Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յամի ՌՃԳ յունվարի զումն ես Զաքարիայ ջրաւրհնիք Ագուլիս արարի Աստուծով:

Յունվարի իըումն Ագուլիս ես Զաքարիայ որ հարսանիք արարի. որ էի ամաց քսանի չորից:

Մարտի իզումն Ագուլիս ես Զաքարիայ որ զատիկ արարի Աստուծով:

Մայիս բումն Ագուլաց ես Զաքարիայ դուր էլայ:

Մայիս դումն Նախջիվան ես Զաքարիայ համբարձում արարի:

Մայիս թումն ես Զաքարիայ որ եկի Երեւան:

Մայիս իումն որ Ագուլաց շատ ջումիաթ եկին Երեւան Մահամադղուլի խանն գանգադ վասն դարուղին ձեռացն Ուղուրլուբէկին:

Յունիս մէկումն Երեւանայ ես Զաքարիայ դուրս ելայ:

Յունիս եումն ես Զաքարիայ որ եկի Ագուլիս:

Յունիս իեումն Ագուլիս որ տունն մին մարդ դուս ելան, գնացին Թարվեզ, որ գնան շահն Լալայբէկի տղայ Մահամադղուլի խանին ձեռացն գանգատ: Որ սայ էր Երեւանայ խան:

Յամի ռճգ հուլիս ժեումն Ագուլիս ես Զաքարիայ որ Մասէհինց Կիրակոսէն մայա վեր առի Աստուծով:

Օգօստոսի մէկումն ես Զաքարիայ Ագուլաց դուրս ելայ:

Օգօստոսի բումն Լիլաւ յետի ժամուն, օրն չորեքշաբթի, խաւարեցաւ արեգակն. ինն նոր ծնունդ. այնպէս խաւարեցաւ, որ աստղն երեւեցաւ:

Օգօստոսի դումն ես Զաքարիայ եկի Թարվեզ:

Սեփտեմբէրի դումն ես Զաքարիայ Թարվեզու դուս եկի:

Սեփտեմբերի էումն ես Զաքարիայ եկի Ագուլիս:

Սեփտեմբերի ժդումն Ագուլաց ես Զաքարիայ դուս եկի:

Հոքտեմբերի ժէումն ես Զաքարիայ եկի Առզռում:

Հոքտեմբերի իզումն Առզռումայ ես Զաքարիայ դուս ելայ:

Դեքտեմբերի ժըումն ես Զաքարիայ որ եկի Իզմիր: