Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹԻՒՆՆԵՐ 

Միքայել Նալբանդյանի պոեզիան նրա ողջ ստեղծագործության անբաժանելի մասն է, նույնքան ինքնատիպ, որքան նրա անհատականությունը եւ նույնքան հարուստ, որքան տաղանդը։ Զարգացնելով Աբովյանի հայրենասիրական եւ ազատասիրական գաղափարները, նա դրանք բարձրացնում է նոր աստիճանի, սերտորեն կապում վաթսունական թվականների հեղափոխական գաղափարաբանությանը։ Շատ կողմերով է այն մոտ ու հարազատ նույն շրջանի ռուսական պոեզիային, բայց առավել մոտ է իր քաղաքացիական պաթոսով, իր ընդհանուր նկարագրով, դա քաղաքական պոեզիա է, բովանդակակիր պոեզիա։ Այդ գրականության քնա­րական հերոսը ոչ թե հայեցողն է, այլ մարտնչողը։ Նրա խոհական ոտանավորներն անգամ տոգորված են բեղմնավոր մտածողությամբ, վերաբերում են մարդու կոչ­ մանը, նրա քաղաքական դավանանքին։ Նալբանդյանի այնպիսի չափածո գոր­ծեր, ինչպիսիք են «Մանկության օրերս, «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն», վաթսունական թվականների բանաստեղծական ամենափայլուն արտա­դրանքներից են։ Այդ գործերը համաժողովրդական եւ համազգային ճանաչում են ստանում, հռչակում հեղինակին։ 

Նալբանդյանը բավական վաղ է տպագրվում, քսան տարեկան հասակից, եւ այդ՝ շնորհիվ իր ուսուցիչ Գաբրիել Պատկանյանի, որ աքսորված լինելով Թիֆլիս, այստեղ 1850 թ. հունվարից սկսում է հրատարակել («Արարատ» պարբերա­կանը։ «Ժամանակ», «Մի այլ յաստեղս լուսաճաճանչս Ուրանիա սիգասցի՜», «Հիմարաց՝ ուսման վրա ունեցած կարծիքը», «Հերքումն յիմարական կարծեաց, զոր անմիտք ունին ի վերայ ուսման» ոտանավորները Նալբանդյանի երախայրիքն են, նրա առաջին տպագրված գործերը։ Բանաստեղծի այդ անդրանիկ երկերի ձեռա­գրերը չեն պահպանված, ուստի դժվար է ճշտել դրանց գրության ժամանակը։ Նալբանդյանի գրական գործունեության սկզբնական շրջանի մասին պահպանված գրավոր հիշատակություններից երեւում է, որ նա գրել սկսել է շատ վաղ՝ գրեթե պատանեկան հասակից: Ինչպես նրա բարեկամ եւ կենսագիր Միքայել Տեր-Գրիգորյանն է հիշատակում, Գաբրիել Պատկանյանր տակավին դպրոցում է նկատում իր սանի բանաստեղծական քանքարը։ «Քահանան, տեսնելով իր աշակեր­տի աշխույժ բնավորությունը, սրամտությունը, ուշիմությունը եւ բանաստեղծական հարմարությունքը, առանձին ուշ դարձուց նորա վերա եւ ամենայն ջերմեռանդությամբ ու սիրով պարապեցավ հետը» («Ղազար Փարպեցու գրած թուղթը», թարգ­մանություն եւ բացատրությունը Մ. Նալբանդյանց, Ս. Պետերբուրգ, 1868, էջ VI)։ Ինչպես ասվեց, Նալբանդյանի առաջին բանաստեղծություններից վերոհիշյալ չորսր հրապարակում է Պատկանյանը։ Նրա ձեռագիր «Հիշատակարանից» տեղեկանում  ենք, որ Նալբանդյանը այս բանաստեղծություններից մեկը գրել է 1845 թ. ։ Պատ­կանյանը ոտանավորի վերնագիրը չի հիշատակում, ուստի դժվար է ստույգ ասել, թե որ բանաստեղծության մասին է խոսքը։ 

Հայտնի է, որ 1845 թ. Ներսես Աջտարակեցին նոր Նախիջեւանի վրայով է գնում էջմիածին։ Նախիջեւանում նա մի քանի օրով կանգ է առնում, փակել է տալիս Գաբրիել Պատկանյանի դպրոցը, ուր խմորվում էին հականերսիսյանական տրամադրություններ, Պատկանյանին փոխադրում է Թիֆլիս եւ նրա փոխարեն ուսուցիչ կարգում կաթոլիկ Մկրտիչ Եգենյան վարդապետին։ Այս նոր դպրոցը միայն քահանայացուներ էր պատրաստելու։ Նալբանդյանին եւս վիճակվում է իր ուսումը շարունակելու համար հաճախել այդ ընծայարանըւ Սակայն շատ շուտով, նկատելով ուսուցչի տգիտությունը եւ դպրոցի սխոլաստիկ ուղղությունը, հրաժար­վում է, ասելով. «Ես ձեր սովորեցուցածը արդեն վաղուց սովորել եմ, եւ առավել մանրամասնաբար, քան թե դուք դաս եք տալիս, ունի՞ք նոր բան սովորեցնելու, սովորեցուցեք, ես պատրաստ եմ ուրախությամբ սովորելու, բայց եթե չունիք, ապա ուրեմն խնդրեմ արձակեցեք ինձ» (նույն տեղում, էջ VII)։ Միջադեպը վեր­ջանում է նրանով, որ Նալբանդյանր վկաների ներկայությամբ հրապարակային քննություն է տալիս, ավելի ճիշտ՝ մրցում է իր նոր վարժապետի հետ եւ կա­տարելապես ապացուցում Եգենյանի տգիտությունը: Այդ մրցության վկաներից մեկը Պատկանյանին ուղղած իր նամակում հայտնում է, որ պատանի Նալբանդյանը թե քերականության, թե պատմության, թե աշխարհագրության մեջ ավելի քաջ հանդիսացավ, քան Եգենյանը: Մրցությունը նրանով է ավարտվում, որ առաջարկվում է Եգենյանին եւ Նալբանդյանին գրատախտակի վրա մի բան գրել: «Մինչեւ Եգենյանը երկու տող դրեց, Նալբանդյանը ոտանավոր գրեց եւ լեցուց գրատախտա­կը. դա այն էր, որ դու «Արարատի» մեջ տպել էիր», գրում է Պատկանյանի նամակագիրը (Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Գաբրիել Պատկանյանի ֆոնդ, «Հիշատակարան»)։ 

Ստեղծագործական կյանքը Նալբանդյան-բանաստեղծի համար շարունակվում է եւ հետագա տասնամյակում: Մի տետրի մեջ ամփոփելով մինչ այդ գրած ինք­նուրույն ու թարգմանական ոտանավորները, 1855 թ. մայիսի 12-ին կից ընծայա­կան նամակով նվիրում է Մոսկվայի իր մտերիմ բարեկամներից Հարություն քհն. Գյոքչեյանին: Քանի որ այդ նամակը զետեղվելու է նամակների բաժնում, սույն հրատարակության հինգերորդ հատորում, ուստի այստեղ հարկ ենք համարում անդրադառնալ դրան երկու խոսքով

Հետադարձ հայացք նետելով մեր հին գրականության վրա, Նալբանդյանն այնուհետեւ խոսում է նոր լեզվով՝ աշխարհաբարով ստեղծված ու ստեղծվելիք գրական արտադրանքի մասին: Նա գրում է, որ այդ արտադրանքը դեռեւս անկատար է, հետեւաբար՝ կարոտ ուշադրության եւ խնամքի։ «Վերանորոգյալ հայախոսության այս հասակի վերաբերած քանի մի հիշատակարանը ունելով ես իմ մոտ, կամ իմ սեպհական մտածողության պտուղը եւ կամ ուրիշից մշակած, որոնց անունը տակերումը նշանակած է, կամենում էի նորանց չմատնել հավերժական կորուստի, ինչպես մինչեւ այսօր իմ անհոգութենովը իմ գրած բաներից շատերը այս կամ այն կողմ ցրված կորած են, որոնց անունը եւս օրըստօրե մոռանում եմ... Թեպետ այս գրվածքը մի երեւելի բաներ չեն, այլ նոր լեզվի տղայության հասակի հիշատակարանը կարող են համարվել։ ։ 

«Տետրը» ընթերցվում է, որոշ հետաքրքրություն առաջացնում գրական նեղ շրջաններում։ Գեոքչեյանի մահից հետո ձեռագիրն անցնում է նրա որգուն, որն իր հերթին այն հանձնում է Նոր Նախիջեւանի դպրոցի ուսուցիչ Հակոբ Բողդանյանին, իսկ վերջինս 1895-ին այն նվիրում է Խրիմյան կաթողիկոսին՝ սրա Նոր Նախիջեւանում եղած ժամանակ։ 

Հարց է առաջ գալիս. Բողգանյանն ի՞նչ ձեռագիր է հանձնել Խրիմյան Հայրիկին, Նալբանդյանի ինքնագի՞րը, թե՞ դրա արտագրությունը։ Ամենայն հավանականությամբ՝ ինքնագիրը, քանի որ անպատշաճ էր բնագիրը ցույց տալուց հետո արտագրությունը հանձնել կաթողիկոսին։ Ահա թե Բողդանյանը հետագայում այդ առթիվ ինչ է գրել Մինաս Բերբերյանին. «Միք. Նալբանդյանի ձեռագիր տետրակը մոտս էր, հիշո՞ւմ ես. ահա այդ տետրակը մատուցի վեհափառին, էջմիածնի թանգարանի համար» (ԳԱԹ, Մինաս Բերբերյանի արխիվ, N 80)։ 

Նալբանդդյանի ոտանավորների այս «Տետրը» հրատարակելու փորձ է անում նույն Հակոբ Բողդանյանը։ Հավանորեն ինքնագրից կատարած արտագրությունը նա հանձնում է Լազարյան ճեմարանի ուսուցիչ եւ բանասեր Խաչատուր Քուչուկ- Հովհաննիսյանին, իսկ վերջինս այն ուղարկում է «Արձագանքին»։ Բայց այստեղ այն այդպես էլ լույս չի տեսնում։ Դա 80-ական թվականների իրողություն է։ 

Տեղեկանալով Նալբանդյանի այդ գործերի մասին, դրանք հրատարակելու ցանկություն է հայտնում «Հանդես գրականական եւ պատմականի» խմբագիր Մկրտիչ Բարխուդարյանր։ Հակոբ Բողդանյանը դիմում է Խ. Քուչուկ-Հովհաննիսյանին՝ խնդրելով Նալբանդյանի ձեռագիր տետրակը հանձնել Բարխուդարյանին։ Քուչուկ-Հովհաննիսյանը այն ետ է վերցնում «Արձագանքի». խմբագրից եւ ուղար­կում է «Հանդեսին»։ Այդ ձեռագիրն էլ այժմ պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում, Բարխուդարյանի արխիվում։ 

Դա 21 տարբեր չափսի թերթերից բաղկացած մի տետր է, թերթերը միմյանցից պոկված, անկանոն դասավորությամբ, գրված կապույտ թանաքով։ «Տետրը» ծայրեծայր լցված է գրչագիր եւ մատիտագիր նշումներով, ուղղումներով, վանկերի քանակն արտահայտող թվերով, կարմիր թանաքի ջնջումներով։ Տետրի յուրաքանչյուր թերթի ներքեւից՝ աջ անկյունում, կարմիր կամ սեւ թանաքով գրված է ռուսերեն մի-մի վանկ, որ հաջորդաբար դասավորելով) կստացվի «Цензор Патканов» մակագրությունը։ Ոտանավորների կողքին հաճախ կարելի է նկատել սեւ մատիտով կատարված ռուսերեն նշում՝ не нужно, առաջաբանից հետո առաջին բանաստեղծության վերեւում մատիտով գրված է' «***-ի երիտաս<արդական> բանաստեղծություններից»։ Տետրն ամփոփում է 17 բանաստեղծություն եւ սկզբից մի դիմում' ուղղված Հարություն քհն. Գեոքչեյանին։ Նամակի տակ գրված է՝ Մ. Նալբանդյան։ 

Բարխուդարյանր ստացած բանաստեղծությունները հրատարակում է իր «Հանդեսի» երկրորդ (1889) եւ երրորդ (1890) գրքերում, երկրորդում' ութ հատ, հաջորդում' յոթ: Նա խոստանում է տպագրել եւ մնացածները, բայց իր խոստումը չի կարողանում կատարել։ 

Անկարելի է մտածել, թե Քուչուկ-Հովհաննիսյանը «Տետրը» Բարխուդարյանին է հանձնեք, նախապես դրանից հանելով ոտանավորների մի փունջ։ Եվ իսկա­պես, ընդհանուր գումարը 25 է։ Այդ գումարն ստացվում է «Հանդեսի» երկու գրքերում տպագրված 15 եւ «Տետրից» չտպագրված ՝10 ոտանավորներիցէ Անհայտ է մնում, թե ինչու' չեն տպագրվել այս տասը ոտանավորները եւ որտե՞ղ են մնա­ցել «Տետրից» պակասող ձեռագրերըր 

«Արարատ» ամսագրի 1896 թվականի առաջին համարում լույս է տեսնում մի փոքրիկ բանասիրական հոդված՝ Ն. Ք. ստորագրությամբ։ Հոդվածն սկսվում է այս տողերով. «Միքայել Նալբանդյանցի ձեռքով գրված մի փոքրիկ ութածալ (8°) տետր անցած տարի մեծապատիվ պ. Հ. Բողդանյանը նվրրել է նորին վեհափա­ռության Նոր Նախիջեւանում եղած ժամանակ»։ Այս տողերը մի նոր ապացույց են, թե Խրիմյանին Նալբանդյանի ինքնագիրն է տրվել։ Քարամյանի հաղորդու­ մից իմանում ենք նաեւ, որ «Տետրը» բաղկացած է եղել մի առաջաբանից եւ քսանհինգ ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններից, որոնց ցանկն էլ տալիս է նա։ 

Վերջապեսճ 1940 թվականին թբիլիսիում հրատարակվող «Արշավ» ամսագրի -N 3-ում բանասեր Իվ. Բեգլարովը հանդես է գալիս մի հրապարակումով, որ նոր լույս է սփռում այս «Տետրի» պատմության վրա։ Այնտեղ կարդում ենք

«1884 թ. հոկտեմբերի 17-ին «Արձագանք» թերթի խմբագրությունը տպագրության իրավունք ստանալու համար գրաքննիչ կոմիտեին ներկայացնում է  Մ. Նալբանդյանի 1 անհայտ գրություն եւ 3 ոտանավոր։ 

... Ցենզուրական կոմիտեն Մ . Նալբանդյանի գրությունն ու ոտանավորները' «Մուսայից մուսային», «Մարգարե» եւ «Ուսանող ու մեծատուն» արգելել է հե­տեւյալ մակագրությամբ. „По журналу цензурного комитета <от> 17 ок­тября 84 г. определено: В виду 6 и 90 ст. цензурного комитета напечата­ние воспретить и удержать при деле»

Եվ բերում է «Արձագանքի» համար պատրաստված շարվածքը։ Ավելի քան կես դար հետո է պարզվում «Արձագանքին» ուղարկած «Տետրը» ետ վերցնելու գաղտնիքը։ Հակոբ Բողդանյանն, իհարկե, իմացել է գրաքննության միջամտության մասին եւ «Տետրը» Մկրտիչ Բարխուդարյանին ուղարկել տալով' փորձել է Նալբանդյանի վաղ շրջանի բանաստեղծությունները հրատարակել տալ մայրաքաղաքում

Այս հրատարակությամբ եւս, քանի դեռ չի գտնվել Նալբանդյանի ինքնագիրը, տրվում է նրա բանաստեղծությունների «Տետրի» վերականգնված տեքստը, հիմք ընդունելով Բարխուդարյանի արխիվում գտնվող ձեռագիրը։ Տետրը լրացվում է «Հանդեսի» երկրորդ գրքում տպված յոթ բանաստեղծություններով եւ դասավորվում «Արարատում» տպված ցանկի համապատասխան։ 

* * *

Ստեղծագործական լարված կյանքը շարունակվում է եւ հաջորդ տասնամյակում։ Վիպական, թարգմանական, հրապարակախոսական, գիտական աշխատությունների հետ նա շարունակում է գրել նաեւ բանաստեղծություններ։ Պատանեկան փորձերը մնացել են ետեւում: Այժմ նրա քնարն առնական է, բանաստեղծական խոսքը' ինք­նատիպ, նոր ու թարմ, ներքին կորովով առլեցուն։ 

Նալբանդյանի՝ մեզ հասած առանձին բանաստեղծությունների թիվը հասնում է հիսունի։ Դրանցից նրա ստեղծագործության ամենաբեղմնավոր շրջանին (1858— 1865) վերաբերում է ոչ ավելի, քան քսան բանաստեղծություն։ Այս չափածո գործերից միայն տասներկուսն են տպագրվել հեղինակի կենդանության ժամանակ տասը' «Հյուսիսափայլում» եւ երկուսը' Հարություն Սվաճյանի «Մեղվում»։ Ահա հյուսիսափայլյան շրջանի այս մեկ տասնյակ բանաստեղծություններով   է հռչակ­վում Կոմս էմանուելր։ 

Այս բանաստեղծություններից, ցավոք, միայն չորսի ձեռագրերն են մեզ հասել 

«Ո՜հ, սենյակ», «Անցած օրերի», «Սուրս Մեսրովոի տոնին», «Կնդակ պոչատի եւ նորա Սանչոյի մկրտությունը»), այն էլ որպես սեւապրոլթյունւ Չնայած դրան, «Հյուսիսափայլում» եւ « Մեղվում» տպագրված բանաստեղծությունների տեքստերը երկմտանք չեն առաջացնում, քանի որ հրատարակված են հեղինակի հսկողությամբ։ ՈրեւԷ տարակուսանք չեն կարող առաջացնել նաեւ «Մամիկոնյան Մեծ Վահանի պատասխանը» եւ «Հիշենք» գործերը, լույս տեսած 1868 թ. «Քնար հայկակա­նում»։ Միքայել Միանսարյանր պետք է որ դրանք հրատարակած լինի իր բարեկա­մի ձեռագրերից։ Երկբայություն են առաջացնում մնացած չորս բանաստեղծությունները. «Սուրբ Մեսրովբի տոնին», «Կնդուկ պոչատի եւ նորա Սանչոյի մկրտությունը», «Հենրիկոս Թովմաս Բոքլի հիշատակին», «Ժ. Ժ. Ռուսսոյի հիշատակին»

Ի՞նչն է հիմք տալիս այդպիսի վերապահության։

Նալբանդյանի արխիվում պահպանված «Սուրբ Մեսրովբի տոնին» եւ «Կնդուկ պոչատի եւ նորա Սանչոյի մկրտությունը» բանաստեղծությունների ձեռագրերի եւ տպագրվածների միջեւ տարբերությունն այնքան մեծ է, որ ենթադրել է տալիս, թե դրանք անպայման պետք է ունեցած լինեն իրենց մշակված օրինակները։ Ուստի հիմք ընդունելով «Հանդեսի» տեքստը, ձեռագրերը տվել ենք «Բնագրային տարբերություններ» բաժնում։ Բայց եւ բանաստեղծությունների տետրի վերլուծությունից երեւում է, որ «Հանդեսում» լույս տեսած գործերի մեծ մասը տպագրված են խմբագրումներով։ Քանի որ կասկածի տակ առնվեց «Հանդեսի» հրատարակած տեքստը, բնականաբար այդ կասկածը պետք է տարածվի նաեւ այս շորս բանաստեղծությունների վրա։ Սակայն միայն այս վարկածի վրա հենվելով չէր կարելի դեն նետել տպագրվածը, մանավանդ որ մյուս երկուսի մասին ոչինչ չգիտենք, Ահա թե ինչու այդ բանաստեղծությունները հրատարակում ենք ան­փոփոխ։ 

Բանաստեղծությունների հետազոտությունը առաջադրում է մի խնդիր, որ- սերտորեն կապված է Նալբանդյանի, որպես բանաստեղծի, ինքնուրույնության- հարցին: Նրա մի շարք հաջողված բանաստեղծությունների թարգմանություն լի­նելու փաստը վաղուց է հայտնի բանասիրությանըt Դրանց թիվը հասնում է ութի։ Սպառվո՞ւմ են դրանցով այն գործերը, որոնք առնված են ռուս կամ օտարազգի հեղինակներից։ Հնարավոր է միանգամայն, որ հետագա մանրազնին ու համառ պրպտումները երեւան հանեն այդ կարգի ուրիշ գործեր եւս։ Այդպիսի բանաստեղծություններ կարող են լինել, օրինակ «Լուսինը», որ Միանսարյանր համարել է փոխադրություն ռուսերենից, «Աստվածը», որ բանաստեղծությունների «Տետրի»' «Արարատում» տպված ցանկում հիշատակված է իբրեւ թարգմանություն Լերմոնտովից եւ այլն։ Այս հանգամանքը առիթ է տվել Մ. Բերբերյանին ասելու, թե «Միք. Նալբանդյանցի բոլոր ոտանավորները թարգմանություններ են վաթսունա­կան թվականների «Современник»-ում լույս տեսած ռուսերեն ոտանավորների» (տե՛ս «Նոր դար», 1902, N 15)։ Բերբերյանի այս դիտողությունը զուրկ է հիմ­քից։ Բանն այն է, որ վաթսունական թվականների շատ գործիչներ ու գրողներ կա­րող են, ավելի կամ պակաս չափով, այդ հանդիմանությանն արժանանար։ Հայտնի է, որ մի ամբողջ շարք ստեղծագործություններ այս շրջանից (եւ ոչ միայն  այս շրջանից), գործեր, որոնք հաստատուն տեղ են բռնել մեր գրականության պատմության մեջ, թարգմանություններ են։ Եվ այդ զարմանալի չէ բնավ։ Հասարակական եւ հոգեւոր կյանքի կազմավորման այդ ժամանակամիջոցում գրական  այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են նմանությամբ գրելը, որեւէ աղբյուր կամ հեղինակ լայնորեն օգտագործելը, նրանց փոխադրելը' առանց անվան հիշատակության, սովորական մի բան էր, դա տաղանդի պակասության հայտարար չէր համարվում, չէր դիտվում որպես բանագողություն այս բառի արդիական իմաս­տով, հետեւաբար եւ չէր դատապարտվում։ Ոչ էլ սա զուտ հայկական իրականու թյան, նրա հետամնացության արդյունք կարող է համարվել։ 

Սակայն անկախ դրանից էլ Նալբանդյանի նկատմամբ նման մեղադրանք չէր կարելի առաջադրել։ Բանն այն է, որ այն ժամանակ թարգմանություն տերմի նին յուրահատուկ առում եւ իմաստ է տրվել. թարգմանիչը կաշկանդված չի զգա ցել իրեն հեղինակի բանեցրած չափի, ստեղծած պատկերների, մակդիրների ու փոխաբերությունների եւ, նույնիսկ, կաոուցվածքի շրջանակում։ Մեր լուսավորիչ գրողների համար օրվա հրատապ պահանջն էր ոչ թե հարազատ, ճշմարիտ թարգմանություն տալ, պահպանելով հեղինակի ոգին ու կոլորիտը, տողն ու չափը, այլ գործը հարմարեցնել նոր միջավայրին, այսպես ասած' հայացնել։ Որովհետեւ ավելի զբաղեցրել եւ հետաքրքրել է այն, թե կարդալու ինչ նյութ է տրվում ընթեր­ցողին ու լսողին, քան այն, թե ով է տվողը։ Այսպիսով, թարգմանիչն իր իրա­վունքներով հեղինակին հավասար էր համարվում, մի տեսակ' հարակից հեղինակ։ 

Այս տեսակետից Նալբանդյանի բանաստեղծությունները կարելի է բաժանել երեք խմբի, անվերապահորեն ինքնուրույն գործեր, փոխադրություններ եւ թարգմանություններ։ 

Թարգմանությունների խմբին պատկանող բանաստեղծություններից են, օրինակ, Բերանժեի «Վայր ընկնող աստղերը», «Աղքատ կինը» եւ «Մեծ մայրը», որ Նալբանդյանը թարգմանել է, առաջինը հավանորեն Կուրոչկինի կատարած ռու­սերեն թարգմանությունից եւ երկրորդը' Լենսկու փոխադրությունից։ Համոզվելու համար, որ նույնիսկ այս գործերը հարազատ թարգմանություններ չեն, բավական է ծանոթանալ դրանց, որ տվյալ դեպքում բնագրի դեր են կատարում, քանի որ դժվար է ասել, թե նա այդ ժամանակ ի վիճակի է եղել օգտվելու ֆրանսերենից կամ ձեռքի տակ ունեցել է Բերանժեն' ֆրանսերեն լեզվով։ Արդ, ի՞նչ ենք տես­նում։ Նալբանդյանը ոչ միայն փոփոխել է դրանց չափը, ավելացրել տների եւ տո­ղերի քանակը, այլեւ փոփոխություն է կատարել բովանդակության տեսակետից, հին ոճով ասած' յուրազնացրել է, ազատ է զգացել իրեն այնպես, ինչպես կգգար, եթե իրենը լիներ նաեւ մտահղացումը։ Նույնը կարելի է ասել նաեւ Բենեդիկտովի «Առօրյա աշխարհի», Պուշկին ի «Չերքեզի երգի», Լերմոնտովի «Մար­գարեի», «Պալեստինու ոստի» եւ «Վեճի» մասին։ 

Փոխադրության իսկական նմուշ է Հայնեի «Երազը»։ Նալբանդյանն այն կա­տարել է ռուսերենից, Մ. Միխայլովի թարգմանությունից: Որ նա միանգամայն ազատ է զգացել իրեն, երեւում է այն բանից, որ նրա մոտ այս գործը 20 տողով ավելի է։ Այդ Հինգ տունը պատկանում է Նալբանդյանի գրչին։ Այստեղ մեզ բնականաբար, չի հետաքբքրում այն, թե, խստւէրեն դատած, ո՛՛րքան հաջող է կատարված այղ լրացումը, օրգանակա՞ն է, թե՞ ոչ, ուժեղացե՞լ է դրանով բանաստեղծությունը, թե՞ ընդհակառակը։ Այս հարցը լուսավորիչ Նալբանդյանին չէր էլ կարող հետաքրքրել։ Բայց հենց այդ լրացումը իրավունք է տալիս ասելու, որ մեր հեղինակը բնավ էլ զուրկ չէ եղել բանաստեղծական քանքարից եւ առանց դժվարության կարողացել է ամբողջական մի գործ տալ, գոնե այն չափով ամ­բողջական, որ անծանոթ ընթերցողը երբեք այդ գործը երկու հեղինակի (այն էլ տարրեր ազգության պատկանող) չի վերագրի։ 

Այս կարգի մի ոտանավոր է նաեւ «Բանաստեղծը», որ հեղինակը համարել է նմանություն։ Աղբյուրն է Պուշկինի «Поэт» բանաստեղծությունը։ Վերցնելով դրա հիմքում ընկած գաղափարը, Նալբանդյանը փաստորեն տվել է նոր գործ (այդ է ասում մանավանդ վերջին տունը), մի գործ, որ մոտ ու հարազատ է վերը նշված բանաստեղծությանը, բայց նույնը չէ։ 

Փոխառության այս երեւույթը նկատում ենք նաեւ նրա արձակ գործերում։ Ինչպես ցույց է տրված «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսի» ներածական հոդվածում, այդ երկի շատ հատվածներ ու տողեր պատկանում են Նալբանդյանի գրչին, իսկ վերջին երկու գլուխն արդեն ամբողջովին նրանն է։ Բացի դրանից, էլ ավելի զգալի է այն փոփոխությունը, որին ենթարկվել է երկը գաղափարական տե­սակետից։ 

Այսպիսով' ակնհայտ է, որ Նալբանդյանի թարգմանությունները ըստ էության փոխադրություններ են, իսկ նրա փոխադրությունները՝ նմանությամբ գրված գործեր։ Ինչ վերաբերում է մնացած բանաստեղծություններին, որոնք եւ կազ­մում են նրա բանաստեղծական մտածողության հաստատուն մասը, ապա դրանք, ինչպես վերն ասվեց, անվերապահորեն ինքնուրույն գործեր են։ Եվ եթե ընթեր­ցողը սույն ծանոթություններում կհանդիպի մեծ մասամբ ենթադրության վրա հիմնված այնպիսի հիշատակումների, թե նրա «Իտալացի աղջկա երգի» համար ստեղծագործական խթան է հանդիսացել Մերկանտինիի «Սապրիի հասկահավա­քը» կամ «Կնդուկ պոչատի եւ նորա Սանչոյի մկրտությունը» ոտանավորի համար՝ Ստ. Ոսկանի «Գաբրիկը», կամ թե՛ «Հիմարաց՝ ուսման վրա ունեցած կարծիքը» երգիծական բանաստեղծության համար' Ա. Կանտեմիրի առաջին սատիրան եւ այլն, ապա չպետք է դրանց ավելի նշանակություն տալ, քան նրանք ունեն։ Այդ եւ նման կարգի փաստերը ամենափոքր չափով անգամ չեն կարող ստվեր գցել Նալբանդյանի ինքնուրույնության վրա։ 

ԺԱՄԱՆԱԿ 

Առաջին անգամ տպագրվել է Պատկանյանի «Արարատի» 1851 թ. N 20-ում, «Միքայէլ Նալբանդեանց, յաշակերտութենէ տեառն Գաբ. Պատկանեան ի Նոր Նախիջեւան» ստորագրությամբ։ 

52 Խոսքը վերաբերում է Գագիկ Բ Բագրատունի թագավորին (1042—1045)։ 

«ՄԻ՛ ԱՅԼ ՅԱՍՏԵՂՍ ԼՈԻՍԱՃԱՃԱՆ8Ս ՍԻՐԱՆԵՍ. ՍԻԳԱՍՅԻ...: 

Առաջին անգամ տպագրվել է («Արարատի» 1851 թ. N 27-ում, «Միքայէլ Նալբանդեանց, յաշակերտութենէ տ. Գ. Պ. ի Նոր Նախիջեւան» ստորագրությամբ

23 Խոսքը հավանորեն վերաբերում է Կիլիկիայի հայկական իշխանության  ականավոր ներկայացուցիչ Լեւոն Երկրորդ թագավորին (1187—1219)

ՀԻՄԱՐԱՑ՝ ՈՒՍՄԱՆ ՎՐԱ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԾԻՔԸ

Այս եւ հաջորդ բանաստեղծությունների համար ստեղծագործական խթան է հանդիսացել, ինչպես երեւում է, ռուս բանաստեղծ Ա. Դ. Կանտեմիրի (1708 1744) առաջին սատիրան («К уму своему»), որին երիտասարդ Նալբանղլանր կարող էր ծանոթ լինել դպրոցական նստարանից: Առաջին անգամ տպագրվել է «Արարատի», 1851 թ. No 32-ում, «Միքայէլ Նալբանդեանց, աշակերտ տեառն Գաբ. Պատկանեան ի Նոր Նախիջեւանն ստորագրությամբ

ՀԵՐՔՈՒՄՆ ՅԻՄԱՐԱԿԱՆ ԿԱՐԾԵԱՑ, ԶՈՐ ԱՆՄԻՏՔ ՈԻՆԻՆ Ի ՎԵՐԱՅ ՈՒՍՄԱՆ (էջ 19) 

Առաջին անգամ տպագրվել է «Արարատիս 1851 թ. N 33-ում, «Միքայէլ Վ. Նալբանդեանց, յաշակերտութենէ տեառն Գաբրիելի Պատկանեան ի Նոր Նախիջեւան» ստորագրությամբ։ Հավանորեն վրիպել է հրատարակիչների աչքից, քանի որ չի մտել Նոր Նախիջեւանում հրատարակված «Երկերին մեջ։ 

29 Նալբանդյանր սխալվում է, այս աֆորիզմը վերագրելով Սողոմոնին։ Ավելի հավանական է թվում, որ վերցված է Եղիշեից (տե՛ս, Եղիշէի վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին, ի լսյս ածեալ բաղդատութեամբ ձեռագրաց, աշխատութեամբ Ե. Տէր-Մինասեան, Երեւան, 1957, էջ 14)։ 

ՉԵՐՔԵԶԻ ԵՐԳ 

Թարգմանություն է Պ ուշկին ի «Кавказский пленник» պոեմից («Черкесская песня»). Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» III գրքում (1890)։ «Հանդեսի» խմբագրությունը բանաստեղծությունը տպագրել է հիմնովին վերամշակած։ Բանաստեղծության թարգմանությունն ունի համեմատաբար անմշակ լեզու եւ ձեւ, որից պիտի ենթադրել, որ այն Նալբանդյանի ստեղ­ծագործության վաղ շրջանին է վերաբերում։ 

ԿՅԱՆՔ 

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» III  գրքում (1890): Բանաստեղծությունների «Տետրում», 68-րգ տողից ձեռագիրն  ընդհատվում է' թերթերի պակաս լինելու պատճառով. շարունակությունը տալիս ենք ըստ «Հանդեսում» տպագրվածի։ 

ՄՈՒՍԱՅԻՑ ՄՈՒՍԱՅԻՆ 

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» III գրքում (1890)։ 

«Արշավում» (1940, N 3) այս եւ «Ուսանող ու մեծատուն» եւ «Մարգարե» բանաստեղծությունները հրատարակված են «Արձագանքի» շարվածքի հիման վրա, որի համար, հավանորեն, հիմք է ծառայել Հակոբ Բողդանյանի արտագրությունը։ Այլնթերցումները այս հրատարակության բաղդատությամբ էական չեն, մի հանգամանք, որ դարձյալ հաստատում է մեր ձեռքի տակ եղած «Տետրի» հարազատ լինելր «Հանդեսում» հրատարակված եւ որոշ իմաստով օրինականացված տեքստի համեմատությամբ։ 

10 Տիրմոսիրյա հնարավոր է, որ սա Տերպսիխորա անվան աղավաղումը լի­նի։ Տերպսիխսրան պարի մուսան է։ Պատկերվում էր իբրեւ մանկահասակ մի աղջիկ, ձեռքին տավիղ (ուղղումն առաջարկել է Պ. Հակոբյանը) ։ 

ՎԱԶՈՂ ՋՐԻՆ 

Առաջին անդամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» III գրքում (1890)։ Քանի որ «Տետրում» այս բանաստեղծությունը պակասում է, ուստի հրատարակում ենք «Հանդեսի» տեքստի հիման վրա։ 

ՈՒՍԱՆՈՂ ՈՒ ՄԵԾԱՏՈՒՆ 

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» III գրքում (1890)

ՄՏԱԾՈԻԹՅՈՒՆ
(«Անցան օրերս տխրութենով, չտեսա մի բարեկամ.. ») 

Այս եւ երկու այլ բանաստեղծություն նույն խորագրով առաջին անդամ տպագրվել են «Հանդես գրականական եւ պատմականի» II գրքում (1889), մի ընդհա­նուր' «Մտածություններ» (I, II, III) վերնագրի տակ։ «Արարատում» տպագրված «Փշրանք Միք. Նալբանդյանի բանաստեղծությունների» հոդվածից իմանում ենք, որ դրանք եղել են 3 առանձին բանաստեղծություն' գրված տարբեր ժամանակ­ներում։ Այս հրատարակության մեջ այդ ոտանավորները տրվում են առանձին- առանձին։ 

«Տետրի» մեջ տեղ գտած այս երեք գործերը ուշագրավ են ժանրային տեսակետից։ Դրանց քնարական հերոսի հայացքն ուղղված է ոչ թե դուրս, արտաքին  աշխարհը, այլ ներս. Նա քննում, վերաքննում է իրեն, իր վարքը, փորձում է ճանաչել իր եսը։ Նա երիտասարդ է, գործելու ծարավ, բայց իրոք դատապարտված է անգործության։ Այս ներքին անբավականությունը նրա հասունացման առհավատչյան է արդեն։ Խոհական այս ոտանավորները, նաեւ ժամանակի ռուսական գրականության մեջ հաճախ հանդիպող, նորություն էին վաթսունական թվական­ների համար

Մ Ա Ր Գ Ա Ր Ե 

Լերմոնտովի «Пророк» բանաստեղծության թարգմանությունն է։ Առաջին ան­գամ տպագրվել է «Արշավում» (1940, N 3)։ 

ՄՏԱԾՈՒԹՅՈՒՆ
(«Ա՜խ. փոքրոգի մարդ հողածին, ա՜խ, խաղալիք կրքերի») 

Տե՛ս «Մտածություն» («Անցան օրերս տխրութենով, չըտեսա մի բարեկամ... »)  բանաստեղծության ծանոթագրությունը։ 

ՊԱԼԵՍՏԻՆՈՒ ՈՍՏ 

Լերմոնտովի «Ветка Палестины» բանաստեղծության թարգմանությանն է, Նալբանդյանի ստեղծագործության նախնական փորձերից մեկը։ Առաջին անգամ  տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում 

7 Լիվան—լեռներ Սիրիայում։

9 Սալեմ (Սալիմ)—Երուսաղեմի հնագույն անունը։ 

ՄՏԱԾՈՒԹՅՈՒՆ
(«Պատահանում նստած միայն զմայլում է իմ հոգին... »)

Տե'ս «Անցան օրերս տխրութենով, չըտեսա մի բարեկամ... » բանաստեղծության ծանոթագրությունը։ 

ԲԱՆԱՍՏԵՂԾ 

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» II գրքում (1889)։ Քանի որ «Տետրում» այս ոտանավորը պակասում է, ուստի հրա­տարակում ենք «Հանդեսի» հիման վրա։ Հեղինակը նշում է, որ նմանություն է. Նմանության աղբյուրն է Պուշկին ի «Поэт» բանաստեղծությունը։ 

Նախ եւ առաջ Պուշկինի 20 տողանոց ոտանավորը դարձել է 28 տող։ Բայց, որ ավելի կարեւոր է, փոխվել է նրա կառուցվածքը, փոխվել են համեմատությունները։ Բնագրի առաջին ութնյակը Նալբանդյանն ամփոփել է չորս տողի մեջ։ Պուշկինի մոտ բանաստեղծի ներշնչման խթան է հանդիսանում աստվածային շունչը («Божественный глагол»), մինչ հայերենում այն դարձել է «պայծառ արեւի անաղոտ լույս»։ Բնագրում պոետի հոգին թափ է առնում ինչպես արծիվ, հայերենում՝ նրա գրիչը թղթի վրա այնպես է վազում, ինչպես եղջերուն՝ դաշտում։ Բնագրում արթնացած պոետը հեռանում է մարդկային ամբոխից՝ ծովափին, մե­նության մեջ ստեղծագործելու, հայերենում նա ստեղծագործում է հենց ժողովրդի մեջ։ 

Նա այն ժամանակ սուր ունի հատու,
Կըրակ է թափում այրող բերանից...

Եվ ապա' 

Ոչինչ դատավոր, ոչինչ իրավունք
Չեն այնքան սուրբ, ճիշտ, ջինջ, քան հայելի.
Որքան դատաստան բանաստեղծ հոգուն
Մի բան ասելում' թե չար, թե բարի։ 

Նալբանդյանի վերջնատողն անպայման ավելի ազդեցիկ է. բանաստեղծի համար բոլորովին նույնն է, թե ով կլինի իր առջեւ կանգնած, թագակի՞ր, թե՞ սոս­կական մի քաղաքացի: Նա գիտե, որ ճիշտ խոսելուց հետո իրեն սպասում է աղ­քատություն ու մերկություն։

ՖԻԶԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ 

Ուսանողական տարիների երգիծական բանաստեղծություններից: Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում ։ 

12 Գալվանի Լուիջի (1737—1798) Իտալացի անատոմ եւ ֆիզիոլոգ, էլեկտրաֆիզիոլոգիայի հիմնադիր։ Հիմնական աշխատությունն է «Մկանային շարժման ժամանակ էլեկտրականության ուժի մասին տրակտատը»։ 

ՕՏԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎԵՐԱ 

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» II գրքում (1889)։ Քանի որ «Տետրում» չկա, ուստի հրատարակվում է «Հանդեսի» հի­ման վրա։ 

ԱՍՏՎԱԾ 

Նիկ. Քարամյանը սխալմամբ սա համարում է թարգմանություն Լերմոնտովից։ Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում։ 

ՎԵՃ 

Լերմոնտովի «Спор» բանաստեղծության թարգմանությունն է։ Առաջին ան­գամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում ։ 

2 Բնագրում' Շատ սարը, որ նույն էլբրուսն է։

20 Բնագրի հետեւյալ չորս տողը (Նալբանդյանի մոտ կստացվեր երկու), չի թարգմանվածг 

И туда в недоуменье
Смотрит, полный дум:
Видит странное движенье
Слышит звон и шум

ՄՏԱԾՈՒԹՅՈՒՆ
(«Գարնան վարդը ինձ պետք չէ») 

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» III գրքում (1890), երկրորդ անգամ, թերեւս անկախ «Հանդեսից»՝ «Լումայում» (1904 թ. No 3). այդ է ենթադրել տալիս խմբագրության հետեւյալ ծանոթագրությունը. «Այս բանաստեղծությունը մենք ստացանք ողբացյալ Աբգար Հովհաննիսյանի որդի, մեծապատիվ պ. Ռուբենից եւ ամենայն հավանականությամբ պատկանում է հրապարակախոս Միք. Նալբանդյանի գրչին»։ Ուշագրավ է, որ այս հրատարակությունը ոչ մի այլընթերցում չունի։ Հավանորեն, Ռ. Հովհաննիսյանի ձեռքինր մի արտագրություն է եղել հենց հեղինակի ձեռագրից, եւ Աբգար Հովհաննիսյանին է ուղարկվել հրատարակության համար։ 

ՀՈԳԵՎԱՐՔ 

Գրված է Նիկոլայ Առաջինի մահվան առթիվ։ Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում։ 

Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ ամեն մի հեղափոխական մտածողի հասունացումը դարի հասունացման յոլրովի արձագանքն է։ 1855 թվականը դեռեւս վաթսունական թվականներ չեն, բայց այդ թվականներն էլ սարի հետեւում չեն։ Ղրիմի անհաջող պատերազմը ավելի ու ավելի է արթնացնում հասարակա­կան տարրեր շերտերին, նույնիսկ ազնվական վերնախավին։ Բոլորը, եթե ոչ բա­ցարձակապես դժգոհ, համենայն դեպս անբավական են տիրող քաղաքականությու­նից։ Մթնոլորտը խտացած է սպասումով։ 

Եվ ահա ստացվում է Նիկոլայ Առաջինի մահվան Ողջ երկիրը ցնցված է։ Ինչպիսի՞ն է լինելու նոր ցարի քաղաքականությունը, առաջին հերթին, իհարկե, ներքին քաղաքականությունը, որովհետեւ պարզ է, որ ռազմաճակատում անհաջողության պատճառը նախ եւ առաջ ներքին սխալ քաղաքականությունն է։ 

Քաղաքական այս տրամադրություններն են ահա արտացոլված Նալբանդյանի «Հոգեվարք» եւ «18 փետրվարի 1855» ոտանավորներում։ Հանգուցյալն հարկը մատուցելուց րացի, այնտեղ էականը նոր գահակալի հետ կապվող հույսերն են։ Քսանհինգամյա հեղինակը բավականաչափ հասուն էր շուրջը կատարվող հասարակական խոր տեղաշարժերը տեսնելու, սակայն այնքան հասունացած չէր, որպեսպի դրանք չկապեր գահի եւ գահակալի հետ

Չպետք է մոռանալ մի կարեւոր հանգամանք եւս. ռազմաճակատներից մեկում, Ուր բախվում էին ոուս-տաճկական բանակները, վճռվում էր բանաստեղծի հայրենիքի հարցը։ 1827 թ. հոկտեմբերի 1-ին, Երեւանի գրավումով, հիմնականում ազատագրվել էր Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Հայաստանը։ Նույնիսկ 1828 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո երկրի հիմնական մասը շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության կրունկի տակ։ 

Ղրիմի կամ «Արեւելյան» պատերազմի ժամանակ գործում էին երեք ռազմաճակատ միաժամանակ՝ Դանուբի, Ղրիմի եւ Կովկասյան։ Չնայած այս վերջինը երկրորդական էր համարվում, այնուամենայնիվ այստեղ ռազմական գործողություններն ավելի հաջող էին ընթանում։ Կովկասյան կորպուսը, որի հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Վ. Բեհբութովը, խնդիր ուներ ոչ միայն պաշտպանել Անդրկովկասի սահմանները, այլեւ հարկադրել հակառակորդին իր ուժերի մի մասը Կովկասյան ճակատ փոխագրելու։ Կանխելով թուրքական 100 հազարանոց բանա­կի հարձակումը, ռուսական զորքերն անցնում են հարձակման եւ մի շարք հաջող ճակատամարտերից հետո 1853-1855 թթ. ընթացքում գրավում են Բայազետը, ապա եւ Կարսը։ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը դառնում է այնքան ռեալ, այնքա՜ն հնարավոր... Ահա' թե ինչու երիտասարդ բանաստեղծը գովերգում է հանգուցյալ ցարի վարած արտաքին քաղաքականությունը։ 

18 ՓԵՏՐՎԱՐԻ 1855 

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում։ 

Տե՛u «Հոգեվարք» բանաստեղծության ծանոթագրությունը։ 

ԱՐԲԱՏ 

Ուսանողական տարիներին գրած գրական երգիծական ոտանավորներից։ Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում։ 

ՆՎԵՐ ԱՄԻՐՅԱՆԻ 

Ուսանողական տարիների երգիծական բանաստեղծություններից։ Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում։ Սա մի ակրոստիքոս է՝ «Ամիրեանի նուեր» բովանդակությամբ։ 41-րդ տողի առաջին տառը մեծատառ Ի-ն է. բառը պետք է կարդացվի «հյուսած»։

11 Սոկոլնիկի— սոճու դարավոր անտառ Մոսկվայի հյուսիս-արեւելյան մա­սում: Այժմ մտնում է մայրաքաղաքի տարածքի մեջ։ 

ՎԵՑԵՐՈՐԴԸ՝ ՄԻ՛ ՇՆԱՐ 

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» II գրքում։ «Տետրից» պակասող բանաստեղծություններից է, ուստի տպագրվում է ըստ «Հանդեսի»։ 

4 Պիոս VI (կոմս Բրասկի, 1717—1799)—Հռոմի պապ 1775—1799 թթ. ։ Ակտիվ մասնակցություն է հանդես բերել եվրոպական տերությունների այն խմբավորմանը, որը ջանում էր ճնշել ֆրանսիական բուրժուական առաջին հեղափո­խությունը։ 

ՀՈՒՅՍ 

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» II գրքում (1889)։ «Տետրից» պակասող բանաստեղծություններից է։ Տպագրվում է րստ «Հանդեսի»։ 

ԼՍԱՐԱՆ 

Ուսանողական տարիների բանաստեղծություններիդ։ Առաջին անգամ լույս է տեսել «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում։ 

21 Վարդապետք—այն է՝ պրոֆեսորներ։ 

ԳԱՐՆԱՆ ՄՈԻՏ 

Առաջին անգամ տպագրվել է 1868 թ., «Քնար հայկականում», «Գարնանամուտ» վերնագրով։ Երկրորդ անգամ՝ «Հանդեսի» II գրքում (1889)։ 

«Հանդեսում» այս բանաստեղծությունը տպագրվել է այն փոփոխություննե­րով, որ կատարել է Մ. Բարխուդարյանը։ Դրանք մեծ մասամբ լեզվական խմբագրումներ են։ Բոլորովին տարբեր են Միք. Միանսարյանի կատարած փոփո­խությունները («Քնար հայկական»)։ Այստեղ տպագրվածը համարյա ամբողջու­թյամբ համապատասխանում է «Տետրի» տեքստին, բայց նախավերջին տան փո­խարեն տպված է

Ուրեմն կանգնիր
Մի հավերժ արձան,
Որ քո գալուստը
Հիշվի հավիտյան.
Տո՜ւր դու հայերին
Ընտիր հովվապետ,
Հայկական Հոտին
Անքուն, անխոնջ դետ։ 

Հենց այստեղ Միք. Միանսարյանր կցում է հետեւյալ ծանոթագրությունը. «Այժմյան վեճերին նայեյով, որ Օսմանյան տերության բնակող մեր եղբարց մեջ ծագել են կաթողիկոսական խնդրի մասին, այս երգը հարմարում է շատ։ Առանց երեսպաշտության խոսելով, համարձակվում ենք մեր ընդդիմությանը հայտնել այն մեր ազգայնոց դեմ, որոնք կամենում են էջմիածնա կաթողիկոսությունից, մյուս նոր կաթողիկոսություն հաստատել Օսմանյան տերության մեջ, որով ռուսաց կառավարության բնավ վնաս չեն տալու, այլ ընդհակառակն, ինչ վատ հե­տեւանքներ որ ելանե այդպիսի շարժողությունից, բոլորը հայն պետք է ուտե» եւ այլն։ Պարզ է, որ ավելացրած տողերը պատկանում են Միք. Միանսարյանին։ Միանսարյանր «էսկիճի Գասբարի» փոխարեն գրել է «Կոմս էմմանուել», իսկ Բարխուդարյանը դարձրել է «Ասկճի Գասպար»։ 

Գասպար— հավանորեն բանաստեղծի համալսարանական ընկերներից։ Նրան տրված մականունը՝ էսկիճի, նշանակում է հին կոշիկ կարկատող։ 

ՃՇՄԱՐՏՈԻԹՅՈԻՆ 

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմական» III գրքում (1890)։ 

НУ, ХОРОШО !

Այս բանաստեղծության մասին եղած գրական առաջին հիշատակությունը պատկանում է Մինաս Բերբերյանին («Լումաս, 1902, JW 2), որը եւ ճաշակ տալու համար բերում է նրա սկզրի Ութ տողը։ Առաջին անգամ տպագրվել է Աշոտ Հովհաննիսյանի խմբագրությամբ 1935-ին Մոսկվայում լույս տեսած «Անտիպ երկերում»: Հրատարակվում է ըստ ձեռագրի, որ պահպանվում է հեղինակի արխիվում։ Վերնագրի դիմաց Բերբերյանի ձեռքով գրված է. «Միք. Նալբանդյանցի, յուր նոր Մոսկվա եկած տարին, 1856—1857 թ. »։ Բերբերյանը սխալվել է' Նալբանդյանի՝ Մոսկվա տեղափոխվելու տարին համարելով 1856—1857 թթ. ։ Պետք է լինի՝ 1853: Կարելի է ենթադրել, որ ոտանավորը գրված է 1854-ին, եթե ոչ դրանից էլ առաջ (տե'ս Խ. Սարգսյան եւ Կ. Գրիգորյան, Նոր նյութեր Նալբանդյանի մասին, ԳԱ («Տեղեկագիր», 1954, N 7)։ Երգիծական այս ոտանավորը ոչ միայն կեն­սագրական, այլեւ հասարակական նշանակություն ունի. Նալբանդյանը ծաղրում է տիրող հարաբերությունները, հայ արտոնյալ դասի հետադեմ ներկայացուցիչներին եւ սրանց կամակատարներին։

1 Տերտերը Հարություն քհն. Գեոքչեյանն է, որ մտերիմ էր Նալբանդյանին եւ որի մոտ վերջինս ազատ գնալ գալ ուներ։ 

3 Աղա զատան կամ աղան Լազարյան ճեմարանի հոգաբարձու Հովհաննես Լազարյանն է։ 

13 Молодой человек-ը ինքը՝ Նալբանդյանն է։

16 Կիսթի որդին հավանորեն Ռափայել Կիստյան, Նոր նախիջեւանցի, որ ուսանել էր Լազարյան ճեմարանում եւ ապրում էր Մոսկվայում։ 

21 Սրբազանը Մատթեւոս եպիսկոպոս Վեհապետյանն է։

81 Կաթողիկոսը Ներսես Աշտարակեցին է։ 

33 Սարգիս Ջալալյանը։

103 Զմյուոնացի Մսեր մագիստրոս Մսերյանը։ 

ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ 

Բերանժեի «Les etoiles qui filent» բանաստեղծության փոխադրությունը, որ Նալբանդյանր կատարել է ռուսերենից. ամբողջությամբ նրան է պատկանում վերջին 32 տողը։ Ո՞ւմ թարգմանությունն է նկատի ունեցել նա։ Հիսնա­կան թվականների երկրորդ կեսից ռուսական հասարակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու ֆրանսիական հռչակավոր երգչին բազմաթիվ թարգմանություններով, լույս տեսած թե' պարբերականներում, առավելապես' «Современник»-ում եւ թե' առանձին գրքերով։ Այսպես, Վասիլի Կուրոչկինի վարպետ թարգմանությամբ այդ երգերը 1858 թ. լույս տեսան երկու հրատարակությամբ («Песни Беранже», СПб), նույն թվականին նույն խորագրով լույս տեսավ նաեւ մի երկրորդ (խառը) ժողովածու, որի մեջ տեղ են գտնում Բերանժեի 16 երգերը Կուրոչկինի եւ Լենսկու թարգմանությամբ։ Պետք է ենթադրել, թե Նալբանդյանը կարող էր ձեռքի տակ ունենալ ինչպես Լենսկու («Современник», 1857, том LXV, стр. 13), նույնպես եւ Կուրոչկինի թարգմանությունները («Песни Беранже», առաջին հրատարակություն). վերջինը մեզ ավելի հավանական է թվում, քանի որ Նալբանդյանի գործածած չափը շատ հեռու է Լենսկու օգտագործած չափից: Որտեղի՛ց եւ ո՛ւմ թարգմանությունից էլ օգտված լինի, մի բան պարզ է, որ նա միանգամայն ազատ է զգացել իրեն եւ տվել է փոխադրություն

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858 թ. N 2-ում, Կոմս էմմանուել ստորագրությամբ։ 

Բերանժեի մշակածը բոլոր ժողովուրդների մոտ գոյություն ունեցող եւ նրանց բանաստեղծական մտածողության արդյունք հանդիսացող այն զրույցն է, այն պատկերացումը, թե ամեն մարդ մի աստղ ունի երկնքում։ Համաձայն իրենց պայծառության՝ նրանք պատկանում են բարի կամ չար, պիտանի կամ անպիտան մարդկանց, ընդ որում միշտ էլ վայր ընկնող է համարվել հենց աստղը

Ամբողջ ոտանավորը թարգմանելուց հետո Նալբանդյանը ստեղծագործական մոտեցում է հանդես բերել։ Բերանժեի մոտ տղայի եւ հոր զրույցով էլ երկն ավարտվում է, Նալբանդյանը դրան բալլադին հատուկ մի վերջավորություն է կցել, հարց տվող տղան փոխված է աղջկա, եւ նա էլ ականատես է լինում իր հոր աստղի վայր ընկնելուն։ Հաջորդ գիշեր երկնքից վայր է ընկնում աստղը նաեւ այն աղջկա, որ այնքան շատ էր ուզում իմանալ դրանց խորհուրդը... 

ԱՂՔԱՏ ԿԻՆ

Բերանժեի «La pauvre temme» բանաստեղծության փոխադրությունը, որ Նալբանդյանը կատարել է Դ. Լենսկու ռուսերեն թարգմանությունից (տե'ս «Современник», 1857, том LXVI, стр. 14, նաեւ նախորդ բանաստեղծության ծանոթագրությունը։ Առաջին անգամ տպագրվել է Հյուսիսափայլի» 1858 թ. N 3-ում, Կոմս Էմմանուել ստորագրությամբ։

Ավելորդ չի լինի հիշել, որ այս գործը «Մուրացիկ կին» խորագրով, թարգմանել է նաեւ Ռափայէլ Պատկանյանը (տե՛ս «Գամառ-Քածիպայի բանաստեղծութիւնքը», Մոսկվա, 1864, էջ 95-96, նաեւ Ռափայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատ. II, Երեւան, 1964, էջ 285)։ 

ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858 թ. N 3-ում, Կոմս Էմմանուել ստորագրությամբ։

ԼՈՒՍԻՆ 

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858 թ. N 4-ում, Կոմս Էմմանուել ստորագրությամբ։ Զետեզելով այս գործը իր կազմած «Քնար հայկա­կանում», Միքայել Միանսարյանն այն կարծիքն է հայտնել, թե սա փոխադրություն է ռուսերենից, մի բան, որ տակավին լի պարզված։ 

ԱՌՕՐՅԱ ԱՇԽԱՐՀ 

Փոխադրություն է Վ. Գ. Բենեդիկտովի «Ի՞նչ ես աղմկում» բանաստեղծության, լույս տեսած՝ «Новые стихотворения» ժողովածուում (1857)։ Այս գրքի գրախոսականում («Современник». 1858, No 1) Դոբրոլյուբովն այսպես է արտահայտվում. «Կրկնում ենք, այստեղ պոեզիայի հետք անդամ չկա (այդ, ի դեպ, ընթերցողն ինքն էլ է տեսնում), բայց մտքերը հիանալի են։ Ով էլ եւ ինչպես էլ որ դրանք արտահայտի Ռուսաստանում մեր ժամանակում, ամեն ոք կարժանա­ նա գովասանքի եւ շնորհակալության»։ Արդյոք հենց այս գրախոսականն էլ առիթ չի՞ հանդիսացել Նալբանդյանի համար՝ թարգմանելու բանաստեղծությունը։ 

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858 թ. N 5-ում, Կոմս Էմմանուել ստորագրությամբ։ 

ԱՌԱՋԱՐԿՈԻԹՅՈԻՆ 

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858 թ. N 9-ում, Կոմս Էմմանուել ստորագրությամբ։ 

Օտար, ոչ ազգային նյութը հիմք է տալիս ենթադրելու, թե այս գործը պետք է որ թարգմանություն լինի ռուսերենից, սակայն աղբյուրը պարզել մեզ չհաջողվեց։ 

ԵՐԱԶ 

Հայնրիխ Հայնեի այս բանաստեղծության փոխադրությունը Նալբանդյանը կատարել է ռուսերենից, Մ. Ի. Միխայլովի թարգմանությունից, տպված' «Современник»-ում (1858, N 3, էջ 114), ապա լույս տեսած նաեւ առանձին գրքով («Песни Гейне, в переводе М. И. Михайлова», СПб, 1858). Բանաստեղծու­թյան վերջին հինգ տունը (սկսած 93 տողից) ավելացրել է թարգմանիչն ինքը, որ էապես փոխել է երկի բովանդակությունը: Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858-ի N 11-ում, Կոմս էմմանուել ստորագրությամբ։ 

Այս բանաստեղծությունը Հայնրիխ Հայնեի ամենավաղ կամ պատանեկան շրջանի գործերից է, որ մտնելով «Երազ» խորագրով փնջի մեջ՝ կազմում է նրա հռչակավոր «Երգերի գրքի» առաջին մասը: Ձեռք զարկելով զուտ քնարական այս երկի թարգմանությանը, Նալբանդյանը փոխում է այն, ավելացնում է եւս 20 տող եւ նրան տալիս բոլորովին այլ ազգային բովանդակություն: Այժմ արդեն երգի քնարական հերոսուհին ոչ թե իրական, հողեղեն աղջիկ է, այլ սիմվոլիկ մի արարած՝ Հայաստանի ոգին: նոր ավելացված հատվածում հանգես է գալիս մի այլ ոգի եւս՝ առաջինի քույրը, որ իրեն անվանում է Անմիաբանություն։ Բանաստեղ­ծությունն ստանում է այլ բովանդակություն եւ իմաստ։ Հայաստանի ոգին պա­հանջում է զոհաբերություն, եւ այգ զոհաբերությունն անխուսափելի է դառնում Ան­միաբանության առկայությամբ։ 

ՄԵԾ ՄԱՅՐ 

Այս բանաստեղծությունը Բերանժեի «Ma grandmere» երգի թարգմանությունն է, որ Նալբանդյանր հավանորեն կատարել է ռուսերենից եւ զետեղել «Հիշատակարանում» (տե՛ս «Հյուսիսափայլ», 1858, Л; 6, էջ 500)։ 

ՀՐԱԺԵՇՏ 

Այս եւ հաջորդ ոտանավորները, որոնք գրված պետք է լինեն ուսանողական պարապմունքներն ընդհատելու կապակցությամբ, ունեն տարբերակներ: Սրանցից առաջինը՝ «Հրաժեշտ», առաջին անգամ տպագրվել է Աշոտ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսած «Անտիպ երկերում» (էջ 246), հետեւյալ ծանոթագրությամբ. «Այս տողերը մի իմպրովիզացիա է, գրված, հավանորեն, 1859 թ., երբ Այվազովսկու ամբաստանագրի շնորհիվ Նալբանդյանը հարկադրված եղավ թողնել համալսարանը եւ խուսափել արտասահման» (էջ 299)։ Հեղինակի արխիվում պահպանվում է սրա լուսանկար պատճենը, արդեն առանց վերնագրի եւ որոշ բնագրային տարբերություններով, որոնք հիմք են տալիս կարծելու, թե սա (արխիվում պահպանվածը) ոտանավորի նախնական տարբերակն է։ 

  «ԱՆՑԱԾ ՕՐԵՐԻ... » 

Այս ոտանավորը եւս, որ առաջին անգամ հրապարակվել է «Պայքար» շաբաթաթերթում (1923, N 12—13), Կ. էմմանուել ստորագրությամբ, գրված պետք է լինի 1859-ի առաջին ամիսներին (Արամ Ինճիկյանի կարծիքով' մինչեւ մարտի 24-ը, տե'ս «Միքայել Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրությունը», Երեւան, 1954, էջ 112)։ Նալբանդյանի արխիվում պահպանված լուսանկար պատ­ճենը եւս պետք է սեւագրություն լինի, ուստի եւ հիմք է ընդունվում հրապարակվածը։ 

ՄԱՆԿՈԻԹՅԱՆ ՕՐԵՐ 

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1860 թ. N 7-ում, Կոմս էմմանուել ստորագրությամբ, այնուհետեւ' «Մեղու», 1860, No 1071 Իր տրամադրությամբ անմիջապես առնչվում է «Հրաժեշտ» եւ «Անցած օրերի» ոտանավոր­ ների հետւ 

41 Ըստ Հոմերոսի, Զեւսի կամքը մարդկանց հայտնողը, ինչպես եւ ամեն տեսակ մարգարեությունների եւ գուշակությունների աստվածը Ապոլլոնն է։ Նրա պատգամատու գլխավոր կենտրոնը գտնվում էր Պառնաս լեռից ոչ հեռու, ծովամերձ վայրում։ Խորհրդավոր պատգամներ էր տալիս Պյութիա անունով քրմուհին։ 

Այս հատվածով հեղինակն ակնարկում է Գաբրիել վրդ. Այվազովսկուն, որ այդ տարիներին ապրում էր Թեոդոսիա յում ։ 

ԱՊՈԼԼՈՆԻՆ 

Բանաստեղծության տակ նշանակված էմս, 1859, մայիսի 31։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Մեղու», 1861, N 148, Կոմս էմմանուել ստորագրությամբ։ 

11 —12 - Քեզ մի անգամ ասել եմ։ Հիշիր, եթե միտք ունիս...

Բանաստեղծության հիշյալ արտահայտությունը մեզ բավարար հիմք է տալիս մտածելու, որ ակնարկը վերաբերում է ոչ թե «Մուսայից մուսային», ինչպես մինչեւ այժմ ենթադրվել է, այլ «Մանկության օրեր» բանաստեղծությանը («Ապոլլոն, ետ աո դարձյալ դու նորան... »)։ Մենք ունենք «Ապոլլոնի» գրության (1859, մայիսի 31) եւ «Մանկության օրերի» տպագրության թվերը («Հյուսիսափայլ», 1860, N 7)։ Հիշյալ ակնարկը հիմք է տալիս ենթադրելու, թե «Մանկության օրերն» ավելի վաղ է գրված (այսինքն' 1859 թ. մայիսից առաջ), բայց տպագրվել է ավելի քան մեկ տարի հետո։

ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ
1859 թվականից

Այս երգի համար, հավանորեն, ստեղծագործական խթան է հանդիսացել իտալական բանաստեղծ է. Մերկանտինիի «Սապրիի հասկահավաքը», որ վերածվել է ժողովրդական լեգենդի։ Նալբանդդյանը դրան կարող էր ծանոթացած լինել Գերցենի միջոցով, վերջինս այդ բանաստեղծության բնագիրը, ռուսերեն արձակ թարգմանության հետ, բերում է իր «Եղելություններ եւ խոհեր» մեմուարների 37-րդ գլխում, որն սկղբնապես տպագրվել է' «Полярная Звезда», 1859, N Իսկ Նալբանդյանի երգը առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1861 թ. N 11-ում, Կոմս էմմանուէլ ստորագրությամբ, այնուհետեւ` «Իտալացի աղջիկ» խորագրով, «Մեղուի» 1861 թ. M 147-ում։

Բոլորովին վերջերս Միքայել Հակոբյանը հանդես եկավ մի ենթադրությամբ, թե Նալբանդյանն իր «Երգի» համար կարող էր մղում ստացած լինել հայկական աղբյուրից, այն է՝ Ստ. Ոսկանի «Արեւմուտքից»։ Ահա՛ խնդրո առարկա տողերը. «Մայր մը իր երեք որդիքր որսորդ ըրեր է եւ իր բոլոր եկամուտը որսալու զենքի համար կնվիրե։ Փափկասուն քույր մը իր ձեռքով բաներ է դրոշը, որ իր եղբոր հանձնվեր է... »։ Այս վարկածը կարող էր հավանական համարվել, եթե անտեսվեր «Իտալացի աղջկա երգի» գրության թվականը, այն գրվել է 1859-ի հունիսի առաջին կեսին, գերմանական Զոգեն բնակավայրում, մինչդեռ Ոսկանի թերթի այդ տողերը լույս են տեսել «Արեւմուտքի» հուլիսի 1-ի համարում (հմմտ. «Սովետական գրականություն», 1978, N 2, էջ 145—149)։ 

Այո բանաստեղծությունն ամենալայն ճանաչում է գտնում անմիջապես։ Այն արտասանվում է ու երգվում ամենուր, մտնում երգարանների, դասագրքերի ու ժողովածուների մեջ, դառնալով համազգային սեփականություն։ Նրա հայրենասիրական, ազատասիրական գաղափարները թափանցում են հասարակության լայն շերտերը։ «Իտալացի աղջկա երգը» բառիս լայն իմաստով հռչակում է հեղինակին, դարձնելով նրան մեր ամենասիրված բանաստեղծներից մեկը

<ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ> 

Բերվում է «Հիշատակարանից», որի համապատասխան հատվածը լույu է տեսել «Հյուսիսափայլի» 1859-ի M 9-ում։ Ապա՝ «Ազատություն» խորագրով, ար­տատպվել է «Մեղուի» 1860 թ. N 109-ում, առանց ստորագրության։ 

Դեռեւս ութսունական թվականներին հայկական մամուլում այն կարծիքն է հայտնվել, թե թարգմանություններ են Նալբանդյանի «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» եւ «Ազատությունը»։ «Նմանապես Նալբանդյանցի «Ազատություն» բանաստեղծությունը, որ դարձել է այժմ ազգային երգ, համարյա բառացի թարգմանություն է.... երեւելի ռուս բանաււտեղծ Ն. Օկարեւի (նույն անվամբ) հեղինակութենից, բայց, ինչպես թարգմանություն, կասես թե ինքն է ստեղծել» («Մեղու Հայաստանի», 1882, N 73)։ Բանավիճելու կիրքը «Բարեկամ» անվան տակ թաքնված գրասերին մղել է «բառացի թարգմանություն» համարելու մի գործ, որ անպայման ինքնուրույն է։ Օգարեւի բանաստեղծությունը պարզապես մղում է հանդիսացել։ 

«Ազատություն» բանաստեղծության տպագրության պատմությունը հայ արգելված գրականության տպագրության ցայտուն օրինակ կարող է համարվել։ Չնայած արգելքներին, այն արտասանվել է ու երգվել, տարածվել ամենաբազմազան եղանակներով։ Այդ վերաբերում է ինչպես Արեւելյան, այնպես էլ Արեւմտյան Հայաստանին, Այսպես, խոսելով 1889 թվականից հետո Թուրքիայում սաստկացած գրաքննական խստությունների մասին, Գ. Ստեփանյանը գրում է. «Ստեղծվում է մի ամբողջ լեկսիկոն Նալբանդյանի գաղափարները ընթերցողներին ներկայացնելու համար։ Նալբանդ բառը թարգմանվելով հայերեն, Միքայել Նալբանդյանը դառնում է Միքայել կամ Միշել Պայտարյանց, նրա «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը հիշատակվում է որպես «իմաստասիրական» մի գործ, նրա գաղափարական ուսուցիչներից Գերցենը' «Ոմն փաստաբան», «Կոլոկոլը» «Զանգակ լրագիր», «Ազատություն» բանաստեղծությունը հիշատակվում է որպես «Աշխատություն» եւ այլն» . Ստեփանյան, «Մ. Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության հարյուրամյա կյանքը», «Տեղեկագիր», հաս, գիտ.,  1934, N 11 , էջ 69)

Եվ այսպես՝ կյանք մտնելով, «Ազատություն» բանաստեղծությունը կատարեց մի դեր, որի մասին հեղինակը երագել միայն կարող էր. Կարճ ժամանակում այն համաժողովրդական ճանաչում ձեռք բերեց' դառնալով սիրելի երիտասարդ սերնդի, ապա եւ բոլոր սերունդների համար անխտիր։ «Ազատությունն» այլեւս հայ ազատատենչ ժողովրդի հոգեւոր հարստության անբաժանելի մասն էր, մշտապես կենդանի, հարատեւորեն թարմ։ 

<ԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ > 

Բերվում է «Հիշատակարանից», որի համապատասխան հատվածն առաջին անգամ լույս է տեսել «Հյուսիսափայլի» 1860-ի No 5-ում։ Հավանորեն, այս բանաստեղծությունը պատկանում է իրեն՝ Կոմս էմմանուելին, եւ այն ինչ-որ «Հայ բանասերի» վերագրելը գրական մի հնարանք է, որ նա սիրում է գործածել «Հիշատակարանի» մեջ: Այս է ակնարկում նաեւ բանաստեղծության լեզուն։ Երրորդ վեցնյակի առաջին չորս տողերը հանված են, թերեւս, գրաքննության կողմից։ 

ՕՇԱԿԱՆ 

Հավանորեն գրված է 1860 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Օշականում կամ էջմիածնում։ Առաջին անգամ տպագրվել է «Մեղուի» 1861 թ, M 117-ում, Կոմս էմմանուել ստորագրությամբ։ 

ՍՈԻՐԲ ՄԵՍՐՈՎԲԻ ՏՈՆԻՆ 

Այն սակավաթիվ բանաստեղծություններից մեկն է սա, որի սեւագիր ինքնագիրը պահպանվում է հեղինակի արխիվում։ Առաջեւն անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» VI (1895) գրքում, որից եւ արտատպվում է: Պետք է ենթադրել, որ հրատարակչի ձեռքին եղել է սեւագրության՝ հեղինակի կողմից արտագրած եւ մշակած օրինակը։ Բանաստեղծության գրության թիվը հավանորեն 1863-ն է։ Դրա համար հիմք է ծառայում այն, որ ոտանավորը գրված է այն թերթի վրա, որի վրա կատարված է Բոքլի գրքի թարգմանությունը, իսկ վերջինս պետք է որ տեղի ունեցած լինի 1863-ին։ 

8 Յոթոր Հին կտակարանի կերպար, հովիվ իշխան կամ քուրմ Մադիանաgվոց (Ելից, Գ, 1, Դ, 18, ԺԸԳ),

27—28 Հացեկացին Մաշտոցն է, Սըվազցին՝ Մխիթար Սեբաստացին։ 

ՈՒՂԵՐՁ 

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1864 թ. N 3-ում, Փառախոտ Ցոլակյանց ստորագրությամբ։ Կա կարծիք, որ այդ անուն-ազգանունը Նալբանդյանը կազմել է Խորենացու մոտ հիշված անուններից, հմմտ. Մովսէսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց, Տփխիս, 1913, էջ 40։ 

Մեչուխեչա Հարություն Սըվաճյանի գրական կեղծանունը։ 

ԿՆԴՈԻԿ ՊՈՉԱՏԻ ԵՎ ՆՈՐԱ ՍԱՆՉՈՅԻ ՄԿՐՏՈԻԹՅՈԻՆԸ 

Երգիծական այս բանաստեղծության գրության համար թերեւս առիթ է հանդիսացել Ատ. Ոսկանի «Գաբրիկը»։ Առաջին անգամ տպագրվել է է Հանդես գրականական եւ պատմականի» VI (1895) գրքում, որից եւ արտատպվում է։ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի Նալբանդյանի արխիվում պահ­պանվում է նաեւ սեւագիր ինքնագիրը։ 

4 Սանչո Պանսա— Սերվանտեսի «Դոն Քիշոտ» հռչակավոր գործի հերոսը, Դոն Քիշոտի ծառան եւ զինակիցը։ 

19 Ակնարկում է Գաբրիել Այվազովսկու գաղտնի կապերը ոստիկանական օրգանների հետ։ 

ՀԵՆՐԻԿՈՍ ԹՈՎՄԱՍ ԲՈՔԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 

Գրության ժամանակը չի կարող լինել 1862-ից վաղ եւ 1865-ից ուշ, որից հետո Նալբանդյանը դադարում է ստեզծագործել։ Հավանական է, որ գրված լինի «Անգլիայի քաղաքակրթության պատմության» ռուսերեն թարգմանության թարմ տպավորության տակ, այն է՝ 1863 թ. ։ Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» VI (1895) գրքում, որից եւ արտատպվում է։ 

57-58 Բոքլը մեռավ դեպի Արեւելք կատարած ճանապարհորդության ժամանակ, Դամասկոսում, 1862 թ. մայիսի 26-ին եւ այդտեղ էլ թաղվեց։ 

Ժ. Ժ. ՌՈՒՍՍՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 

Գրված է Ռուսսոյի մահվան (1778) ութսունյոթերորդ տարում, այն է 1865 թ. Պետրոպավլովյան բերդում կամ Պետերբուրգում։ Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմականի» VI (1895) գրքում։ 

27 Ժիրարդեն Ռենե-Լուի (1735-1808) մարկիզ, ծառայել է ֆրանսիական բանակում։ Իր կյանքի վերջին օրերին նրա դղյակում ապաստան է գտնում Ժ. Ժ. Ռուսսոն։ 

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՄԵԾ ՎԱՀԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ 

Այս բանաստեղծությունը Ռափայել Պատկանյանի հայտնի «Քաջ Վ արդան Մամիկոնյանի մահը» պոեմից (առաջին անդամ տպագրված 1861 թ. ) «Վարդանի երգը» հատվածի պարոդիան է, դրված, հավանորեն, Պետրոպավլովյան բերդում, առաջին ընթերցման ազդեցության տակ (1862—1864)։ Առաջին անգամ տպագրվել է Մ. Միանսարյանի «Քնար հայկականում» (1868)

Այս եւ հաջորդ պարոդիաներով Նալբանդյանը քննադատում է ազգային ազատագրական հարցի վերաբերյալ Պատկանյանի ունեցած տեսակետները։ Այսպես, Պատկանյանի այն միտքը, թե մեր թշնամին խլել մեր սուրը եւ դրանից մեզ համար շղթաներ է կռել, Նալբանդյանը չի բաժանում, օտարից շատ մենք ենք մեր ազգի արյունը խմում։ Պատկանյանը գտնում է, որ թշնամին մեզ մեր երկրից արտաքսում է, իսկ Նալբանդյանը դրան հակադրում է դառն մի ճշմարտություն, ստրուկ մարդիկ են նստած մեր գլխին: Պատկանյանր գանգատվում է, թե մեր թշնամին գառնազգեստ գայլին մեզ գլուխ դրավ, իսկ Նալբանդյանը հիշեցնում է ուրիշ բան. մենք խոնարհվում, ստորանում ենք դրածո բոլոր տերերին, հոգեւոր լինեն դրանք, թե աշխարհիկ։ 

Վեճը շարունակվում է եւ հաջորդ պարոդիայում. Հայկ եւ Լեւոնին մոռանանք, եղբարք, ասում է Պատկանյանը, նրանք մեզ այսօր օգնել չեն կարող։ Հայկ եւ Տիգրանին հիշենք միշտ, եղբարք, առարկում է Նալբանդյանը. նրանք մեզ, անարյուն ժամանակակիցներիս շատ բանով կարող են օգնել։ Պատկանյանը Հա­յաստանը համարում է իրական, ոչ ցնորական, ոչ երազային, Նալբանդյանը առարկում է նաեւ սրան, այդ Հայաստանը չկա, երազային է, ցնորք։ նա չի հավատում, թե Պատկանյանի ազգային հերոսը կփշրե իր շղթան, կերթա Հայաստան, այս դեպքում' Արեւմտյան Հայաստան։ Պատկանյանի այն վերջատողերին, թե «Հարավ, հյուսիսեն փոշի վերացավ... || Մանուկ Հայաստանն ոտքի կայնեցավ», ռեալիստ հեղափոխականը հակադրում է իրենը։ «Հարավ հյուսիսից փոշի բարձ­րացավ.... || Մեր ազգասեր մտավ ծակուռը»։ Ասել է թե՝ դիմենք դարձյալ Հայկ ու Տիգրանին. պատմական վիթխարի հեռավորությունից նրանք այսօր ավելի ռեալ ուժ են եւ ավելի մոտ մեզ։ 

Նալբանդյանի եւ Պատկանյանի քաղաքական տակտիկաների մասին այս պարոդիաների հիման վրա դատելով, կարելի է ասել, թե այն ժամանակ, երբ Պատկանյանը շեշտը դնում է ազգի հավաքական ուժի վրա, Նալբանդյանն իր ուշադրությունր սեւեռում է աշխատավոր ազգի վրա. այն դեպքում, երթ կովկասահայ գյուղացու թշնամուն Պատկանյանը որոնում է գյուղից, քաղաքից, նույնիսկ երկրից դուրս, Նալբանդյանթ նրան որոնում եւ գտնում է գյուղում, քաղաքում, երկրի ներսում։ Վերջապես՝ Պատկանյանը հայերի քաղաքական բախտը հիմնականում կապում է թուրքահայ շարժման հետ, Նալբանդյանը՝ արթնացող դեմոկրատական Ռուսաստանի հետ։ Եվ դարձյալ, նրանց քաղաքական հայացքներում գոյություն ունեցող տարբերությունները չեն շիկանում մինչեւ հակադրություն, քանի որ «եւ Պատկանյանը, ե՛ւ Նալբանդյանը տոգորված էին ջերմ հայրենասիրությամբ եւ ոգեշնչված հայ ժողովրդի քաղաքական ազատագրման գաղափարով» (Աշոտ Հովհան­նիսյան)։ 

35 Ակնարկում է Գ. Այվազովսկու, այդ «աստվածընտիր առաջնորդի եւ հոգեհարազատ հոր» նշանակման առթիվ Ռ. Պատկանյանի 1857 թ. նոյեմբերին Պետերբուրգում արտասանած ողջույնի բանախոսությունը, որ հրապարակվեց «Մասյաց աղավնու» մեջ (1858 թ ., էջ 48)։ 

ՀԻՇԵՆՔ

Ռափայել Պատկանյանի «Օտար օրիորդ եւ հայ պատանի» բանաստեղծության  (1862) «Հայ պատանին երգում է» հատվածի («Հայկ եւ Լեւոնին մոռանանք, եղբարք») պարոդիան է, գրված հավանորեն Պետրոպավլովյան բերդում 1862-1864 թթ. ։ Առաջին անգամ տպագրվել է Մ. Միանսարյանի «Քնար հայկականում»։ Տե'ս նաեւ նախորդ «Մամիկոնյան Մեծ Վահանի պատասխանը» բանաստեղ­ծության ծանոթագրությունը։ 

ԱՂՑՄԻՔ 

Տպագրվում է ըստ Երվանդ Շահազիզի հրատարակության, որ կցված է նրա օԽորեն արք. Գալֆայանր եւ Նալբանդյանի «Աղցմիքը», աշխատության, լույս տեսած նախ՝ «Լումայում» (1903, NN 2—6), ապա՝ առանձին գրքով (Թիֆլիս, 1904)։ Հեղինակի ձեռագիրը չի պահպանվել։ Բնագիրը պատրաստված է ըստ այդ հրատարակության, որ, հակառակ բնագիր բացառիկ խրթնության, կատարված է ծայրահեղ անխնամ։ Նալբանդյանի շատ տողեր եւ արտահայտություններ դժվար վերծանելը են կամ նույնիսկ բոլորովին անվերծանելի։ Աղճատված որոշ տողերի ճշտման եւ կետադրության վերականգնման մեջ ժամանակին կազմողին օգնել են Երվանդ Տեր-Մինասյանր եւ (արդեն շարվածքի վրա) Հրաչյա Աճառյանը։ 

«Աղցմիքից» մի հատված, պոեմի ամբողջ առաջին մասը, «Արկածք Ադամայ» խորագրով տպագրվել է «Արեւելյան մամուլի» 1874 թ. սեպտեմբերի համարում (էջ 382—384)։ Հատվածի վերջում կա հրատարակչի հետեւյալ ծանոթագրությունը. «Հրատարակության անպատշաճությունը պարունակելու պատճառով չշարունակվիր»» Թե ինչպես է «Աղցմիքր» Մատթեոս Մամուրյանի ձեռքն ընկել, պարզված չէ։ Պետք է նկատել, սակայն, որ այդ ընդօրինակումը բավականաչափ  խնամքով է կատարված, աստի եւ որոշ բառեր եւ տողեր ճշտվում են դրա հիման վրա։ Ե. Շահազիգի հրատարակածի համեմատությամբ եղած բնագրային էական տարբերությունները տրված են սույն հատորի համապատասխան բաժնում« 

Գալով սրա չափածո թարգմանությանը (տե՛ս Հավելված, պետք է ասեք հետեւյալը, «Աղցմիքի» ծանր, արհեստական լեզուն, բանաստեղծական սեղմ, պատկերավոր ոճերն ու արտահայտությունները, այլեւ հեղինակի շեշտված ազատ տոնը անհնար են դարձնում նրա ճշգրիտ եւ միաժամանակ համարժեք թարգմանությունը. Բայց հենց դրա համար էլ որեւէ թարգմանություն տալ արձակ կամ չափածո, պետք էր անպայման։ Այս թարգմանությունն օգնում է ընթերցողին մոտավոր գա­ղափար կազմելու երկի էության մասին, որից հետո համեմատաբար հեշտ կլինի դիմել գրաբարին։ Բանաստեղծ Մկրտիչ Խերանյանը տեղ-տեղ հեռացել է բնագրի տողերից ու պատկերներից, բանաստեղծություններում երբեմն փոխել է չափը, բայց ընդհանուր առմամբ ձգտել է առավելագույնս հարազատ մնալ հեղինակին։ 

«Աղցմիքի» մասին հիշատակվում է Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքե րը» հիշողությունների մեջ, որ լույս տեսավ 1893 թ. ։ Այստեղից ընթերցողները տեղեկանում են, որ Նալբանդյանի անտիպ գրվածքներից նշանավոր էր «Արկածք Ադամայ» պոեմը, «գրված ընտիր գրաբարով», որ «գլխե ի գլուխ բերան էր արել Մ. Բուդաղյանցր եւ ասում էր շատ տեղ»։ Միայն 1900 թվին է, որ Շահազիզի ձեռքըն է ընկնում մի օրինակ այդ գործից, դա արտագրված է եղել հաշտարխանցի Յարութեան Տեր-Հարություն քահանայի ձեռքում գտնված օրինակից, որր եւ, հավանորեն, եղել է Նալբանդյանի սեփական ձեռագիր օրինակը, թեեւ հեղինակի աւնուն-ազգանունը, գրության թվականի հետ միասին, քերված է եղել ձեռագրի վրայից։

«Աղցմիքը», ինչպես եւ Նալբանդյանի գործերի զգալի մասը, բնավ էլ որեւե «Ներքին մղումի» արդյունք չէ։ 1863 թվականին լույս է տեսնում Խորեն վարդա­պետ Գալֆայանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Վարդենիք» խորագրով։ Նալբանդյանը «Վարդենիքին» ծանոթանում է հենց լույս տեսած տարին, երբ նստած էր Պետրոպավլովյան բերդում։ Գալֆայանը որպես հասարակական դեմք եւ որպես տաղերգու վաղուց էր հայտնի Նալբանդյանին։ Կոմս էմմանուելը իր Հիշատակարաններից մեկում խիստ բացասաբար է արտահայտվում նրա՝ Լամարթինից կատարած թարգմանությունների մասին։ Ֆրանսիական պոետի ստեղծա­գործության միստիկական բնույթը եւ նրա թարգմանչի գրաբարը օրգանապես խորթ էին նոր, ռեալիստական գրականության ջատագով Նալբանդյանին։ Գալֆայանր գտնվում էր մեր հրապարակախոսի գաղափարական հակառակորդների բանա­կում, բնավ էլ երկրորդական դեմք չլինելով այնտեղ։ 

Կարդալով «Վարդենիքի» կեղծ ամոթխած սիրային երգերը, որոնք համարյա միշտ աննկատելիորեն փոխվում էին կնոջ մարմնի հեշտասիրական դրվատանքնե­րի, Նալբանդյանը գրում է մի շարք՝ արդեն բացորոշ էրոտիկ բնույթի պարոդիա­ներ, թե որոշակիորեն ո՛ր թվականին, հայտնի չէ, համենայն դեպս 1863-65 թթ. ընթացքում։ Այս շարքի մեջ առանձնակի տեղ է գրավում «Արկածք նախահորն» պոեմը, որն ամբողջականացնում է նյութը եւ հիմնական հարցը' մարդկային եւ վերացականի պայքարը փոխադրում է տեսական, փիլիսոփայական հողի վրա, որքան այդ  հնարավոր է մի սատիրական գրվածքում եւ, որ ամենակարեւորն է, լուծում է այն արմատապես։ 

Դա Վոլթերի, Պարնիի եւ Պուշկինի երգիծական երկերի ոգով գրված մի գործ է։ Մինչ Նալբանդյանի նախորդների մոտ ծաղրվում է քրիստոնեական դոգման անարատ հղիության մասին, նա վերցնում է կրոնական այնպիսի մի թեմա, ինչպիսին մարդու առաջին պատվիրազանցությունն է. նա ծաղրում է եկեղեցու կողմից սրբագործված այն քարոզը, ըստ որի Ադամը մեղք գործեց՝ ճանաչելով Եվայի կանացիությունը։ 

Պոեմը, ինչպես եւ բանաստեղծությունները, չնայած խրթին գրաբարին (մի բան, որ նա արել է զուտ պոլեմիկական նկատառումներով՝ «Վարդենիքի» ներքին հակասությունն ավելի եւս շեշտած լինելու համար), ունի նաեւ բարձր գեղարվեստականություն։ 

Նալբանդյանի մահից հետո նրա բարեկամները հարմար չգտան ամբողջու­թյամբ տպագրել «Աղցմիքը»։ Մեծ հեղափոխականի գրական ժառանգության թո­ղոնները հետապնդումից ազատելու համար պահվում էին կրկնակի փականքի տակ. նրա ձեռագիր օրինակի վրայից, ինչպես ասվեց, քերված է եղել անգամ հեղի­նակի անուն- ազգանունը, եւ պոեմը տարածվել է միայն գաղտնի ճանապարհով։ Այսպիսով, «Աղցմիքը» չհասավ իր բուն նպատակին. «Վարդենիքի» հեղինակը մնաց անպատասխան, իսկ երբ տարիներ հետո լույս տեսավ այդ պատասխանը, Գալֆայանի փքուն համբավից միայն մի դժգույն հետք էր մնացել։ Սակայն այդ չէր նշանակում, թե որեւէ չափով հնացել էր նաեւ պոեմը։ Ագիտացիոն այդ երկը դեռ խոշոր դեր ուներ կատարելու, ապացույցներից մեկը այն անսքող, բացա­հայտ թշնամանքն էր, որով ընդունվեց այս գործի հրապարակումը լիրերալ-բուրժուական մամուլի կողմից։ Գրական լայն դեմոկրատական շրջաններում, ընդհակառակը, այն ջերմ ընդունելություն գտավ։ Ղազարոս Աղայանը հիացմունքով է արտահայտվում այս գործի մասին։ Վերհիշելով իր նշանավոր հանդիպումները մեծանուն հեղափոխականի հետ եւ խոսելով «Արկածք Ադամա» պոեմի մասին, նա գրում է. «Դա մի շատ հրաշալի բանաստեղծություն է, նկարագրում է բնականի կռիվը անբնականի դեմ. Ադամը վիճում է հրեշտակի հետ, որ թույլ չի տալիս նրան սիրելու Եվային։ Հրաշալի էր մանավանդ սիրահարված Ադամի եւ Եվայի գեղեցկության նկարագիրը» (Ղազարոս Աղայան, Իմ կյանքի գլխավոր դեպքերը, Թիֆլիս, 1893, էջ 76-77)։ 

էջ 130 Միքայել Նալբանդյւսնց բառերը ձեռագրի վրա քերված են եղել ինչ-որ մեկի կողմից, ուստի եւ արտագրողն ավելացրել է՝ «Գործ հանգուցյալ Միքայել Նալբանդյանցի, բանտարկության մեջ, ընդդեմ Վարդենիք անվամբ գրքույկին, Խորեն Գալֆայան, Թեոդոսիա»։ 

«Մեր քահանաներն ամենեւին էլ այն չեն, ինչ կարծում է սնահավատ ժողովուրդը։ Մեր դյուրահավատությունն է նրանց գիտության հիմքը» Մեզ անհայտ է Վոլթերի այս խոսքերի աղբյուրը։ 

«Խոստովանության» առաջին գրքի առաջին տողերը. «Je forme une entreprise qui neut jamais d'exemple, et qui n'aura point d'imitateur. Je veux montrer à mes semblables un homme dans toute la vérité de la nature; et cet homme, ce sera moi» (ես ձեռնարկում եմ մի գործի, որն իր նմանը  բնավ չի ունեցեք եւ որը երբեք ընդօրինակող չպիտի ունենա։ Ես ուզում եմ իմ նմաններին ցոյց տալ մի մարդ՝ իր բնական ողջ ճշմարտությամբ, եւ այդ մարդը ես կլինեմ»), —տե՜ս «Les Confessions», par J. J. Rousseau. Paris, 1864. p. 1, որը եւ ձեռքի տակ է ունեցել Նալբանդյանր։ 

Էջ 131, բերում ենք նախադասությունն ամբողջապես. . Si le livre est mauvais, j’en suis plus obllg’e de le reconnaitre: Je ne veux pas passer pour mellleur que je ne suis" («Եթե դիրքը վատ է, ես ավելի եմ ստիպված այդ ընդունելու. ես չեմ ուզում համարվել ավելի լավ, քան կամ»)։ Տե՛ս „La Nouvelle Héloise". par J. J. Rousseau. Paris, 1862, p. 1, որը եւ ձեոքի տակ է ունեցել Նալբանդյանը։ 

Այս բնաբանը վերցված է Բերանժեի հայտնի, "A mes amis devenus ministres" բանաստեղծությունից։ Բերում ենք առաջին ութնյակը

Non. mes amis, non, je ne veux rien etre;
Semez ailleurs places, titres et crolx.
Non, pour les cours Dieu ne m’a pas fait naitre:
Oiseau cralntit. je fuis la glu des rois.
Que me faut-il? maitresse a fine tallle,
Petit repas et joyeux entretien.
De mon berceau pres de benir la paille.
II n me creant Dieu m’a dit: Ne sois rien

(Ո'չ, բարեկամներս, ո՛չ , ոչինչ չեմ ուզում լինել,
Առ տեղեր սփռեցեք տիտղոսներ ու խաշեր։

Ո՛չ, աստված ինձ արքունիքների համար չի ստեղծել.
Մի վախկոտ թռչնակ' փախչում եմ արքաներից,
Ի՞նչ է ինձ պետք, թե ոչ մի նրբիրան սիրուհի,
Պարզ ընթրիք' գինով եւ զվարճալի զրույց։
Իմ օրորոցի մոտ խշտյակս օրհնելիս,
Ինձ ստեղծելով աստված ասաց. Ոչինչ մի լինիր)» 

«Եւ Սաւո՞ւղ ի մարգարէս », տես Ա Թագ. ժ. 11։

Էջ 133, «Աոաւօտուց», պարոդիա է «Վարդենիքի» առաջին երդի (էջ 5)։ 

Էջ 137, «Օրհնեալ լիցիս, քոյր», գրված է որպես պատասխան-պարոդիա Գալֆայանի նույնանուն գործի (էջ 60)։ 

Էջ 138, «Մոգապաշտէն յազէ», գրված է հավանորեն «Հրեշտակն աղօթից» ոտանավորի կապակցությամբ (էջ 75)։ 

Երկնային Դիանա, դիցուհիդ արծաթափայլ,
Ես կհնազանդեմ քեզ։ 

Շեքսպիր, «Պերիկլես, Տյուրոսի իշխան» 

էջ 142, «Այս է հանգիստ իմ», պարոդիա է Գալֆայանի «Հանգիստ» անունով բանաստեղծության (էջ 333)։ 

Էջ 143, Կոկիսոն ( հունարեն՝ Կեքսի) քաղաք Կապադովկիայում, Ալյուս գետի ակունքներում, ուր բնակվում էին գլխավորապես հայեր եւ հույներ: «Մինչ ի Կոկիսոն հայոց» արտահայտությունը Նալբանդյանի մոտ հաճախ է կրկնվում։ Հայաստանի համար Կոկիսոնը նույնն էր, ինչ Կիեւյան Ռուսիայի համար Տմուտարականը։ 

Էջ 143, «Քերօղն-քերթող» պարոդիա է՝ ուղղված Գալֆայան-բանաստեղծի դեմ։

էջ 144, «Յիշե զիս» պարոդիա է Գալֆայանի նույնանուն բանաստեղծության 

Էջ 147 

Այո', սերն իրոք մի լույս է երկնից
Անմահ կրակից այն մի կայծ վսեմ,
Զվարթնոց մասնակից տրված ալլահից
Վերացնելու մեր իղձերը նսեմ

Բնարանը վերցված  է Բայրոնի «Գյավուրի» վերջին երգից

էջ 152,

... նրա հոգու տարերքը
Այնքան բարի էր, որ բնությունը
կարող էր ելնել ասել ողջ աշխարհին՝
Սա մարդ էր։ 

Շեքսպիր, «Հուլիոս Կեսար», V, 3