Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

63 Թվին ՌՃԻԱ յունվարի զ, տրէ դ, արամ իբումն Երեւան ես Զաքարիայ այսօր ջրաւրհնիք Երեւան արարի:

Թվին ռճիա փետրվարի գումն Երեւան ես Զաքարիայ այսօր մեր Շմաւոնի խիզանն որ կնիկն, մին աղչիկ, անունն Սալվինազ, մին տղայ, անունն Աղամ, որ է Աղամիր, թէ նօքար, թէ բարեկամ, որ ժբ հոգի վեր առի, դուս եկի. փետրվարի ժաումն խիզանով եկինք Ագուլիս: Թէ տուն, թէ մուլք, թէ աջհաս, թէ սանդուղ, թէ խորակ, թէ շոր, թէ պղինձ, ամէնն թողաւ Երեւան: Միայն իւրենց բ դաստ հաքնելու շոր վեր կալանք, եկինք Ագուլիս: Ամայ ղիամաթ ցուրտ այ:

Թվին ռճիա ապրիլի է, մեհեկի զ, շամս ժթումն ես Զաքարիայ զատիկ այսօր Ագուլիս արարի: Դարցեալ, այսմ տարի աշունքն մինչեւի ջրաւրհնիքն ձուն չկեր: Ենքան չեկաւ ձուն, որ գետինն ծածկէր: Ապայ յենց չոր ցուրտ էր, որ շատ մարդ զարմայնայր, որ չէին տեսել: Ապայ այսույետեւ սկսաւ կրկին ցուրտ անելն, ձուն գալն մինչեւի ապրիլի բումն: Շատ անասուն չորքոտոնեանց կոտորումն եղեւ, շատ ճանապարհ, սարեր կապեցաւ:

64 Թվին ռճիա յունիսի ժգումն որ Երեւանայ Սէֆիղուլի խանէն մարդ եկաւ այսօր Աքուլիս, ես Զաքարիա, իմ քեռու տղայ Ղոգազն տարան Երեւան վասն մեր եխպայր Սիամոնի ճ թումանու կարմունջի բաղուն համար: Զերայ Շմաւոն ըռահտար էր, բաի ունէր, մեք Շմաւոնի վեքիլ ինք, տարաւ, առաւ ճ թուման, ինչպէս իւր դավտարումն գրած ենք: Դարցեալ, օգօստոսի իբ եկինք Աքուլիս:

65 Թվին ռճիա յուլիսի ժդումն վարդավառ կիրակի օրն Երեւան ի սուրբ Էջմիածինն Յակոբ կաթուղիկոսն ժողով արար եպիսկոպոսաց, վարդապետաց, քահանայից, աշխարհականաց, մինչի գ, դռ մարդ կէր, խանի քարանաչի, շատ երկրի մարդ եկին, որ այսօր սուրբ մէռոն աւրհնեցին: Դարցեալ, Գանձասարու Պետրոս կաթուղիկոսին գավազան իշխանութիւն տվեց, քանզի կաթուղիկոսութիւն վարէր, ապայ օրէնք չէր. այժմուս տվեց: Շատ ուրախութիւն եղեւ. սիրով եւ յօժարութեամբ գնաց Գանձասար: Ես Աքուլեցի Աղամիրի որդի անարժան Զաքարէս ականատէս եղայ այսմ շնորհաց: Դարցեալ, ես Զաքարիայ յետ ե օրէն գնացի վերոյ վանորայքն ուխտ: Առաջ գնացի Ուշական, մեր հայոց թարգմանիչ, գիւտ գրոց Մեսրոփ վարդապետի գերեզմանն համբուրեցի: Գնացի Մուղնու վանքն, սուրբ Գէորգայ մասն համբուրեցի: Սորայ առաջնորդն էր մուղնեցի Դաւիթ վարդապետն: Յետով գնացի սուրբ Կարապետ Ոհանայ վանքն, Ոհանու մասի գերեզմանն համբուրեցի: Սորայ առաջնորդն էր կարփեցի Ոհանէս վարդապետն: Դարցեալ, գնացի սուրբ Սարգսի վանքն, սուրբ Սարգիսի մասի գերեզմանն համբուրեցի: Սորայ առաջնորդն էր երեւանցի Ոսկան վարդապետն. այժմուս գնացել էր վասն գրքեր բասմայ տալու, որ այս ժ ամ է Ֆռնգստան է: Սորայ տէղայպահն էր երեւանցի Պօղոս վարդապետն: Աստուածաշունչն այս Ոսկան վարդապետս հանեց բասմով, շատ շատ գրգէր հանեց: Հայոց կրկին թարգմանիչ էր սայ: Դարցեալ, գնացի Սաղմոսավանք. Լուսաւորչի իւր ձեռամբ շինած խաչն համբուրեցի եւ այլ սրբոց գերեզման համբուրեցի: Դարցեալ, գնացի ձորի միջի գետի վերայ անապատն, որ Լուսաւորչի անապատ կոչէն: Սաղմոսայվանքին առաջնորդն էր կարփեցի Գաբրիէլ վարդապետն: Լուսաւորչի անապատի հայրն էր խորմցի Տէր Սիմոն: Ես Զաքարիայ գ օր այս վանքերս ուխտ արարի: Դարցեալ, յետոյ Եղվարթայ վերայ անց կացի, եկի Ղրխ-բուլաղն, զերայ Սէֆիղուլի խանն եկել էր էյլախ: Ես Զաքարեայ խանիցն ըռսղաթ առի, եկի Երեւան, բէրթն: Դարցեալ, օգօստոսի ժեումն ես Զաքարէս, իմ քեռու տղայ Ղօգազն այսօր Երեւանայ դուս եկինք, եկինք այսօր Խօր Վիրաբն: Գալ օրն ղալավուզ բռնեցինք, գնացինք Ակուռի, սուրբ Յակոբ Մձբնայ հայրապետի աղբիւրն, ուխտ արարաք, այլվի այսօր եկինք ի Վիրաբն: Ամայ գնալ ու գալն ժգ աղաջ կայ. դժվար ճանապարհ է: Դարցեալ, օգօստոսի ժըումն աստուածածին ի սուրբ Վիրաբն արարինք: Օգօստոսի իումն Վիրաբէն դուս եկինք, օգօստոսի իբումն եկինք Ագուլիս Աստուծով. այս է:

Մին գրգում տէսայ, թէ թվին ռղաումն փոքր Շահաբաս Ըսպհան թախտ նստաւ թագաւոր: Սայ դրուստ հայոց թագաւոր էր:

66 Թվին ռճիա օգօստոսի ժբումն որ Ագուլաց ժգ մարդ եկաւ Երեւան, որ մինչի ի օր բան անեն բերթի պարիսպի վերայ, որ միայն Աքուլիս բճկ մարդ են գձել: Դիվանի ի օր բան արին, գնացին: Մարդայգլուխ օր կ դիան առանց հաց դիվանի տվին, ավելն աքուլեցիք զարար քաշեցին:

67 Թվին ռճիա սեփտեմբերի մէկումն Աքուլիս ես Զաքարիայ մեր եխպայր Շմաւոնի երեւանցի կնիկն ու տղէն, աղչիկ աբաշխարողն ջումիաթով տարայ Տրունաց սուրբ Խաչն, ուխտ արարին, եկին Աքուլիս:

Թվին ռճիա սեփտեմբերի ըումն Աքուլիս ես Զաքարեայ իմ եխպայր Շմաւոնի խիզանն, երեւանցի կնիկն, տղէն, աղչիկ աբաշխարողն ջումիաթով տարայ Աքուլաց Սահրի Աստուածածինն, ուխտ արարին, եկին Աքուլիս, տունն:

Թվին ռճիա հոքտեմբերի ժաումն Աքուլիս ես Զաքարեայ որ իմ եխպայր Շմաւոն երեւանցի կնիկն, տղէն, աղչիկն աբաշխարողն շատ ջումիաթով գնացինք Նախավկայն, ուխտ արարաք: Սորայ առաջնորդն էր շամբեցի Մուքել վարդապետն: Ե օրէն գնացինք, եկինք Աքուլիս:

Թվին ռճիա դէքտեմբերի իըումն ես Զաքարեայ մեր եխպայր Շմաւոնի երեւանցի կնիկն ու քեռի Ղօգազն, Պետրոս վարդապետն գնացինք Նախավկայն, որ Յակոբ կաթուղիկոսն եկեալ էր Նախավկայն վասն իւր պարտքին ջանիբէ: Ամէն երկրի մարդ էր եկել Գոխթան տանէն. կաթուղիկոսին պարտքի ջուղաբ արին, վասն շատ պարտք ունէր: Զերայ Ըստամբօլու մարդ էր եկել, թէ՝ կաթուղիկոսն իդռ մառչիլ Մահմուդ աղային տալու այ, տվէք: Ջումիաթ ջուղաբ արին, թէ չունքի կաթուղիկոսն Օսմանցու երկրէն սրգուն են արել, պարտքն Օսմանցու երկրին հայերըն տայ: Այս պատճառէս կաթուղիկոսն առան, տարան Երեւան: Մեք, Զաքարէս, Շմաւոնի կնիկն գնացաք կաթուղիկոսն մօտ. մեք ել բ, գճ թուման կուզէինք կաթուղիկոսէն. բալքի թէ մին քանի թուման առնինք: Տեսանք այսպէս աղմուկ, մեք ել բաց թողինք, եկինք Աքուլիս:

*Դարցեալ, թվին ռճիբ ապրիլի մէկ, Երեւանայ Սէֆիղուլի խանէն մարդ եկաւ, անունն Քայքայուզ-բէկ, Յակոբ կաթուղիկոսի տեղակալ Սհակ վարդապետն, Նախչիվանայ քալանթարն որ ամէն լ ձիաւոր էին: Շահի, խանի յօքմով եկին Աքուլիս, թէ՝ ռ թուման դուք տվէք: Կաշառք տալ, գեղ վեր կենալ, մին գիշերի լե մարդ կախեց, շատ անմահութիւն, վերջն՝ Աքուլիս, Դաշտն, Վանքն ամենեցուն գճծ թուման դուս էլաւ: Ոչ թէ միայն Աքուլիս, ամէն երկրէ առին, որ մինչի բռ թուման կիտեց: Ապայ խանն փողն տվեց ոչ կաթուղիկոսն: Այս պատճառէս խանն, կաթուղիկոսն մէկ մէկի յետ հակառակ ընկան, շատ աղմուկ էլաւ, կաթուղիկոսն ծածուկ փախաւ, գնաց Ըսպհան:

68 Դարցեալ, թվին ռճիբ մայիսի ժէումն որ Յակոբ կաթուղիկոսն Երեւանայ փախաւ, գնաց շահն, որ էր Ղազվին:

69 Դարցեալ, խանն էլ տեսաւ, որ կաթուղիկոսն փախաւ, խանն հակառակ ընկաւ կաթուղիկոսին: Խանն շահին արզ արեց, թէ՝ այս փողս սիթամով առի, շահն հրաման տայ, որ այլվի փողն փողայտէրն դարցուցանէմ: Շահն հրաման կուտայ: Դարցեալ, թվին ռճիգ ապրիլի ժումն խանիցն մարդ գայ, թէ՝ գիրն բերէք, ձեր փողն առէք: Վարդապետն, մելիք, մարդ գնաց, այսպէս տվին. որ միայն Աքուլաց ճխը թուման առէլ ին, ղը թուման կէս դուս եկաւ: Թէ գրով, թէ այնգիր, այս դուս եկաւ: Ամէն մարդ իւր տվածին գորայ ըռասաթ վեր առին, խարջն դուս ընգաւ, մին թումանին զռգճ դիան ձեռն եկաւ:

70 Թվին ռճի եւ մէկումն Աքուլիս էր Ադլբէջանայ վէզիր Միրզայ Իբրահիմի զաֆտումն: Այսմ ամի էր Աքուլաց դարուղէն Միրզայ Իբրահիմի ղուլ Բահրամբէկն. ժդ ձիաւորաւ օրն ըռ դիան խարջ ունէր: Խ օր կացաւ, կ թուման փող տարաւ, թողզ խարջն: Սորայ շատ կենալն, շատ փող տանելն պատճառն՝ ե՛լ աքուլեցի Մուսաբէկի տղերքն ելաւ: Զերայ շահի յօքմով Զունուզու սուլթանն գճ ձիաւորաւ եկաւ Աքուլիս, Ավդուլայ բէկն բռնեց, մին ժե մարդ գունդեց, տարաւ Զունուզ, որ շահի յօմքով գնան Ըսպհան դիվան: Դարցեալ, այսմ ամի եր Աքուլաց մէլիքն երՔուրդունց Սարգավաքի որդի Ալէքսանն: Այս պատճառէս որ սուլթանն, Միրզայ Իբրահիմի մին մարդ, անունն Էյնալի աղայ, սոքայ մին խ օր Աքուլիս կացան, մին ծ, կ թուման Աքուլաց հայերն զարար քաշեցին, բալքի բճ թուման մօտ Աքուլաց թուրքերն զարար քաշեցին: Զերայ շատ մարդ բռնեցին, շատ տուն կոխեցին, թէ՝ Ավդուլէն ձեր տան այ կամ դու խաբար էս: Այսպէս էլաւ:

*Այս Ավդուլէս Զունուզ այնչափ պահեցին բուխավում, մինչի թվին ռճիբ սեփտեմբերի մէկն միայն Ավդուլէն դուցաղ տարան Ըսպհան, որ դիվան անէն: Մնացին այսպէս, վերջն բարիշեցին: Այո Մուսայբէկի տղայ Իսախանս Ըսպհան մնաց, մինի թվին ռճիդ գնաց, շահին արզ արեց: Շահի հարամիցն մին ղարավաշ տվին Իսախանի տղայ Մուսաբէկն. ե խաս զէղն, որ է Աքուլիս, Մէղրի, Շօռութ, Ազտապատ, Լէհրամ, տվին Իսախանին զաֆտն:

Թվին ռճիդ հոքտեմբերի իգումն այսօր Աքուլիս շահի յօքմի սավաթն կարդացին, էլաւ սոցայ, մինչի փետրվարի ե Մուսաբէկի բ թոռն, Ավդուլէն, Մուսաբէկն եկին Աքուլիս, ժե օր կացին, գնացին Գանջայ, խանին խալաթ տարան, ապրիլի իբ եկին Աքուլիս, խասէրն զաֆտ անում. այս է:

71 Թվին ռճիա Շահ-Սլէյման թագաւորէն ըռաղամ եկաւ Երեւան Սէֆիղուլի խանին վերայ, մի մարդ եկաւ Ըսպհանայ, թէ՝ Երեւանայ բէրթի յարեւելյան կողմն մին պարիսպ ել քաշեն. բ պարիսպ ունէր, էլաւ գ: Միայն յարեւլյան կողմն քաշեցին: Դարցեալ, ամէն երկիր մշակ գձեցին ջամի գօրայ, ամէն վարցն թագաւորական տվին: Ամայ առանց հաց կ դիան տվին վարցն: Երկիր կէր, որ ճ դիան, ճծ դիան բռնեցին: Ավել զարարն ամէն երկիր քաշեցին: Թագաւորէն մին ռեճկ թուման փող ըռաղամ եկաւ Երեւան Ձորագէղ ոմն հայ խօջայ Սարգիսի վերայ, թէ՝ դավտարով փողն խարջէ, հսաբն տայ. զ, է թուրք, հայ ժազիչի կէր, որ գրում էն: Այսպէս ես Աքուլեցի Քուրդունց Աղամիրի որդի Զաքարէս Երեւան տէսայ, այս պարիսպս քաշեցին, այսմ յամի մինչի կէսն բարցրացաւ, մնացածն մնաց գալ տարիս: