Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յամի ՌՂԹ յունվարի զումն Ագուլիս ես Զաքարիայ ջրաւրհնիք արարի Աստուծով:

Փետրվարի իդումն Ագուլիս ես Զաքարիայ բուն բարեկենդան արարի:

Մարտի մէկումն Ագուլաց ես Զաքարիայ դուրս ելայ Աստուծով յետ Արզանուն:

Ապրիլի ժգումն ես Զաքարիայ եկի Առզռում Աստուծով:

Ապրիլ ժդումն Առզռում ես Զաքարիայ զատիկ արարի Աստուծով:

Մայիս իգումն Առզռում ես Զաքարիայ համբարձում արարի Աստուծով:

Յունիս իումն Առզռումայ ես Զաքարիայ որ դուրս ելայ Արզանուն յետ:

Յուլիս ժումն եկինք Թողաթ. ը օր կացինք Աստուծով:

Յուլիս իաումն Թուրխալ ես Զաքարիայ վարդավառ արարի Աստուծով:

Յուլիսի իբումն հասանք Չանգալու բէլն: Գալ գիշերն բուրսցի Թայիր չալաբին ջոկվեցաւ, թէ գնայ Սարուջայ, վերայ տվին, Քօռ ախպիւրներումն սպանեցին. քիչ մի զատ տարան:

Յամի ռղթ օգօստոսի ժդումն ես Զաքարիայ եկի Ըստամբօլ:

Օգօստոսի ժըումն Ըստամբօլ ես Զաքարիայ աստուածածին արարի Աստուծով:

Սեփտեմբերի ժեումն Ըստամբօլ ես Զաքարիայ սուրբ խաչ արարի Աստուծով:

Դէքտեմբերի ըումն Ըստամբօլ ես Զաքարիայ սուրբ Յակոբին բարեկենդան արարի Աստուծով:

Դէքտեմբերի իթումն Ըստամբօլ ես Զաքարիայ, որ ջրաւրհնեաց բարեկենդան արարի Աստուծով: