Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

4 Յամի ՌՃ յունվարի զումն Ըստամբօլ ես Զաքարիայ ջրաւրհնիք արարի Աստուծով:

Փետրվարի թումն Ըստամբօլ ես Զաքարիայ բուն բարեկենդան արարի Աստուծով:

Մարտի ժզումն Ըստամբօլու ես Զաքարիայ որ յետ Արզանուն դուրս եկինք Աստուծով:

Մարտի լումն Բայնդրլու ես Զաքարիայ որ զատիկ արարի Աստուծով:

Ապրիլ ժդումն ես Զաքարիայ որ եկինք Թողաթ Աստուծով:

Ապրիլ իթումն որ Թողաթու դուրս եկի ես Զաքարիայ Աստուծով:

Մայիս ըումն Աղշահր-օվասի ես Զաքարիայ համբարձում արարի:

Մայիս ժզումն ես Զաքարիայ որ եկի Առզռում Աստուծով:

Մայիս իէումն ես Զաքարիայ որ Առզռումայ դուրս եկի:

Յունիս ժեումն ես Զաքարիայ եկի Երեւան Ղարսու վերայ:

Յուլիս զումն Երեւան ես Զաքարիայ վարդավառ արարի Աստուծով:

Յուլիս ըումն Երեւանայ ես Զաքարիայ դուրս ելայ Աստուծով:

Յուլիս ժըումն ես Զաքարիայ որ եկի Թվլիս, զառաւխանէն Թֆվիս Ըռստամխան էր: Զառաբին էր խօջայ Բէհբուդ:

Յամի ռճ օգօստոս ժաումն որ Թվլիս մեծ սէլ եկաւ:

Օգօստոս ժէումն ես Զաքարիայ աստուածածին Թլվիս արարի Աստուծով:

Օգօստոս իումն Թվլիսու ես Զաքարիայ դուրս եկի Աստուծով:

Սեփտեմբերի եումն ես Զաքարիայ Արզանուն յետ եկի Ագուլիս:

Սեփտեմբերի ժդումն սուրբ խաչ Ագուլիս արարի Աստուծով:

Հոքտեմբերի դումն Ագուլաց ես Զաքարիայ դուրս ելայ Աստուծով:

Հոքտեմբերի էումն ես Զաքարիայ եկի Թարվեզ, թէ ես Զաքարիայ իմ եխպայր Սիմոնն Թարվեզ այն տարին էր, որ Թարվեզու խանն էր Դալու Ալիղուլիխան էր, որ Սիմոնին շատ ազատ էր տված վասն հաւատի կողմանէ. Աստուած փրկեաց:

Հոքտեմբերի իումն ես Զաքարիայ իմ եխպայր Սիմոնի հրամանաւ որ Թարվեզու դուրս եկի:

Նոյմբերի եումն ես Զաքարիայ եկի Երեւան. զերայ եխպայր Սիմոն պարտք էր տված Լալայբէկի տղայ ուզբաշի Ալահվերդի բէկին: Եկի Երեւան, փող չտվեց: Սիմոն եկաւ Երեւան, ես դուրս եկի:

Դէքտեմբերի իեումն ես Զաքարիայ եկի Ագուլիս Աստուծով: