Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

10 Յամի ՌՃԲ յունվարի զումն Ագուլիս ջրաւրհնիք Ագուլիս արարի ես Զաքարիայ Աստուծով:

Յունվարի ժգումն Ագուլիս ես Զաքարիայ որ դուրս ելայ:

Փետրվարի ժումն ես Զաքարիայ որ եկի Առզռում Աստուծով:

Փետրվարի իումն Առզռում ես Զաքարիայ բուն բարեկենդան արարի:

Ապրիլ ժումն Առզռում ես Զաքարիայ զատիկ արարի:

Մայիս ժթումն Առզռում ես Զաքարիայ համբարձում արարի:

Յունիս մէկումն Առզռումայ ես Զաքարիայ որ դուրս ելայ Աստուծով:

Յունիս ժ մէկումն եկի Երեւան ես Զաքարիայ. Սիմոնն տեղս էր:

Յունիս ժդումն Երեւանայ ես Զաքարիայ, Սիմոն դուրս էլաք:

Յունիս ժէումն ես Զաքարիայ, Սիմոն եկինք Ագուլիս Աստուծով:

11 Յուլիս ժումն Շահաբաս թագաւորէն Աղայ Լաթիֆ անուն խադում եկաւ Ագուլիս, ժզ հայի տղայ, ախչիկ գրեց, ապա ոչ մինն չտարաւ: Աստուծով պրծավ:

12 Յուլիս ժէումն Ագուլիս ես Զաքարիայ վարդայվառ արարի:

13 Յամի ռճբ յուլիս իզումն Երեւանայ խան էր Լալայբէկի տղայ Մահամադղուլի-խանն. թագաւորի հրամանաւ գինին ղադաղայ ելաւ. այսօր խանիցն դարուղայ եկաւ Հիմաթբէկն, գինուն մուչուլգայ առեց: Ապա զ, է ամիս քաշաւ, վարթարաւ ելաւ Աստուծով:

Օգօստոսի ժդումն Ագուլիս ես Զաքարիայ աստուածածին արարի:

Սեփտեմբերի ժաումն Ագուլիս ես Զաքարիայ սուրբ խաչ արարի Աստուծով:

Դեքտեմբերի իթումն Ագուլիս ես Զաքարիայ որ ջրաւրհնեաց բարէկենդան արարի Աստուծով:

* Ես Զաքարիա յին գրոց մէջն տեսայ, որ գրած էր, թէ Գրիգոր Տաթեւացուն գալն որ վարդապետ էլաւ, թվին ըճխզումն եղեւ: 846: