Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յամի ՌՃԺԵ յունվարի զ, տրէ գ, արամ իբումն ես Զաքարիայ ջրաւրհնիք այսօր Ագուլիս արարի Աստուծով:

Ապրիլ ժդումն զատիկ թաթախում շաբաթ իրիգունն որ մեր եխպայր Սիմոնի կողակից Գուլումն եւ իւր դուստր Սալվինազն եւ իւր որդի Աղամիրն, այլ յետն կէր մին աղչիկ, անունն Գաֆար, մին կին, անունն Խանաղայ, որ իւր եւ երեխուցն ղուլուղքար, սոքայ այսօր եկին Ագուլիս, որ մին քանի ամիս կենայ, այլվի գնան Երեւան. զերայ Սիմոն Երեւան կարքված էր կրկին անգամ:

Ապրիլ ժե, մէհեկի ժբ, շամս իզումն ես Զաքարիայ զատիկ այսօր Ագուլիս արարի Աստուծով:

Յունիս իբումն Ագուլիս, օրն ուրբաթ, որ ես Զաքարիայ նշան այս տեսայ. զ ժամուն որ արեգակն արեւին ըռանգն փոխեցաւ, քիչ մի մնաց, մթնեցաւ, որպէս թէ խաւարումն: Ջուր ածեցի աման, տեսայ, որ արեգական գ յիսեն բռնված, մին յիսեն բաց: Այսպէս մինչի կէս սհաթ մնաց, ապայ քիչ քիչ բացվեցավ: Այսօր ինն մին էր:

Յամի ռճժե յունիս իեումն Ագուլիս այսօր Երեւանայ գ մարդ եկաւ. Սիմոն եր աղարկած, որ իւր խիզանն տանի Երեւան:

Ես Զաքարիայ յունիս իը խիզանն այսօր վեր առի, Ագուլաց դուրս ելայ:

Դարցեալ յուլիս մէկ սալամաթ այսօր մտաք Երեւան:

Յուլիս ըումն Երեւան, որ Նիկողոսն եկաւ Երեւան Առզռումայ:

Յուլիս իգումն ես Զաքարիայ, եխպայր Նիկողոսն այսօր Երեւանայ դուս ելայ:

Յուլիս իէումն ես Զաքարիայ, պարոն Նիկողոսն այսօր Երեւանայ եկիք Ագուլիս:

Սեփտեմբերի լումն այս ով գնաց Երուսաղէմ. վանքեն գնաց Մովսէս վարդապետն, գեղիս գնաց Տէր-Ազարի որդի Տէր-Ալեքսանն, Աղլանենց Տէր-Գրիգորն, Լալազարն, Ավալխօջինց մղդսի Մարկոսն:

Հոքտեմբերի մէկումն ըռաղամ եկաւ ամէն երկիր, թէ Շահաբաս մեռաւ, տէղն նստաւ իւր մեծ որդի Շահ-Սէֆի: Շահաբաս էր խ ամաց: Շահ-Սէֆին էր ժը ամաց: Շահաբաս գնում էր Ղազվին, ճանապարհին մեռաւ: Սոցայ թախտն էր Ըսպհան քաղաք: Թագաւորին անունն փոխեցին, դրին Շահ-Սլէման:

Հոքտեմբերի ժումն որ Երեւան Աբասղուլի խանն այսօր մեռաւ: Սա էր հ ամաց: Տէղն եկաւ Սէֆիղուլի խան, որ առաջի անունն Ալխաս-Միրզայ էր: Սորայ ասլն թագաւորզադայ է, որ է լակզի Դաղստանու:

Թվին ռճժեումն Ագուլաց զաբուդն էր Ադիլբէջանայ վեզիր Միրզա-Իբրահիմն: Ագուլաց մէլիքն էր Մէլիք-Մանվելն, որ իջարայ արեց գլուխն բռեճ դիան: