Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յամի ՌՃԺ յունվարի զ, արամ իբ, տրէ բումն, օրն կիրակի, ես Զաքարիայ ջրաւրհնիք Ագուլիս արարի: Դարցեալ, Յակոբ կաթուղիկոսն եկեալ էր Ագուլիս նվիրակ. այսօր ջրաւրհնիք սայ արաւ, որ ճձե մարդ շապիք էր հաքել:

Ապրիլ ժդ, մեհեկի ժումն ես Զաքարիայ այսօր զատիկ Ագուլիս արարի:

Մայիս թումն ես Զաքարիայ որ Ագուլաց դուրս ելայ:

Մայիս ժգումն ես Զաքարիայ այսօր եկի Թարվեզ Աստուծով:

Յուլիս իաումն ես Զաքարիայ վարդավառ այսօր Թարվեզ արարի:

Օգօստոսի ժըումն ես Զաքարիայ աստուածածին Թարվեզ արարի Աստուծով:

Օգօստոսի իգ ես Զաքարիայ այսօր Թարվեզու դուրս ելայ Աստուծով:

Օգօստոսի իթումն ես Զաքարիայ այսօր եկի Ագուլիս Աստուծով:

Հոքտեմբերի էումն ես Զաքարիայ այսօր Ագուլաց դուրս ելայ:

Դարցեալ, հոքտեմբերի ժումն եկի Նախջիվան:

Դարցեալ, Ես Զաքարիայ բեռն ճանապարհ արարի, գնացին Երեւան, ես Զաքարիայ հոքտեմբերի ժբումն եկի Ագուլիս:

Յամի ռճժ նոյմբերի զումն ես Զաքարիայ Ագուլաց դուրս ելայ:

Նոյմբերի ժումն ես Զաքարիայ այսօր եկի Երեւան:

Նոյմբերի ժգումն ես Զաքարիայ այսօր Երեւանայ դուրս ելայ Աստուծով:

Նոյմբերի իումն ես Զաքարիայ այսօր եկի Առզռում, բէռանս հասայ:

Նոյմբերի լումն ես Զաքարիայ այսօր Առզռումայ դուրս էլայ, որ բարով գնաք Իզմիր Աստուծով:

19 Դարցեալ, դեքտեմբերի ժզումն ես Զաքարիայ, իմ եխպայր Սիմոնն այսօր կրկին Երեւան կարգեցաւ: Ես Զաքարիայ Իզմիր էի, մարտի իումն այսօր Իզմիր լսեցի. զերայ Սիմոնն ինձ գիր ուղարկեց, թէ դեքտեմբերի ժզումն Մոծակենց Արզնբեկի կինն առի: Այս է:

20 Դեքտեմբերի իաումն ես Զաքարիայ այսօր եկի Թողաթ:

Դեքտեմբերի լումն ես Զաքարիայ այսօր Թողաթու դուրս ելայ, որ գնաք Իզմիր Աստուծով:

* Փետրվարի ժումն եկի Իզմիր: