Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

21 Յամի ՌՃԺԱ յունվարի զ, տրէ բ, արամ իբումն ես Զաքարիայ այսօր ջրաւրհնիք Ժազլու-դաշումն արարի:

Փետրվարի ըումն ես Զաքարիայ այսօր եկի Իզմիր Աստուծով:

Փետրվարի թումն ես Զաքարիայ բուն բարեկենդան Իզմիր արարի:

Մարտի լ, Յարացի իե, շամս ժումն ես Զաքարիայ զատիկ Իզմիր արարի Աստուծով:

Մայիս ըումն ես Զաքարիայ այսօր համբարձում Իզմիր արարի:

Յուլիս զումն ես Զաքարիայ այսօր վարդայվառ Իզմիր արարի:

Օգօստոսի ժէումն ես Զաքարիայ աստուածածին Իզմիր արարի:

Սեփտեմբերի ժդումն ես Զաքարիայ այսօր սուրբ խաչ Իզմիրումն արարի Աստուծով:

Յամի ռճժա դեքտեմբերի էումն ես Զաքարիայ սուրբ Յակոբի բարեկենդան այսօր Իզմիր արարի Աստուծով:

Դեքտեմբերի իումն որ եխպայր Ալէքսանն Ագուլաց այսօր եկաւ Իզմիր, ես Զաքարիայ Իզմիր էի:

Դեքտեմբերի իթումն ես Զաքարիայ ջրաւրհնեաց բարեկենդան այսօր Իզմիր արարի Աստուծով:

22 Թվին ռճժաումն որ Շահաբաս իւր օլքին հրաման տվաւ, որ ամէն զառավխանէն աբասին բ մսխալ կտրէն, որ ե շահանոց է, զերայ առաջ դ շահանոց էր: Երեւանայ զառաբին Սիմոն էր. Ագուլիս Նաջաֆղուլի խանի զավտում եր: