Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յամի ՌՃԷ յունվարի զումն Գոմայձոր ես Զաքարիայ ջրաւրհնիք տեղս արարի Աստուծով:

Յունվարի էումն ես Զաքարիայ եկի Առզռում Աստուծով:

Փետրվարի իաումն Առզռում ես Զաքարիայ բուն բարէկենդան արարի:

Ապրիլ ժաումն Առզռում ես Զաքարիայ զատիկ արարի:

Յունիս իեումն Առզռումայ ես Զաքարիայ դուրս ելայ Աստուծով:

Յուլիս ժըումն ես Զաքարիայ եկի Թողաթ վարդավառ կիրակի որն:

Օգօստոս ժեումն ես Զաքարիայ աստուածածին Աջիսուվումն արարի:

Սեփտեմբերի ժաումն ես Զաքարիայ եկի Իզմիր Աստուծով:

Սեփտեմբերի ժթումն ես Զաքարիայ Իզմիր այսօր մտայ նավ, որ Աստուծով գնաք Վենետիկ: Նաւն էր ֆէլամիկ, անուն նավին Մարգանդ Լիօռնը: Աստուած բարին աջողի:

Սեփտեմբերի իթումն նավն հասաւ Մութուն-բուռունն. է նավ Տարաբուլուս հէռու երեւեցաւ, գալիս էին, թէ մեր նավն առնու: Խօ Աստուած մեզ ողորմեցաւ. քամի վեր կացաւ, մեր նաւն պրծաւ, փախաւ Աստուծով:

Հոքտեմբերի ժզումն նաւն հասավ Վենետիկ Աստուծով:

Յամի ռճէ հոքտեմբերի ժէումն Վենետիկ նավին իէ հայ, թող զֆռանգ, ամենեքեան թուջին հրամանաւն տարան հին նազարաթն, տվին մինչի խ օր նազարաթ:

Նոյմբերի իեումն նազարաթն թամամեց: Այսօր զմեզ ամեն դուրս տարան: Ես Զաքարիայ որ եկի Վենետիկ քաղաք Աստուծով: