Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

105 Թվին ՌՃԻԶ տրէի զ, արամ իբ, յունվարի զ, օրն շաբաթ, ես Զաքարեայ այսօր ջրաւրհնիք Թարվեզ արարի: Ամայ է սըհաթ կէր չուրի լոյսն, որ սկսան ժամ ասելն: Առաւօտեան ժամն, պատարագն, ջուրաւրհնեքն ամէն արարին, ժամն արձակեցաւ, դեռ մին սհաթ կեր չուրի լոյսն: Այս պատճառէս կանուխ արարին, որ թուրք չի գայ, եկեղեցին լցվին: Ամայ ախր կուգան, ճար չկայ:

106 1126 փետրվարի իեումն Թարվեզ ես Զաքարեայ բուն բարեկենդան արարի: Լեւ տարի, լեւ հավայ, առատ, բարելի: Այս ձմեռս սհալ ցուրտ արաւ:

1126 մարտի ժեումն, օրն եշաբաթ, ես Զաքարէս այսօր Թարվեզու դուս եկի, մարտի ժըումն եկի Աքուլիս:

1126 ապրիլի ժեումն, մէհեկի ժե, շամս իզումն ես Զաքարեայ զատիկ Աքուլիս արարի. էժանութիւն. ալիւրն հ դիան, բրինձն ճխ դիան, գինին բճ դիան, անձրեւային, բարի:

1126 մայիսի իումն Աքուլիս հավի կոտորումն ընգաւ: Ոչ թէ միայն Աքուլիս, Ըսպհանայ մինչի Երեւան այս մէջս, այսպէս հավն կոտորեցին, թէ՝ հաւի փորումն օձ այ հասլ ելած. ով ոք հավի միս կամ ձուն որ ուտի, խ օր կու մեռանի: Այսպէս դղրթումն ընկաւ: Շատ տէղ գետինն փոս արարին, հավերն սաղ լցին մէջն, հողով ծածկեցին: Շատ մարդ հավն մորթեր, ձգեր դուս: Այսպէս մնաց մինչի դ, ե ամիս, այլվի վարթարաւ ելաւ, փոշումանութիւն, սուտ ելաւ:

107 1126 յունիսի գումն անձրեւ եկաւ Աքուլիս: Այլ անձրեւ չեկաւ, մինչի օգօստոսի իէումն անձրեւ եկաւ: Այսպէս երաշտ անցաւ ոչ թէ միայն Աքուլիս, այլ Ըսպհանայ մինչի Առզռում: Այս երաշտ անցաւ վասն մեղացն:

108 1126 յուլիսի ըումն Աքուլիս վարդապետ թէ գլխաւոր մարդիկ կանկնեցին, թէ մեռելի յետ կնիկ չի գնայ հանգիստ: Զերայ մինչի հիմայ մեռելին յետ կնիկ կու գնէր հանգիստ. մինչի մեռելն թաղէն, Փառքի բարձումնե ասէն, ապա կանայքն յետ դառնան. անհամութիւն եր: Բերին, այսպէս սահմանեցին, թէ՝ կանայքն ոմն եկեղեցումն յետ դառնան, ոմն մինչի գետն գնան, յետ դառնան: Տեղնու գօրայ այսպէս սահմանեցին:

1126 յուլիսի իբումն Աքուլիս ես Զաքարեայ վարդավառ արարի Աստուծով:

109 1126 հոքտեմբերի իեումն ես Զաքարեայ այսօր Աքուլաց դուս եկի, հոքտեմբերի իթումն եկի Թարվեզ:

110 1126 դէքտեմբերի ժըումն Թարվեզ ես Զաքարէս գնացի Մարաղայ, խանին յետ բան ունէի, տէսայ, մին քանի օր կացայ, 1127 յունվարի ժաումն այլվի եկի Թարվեզ: Ամայ Մարաղայ մին ցուրտ, մին ղիամաթ ձուն եկաւ, որ ե օրի մարդ մարդի տուն չի կարաց գնալ. գ օրի ձուն էր գալիս, քամի, բօրան սաստիկ:

111 Թվին ռճիզումն Թարվեզ մին վարդապետ քարոզում ասաց, թէ՝ մեծն Հռումայ գրքում տեսայ, ֆռանգաց ել լսեցի, թէ Քրիստոսի գալուն մինչի այժմոյս ժթ միլիոն մարդ մարտիրոսացել այ վասն Քրիստոսի:

112 1126 Աքուլիս էր աքուլեցի Մուսաբէկի տղայ Իսախան-բէկի զաֆտումն: Ոչ թէ միայն Աքուլիս, այլ ե խաս գեղն, որ է Մեւղրի, Աքուլիս, Շօռութ, Լէհրամ, Ազտապատ, այս ե գեղս շահն տվել այ Իսախան-բէկի զաֆտն: Իսախան-բէկն ինքն Ըսպհան այ, ամայ գեղրանքի դիվան, թէ մալիջհաթն կիտելն իւր տղայ Մուսայբէկն ա անում: Այսմ ամի Աքուլաց մէլիքն է Մէլիք-Օվին:

113 1126ումն Երեւան Սէֆիղուլի խանի նօքարն, որ է ղաջար, բայաթ, խանին երես կանգնեցին, թէ՝ այս բ ամ է, որ դու եկել աս Երեւան, մեզ դոնլուղ չես տվել, տուր, կամ թէ այս բէդիաթ բաներս վեր կալ: Այս պետճառէս աղմուկ ընկաւ մէջն, շատ կռիւ, մինչեւ գ, դ արիւն էլաւ: Խանն թողին ոչ բերթին դուս կամ դիվան անէ: Խանն շահին արզ արեց. նոքարն արզ արեց: Այս ղաջարէս մին աղայ, անունն Ֆաթալիբէկ, գլուխ քաշեց, մինչի դ, եճ ձիաւոր ժողովեց, իւրենց էլի խօսքով, զուլմ ու սիմաթ չարաւ: Ասացին. մեք այս խանս ուզում չենք: Մինչ որ շահիցն ղուլ եկաւ, անունն Ջանիբէկ, եկաւ Երեւան, բ կողմանէն մանսար արաւ, բ կողմանէն շատ կաշառք տարաւ, գնաց շահին արզ անէ. ամբր շահին այ: Դէռ Ըսպհանայ շահին մարդ չէր եկել, խանն մարդ ղրկեց, Նախջիվանայ խան Մահամադ-Ըռազայ խանն մին ճ ձիաւորաւ եկաւ Երեւան, գ սուլթան էլ բերաւ: Այս ասկարս ամէն ժովողին, մին օր ղաֆիլ բէրթին դուս գայ, կանչէ՝ ով որ խանի կողմն է, ձի նստի: Քանզի էլն բ կողմն էր ճղված, ոմն՝ Ֆաթալիբէկի, ոմն՝ խանի: Այսպէս դուս եկաւ, գնաց, Վեթի գետի վրայ կռիւ տվին, ամայ արիւն չէլաւ: Տվին Ֆաթալիբէկն բռնեցին, ղոշունն դաղլմիշ էլաւ, Ֆաթալիբէկն մին ծ մարդով դրին բերթի զնդանումն: Ֆաթալու թաբի աղէքն փախաւ ոմն Գանջու վերայ, ոմն Չօրսու վերայ, գնացին Ըսպհան շահին գանգադ: Խան ել թաքրար շահին արզ արեց: Տեսնուս, ինչպէս կնի: Այս եղեւ 1127 ապրիլի ժումն Երեւան: Դարցեալ, թէ Նախջիվանայ խանն, թէ սուլթաններն մինչի բ ամիս Երեւան կացին, շահիցն խաբար չեկաւ: Սոքայ ել ամէն գնացին իւրենց տեղն: Յիմիկ Սէֆիղուլի խանն բերթին դուս գալիս, դիվան անում, ուտում, խմում իւր թաբինովն: Ով որ փախած է, մնաց, ով որ զնդանում է, մնաց, չուրի խաբար գայ:

*Դարցեալ, վերոյ գրած գանգատաւորքն գնացին Ըսպհան, թէ շահին գանգատ: Շահին դիվան չունէր, դիվան չանէր. ոչ ով ղավլին հասան ոչ: Գ, դ ամիս մնացին, աջիզ էլան, բաց թողին, եկին Շարիւր, մին ի օր նստան, ով որ խանի թաբի էր, բռնեցին: Խան որ տէսաւ այսպէս, խան էլ Ֆաթալիբէկն զնդանին հանեց, խալաթ տվեց, մարդ մէջ գձեց, թէ բարիշէն: Աղալարն բարիշեց ոչ. ամէն կիտվեցան Երեւան, խանն կոխեցին բէրթն, ոչ թողին դուս գայ, ոչ դիվան անէ: Խորակն տվին, մնաց իւր սարումն: Խանին մեծ տղայ ունէր. աղէքն զնայ դիվան-բէկի դրին իւրէն միջումն սոտով: Այսպէս մնաց: Տղի անունն Աբասղուլի:

114 Այս եր Երեւանայ ջումիաթի, խանի կռիւն: Մնաց մինչ որ 1128 յունվարի իզումն այսօր Զալ-խանն չափարով սալթ եկաւ, մտաւ Երեւան, շահի յօքմով խան նստաւ: Յին Սէֆիղուլի խանն, որ էր Ըռստամ խանի տղէն, սայ մազուլ ելաւ: Շահ-Սէլէման այսպէս էր ըռաղամ տված, թէ Զալ-խան խան լինի, գնայ Երեւան, ուզբաշի ղաջար աղայ Յումաթբէկն իւր գ տղայովն բռնէ, գնդէ, ղրկէ Ըսպհան. նայ է այս աղմուկս գձել այ Երեւան: Այսօր Զալ-խան եկաւ, Յիմաթբէկն, գ տղէն բռնեց, գնդեց: Սէֆիղուլի խանն մազուլ էլաւ, իւր խազինով, իւր ապրանքով, որ մինչի է, ըճ ուղտ բարցաւ, մարտի մէկումն Երեւանայ դուս ելաւ, որ գնայ Ըսպհան: Շահն այսպէս էր հրաման տվել: Ամայ դիր շատ անէծ տվօղ ունէր Սէֆիղուլի խանին: Մարտի իթումն, օրն շաբաթ, այսօր Զալ-խանի հարամն, խանի տղէն, որ է Աբասղուլի խանի թոռ, անունն Մահամատղուլի-բէկ, այսօր մտաւ Երեւան: Դարցեալ, յունիսի իը այս Յիմաթբէկս գ տղոցովն գնդած Երեւանայ դուս էլաւ, տարան Ըսպհան: Դարցեալ, այս Սէֆիղուլի խանս գնայ չուրի Ղումու բ օր առաջ, անդ մեռաւ, բերին Ղում, թաղեցին մայիսի իեումն: