Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

32 Թվին ՌՃԺԷ յունվարի դումն Ագուլիս կամաց շարշ եկաւ: Այս շարշս էլ յունվարի դումն Շամախի քաղաքն յենց եկաւ, որ մինչի զ, էռ հոգի մեռաւ: Շատ սարայ, բէրթ ու պարիսպ փլաւ. վասն մեղաց մերոց:

33 Թվին ռճժէ յունվարի զ, տրէ գ, արամ իբ, օրն բշաբթի, ես Զաքարիայ որ այսօր ջրաւրհնիք Ագուլիս արարի: Գետումն ջուր աւրհնեցին դօվուլ զռնով:

34 Թվին ռճժէ յունվարի ժբումն Ագուլիս ես Զաքարիայ այսօր առաջաւորաց բարէկենդան արարի. որ ջրաւրհնեաց մէջն է օր կէրանք. բշաբթի Ոհանու տօն չկատարին, ապաշխարութեան ասացին:

Թվին ռճժէ յունվարի իաումն որ Քրիստոսի սուրբ գէղարթն բէրին Ագուլիս վասն ժողովքի: Ոչ թէ միայն Ագուլիս, այլ ամէն երկիր, վասն փրկութեան աշխարհի:

Թվին ռճժէ յունվարի իբումն Ագուլիս որ Մուսաբէկի տղայ Մահամադ-խան մեռաւ, տարան Թարվեզ Իմամզադէն:

35 Թվին ռճժէ փետրվարի իզումն Ագուլիս որ յարեւմտեան կողմն գիշաւոր աստղ երեւեցաւ, որ առաջի իրիգուն մէր կու մտանէր. իւր չարութիւն շատ էր: Աստուած փրկէ փորցանած:

Թվին ռճժէ մարտի իբ, շամս բ, յարաց ժթումն Ագուլիս ես Զաքարիայ այսօր զատիկ արարի:

Թվին ռճժէ ապրիլի զումն Ագուլիս յենց ձուն եկաւ, որ կտուր սրփվեցաւ: Այս եղեւ վասն մեղաց մերոց:

Թվին ռճժէ ապրիլի իումն Ագուլիս խաբար եկաւ Ըսպահանայ, ոչ թէ միայն Ագուլիս, այլ ամեն մի երկիր ըռաղամ գնաց, որ շահի անունն իմաստունք թասնիֆով փոխեցին. առաջ Շահ-Սէֆի էր, փոխեցին, դրին Շահ-Սիլէյման:

Թվին ռճժէ մայիսի եումն Ագուլաց մին կարավան էր գնում էր Թարվէզ. այլ տեղաց մարդ էլ շատ էր: Գնացին, մտան գամին, թէ Երասղն անց կենան. ջուրն ուժով կնի, գամին շատ լցաց, կարիլ չէն զաֆտ անիլ: Գամին ախմիշ կնի, շատ տէղ կու տանի, կտայ քարի, ճոթ ճոթ կանի, մին զ, է ձի, զ, է մարդ կու խէխտի: Եճ թուման բաթմիշ էլաւ. գճ թուման Ագուլաց էր: Ճհգ թուման ես Զաքարիայ, իմ եխպայր Սիմոնին գնաց: Ամայ Ագուլաց մարդ չմեռաւ. ապրանքն գնաց: Շատ դէս ու դէն գնացին, գտաւ ոչ:

* Շատ խարջ արին. ամայ կասին, թէ ապրանքն Դուզալու Ժահիայ ուզբաշին զաֆթեց: Կարացին ոչ վերայ սաբութ անիլ, զերայ շուն մարդ էր:

