Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

144 Թվին 1130 յոնվարի զ, արամ իբ, տրէ ամսոյն է, օրն եշաբաթ, ես Զաքերեայ այսօր ջրաւրհնիք Երեւան արարի: Ջրաւրհնիքն ամեն մար իւրենց եկեղեցումն արարին, զերայ դուս չի գնացին:

145 1130 փետրվարի ժգումն Երեւան ես Զաքարիայ բուն բերեկենդան արարի: Այսմ ամի սղութիւն էր Երեւան: Հացի ի իստիլն խ դիան է, անունն խ դիան էր, ամայ ձ դիան ավել նստէր, ամայ են ել կայր ոչ, Գարին՝ կ դիան, բրինձն՝ ճի դիան: Ամայ ձմեռ չելաւ: Այսմ աւուր որպէս գարուն է: Այսօր ինն էր զ օրական: Ցորենու սօմարն զճ դիան էր, յետով ռ դիան էլաւ:

1130 ապրիլ գ, շամս ժդ, մէհէկի դ, ինն իզ, այսօր զատիկ ես Զաքարեայ Երեւան արարի: Խիստ սղութիւն էր այսմ տարի:

1130 մայիսի ժբումն Երեւան ես Զաքարէս համբարձում արարի: Դիր հացի սով էր, որ ժը իստիլ ցորէնն ճ դիան կէր ոչ:

1130 մայիսի ժեումն Ըսպհանայ այսօր Շահ-Սլէման թագաւորէ մին կապայ, մին մանդիլ խալաթ եկաւ Երեւան Զալ-խանին համար: Շատ, անչափ փէշվազ գնացին: Շահ-ժուրդի խալաթն խանն հաքաւ, քարանով, շատ ձիաւորաւ մտաւ բերթն:

1130 օգօստոսի իումն այսօր Երեւանայ ես Զաքարէս, մեր տղայ Քասպար, երկուս ել նաչաղ, ջերմոտ, դուս եկի, օգօստոսի իզումն եկի Աքուլիս:

146 Թւին ռճլ հոքտեմբերի ժաումն, օրն գշաբթի որ Աքուլիս նոր ձուն եկաւ, շատ զարար տվեց: Քանի իքի խաղողն մնաց ձնի տակի, բ օր ձունն մնաց, այլվի վեր կացաւ. ապայ սառեց ոչ:

147 1130ումն Երեւան սով ընկաւ, որ ցորենի սօմարն դարցաւ ռբճ դիան: Գարին քանց ցորենն թանկ էր, որ սօմարն ժբ լիդր Թարվեզի այ, որ է լիդրն ժը իստիլ: Բրինձն մինչի բճ դիան դարցաւ: Շատ մարդ, աղքատներն պաս չի պահեցին, մածունով, պանիրով անց կացուցին: Շատ աղքատ, թէ թուրք, թէ հայ, խոտով, կանանչով ապրեցան: Հացն թուրքով, ժասավուլով կուտին մարդի: Ոչ թէ միայն Երեւան էր այսպէս, ապայ Ղափլանթու մինչի Թողաթ այսպէս սղութիւն էր: Ապայ Երեւանայ նման ոչ էր սղութիւն: Ապայ հացի անուն էր հաց. վայ մեզ, որ հող եր, աթար էր: Փառք Աստուծոյ: