Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

23 Յամի ՌՃԺԲ յունվարի զ, տրէ բ, արամ իբումն ես Զաքարիայ ջրաւրհնիք այսօր Իզմիր արարի Աստուծով:

Մարտի մէկուն ես Զաքարիայ բուն բարէկենդան այսօր Իզմիր արարի: Շատ զօվղով բարեկենդան արարաք Աստուծով:

Ապրիլ եումն ես Զաքարիայ այսօր Իզմիրէն դուրս ելայ Աստուծով, որ գանք Ագուլիս ժ ագուլեցի մին տէղ:

Ապրիլ ժթ, շամս լ, մէհէկի ժեումն ես Զաքարիայ այսօր զատիկ Գունէումն արարի, որ գալ օրն կու գինք Աֆիան Ղարայհիսարն Աստուծով:

Մայիս ժէումն ես Զաքարիայ այսօր Իզմիրեն եկի Թողաթ:

Մայիս իեումն ես Զաքարիայ որ Թողաթու դուրս ելայ:

Յունիս ժգումն ես Զաքարիայ Թողաթու այսօր եկի Առզռում:

Յունիս իդումն ես Զաքարիայ այսօր Առզռումայ դուրս ելայ:

Յուլիս դումն ես Զաքարիայ այսօր Առզռումայ եկի Երեւան, թէ իմ եխպայր Սիմոն տէղս հարսանիք արած:

Յամի ռճժբ յուլիս իզումն ես Զաքարիայ վարդավառ Յէջմիածնումն արարի այսօր. ուխտ էինք եկել Երեւանայ:

Օգօստոսի գումն ես Զաքարիայ այսօր Երեւանայ դուրս ելայ:

Օգօստոսի ժումն ես Զաքարիայ այսօր Երեւանայ եկի Ագուլիս:

24 Դարցեալ յամի ռճժբ օգօստոսի ժումն ես Զաքարիայ այսօր Իզմիրէն եկի Ագուլիս: Այս երկիրս այնպէս չոր ու երաշտ եր անց կացել, որ ոչ ձմեռն ձուն չեր եկել, զ ամսոյ ոչ անձրեւ եր եկել. որ Նախչվանայ մինչեւ ի Թարվեզ որ շատ տեղ կեր, որ խմելու ջուր չկեր. շատ ախպիւրներ չորացաւ, շատ վար ու ցան ու ծառ չորացաւ մեղայ մերոց:

25 Օգօստոսի լաումն ես Զաքարիայ այսօր Ագուլաց դուրս ելայ:

Սեփտեմբերի գումն ես Զաքարիայ այսօր եկի Երեւան Ագուլաց:

Սեփտեմբերի ժեումն ես Զաքարիայ այսօր Երեւանայ դուրս ելայ:

Սեփտեմբերի ժըումն ես Զաքարիայ այսօր Երեւանայ եկի Ագուլիս:

Հոքտեմբերի իեումն ես Զաքարիայ Ագուլիս որ Մասէյինց Կիրակոսին մայեն յետ տվի, իմ գիրն առի:

Նոյմբերի լումն Ագուլիս ես Զաքարիայ իմ մայեն տվի մեր փեսա Քիշիբէի տղայ Աստուածապովն մայայ, գնաց Թարվեզ:

Դեքտեմբերի ժումն ես Զաքարիայ իմ եխպայր Սիմոն այսօր Երեւանայ եկաւ Ագուլիս:

Յամի ռճժբ որ Նաջաֆղուլի խանն Երեւանայ մազուլ ելաւ, տարան Շամախի, խանութիւն տվին: Դարցեալ Երեւանայ խանութիւն տվին Աբասղուլի խանն, որ էր մեծ Ամիրգունայ խանի տղէն: