Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

14 Յամի ՌՃԴ յունվարի զումն ես Զաքարիայ ջրաւրհնիք Իզմիր արարի Աստուծով:

Փետրվարի իեումն Իզմիր ես Զաքարիայ բուն բարեկենդան արարի:

Մարտի զումն ես Զաքարիայ որ Իզմիրէն դուս եկի, որ գնաք Բուրսայ: Հենց որ Իզմիրէն դուրս եկի, սելաւի ըռաստ եկինք: Շան հալ քաշեցի: Աստուած զմեզ փրկեաց ողողի տանելու:

Մարտի ժըումն ես Զաքարիայ եկի Բուրսայ Աստուծով:

15 Թվին ռճդ մարտի իեումն Էջմիածնումն որ Փիլիպոս կաթուղիկոսն վախճանեցաւ, եդաւ սուրբ Հռփսիմէ եկեղեցին ի կողմն յուսուսային: Սայ էր ամաց: Սորայ փոխարէն աթոռ նստաւ Հակոբ կաթուղիկոսն Ջուղայեցի:

16 Ապրիլ թումն ես Զաքարիայ որ Բուրսու դուս եկի:

Ապրիլ ժեումն ես Զաքարիայ զատիկ Դարախչիլարումն արարի: Եսհենց զատիկ մարդ ոչ անէ. զերայ Գեվիու բարցին զատիկ կիրակի օրն, հենց որ տվինք բելն Սարուջայ, թօքմիշ ելան կարաւանի վերայ. բ մարդ մեռաւ, է, ը մարդի ժարայ տվին:

Մայիս իբումն ես Զաքարիայ եկի Թողաթ Աստուծով:

Մայիս իդումն Թողաթ ես Զաքարիայ համբարձում արարի:

Մայիս լումն ես Զաքարիայ Թողաթու դուրս ելայ Աստուծով:

Յունիս ժդումն ես Զաքարիայ եկի Առզռում Աստուծով:

Յունիս իումն Առզռումայ ես Զաքարիայ որ դուրս ելայ Աստուծով:

Յուլիս իումն ես Զաքարիայ եկի Ագուլիս Աստուծով:

Յուլիս իբումն Ագուլիս ես Զաքարիայ վարդավառ աարի:

Սեփտեմբերի ժբումն Ագուլաց ես Զաքարիայ դուրս ելայ:

Սեփտեմբերի ժեումն ես Զաքարիայ եկի Թարվեզ Աստուծով:

Հոքտեմբերի ըումն Թարվեզու ես Զաքարիայ դուրս ելայ:

Հոքտեմբերի ժաումն ես Զաքարիայ եկի Ագուլիս Աստուծով:

Հոքտեմբերի ժզումն Ագուլաց ես Զաքարիայ դուս ելայ:

Դեքտեմբերի ժթումն ես Զաքարիայ եկի Թողաթ: