Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յամի ՌՃԺԶ յունվարի զ, տրէ գ, արամ իբ, օրն կիրակի, որ ես Զաքարիայ այսօր ջրաւրհնիք Ագուլիս արարի. որ ժ խաչ-ալամ ին վեր առել, խ մարդ շապիք հաքել. գետումն ջրաւրհնեցին Աստուծով:

Յունվարի ժբումն Երեւանայ Սէֆիղուլի խանին մին աղայ, անունն Դամուր-Ղայաբէկ, այսօր դարուղայ եկաւ Ագուլիս. ոչ թէ միայն Ագուլաց, այլ է խասի դարուղայ, զերայ քանի վախտ էր, որ Թարվեզու վեզիր Միրզա-Իբրահիմ զաֆտում է խասն եր. էս խանս շահիցն առաւ, ինքն զաֆտ արաւ: Սայ եկաւ ը ձիաւորաւ, մին ամիս կացաւ, գնաց:

Յունվարի ժեումն Ագուլիս այսօր Երեւանայ մին շաթիր եկաւ, ես Զաքարիայ, իմ եխպօր Սիմոնիցն մին գիր բերաւ, թէ հասանել թխթոյս եկ, որ դիր նաչաղ եմ: Ես Զաքարիայ այսօր բ մարդով դուրս ելայ:

Յունվարի ժթումն գնացի Երեւան, Աստուծով եխպայր Սիմոնն տեսայ, լաւացել էր Աստուծով. ժբ օր կացայ:

Փետրվարի բումն ես Զաքարիայ եկի Ագուլիս Աստուծով:

Ապրիլի է, մէհէկի դ, շամս ժըումն Ագուլիս այսօր ես Զաքարիայ զատիկ արարի Աստուծով:

Ապրիլի ժգումն ես Զաքարիայ այսօր Ագուլաց դուրս ելայ, խիզանով գնացի Կարճվանայ սարն, սուրբ Ովանէսն ուխտ:

Ապրիլի ժեումն եկի Ագուլիս:

Յամի ռճժզ մայիսի ժեումն որ Երեւանայ Սէֆիղուլի խանիցն ղաջար Յուսէնխան բէկն Ագուլիս այսօր դուրուղայ եկաւ ժ ձիաւորաւ, ավել անունն որ կոչի Թարխան: Միայն Ագուլաց դարուղայ էր սայ:

* Զերայ Ագուլիս Երեւանայ խանի զաֆտումն էր: Ագուլաց մէլիքն Բադալիջ Շահնազարն էր: Սայ էր Ագուլիս իջարայ արաւ գլուխն բռեճ դիան: Իջարէն Մելիք Շահնազարն արաւ:

27 Թվին ռճժզ սեփտեմբերի իաումն այսօր Նախջիվանայ խան, անունն Ալիղուլի-խան, եկաւ Ագուլիս, կէս օրի կացաւ, գնաց Ուրդուվար, մին քանի օր կացաւ, էլ գնաց Նախջիվան:

28 Թվին ռճժզ հոքտեմբերի աումն որ Շամախու խան Նաջաֆղուլի խան մեռաւ: Այս այն Նաջաֆղուլի խան էր, որ առաջ Երեւան խան էր: Շահի ղալումոմ սորայ նման զինաթով, խազինով խան չկէր: Սայ Ղազախ խանի տղէն էր:

29 Թվին ռճժզ հոքտեմբերի ժեումն այսօր Երեւանայ մարդ եկաւ Ագուլիս. ես Զաքարիայ, իմ եխպայր Սիմոն է աղարկել, թէ ա՛յ եխպայր Զաքարիայ, հալբաթէ շուտ եկ, որ բան ունիմ:

Ես Զաքարիայ հոքտեմբերի ժզումն Ագուլաց դուրս ելայ:

Հոքտեմբերի ժթումն գնացի Երեւան: Դարցեալ, որ գնացի Երեւան, Սիմոն ասաւ, թէ ես Սիմոնս Աբասղուլի խանին հսաբն որ տվի, ռդճձ թուման տալու եմ խանին: Խանն մեռած էր. իւր փեսայ Զալ-բէկն ու խանի տղէն, վարասներն կանգնեցին, Սիմոնին հսաբն առին, ռդճձ թուման մնաց Սիմոն մոտ: Սիմոնն գիր էր տալիս չուրի զ ամիս, որ փողն ժողովի, տանի Ըսպհան տայ: Զալ-բէկն ղաբուլ չարաւ, յետով Սիմոն ինձ Զաքարէս զամին տվեց, ղաբլաւ: Այս ջանիբէս ես Զաքարիայ ինձ էլ տարան, թէ այս ռդճձ թամասուկն մհրէ: Ես Զաքարիայ մհրեցի, օհտայ էլայ, որ չուրի Սիմոն փողն ժողովի տայ, գրերն առնի: Դարցեալ մին քանի օր կացայ, Զալ-բէկն, Աբասղուլի խանի խիզանն դուս էլան, գնացին Ղազվին:

Դարցեալ, դեքտեմբերի լաումն, այս վերոյ գրերն ինձ Զաքարիս հասաւ, պրծայ. թվին ռճիումն եղեւ. այս է:

30 Թվին ռճժզումն ես Քուրդունց Աղամիրի որդի Զաքարիայ առի Ըռույունց Մարքարինանէ մին այքի, այլվի մեր հայրենի այքուն կպած: Ամէն շինեցի. մեծ ու պզտիկ է վերք ընձան շինեցի. ծդ թուման առի, խզ թուման խարջեցի: Այս ամէն իմ եխպայր Շմաւոնի հրամանաւ արարի, զերայ Շմաւոն Երեւան Սեֆիղուլի խանի կշտին էր, համ Երեւանայ զառավխանէն Շմաւոնի ձեռացն էր շահի հօմքով:

Թվին ռճժզ Երեւանայ զառավխանեն Ըսպհան շահին մին աղայ, ոմն Աղայ-Վելի անուն, դուս եկաւ, իջարայ արաւ: Այս աղէս Շահ-Սէֆուանէ հօքմ առաւ, որ աբասին դ շահանոց կտրեցին. ե շահանոցն վարթարաւ ելաւ: Ապա այս աղէս զ ամսոյ տէր կացաւ, այլվի տվին խանին, խանն տվեց Սիմոնին:

31 Թվին ռճժզ այս տարուս ըսկիսբն մինչեւի կատարածն դիր ցաւագար, ծաղիկ, մահ, ցասում, հարամի, գողի տարի չէր տէսեալ. որ ճ տարէկան մարդն զարմանայր, թէ չեմ տէսեալ: Դարցեալ, այս տարուս մինչեւի վերջն յենց ծաղիկ ընգաւ, որ Ագուլաց բճ երեխայ ծաղկով մեռաւ, թողզ այլ ցաւով մեռածն: Դարցեալ, Խորմացտանն յենց ջալալի դուրս եկաւ, որ ը, թ կարավանի տվին, շատ մարդ ըսպանեցին, ամէն ապրանքն տարան: Դարցեալ բ, գ կարավան Ղզլբաշի երկրում թալանեցին, ապրանքն տարան: Դարցեալ, այս տարուս Իզմիր բինադար ոմն ջուղեցի, անունն Գրիգոր, ավել անունն Դաւաջի, որ մեռաւ, դժոխոց բաժին էլաւ, մնաց այս սատակածիս վերայ բազրկանի ապրանք գճռ մառչիլ: Ոմն փող ին շախով տվել, ոմն ապրիշում կամ այլ ապրանք: Ամէն երկրի մարդի կէր: Ագուլաց ջումիաթին կէր ծբռ մառչիլ: Ես Զաքարիայ ու իմ եխպայր Սիմոնին կէր ժեռ մառչիլ, զերայ ընգէրք կէր Իզմիրումն, որ այս փողս տվին:

* Այս սատակելուս որ սատակեցաւ, փող շատ ունէր, Հնդստան թէ Ֆռնգստան, ամէն ուրիշ մարդ կերաւ: Սորայ դավին մինչի գ տարի արարին, ախրն փուչ ելաւ, փող չի բհաւ եկաւ: Շատ շատ մարդ ավարայ ելաւ: Մեռաւ այս Գրիգորս, մնաց Քրիստոսի դադաստանին սեւ երես:

Թվին ռճժզ այս տարուս Իզմիր բ բինադար որ բքինն մին տէղ ընգէրք ին, այս բ բինադարս վրացի են, ազգաւ հայ, ի քաղաքէն Թլվիսու, անունն Շահվերդի, միուսն Գասպար, սոքայ իւրեանք մֆլիս սնղուն հանեցին: Մնաց բազրկանի սոցայ վերայ պարտք էճռ մարչիլ, որ փողն ոմն շախով էր, ոմն ապրիշում կամ չուխայ կամ այլ ուրիշ ապրանք ին տված: Այս չՇահվերդի, չԳասպարս այսպէս էրեսներն սէվացուցին: Մարդ ընգաւ մէջ, որ բէրին, կիսու կտրեցին. գիր տվին, թէ չուրի ժը ամիս կէսու կտրածն տանք: Ագուլաց ջումիաթին կէր սոքայ մօտ ծռ մառչիլ: Ես Զաքարիայ, իմ եխպայր Սիմոնին կէր ռ մառչիլ զերայ ընզէր ունէր Իզմիր:

Դարցեալ այս կիսու կտրածս այլ տվին ոչ: Մինչեւի դ տարի այնչափ դավի, դիվան գնալ, որ բ, գ յետ Իզմիրուն յետ գնացին Ադրանայ՝ խոնդքար Սուլթան Մահամադ թագաւորին գանգադ արարին. բ յետ ըսպանելու էլաւ, այլվի կաշառք տվին, պրծան: Փողայտէրն տէսան, որ այսչափ շուռ եկին, փող խարջեցին, ախրն փուչ էլաւ, փող չի դուս եկաւ:

Թվին ռճժզ այս տարուս Իզմիր դալալ ոմն Ագուլաց Դաշտեն, անունն Կոստանդ, ինքն մֆլիզ սնղուն հանեց: Մնաց սորայ վերայ բազրկանի լռ մառչիլ: Ագուլեցոց կէր եճ մառչիլ: Այլ ուրիշ երկրի բազրկաննէր այս Կոստանդս դրին զնդանում Իզմիրումն:

* Այսպէս դէս ու դէն ընկան, փուչացաւ: Մնաց հոգովն, մարմնով Քրիստոսի դադաստանին պարտական, սեւ երես:

* * Վերջն Իզմիրեն փախաւ, գնաց Մսր, Արաբստան, մեռաւ: