Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

18 Յամի ՌՃԸ յունվարի զ, տրէ մէկ, արամ իբ, օրն եշաբթի, ես Զաքարիայ ես Զաքարիայ ջրաւրհնիք Վենետիկ արարի:

Յունվարի իեումն ես Զաքարիայ Վենէտիկէն այսօր դուրս ելայ Աստուծով, որ ցամաքով գնանք Ամսրդամ:

Փետրվարի ժգումն ես Զաքարիայ բուն բարէկենդան Ալաման ի քաղաքն Լիմբօրքումն արարի Աստուծով:

Փետրվարի իումն ես Զաքարիայ այսօր եկի Ֆէլայմէնգ ի քաղաքն Ամսրդամ, որ է աննման:

Ապրիլ զումն ես Զաքարիայ զատիկ Ամսրդամ արարի:

Մայիս մէկումն Ամսրդամ այսօր ըստամբայ, որ է գիր դուրս եկաւ, թէ Իսպանօլի թագաւորին աղչիկն տվին Ֆռանգսիսի թագաւորի տղին, որ բարիշեցին. զերայ կասին, թէ լ տարի այ, որ կռիւ էին անում: Այս է:

Յամի ռճը մայիս իգումն ես Զաքարիայ Ամսրդամու գնացի Լէյգայ քաղաք, եկի Հառլում քաղաք, բ օրէն յետնայ այլվի եկի Ամսրդամ:

Յունիսի ժթումն ես Զաքարիայ Ամսրդամ գիշերն ե սհաթ, ցերեկն ժթ սհաթ տէսայ:

Յունիս իաումն Ամսրդամ եկին, մուշտուլուղ բերին, թէ Հնդստանու թ նավ եկաւ Ամսրդամ:

Յուլիս դումն Ամսրդամ ես Զաքարիայ տեսայ, որ մէկ արծաթէ ջահ տարան, Մուսկօվի թագաւորին համար տարան, որ էր բռբճժը ֆունդ արծաթ, ե ֆունդ ոսկի, որ ջուր էր տված, որ էր աննման, որ կանի ճխը լիդր խոնդքարի լիդր արծաթ: Սեփտեմբերի ժաումն ես Զաքարիայ սուրբ խաչ Ամսրդամ արարի:

Նոյմբերի ժբումն ես Զաքարիայ որ Ամսրդամայ դուրս ելայ, որ ծովով գամ Լիկօրնայ, նավի անունն Ջուստից:

Դեքտեմբերի զումն Թէսիլու ճխ նավ մին տեղ վեր կացինք Աստուծով:

Դէքտեմբերի իթումն ջրաւրհնեաց բարեկենդան նավի Ջուստիցումն արարի: Այսօր Փուրթուկալու սարն երեւեցաւ, զերայ իբ օր այ, ցամաք չէիք տեսել: Մեծ ուրախութիւն է: