք, այլ յերկրի. զոր եւ ինքեանք իսկ վկայեն՝ 299v թե իբրեւ արարին զմարդն, ի դրախտի անդ եդին, որ է յերկրի եւ ոչ յերկինս։

381 Բայց թե եւ կոչի բարձրութիւն ինչ երկինք, որպէս յորժամ ասիցէ գիր. թռչունք երկնից եւ ցաւղ երկնից, եւ ամպք եւ հողմք երկնից. ոչ եթե յերկինս իցեն, այլ զի ի բարձրութեանն են՝ երկնից կոչին.

Նա եւ զծառոց անգամ, որ ի սակաւ ինչ բարձրութեան են, ասեմք՝ թե երկնաբերձ են. եւ զծխոյ՝ թե յերկին կցի։

Ըստ սմին աւրինակի եւ Պաւղոսի զերրորդ երկինսն ասել իմանալի է։ Սկսիր յառաջնմէն, եւ էջ յերկրորդն, եւ հաս յերրորդ աւդդ՝ որ ի գրոց երկին կոչի, եւ գտանես զոր ինչ երանելին Պաւղոս ասէ.

382 Եւ լուաւ բանս անճառս, զոր ոչ [263] է պարտ ումեք խաւսել։

383 Թեպէտ եւ Առաքեալ եւ անաւթ ընտրութեան էր, ռընկերք Պետրոսի, լծակից որդւոցն որոտման, քարոզակից Բառնաբայ, զիա՞րդ էր զի նմա պարտ էր լսել եւ խաւսել զբանսն անճառս եւ իւրոց ընկերացն ոչ։

Ոչ ապաքէն մի շնորհք եին յամենեսին, եւ մի եւ նոյն ռոգի եւ ի նոսա։

384 Այլ անճառ բանքն ոչ եթե նմա ճառելիք եին եւ ա301rյլոց ընկերացն անճառք. այլ ըստ այնմ զոր յառաջնումն թղթին Կորնթացւոց ասէ. զոր ակն ոչ ետես, եւ ունկն ոչ լուաւ, եւ ի սիրտ մարդոյ ոչ անկաւ այն՝ զոր պատրաստեաց Աստուած սիրելեաց իւրոց։

Է եւ զայս իմանալ՝ թե ոչ զի ես միայն արժանի եղայ խորհրդոյն, որ տրուպս եմ առաքելոց, այլ թե եւ Պետրոս՝ որ գլուխն է առաքելոց՝ տեսանիցէ, չկարէ ճառել. եւ թե լսիցէ, չկարէ պատմել. քանզի անպատում է եւ ի վեր քան զմիտս եւ զլեզու մարձ[264]կան։

Եւ վասն այնորիկ ասէ Առաքեալ. թեպէտ եւ տեսի, չկարեմ պատմել. թեպէտ եւ լուայ, չեմ բաւական ճառել։

385 Դարձեալ՝ ո՞յր աստուած ո՞յր աստուծոյ արարածոց խնամակալ լինէր, եթե ի տանջանս եին եւ թե յանդորրու։

Կամ զանցանելն զՅեսուայ ի նորա աշխարհն՝ զիա՞րդ ոչ ինքն զգայր, եւ ոչ ոք ի զաւրացն նորա, եւ ոչ ռայլովքք զելանելն նորա անդրէն։

Եւ եթե զնորայն իբրեւ զաստուծոյ չկարեին իմանալ, եւ զայնչափ ոգւոց՝ զորս եհան առ նոքաւք յիւր երկինսն՝ զսաւսաւինն զիա՞րդ ոչ առնուին։

Եւ կամ 301v պահապանքն ոգւոցն արգելականաց ընդէ՞ր ոչ առնեին ազդ տեառն իւրեանց։

Այլ յայտ է՝ եթե սնոտի բանք են եւ անհաւատ պատմութիւնք։