Թվին ռճժէ յունիսի զումն Ագուլիս ես Զաքարիայ Ագուլաց առաջնորդ Պետրոս վարդապետին յետ գնացիք Ղափանու անապատէրն ուխտ, քանզի Ագուլաց ջումիաթ շատ գնաց: Նախ եւ առաջ գնացինք Յալիձորու կուսանաց անապատն: Սորայ հայրն է Տէր-Միքայէլ: Այս անապատումս կէր հ կուսանք ապաշխարող: Երկրորթ՝ գնացինք Տաթեւու անապատն: Սորայ հայրն է Արիստակէս վարդապետն: Սորայ ունէր հ կրօնաւոր մարդ: Այս անապատիս եկեղեցին դէռ եւս կիսակատար էր: Քանզի առաջ ուրիշ տէղ ին բնակեալ. հնարից սատանի՝ տէղն խախտվեցաւ, փլաւ. այս պատճառէս վախեցան, վեր կացան, եկին այս տէղս, նոր ըսկիսբն արարին, յիսար, խուց, եկեղեցին շինեցին: Այս ը տարի այ, որ եկել ան այս տէղս: Շատ աշխատանք արաւ այս Արիստակէս վարդապետն այս տէղիս, կամ թէ առաջին: Երրորթ՝ գնացինք Շնըհերու կուսանաց անապատն: Սորայ հայրն է մղդսի Մարքարէ: Սորայ ունէր կ կուսանք ապաշխարող: Չորրորթ՝ եկինք Տաթեւու վանքն: Սորայ առաջնորդն է Շաբանի տղայ Ովանէս վարդապետն: Սորայ ունէր մին ժ աբէղայ: Ինքն գնացած էր Ըսպհան վասն դավի:

Դարցեալ մեք ջոմիաթով յունիսի ժըումն եկինք Ագուլիս:

Թվին ռճժէ յունիսի իզումն Ագուլիս այսօր խաբար եկաւ, թէ Գիլանայ ծովէն իռ ղազախ է դուս էկէլ: Ըռէշտ քաղաքն չափմիշ արել, տարել. շատ մարդ են ըսպանել, շատ ապրանք տարել: Յետով գիր եկաւ, մարդ եկաւ, ըստուք որ այս բանս էլաւ, շատ զարար էլաւ Ըռէշտու:

Թվին ռճժէ սեփտեմբերի իբումն Խորմացտանէն գիր ու մարդ եկաւ Ագուլիս, որ գրած ին, թէ Աստուածածնուն պասէն յենց շարշ եկաւ, որ շատ մարդ այ մեռէլ, շատ ավերութիւն էլէլ այս քաղաքներումս. Թողաթ ու Նիկսար, Բօլիայ, Բուրսայ, Մարզիվան. շատ տէղ փլաւ:

36 Թվին ռճժէ հոքտեմբերի ժթումն Ագուլիս որ ես Զաքարիայ, իմ հօր եխպայր Սարկավաքի որդի պարոն Ալէքսանն այսօր հարսանիք արաւ: Սայ էր ամաց լբ. ես Զաքարիայ որ գրեցի:

37 Թվին ռճժէ հոքտեմբերի իէումն Ագուլիս ես Զաքարիայ իմ եխպայր որդի Գրիգորն վեր առի այսօր, Ագուլաց դուս էլայ, որ գնամ Երեւան. քանզի իմ եխպայր Սիմոնն Երեւան կրկին կարքված էր. համ Երեւանայ խանին կշտին էր, համ Երեւանայ զառաֆխանէն Սիմոնի զաֆտումն էր: Այս պատճառէս դ տարի էր, որ իւր որդի Գրիգորն տէսած չէր. տարայ, տէսաւ: Գնացի Էջմիածին, Մուղնի, Վիրաբն, ամէն ուխտ արի, այլվի Գրիգորն յետս բերի Ագուլիս:

Նոյմբերի իթումն եկի Ագուլիս սաղ սալիմ. գոհութիւն Աստուծոյ:

Ձեռագրում՝

38 Թվին ռճժէ նոյմբերի իումն ես Զաքարիայ Երեւան էի, այսօր Շահ-Սլէման թագաւորէն Ըսպհանայ չափար եկաւ Երեւան Սէֆիղուլի խանին վերայ, թէ ըճ մարդ տուր, ամէն խան ու բէկ տալիս այ, քանզի ըռուս այ դուս եկել, իռ մարդ այ, տվել ան, Ասրաբադ չափմիշ արել, տարել, դիր անողորմ բան են արել, որ մանդր երէխեքն վեր կու փթաւէին. գալու ժուկն թրով կու տին, բ ճոթ կանեն. այսպէս սիթամ արին, շատ գերի, ապրանք տարան: Այս ջանիբէս Շահ-Սլէման Մանսուր-խանն սարդար դրեց, հրաման տվաւ, որ ասկար կիտվէն, գնան Ասրաբադ կռիւ: Այս ջանիբէս Շահ-Սլէման իւր օլքին վերայ մադաթի փող գձեց, ջամէջամ առաւ: Ագուլաց ծէ թուման գռ դիան առաւ: Ամէն երկիր տվին դինարայ դինար դիվանի: Դաշտեցոց ըռասադովն տվինք այս ծէ թուման գռ դիանս. այս է:

Թվին ռճժէ դէքտեմբերի իումն որ Ագուլաց Դաշտին ժողովուրդն հակառակ ընկան Ագուլաց վանքի սուրբ Թումայի առաջնորդ Պետրոս վարդապետին յետ բ պատճառի: Մին՝ վասն այս. այր ոմն մեծատուն՝ Դաշտէն, անունն մղդսի Մելքում, զերայ վարդապետն Մելքումն ուզէր, դաշտեցիք Մելքումն ուզին ոչ, թէ՝ մեք Մելքումն ուզում չէնք, դու էլ ուզիլ մի: Քանզի այս Մելքումս լ տարի ավել այ, որ Դաշտի աղսախալու էր, ապայ այժմուս գձեցին. վասն հսաբի այս Մելքումիս յետ շատ դավի դիվան գնացին դաշտեցիք. այս է: Մին պատճառն այս եղեւ, որ Ագուլաց այր ոմն խօջայ Պողոս, սորայ մին աղչիկ տվել էր Դաշտն Ժարղուլու տղին: Մարդն մեռաւ, աղչիկն մնաց որբ: Դաշտեցի այր ոմն, Տէր-Մարքարի տղայ Ազարէ, իւրենց տանուտէր դրին: Ես Ազարիս կին չունէր, այրի էր: Այս Ազարիս գնաց վարդապետն մօտ, թէ դաստուր տուր ինձ, որ խօջայ Պողոսի աղչիկն առնեմ: Վարդապետն հրաման չտվեց, թէ չհաս այ: Ազարէն գնայ, բ իրիցի իւր գլխու պսակել կուտայ, տանէ: Ժողովուրդն Ազարի կողմն էին: Այս բ պատճառէս շատ դիվան գնացին, շատ փող գնաց. ամէն հակառակ ին: Մինչի ժդ ամիս այս կռիւս կայր, յետով բարիշեցին: Ապայ են բ իրիցի փիլունն Էջմիածնայ աթոռակալ Միքայէլ վարդապետն վեր առաւ. յետ բ տարու իրիցին փիլունն տվին: Բարիշեցին, պրծավ, վարթարաւ էլաւ:

39 Թվին ռճժէ Ագուլաց մէլիքն էր Մէլիք-Մանվելն, Ագուլաց հաքիմն էր Ադլբէջանայ վէզիր Միրզայ-Իբրահիմն:

40 *Թվին ռճժէումն Աքուլաց սուրբ Թումայի առաջնորդ Պետրոս վարդապետն ըսկիսբն արաւ վանքի դ կողմի պարիսպն մեծացանել. որ քար ու հողով եր ամէն տներն, սայ Քրդստանայ ուստէք բերաւ, նոր այլվի հող ու քարով պարիսպն շինեց, բրջեր շինեց, մաղայզէք շինեց, ոմն կիր ու քարով գումբէզի, ոմն երած քարփիչ ու գաջով գումբէզիք. մէջն ամէն տաշած քարով, թէ խուց, թէ օթախնի լաւ արծակացոյց: Ջրի առուն գձեց պարիսպի մէջն: Շատ աշխատանք արաւ, շատ դրամ խարջեց: Աստուած ողորմի աշխատավորաց:

** Այս է Պէտրոս վարդապետս 1129-ումն ամէն տէղաց մանսարով ղրկեցին Երուսաղէմ, Եղիազար վարդապետն բերին Էջմիածին, կաթուղիկոս դրեցին: Թվին 1131 դարցեալ Պետրոս վարդապետն գնաց Ագուլիս, ժամանակ կացաւ: 1133ումն նոյմբերի դումն եկաւ, թէ գայ Երեւան, գայ սուրբ Կարապետն, մեռաւ: Տէղն նստաւ Ոհան վարդապետն: