Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

121 1128 տրէի զ, յունվարի զ, արամ իբումն Աքուլիս ես Զաքարեայ այսօր ջրաւրհնիք արարի: Ամէն ժողովուրդ իւրենց եկեղեցումն ջուր աւրհնեցին. օրն բշաբթի. Աստուծոյ գոհութիւն:

122 1128 փետրվարի ամսոյ ըսկիսպ էլաւ երեխուց կարմրուկ դուս գալ մինչի յուլիսի առաջի օրն, ապա վարթարավ էլաւ: Ամայ շատ երէխայ մեռաւ: Տվօղին փառք:

123 1128 փետրվարի ժգումն Աքուլիս ես Զաքարէս այսօր Աքուլաց դուս էլայ, փետրվարի ժէումն եկի Երեւան, որ Աբասղուլի խանի փեսայ Զալ-բէկն նոր եկել էր Երեւան, խանութիւն անէ: Փետրվարի իումն, օրն եշաբթի, ես Զաքարէս գնացի դիվանի, Զալ-բէկի խանութիւն մումբարաք արեցի: Որ էլաւ անունն Զալ-խան: Սորայ ասլն վրացի այ, շահի ղուլ այ:

1128 յարացի մէկ, մարտի բումն Երեւան ես Զաքարէս բուն բարէկենդան արարի. առատ եւ բարի: Աստուծոյ գոհութիւն:

1128 մարտի իաումն, օրն ուրբաթ, Զալ-խան բէրթէն դուս եկաւ, գնաց, բերթի տակի կարմունջն անց կացաւ, գնաց, թէ գնայ վերոյ իքին գաշտ աղալարովն: Իքումն նստած՝ մին բ մարդ եկին մին ղաջար աղայ ձեռն յետեւն կապած, թէ՝ մին իքում զօռով մին կնիկ կոխել այ, զաֆտել: Կնիկն ել բերած: Խանն մի սահաթի միջում դիվան արաւ. նոյն տեղն գլուխն տվեց: Առաջի արիւնն այս էր: Ամէնս արսեցան: Անունն Մուրադի-բէկ էր:

1128 ապրիլի ի, մէհեկի ի, ադամ մէկ, ինն իա Երեւան ես Զաքարէս այսօր զատիկ արարի. լեւ եւ առատ Աստուծով:

124 1128 մայիսի իեումն Թողաթ խիստ ժանղու էլաւ, շատ ապրանք, շատ տուն ու դուքան, քարվանսարէ այրեց, ապայ մարդ չայրեց, քանզի ցերեկ էր:

125 1128 յունիսի դումն Երեւան, օրն դշաբաթ, ե սհաթումն յանկարծակի քամի վեր կացաւ, դղրթում, որոտումն, այնպէս շարժ եղեւ, որ ական թօթափելու ամէն փլաւ. որ Նորայգավթայ մինչի Գօգչէն, Ղէնարէն մինչի Էջմիածին ամէն վեր եկաւ: Երեւանայ բ եկեղեցին, Երեւանայ անապատն, Ձորայգեղու եկեղեցին, Քեղարթու վանքն, Ամենայփրկիչն ամէն վեր եկաւ: Քեղարթու Ըստէփանոս վարդապետն Երեւանայ անապատումն մնաց հողի տակի: Երեւանայ բերթն, խանի տներն, թէ համամ, թէ մաջիթ, թէ մինարէ, ամէն վեր եկաւ: Մինչի ը, թ օրի հողի տակի մեռել ին հանում: Տուն կեր մին ե, ը, թ ջան մեռաւ: Այս երկրումս էռզճ ջան մեռաւ: Զալ-խան շահին արզ արեց. այսպէս երկրիս սիթամ ելաւ: Խանն մարդ ղրկեց, Գանջու ըճ մարդ եկաւ, Նախջիվանայ Մահմադ-Ըռզայ խան եկաւ իւր ասկարովն, ամէն սուլթաններն եկաւ, բերթի չորս կողմն ասկար նստաւ, թէ չուրի Շահ-Սլէման թագաւորէն մարդ գայ: Դարցեալ, յուլիսի մէկումն չափար գայ Թարվեզ Ադրբէջանայ վէզիր Միրզայ Իբրահիմի վերայ, թէ՝ դու գնայ, Երեւան նստէ, թագաւորական դրամով շինէ: Ահայ յուլիսի ժբումն Միրզայ Իբրահիմ մտաւ Երեւան: Յուլիսի իգումն Երեւանայ չափար եկաւ շահի յօքմով, Աքուլաց ու Դաշտէն իգ մարդ տարաւ Երեւան, որ բերթի վերայ բան անէն: Ոչ թէ միայն Աքուլաց, ամէն երկրի տարան: Մինչի լգ թուման Աքուլաց ու Դաշտէն խարջ գնաց: Այսպէս այս խան ու բէկլար կացին, մինչի ձուն եկաւ: Ապա շահէն դաստուր ելաւ, ամէն մարդ գնաց իւր տէղն: Ապայ շինութիւն կիսատ մնաց. փոքր փոքր շինում էն:

*Դարցեալ, շարժն առաջի գալն օր ու գիշեր ժ, ժբ յետ շարժէր: Այս փոքր փոքր գալով մնաց, մինչեւ էլաւ շաբաթն եւ ամիսն մին յետ կու գէր, մինչի բ տարումն, ապայ կտրեց:

126 1128 յունիսի իեումն, օրն դշաբթի, ես Զաքարէս այսօր Երեւանայ դուս եկի, յունիսի իթումն եկի Աքուլիս, օրն կիրակի:

127 1128 սեփտեմբերի իգումն Աքուլիս այսօր մին վրացի եկաւ ժե ձիաւորաւ, անունն Ըռստամբէկ, քրիստոնայ: Սայ եկաւ, գնաց մեր Աքուլաց աղայ Մուսայբէկինց տունն: Զերայ այս Ըռստամբէկիս քվեր աղչիկն Ըսպհան շահի հարամումն կնի. այս գ ամէ, որ Շահ-Սլէման թագաւորն այն աղչիկն կու տայ Մուսաբէկն կին: Այս Մուսայբէկս կին առաւ, եկաւ Աքուլիս իւր հայրենի տունն: Երփ որ Ըռստամբէկս լսեց, թէ իւր քվեր աղչիկն շահն տվել այ Մուսաբէկն, ե խաս գեղն տվել Մուսաբէկն, այսպէս մեծացել ա, եկաւ, տէսաւ, մինչի նոյմբերի բ կացաւ, այլվի գնաց Վրացտուն: Ըռստամբէկն Մուսաբէկի տան էր. մարդիկն Աքուլիս ղունաղ պահեցին: Շատ խարջ գնաց:

1128 հոքտեմբերի մին Օրդուվարի ղազին մազուլ էլաւ, տէղն շխալիսլամ նստաւ: Քանզի օրդուվարցի Միրզայ Ուսուֆի տղայ, անունն Միրզայ Աբուլ Յուսէն, սայ Ըսպհան սադրուն անէ, շխալիսլամութիւն վերայ կառնու, գայ Օրդուվար նստի: Խիստ անողորմ, անիրաւ մարդ էր: Շատ եկեղեցոյ զարար տվեց: Աքուլաց թէ վանքի, թէ եկեղեցոյ ծ թուման առաւ, մահանայ թէ՝ նոր էք շինել, յօքմ ունիմ: Շատ անիրաւ բաներ արաւ: Յետով ղազին էլ գնաց, ղազութիւն առաւ, եկաւ, Օրդուվար նստաւ:

*Յետով այս շխալիսլամս ընկաւ գինախմիլ, լաւանդութիւն անիլ: Իւրան համար ուտելով, խմէլով, ման գայ:

1128ումն Էջմիածնայ Միքայէլ աթոռակալ վարդապետն եկաւ Գողթան տունն նվիրակ: Այս գ ամ է, որ Էջմիածնայ նվիրակ չէր եկած: Քանզի Յակոբ կաթուղիկոսն այս բ ամ է, որ Էջմիածնայ Սէֆիղուլի խանի ձեռացն փախաւ, գնաց Վրացտուն, Վրացտան վերայ գնաց Խորմացտուն: Այս աթոռակալ Միքայել վարդապետն դէքտեմբերի ժեումն եկաւ Աքուլիս, մին քանի օր կացաւ, նվիրակն առաւ, գնաց Էջմիածին. այս է:

128 - Պատճառ այս է. փառակեցի հայ ոմն, Ջիմշիտ անուն, թուրքանայ: Իւրմից զաւակ չելաւ. շատ ապրանք ունէր. ինքը մեռաւ, մնաց իւր ծառային: Անցաւ ժամանակ: Ախպէր ունէր, անունն Առաքել: Այս Առաքելս այլվի թուրքացաւ, դավի արաւ ախպօր ծառայիցն, բան չի շինեց: Առաքելն մեռաւ, սորայ մնաց բ տղայ: Սոքայ էլ թուրքացան, այլվի Ջիմշիտբէկին ծառային յետ դավի արին, այլվի բան չի շինեց: Մինչի ի տարու դավի արին, քանի յետ շահի ղուլ բերին, շատ խաներ դիվան արին, ամէն ապրանքն փուչացաւ: Այսու յետեւ Առաքելի տղերքն, որ է Շահղուլի, Ալահղուլի, ընկան հայերի հետ միրասդավի: Շատ շատ հայերի դավի արին, թէ փառակցոյ, շօռութեցոյ, ըռմեցոյ, աքուլեցոյ: Անցաւ ժամանակ, այս Շահղուլիս շահէն ղուլ բերի, գայ Երեւան. խան էր Զալ-խան: Զալ-խանն մին աղի օհտայ անէ, անունն Մեհրալի-բէկ, այս շահի ղուլս, Զալ-խանի նօքարն մին լ ձիաւորաւ 1128 օգօստոսի ժբումն գայ Աքուլիս: Աքուլաց հաքիմն էր աքուլեցի Մուսաբէկի թոռ Մուսաբէկն: Սայ տուն բանալ տայ, վեր գան, թէ՝ Շահղուլին շահէն, խանէն յօքմ այ բերել, թէ աքուլեցի Ղարեց օյմաղն, որ է ժ, ժբ տուն, ամէն իմ ղօվում այ: Այս ոյմաղիս մեծաւորն Մէլիք-Մանվելն կնի, Պետրոս: Սոքայ տան չեն ելած. Մանվելն Թարվեզ կնի ուրիշ բանի համար, Ոսկան, Պետրոս Երեւան կնին այս դավուս համար: Վերոյ Մէհրալիբէկն բ օր Աքուլիս կացաւ: Երեւանայ Զալ-խանէն Ոսկան, Պետրոսն յօքում հանէն, ղրկէն Մէհրալիբէկին վերայ, թէ դոցայ յետ բան չունիս, եկ: Մէհրալիբէկս ղաբուլ չանէ, թէ՝ սուտ այ: Մարդ ղրկի, Ղարինց դռներն կոտրատի, թէ՝ Մանվելն տան այ: Այս Մանվելիս մին տղայ կնի ի ամաց, մին քանի ամիս էր, յիվանդ էր: Թուրքն իրիգունն որ դռներ կոտրատի, տղէն լոյսաբացին մեռաւ: Ղարինց ջումիաթն մեռելն բառնան, թէ տանէն Երեւան: Գնան Նախջիվան, Նախջիվանայ Մահմադ-Ըռզայ խանի հայր Ալիղուլի խանն թողնու ոչ, գնան: Մեռելն տանին, սուրբ Կարապետումն թաղէն, շատ կռիվ անէն, վարթարաֆ անէն, գնան Երեւան: Մին ճ թուման ավել այս դավուս դուս էլաւ Ղարինց օյմաղէն վասն հաւատոյ:

129 1128ումն աքուլեցի Մասէին Առզռումայ եկաւ. Զալ-խանի գրովն եկաւ, Երեւան զառաբի նստաւ:

130 1128 այսմ ամի Աքուլաց դիր շատ տղայհասակ մարդ մեռաւ: Թէ Ըստամբօլ, թէ Իզմիր մինչի իէ մարդ մեռաւ, զերայ մահ էր այն երկիրն: Աքուլաց դիր զուլմ ելաւ:

131 1128ումն Աքուլաց հաքիմն էր աքուլացի Մուսաբէկի թոռ Մուսաբէկն: Աքուլաց մէլիք էր Մէլիք-Ովանէսն, որ է Օվի: