ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՔ
(էջ
310)
Տպագրվել
է՝
«Հյուսիսափայլ»,
1858,
№
10,
էջ
299–311,
Մ.
Նալբանդյանց
ստորագրությամբ:
«Նկատողությունք»
հոդվածը
Նալբանդյանի
վաղ
շրջանի
հրապարակախոսական
գործունեության
ցայտուն
արտահայտություններից
մեկն
է,
որի
մեջ
իրենց
ձեւակերպումն
են
ստացել
հայ
դեմոկրատական
հրապարակախոսության
մի
շարք
սկզբունքներ:
Մինչեւ
այս
հոդվածի
հրապարակումը,
Նալբանդյանն
արդեն
«Հյուսիսափայլի»
մի
քանի
համարներում
հանդես
էր
եկել
իբրեւ
այդ
հրապարակախոսության
հիմնադիրը:
Հայոց
աշխարհիկ
լեզվի
եւ
հայ
նոր
գրականության
քաղաքացիական
իրավունքների
կրքոտ
պաշտպանությունը,
հայ
դեմոկրատական
քննադատական
մտքի
հիմնադրումը,
հրապարակային
բանավեճը
«Մեղու
Հայաստանի»
թերթի
հետ,
հայ
հոգեւորականության
վարքագծի
քննադատությունը,
—
երեւույթներ
էին,
որոնք
հիմք
են
դառնում
Նալբանդյանի
հրապարակախոսական
գործունեության
երկրորդ
եւ
առավել
նպատակային
փուլի
համար:
«Նկատողությունք»
հոդվածը
Նալբանդյանի
հյուսիսափայլյան
գործունեության
առաջին
տարվա
հանրագումարն
էր,
հայ
լուսավորական
դեմոկրատական
մտքի
հետագայում
անցնելիք
ուղու
մարտական
ծրագիրը:
Այս
հոդվածում
առաջին
անգամ
Նալբանդյանը
խոսում
է
պարբերական
մամուլի
խնդիրների
եւ
ուղղության
որոշակիության
մասին:
Մինչ
այդ,
40-ական
թթ.
ռուս
նշանավոր
հրապարակախոս
Վ.
Գ.
Բելինսկին
խոսելով
իր
օրերի
պարբերական
հրատարակությունների
մասին,
մամուլի
օրգանի
առաջին
կարեւոր
արժանիքն
էր
համարում
դրա
հստակ
ձեւակերպված
ուղղությունը.
«Ամսագիրը
պետք
է
ամեն
բանից
առաջ
ունենա
իր
նկարագիրը,
բնույթը:
Ալմանախային
անդեմությունը
նրա
համար
ամենից
վատն
է:
Ամսագրի
նկարագիրն
ու
բնույթը
արտահայտվում
են
նրա
ուղղության,
կարծիքների,
այն
տիրապետող
ուսմունքի
մեջ,
որի
օրգանը
պետք
է
լինի
ամսագիրը»
(В.
Г.
Белинский,
Полное
собрание
сочинений,
М.,
1953,
т.
II,
стр.
46):
Այս
ոգով
էլ
հենց
Նալբանդյանը
ձեւակերպում
է
իրենց
ամսագրի
ուղղությունը:
«Հյուսիսափայլը»
նա
համարում
է
ազգային
ամսաթերթ,
որի
խնդիրն
էր
ծառայել
ազգի
լուսավորությանն
ու
առաջընթացին:
Այնուհետեւ
արդեն,
երբ
այդ
հիմնական
հարցը
պարզված
էր,
Նալբանդյան-հրապարակախոսն
առաջադրում
է
խնդիրներ,
որոնք
հետագայում
պետք
է
բազմակողմանիորեն
քննարկվեին
նրա
«Երկու
տող»,
«Ազգային
թշվառություն»,
«Երկրագործությունը
որպես
ուղիղ
ճանապարհ»
աշխատություններում:
Դրանք
էին՝
ազգի
եւ
ազգության
բնորոշումները,
ազգի
հանրության
առջեւ
անհատի
պատասխանատվության
հարցը,
ազգային
ճնշումների
նշավակումը,
ազգերի
խաղաղ
համագործակցության
կարեւորության
վերհանումը
եւ
այլն:
«Նկատողությունք»
հոդվածում
Նալբանդյանը
բարձրացնում
է
հասարակական
տարբեր
հոսանքների
միջեւ
առկա
հակասությունները
պայքարի
միջոցով
լուծելու
անհրաժեշտությունը
եւ
խոսելով
բանավեճերի
կարեւորության
մասին,
ձեւակերպում
է
դրանց
էթիկական
նորմերը:
Այստեղ
էլ
հենց
նա
ընդգծում
է
60-ական
թթ.
հայ
դեմոկրատական
հրապարակախոսության
կարեւորագույն
այն
սկզբունքը,
ըստ
որի՝
«մի
ազգի
հասարակական
շինվածքի
հիմքը»
հասարակ
ժողովուրդն
է:
Ղեկավարվելով
այս
ելակետով,
նա
ժամանակի
առաջավոր
սերնդին
կոչ
էր
անում
անվարան
ու
հետեւողականորեն
ծառայել
ազգային
առաջընթացին՝
մշտապես
եւ
անընդհատ
«կենդանի
կապակցություն»
պահպանել
հասարակ
ժողովրդի
հետ:
Այս
հատվածում
է,
որ
մեծ
հրապարակախոսը,
ընդգծելով
ժողովրդին
լուսավորելու
կարեւորությունը,
պահանջում
է
հոգեւորականությանը
մեկուսացնել
լուսավորության
գործի
ասպարեզից:
«Նկատողությունք»
հոդվածում
առաջին
անգամ
հայ
ընթերցողի
համար
նոր
տեսանկյունից
մեկնաբանվում
էին
ազգ,
լուսավորություն,
մտքի
ազատություն,
գաղափարական
պայքար,
բանավեճ
եւ
այլ
հասկացություններ:
Հոդվածը
մշակված
եւ
խորապես
հիմնավորված
էր՝
իբրեւ
բուրժուազիայի
զարգացման
ժամանակաշրջանի
հայ
լուսավորական
շարժման
դեմոկրատական
ծրագիր:
Դա
ժամանակի
հայ
հասարակական
կյանքի
առաջին
գիտական
գնահատականն
էր,
ազգային
ինքնաճանաչության
մարզի
առաջին
առնական
խոստովանությունը,
«ապագայի
լավության
համար»
ներկան
բարվոքելու՝
մեծ
հայրենասերի
գործունեության
ղեկավար
սկզբունքը:
Էջ
313,
տ.
1–2.
…դարձյալ
պիտի
պար
գա
Հերոդիադան
—
տե՛ս
Մատթ.,
ԺԴ,
3–12:
Էջ
317,
տ.
32–35.
Մեք
մեր
կողմից
խոստանում
ենք…
դնել
մի
օր
մեր
ազգի
առաջեւ
նորա
հինգերորդ
դարու
հեղինակների
գործերը
—
Նալբանդյանը
չկարողացավ
իր
այս
ծրագիրը
գործի
վերածել,
եթե
չհաշվենք
Փարպեցու
«Թուղթի»
թարգմանությունը: