Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

58 Թվին ՌՃԻ յունվարի զ, տրէ դ, արամ իբ, օրն ուրբաթ, ես Զաքարիայ այսօր ջրաւրհնիք Ագուլիս արարի Աստուծով:

Թվին ռճի յունվարի թումն Ագուլիս որ Ըսպհանայ շաթիր եկաւ մեր վանքն, գիր բերաւ Պետրոս վարդապետին վերայ: Վերդապետն ինձ Զաքարէս տարաւ եկեղեցին, ծածուկ սեւ գիր տվին ձեռս, տեսայ գրած այսպէս. ջուղեցի խառատ ուստայ Յակոբջանէս, շռոթեցի խօջայ Զաքարէս, անապատցի խօջայ Սարգիսէս մալում նի Պետրոս վարդապետին ու Սիամոնի եխպայր Զաքարին, որ իմանաք, դէքտեմբերի էումն խօջայ Շմաւոն առ Աստուած գնաց: Խիստ շատ պարտք ու շատ հսաբ ունի. ամէն գրած էնք, մհրած: Հալբաթէ Զաքարէն գայ. թէ որ յետի գայ, մարդ կու գայ, կու բերէ, շատ դարդիսար կուտան. ահա ձեզ գրեցի: Դարցեալ, ես Զաքարէս որ այս սեւ գիրս տէսայ, գ կսկիծ մտաւ սիրտս. մէկ որ ախպօր մահն, բ որ պարտքի ահն, գ որ ճանապարհի ցուրտն ու ցաւն: Այլ ճար չի մնաց. ասացի, թէ՝ այլ ումմէքէ ասիլ միք. այսպէս գիր կամ խաբար Ադամայ որդոց ոչ գոյ: Զերայ պարտք շատ ունէր. ահայ առաջի կայ գրած այսպէս: Դարցեալ, ես Զաքարիայ որ այս սեւ խաբարս լսեցի, ժբ օր Ագուլիս կացայ, մարդի ասացի ոչ: Ապայ յունվարի իաումն Ագուլաց դուրս էլայ, դառն, տրտում գնացի Ըսպհան: Դարցեալ, ես Զաքարիայ որ տանէ դուս կու լինիմ, մին աղչիկ ունէի, յէտ ժ օրէն յետնայ առ Աստուած գնաց: Այս պատճառէս բերէն Շմաւոնի խաբարն կու տան. մին կսկիծ ռ դառցաւ: Ես Զաքարիա փետրվարի ժըումն գնացի Ըսպհան, մին քանի օր կացայ, տեսնում՝ Աբասղուլի խանի վարիսներն գան, ինձ բռնեն, թէ՝ Շմաւոն մեզ գճծ թուման մին է տալու, զճխ թուման փողի շախ ա տալու: Այս Աբասղուլի խանի վարիսներս մեծայմեծ մարդիք էն, որ մինն շահի մուհըրդարն է, մինն՝ շահի էշիկ-աղասի այ, մինն ուզբաշի այ. ամէնն մեծայմեծ մարդ են: Պատճառն այս է, որ այս Շմաւոնս երեւան համ զառաբի էր, համ ըռահտար: Աբասղուլի խանս Երեւան խան էր: Այս խանս կու մեռնի աջալով: Խանի վէքիլներն Շմաւոնիս հսաբն կուտէսնուն: Շմաւոնս բռթճ թուման սանադով խանին տալու կընի, տված կնի: Մնաց Բաղի խանին տալու ռբճհե թուման: Մնաց զառաֆխանին ջանիբէ տալու բճե թուման: Որ Շմաւոնս էլաւ խանին տալու ռդճձ թուման: Այսպէս սանադ կուտայ խանի վարասներուն, թէ՝ չուրի զ ամիս բերեմ Ըսպհան, տամ: Թէ զ ամիսն թամամի, տամ ոչ, այս մաղլաբիս օրն էռէն ա աբասի պակաս շախ տալու լինիմ: Ես Զաքարէս այն ժամանակին ինձ տարաւ Երեւան այս Շմաւոնս, շատ աղաչանք պաղատելով ինձ այս ռդճձ թումանիս զամին տվեց: Զերայ Աբասղուլի խանի վարիսներն ղայիլ չի կացան, թէ՝ դու Երեւան Սէֆիղուլի խանի ղուլուղումն էս. բալքի քեզ թողնու ոչ, գաս Ըսպհան: Քո ախպեր զամին կէնայ, որ փողն դու տաս Զաքարէն, Զաքարէն բերի Ըսպհան, տայ խանի վարասներն, գիրդ առնու, բերէ: Զերայ Աբասղուլի խանն մեռաւ, տէղն լագզի Ալխաս-Միրզին տվին, որ անվանեցաւ Սէֆիղուլի խան: Այս մին տարի այ, որ Աբասղուլի խանն մեռա տարան Մաշադն, տէղն նստաւ Սէֆիղուլի խանն: Դարցեալ, այս Շմաւոնս եսօր, վաղն գձելով՝ այս պարտքս մնայ: Ես Զաքարէս քանի անգամ վերստին գնացի