Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԹԱՂՈՒՄԻ ԳԻՇԵՐ ՄԸ
       ՖԻՄԻ ՄԱՀՐԱՄԱՃԵԱՆԻ ՀՈԳԻԻՆ
      
       Դեռ կը խորհիմ, լամբիս յառած,
       Հրապոյրին այդ աղջըկան,
       Հրապուրիչ շա՛տ բաներ կան,
       Բայց երբ շրթունքն է լուռ, սառած…
      
       Եւ իր շրթունքն էր լուռ, սառած,
       Խենթեցընող շա՛տ բաներ կան,
       Բայց ցուրտ ճակատն այդ աղջըկան
       Կը թողու զիս լամբիս յառած…
      
       Կ՚ուզեմ երթա՜լ, հոգիս առած,
       Հոն ուր նայող աչքեր չկան.
       Փախչող հոգին այդ աղջըկան
       Կը պահէ զիս լամբիս յառած…։