Երեւան, այս Շմաւոնիս յետ կռիւ, շատ խռովութիւն, թէ՝ կամ դու գնայ Ըսպհան, քո պարտքն տուր, իմ զամինլամէն առ, տուր ինձ, կամ փող տուր, ես գնամ: Այսպէս ասելով, եսոր, վաղն գձելով մնաց, մինչ որ դուս մնաց Ջուղայ, խառատ Յակոբջանից տան ամանաթ: Ամէն մի ըստ միոչէ գ դավտար գրեցաք: Մինն տվի Յակոբջանի տղայ Եաղուբն: Յակոբջանն մարտի իթումն առ Աստուած փոխեց: Մինն տվի շռօթեցի խօջայ Զաքարէն: Մինն ես Զաքարիայ աղարկեցի Շմաւոնի կնգանն: Այս այսպէս եղեւ: Դարցեալ, ես Զաքարիայ թէ ինչ չարչարանք քաշեցի, գնացի, զամինով մլթանուց թէ բազրկանից եճ թուման պարտք արի, գողի նման թվին ռճի յուլիսի ժգումն եկի Թարվեզ: Ես Զաքարիայ Թարվեզ ել թաքրար զամին տամ, օգօստոսի էումն Թարվեզու դուս գամ, օգօստոսի թումն գամ Ագուլիս, պարտք անեմ, տամ մեր փեսայ Աստուածապովն, գնայ Թարվեզ, տայ մօլթոնիքն, իմ թամասուկն ու զամինլամէքն առնու, բերի Ագուլիս, ինձ Զաքարիս հասնու: Դարցեալ, թվին ռճի սեփտեմբերի իզումն ես Զաքարիայ Ագուլաց դուրս ելայ, հոքտեմբերի մէկումն եկի Երեւան: Քանզի քանի որ եխպայր Շմաւոն մեռած էր, եկել չի Երեւան, այսօր եկի Երեւան: Այս Շմաւոնիս բ տղայ, մին աղչիկ կեր Երեւան: Եկի, տեսայ, թէ մին ամիս է, որ Շմաւոնիս բ տարեկան մին տղէն, Ահարոն անունն, մեռած: Այս էլաւ կրկին կսկիծ: Դարցեալ, ես Զաքարէս որ եկի Երեւան, գնացի, խանն տէսայ, ամէնտէսայ թէ ջաբայ, թէ այլ ինչ փէշքաշ քաշեցի, գնացի Աբասղուլի խանի վէքիլ Վելի աղէն, Միրզա Զէնալաբադինն տէսի: Ըսպհանայ բերած գիրն նշանց տվի, ասաւ՝ լաւ է: Սայ էլ ընկաւ ուրիշ բան. գահ ասաւ, թէ՝ այն գիրն աղարկել ամ Ըսպհան, գահ թէ՝ Սիամոն ժե թուման պակաս այ տվել: Թէ այսպէս, թէ այնպէս, չուրի գ ամիս սայ ել մեզ չարչարեց: Վերջն մարդ ընկաւ մէջ, մին քանի թուման իւրն տվին, այն բ թամասուկն, որ մինն ռբճհե թումանի, մինն բճե թումանի, որ Շմաւոնի ձեռացայգիրն, մուհրն վերայ, ես Զաքարէս զամին ու մուհրս վերայ, այս բ թամասուկս առնեմ, Ըսպհանայ բերած խանի վարասներուն մհրով գիրն տամ, այս բ գիրս առնեմ: Ահա ազատեցայ, զերայ այս ե ամ է, որ ես Զաքարէս այս գիրիս դարդումն էի, Աստուծով առի, պրծայ: Դարցեալ, ես յետ խանի դարդն: Խանն ես Զաքարէս բռնեց, թէ՝ Շմաւոնիցն ճ ոսկիս ուզեմ, որ տվել ամ, տարել Ըսպհան, որ խանջալ շինէ: Խանջալն կամ ոսկին տուր: Խանջալ չկայ. այս ճ ոսկուս ժէ թուման դուս գնաց: Մին ել բռնեց մին թարքաշի դավի. ի թուման դուս էլաւ: Մին էլ բռնեց, գիր հանեց Շմաւոնի մհրովն, թէ կարմունջի վերայ ըռահտար էր Շմաւոն, ճ թուման բաղի կայ, ահա իւր գիրն. շահի ապրանք այ, մեր չէ, բեր, տուր: Ես Զաքարէս ասի. ես խաբար չեմ: Ես յետ խանն վեր առաւ, թէ՝ լաւ այ, այս ճ թումանս տալ չես, ես էլ Շմաւոնի զառավխանի հսաբի մուաֆասէն մին բանի համար տվել անք աթոռակալն Էջմիածնումն պահի, ես ել են մուաֆասէն տալ չեմ. Շմաւոնի զառավխանի հսաբն նորն կու տեսնում: Թէ որ տէսնու, խան ինքն, բէկ ինքն, ղազի ինքն, ինադ կանի, բռ թումանով պրծանիլ չէ. ես յետ մարդ մէջ ընգան, չուրի զ ամիս ճ թումանի ես Զաքարէս խանին գիր տամ, որ զ ամիսն թամամի, տամ: Ես յետ խանն մարդ աղարկի Նախավկայն, աթոռակալ Միքել վարդապետն բերէ, վարդապետն գնայ Էջմիածինն, մուասաֆէն բէրի, ես Զաքարէս իմ կշտիս տայ խանն, խանն տայ ինձ: Ահա այս գրիս ել ազատեցայ. զերայ Շմաւոն Ըսպհան գնալու վախտն խանին յետ գուֆտուգու ունէին, վասն այնորիկ այս մուաֆասես դրել ին ամանաթ: Այս այսպէս էլաւ: Դարցեալ, ես յետ մինն գալիս այ, ի թուման ուզում, մինն զառավխանի դավի այ անում, մինն քաթիբու դավի անում, մինն՝ գեղի, այս ամէնն սուտ դավի են անում: Տէսայ ել իլաջ չի կայ, յաւն այն է, որ Շմաւոնիս խիզանն վեր ունիմ, գնամ Ագուլիս: Ես Զաքարիայ գնամ, խանիցն դաստուր ուզեմ, թէ մեք կարիլ չենք տէղս կենալ: Աայ մինչի ի, լ թուման դուս ելաւ, ապայ դաստուր տվեց: Ես Զաքարէս գ օրէն միջում ծածուկ բանս տէսնում, Շմաւոնի կինն, ա տղէն, մին աղչիկն, թէ նօքար, թէ բարեկամ, ժբ, ժգ մարդ սուրբ Սարգիս շաբաթ գիշերն Երեւանայ դուրս գամք Աստուծով, գանք Խոր Վիրարումն գ օր կենաք, տեսնուք, թէ ել ուրիշ վարազ չի փոխէն: Ապայ փետրվարի գումն Երեւանայ դուս եկի, փետրվարի ժաումն եկինք Ագուլիս: Ես Զաքարէս շատ չարչարանք քաշեցի թէ Ըսպհան, թէ Երեւան, քանի քանի անգամ զիս բռնեցին, զնդան գձեցին, բուխավեցին վասն այս վաթանի մոլորած ախպօր Շմաւոնիս համար: Էթէ ամէն բան, ամէն ջաֆայ գրել ի, ժ գավտար լինէր: Դարցեալ, մեր քեռի Ղուգազն ել շատ ջաֆայ քաշեց, զերայ այս Շմաւոնս Ըսպհան գնալու ժամանակին այս քեռու տղայ Ղուգազս աղարկէ, Ագուլաց տանի Երեւան, դնի իւր տանն, կենայ. համ վեքիլ կանի, որ իւր առուտրին հսաբն տէսնու, չուրի ինքն Ըսպհանայ գայ: Այս Ղուգազս ել այս ջանիբէս ընկաւ այս բանիս մէջն: Այս Ղոգազս Շմաւոնի կնգան փողն էր բանացանում: Այս այսպէս էլաւ: Աստուած փրկէ փորցանաց: Դարցեալ, ես Զաքարիայ ահա այս ժզ ամիս եղեւ, որ շատ շատ չարչարանք, շատ փորցանք, շատ տրտմութիւն, շատ կսկից եկաւ մեզ վերայ վասն իմ անպատմելի մեղացն: Այս է. որ թվին ռճժթ նոյմբերի իթումն Ագուլիս որ ես Զաքարէս իմ աների տղայ Շահնազարն Ըստամբօլ այս ժէ ամիս էր, որ մեռած էր. այսպէս. որ գնում էր Ըստամբօլու Սեւ ծովու բօղազն, ղայիշն շուր կուտայ. բ ագուլեցի, բ ղայիղչի կնի. բ ագուլեցին, ա ղայիղչին քնած կնի, մէկ ղայիղչին՝ զարթուն: Ղայիղն շուռ կտայ, գ հոգին քնած կու խէղդի ծովումն, մին զարթուն ղայիղչին ապրի: Այս Շահնազարին խաբարն նոյմբերի իթումն Ագուլիս տվին: Այս եղեւ նախ եւ առաջ կսկիծ: Դարցեալ, յետ սորայ թվին ռճժթ դեքտեմբերի իբումն Ըսպհանայ գիր եկաւ, թէ Շմաւոն դիր նաչաղութիւն քաշեց, ապա այժմուս լաւ է: Յետ սորայ թվին ռճի յունվարի թումն Ագուլիս այս մասկանի ելած մոլոր ախպէր Շմաւոնիս մահվան սեւ խաբարն եկաւ Ագուլիս: Ես Զաքարէս դառն, տխուր գնացի Ըսպհան, ի Ջուղայ, այս ախպօր գերեզմանն տեսայ: Եկի Ագուլիս, միայմօր մին աղչիկ ունէի տան, ժդ ամաց, եկի, թէ մեռած. սորայ գերեզմանն տեսայ: Յետ այնորիկ գնացի Երեւան, եխպայր Շմաւոնի տրտում կինն, մոլոր երեխէքն տեսայ. մին տղայ. էլ նոր մեռած՝ գերեզմանն տեսայ: Այս ամենայն եկն ի վերայ իմ վասն մեղաց իմոց: Այս բանիս կատարումն եղեւ թվին ռճիա փետրվարի իումն Աքուլիս:

59 Թվին ռճի մարտի եումն ես Զաքարիայ այսօր բուն բարէկենդան Ըսպհան, ի գիւղն Ջուղայ արարի:

Թվին ռճի մարտի ժաումն Ըսպհան շատ թամաշայ արարի. զերայ նավռուզ էր: Շահն դուս եկաւ, փէշքաշն քաշեցին. ամէն խան շահին քաշեցին:

Թվին ռճի մարտի իթումն Ջուղայ որ ջուղեցի ուստայ Յակոբջանն մեռաւ, սայ շահի դուրգար էր: Շատ թոլու ջրի հորեր կու շինէր: Տարին լ թուման շահիցն դօնլուղ կուտէր:

Թվին ռճի ապրիլի իգ, մէհկի իա, ադամ դումն Ըսպհան, ի գիւղն Ջուղայ ես Զաքարիայ այսօր զատիկ արարի:

60 Թվին ռճի մայիսի իբումն Ըսպհանայ Ջուղայ մին Ոհան անուն չի վարդապետ ջուղեցի, սայ քուրդացաւ, շատ զարար տվեց Ջուղու, եւս առավել հավատի պակասութիւն: Անունն եդին Շխ-Մումին:

Թվին ռճի յունիսի ըումն Ըսպհան շահիցն ըռաքի եկաւ, ես Զաքարիայ ինձ բռնեցին, բուխավեցին, տարան շահի ժէյլաղն, զերայ շահն ժէյլաղումն էր: Մին երեւանցի գնաց, շահին արզ տվեց, թէ՝ զառաբի Սիամոնն մօտ այսչափ փող ունիմ. Սիամոնի ախպօրիցն ուզում էմ, տալիս չէ. ուր որ գնում էմ, դիվանս անում չէն: Շահն ըռաքի կուտայ, բուուրմիշ կանէ, թէ՝ դիվանբէկին հաղիղաթին հասնու: Այս ջանիբէս ես Զաքարէս գնացի Դէհիքուրտ ժեյլաղն. շահն տէղս էր: Մինչի ժէ օրի ես ժուրդումս դիվան անէ, են ժուրդումն դիվան անէ, ախրն դիվան արաւ: Ես Զաքարիայ մին քանի թուման խարջեցի, պրծայ. ամա շատ փորձանք քաշեցի, զերայ նաչաղ էի: Նաչաղ գնացի, նաչաղ եկի Ըսպհան: Այսմ ամի էր թագաւորն Շահ-Սէյլէման, էհտիմալ դօլաթն էր Շխալի խան, դիվան-բէկին էր Ջանի խանի մեծ տղէն, անունն Աբասղուլի բէկ: Ես Զաքարէս գնալ ու գալն մին ամիս քաշեց: Իմ մեղացն է:

61 Թվին ռճի յուլիսի ժգումն ես Զաքարիայ այսօր Ըսպհանայ դուս եկի:

Դարցեալ, ես Զաքարիայ յուլիսի ժըումն եկի Քաշան:

Թվին ռճի յուլիսի լումն վարդայվառ Հաջի-աղումն արարի:

Դարցեալ, յուլիսի լաումն այսօր Ըսպհանայ եկի Թարվեզ:

Դարցեալ, օգօստոսի էումն ես Զաքարիայ Թարվեզու դուս եկի:

Օգօստոսի թումն եկի Ագուլիս:

Թվին ռճի սեփտեմբերի ըումն Ագուլիս, օրն ուրբաթ, ինն ժեումն ինն խավարեցաւ առաջի իրիգունն, որ բռնելն մինչի բացվիլ ու պարզիլն գ սհաթ անցաւ, շատ խաւարակալաւ:

Թվին ռճի սեփտեմբերի իզումն ես Զաքարիայ այսօր Ագուլաց շատ ջումիաթով, զ կնիկ ել, գնացինք Խոր Վիրաբն ուխտ:

Հոքտեմբերի աումն այսօր եկի Երեւան, գնացի մեր եխպայր Շմաւոնի տունն, խիզանն տէսայ: Զերայ Շմաւոն Ըսպհան մեռած էր, գնացի Ըսպհան, այսօր եկի Երեւան:

Թվին ռճի նոյմբերի բումն Երեւան որ Սէֆիղուլի խանն իւր աղալարովն, շատ մարդով գնացին Շահ-Սլէյման թագաւորի նազիր Մասղուդ բէկին փէշվազ, որ գնում էր Հաջ: Ժբ օր կացաւ, գնաց Առզռում: Յետ քանի օրէն շահի մաշադալ-բաշին եկաւ Երեւան, գնաց Հաջ: Այսմ յամի դիր շատ մարդ գնաց Հաջ. դիր շատ գնացին:

62 Թվին ռճիումն օսմանցու Սուլթան Մահամադ թագաւորն, իւր վէզիր Մահամադ փաշէն ասկարով գնան Լեհի վերայ մինչի Կամենից, Կամենիցու քաղաքն իւր երկրովն առաւ. անթիւ զօրօք գնաց:

*Թվին ռճիգ Սուլթան Մահամադ թագաւորն մին քանի ռ մարդով դուս կու լինի Բաբայդաղու յետ գնայ ինադով, կուտայ Մաջառի սնօրների քրիստօնեաքն ամէն գերի անէ, ոմն սուր քաշէ, ոմն գերի անէ, բէրի Ադրանայ: Ասացին թէ ձռ ջան ծախվեցաւ, թռղզ սուր քաշածն: Այս պատճառ դրաւ, թէ՝ ուզում էն, որ դօնմիշ լինին, ես ել այսպէս արարի: Ապայ շատ հայ ու հռօմ, այլ ազգ, շատ բէրաւ տնով. ոմն Հուլուբայ, ոմն այլ տէղ Ուռումէլու, ոմն Ադրանայ, ոմն բէրաւ Ըստամբօլ, այսպէս թէ քաղաք, թէ գիւղ բնակեցան, մնացին:

Թվին ռճիե ապրիլի իումն Սուլթան Մահամադ թագաւորն եկաւ Ըստամբօլ:

Թվին ռճիէումն ապրիլ ամսոյն Ըստամբօլու Սուլթան Մահամադ թագաւորն իւր վէզիր Մուստաֆայ փաշա դուս ելան անթիւ զօրօք, գնաց Ադրանիայ, մեծ սաֆար կանչեց Մօսկօվին վերայ:

**Ուր գնաց Լէհն. ազգ մի կայ, անունն Տրէջան, գնաց այս Տրէջանիս վերայ, որ այս ազգս առնէ, որ Մսկօվու սահրատն է, առնէ, ապայ թէ գնայ Մօսկօվն: Թէ Մօսկօվ, թէ Լէհ, թէ Տրիջան այս տէղ կռիւ տվին, օսմանցոցանէ մին ճձեռ մարդ ըսպանվեցաւ: Մին դարդակ բէրթ առին, դարցան, եկին Ատրանայ թէ թագաւոր, թէ զօրք: Օսմանցիք այսպէս մնաց խայտառակ: