Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱՄԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԻՆ

(էջ 379)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1859, 11, էջ 903–906, Ադոլֆ Բլումենթալ ստորագրությամբ

Որ Ադոլֆ Բլումենթալ անունը Մ. Նալբանդյանի գրական կեղծանունն է, այդ երեւում է «Ծոցատետրի նկատողությունների» այն նշումից, որի մասին խոսք եղավ նա­խորդ նամակի ներածական հոդվածում

Այն հանգամանքը, որ այս եւ նախորդ նամակները թվագրված են միեւնույն՝ նոյեմ­բերի 9-ին, մեկը ուղարկված իբր Բեռլինից, իսկ մյուսը՝ Վիեննայից, չի կարող հիմք ծառայել նամակները տարբեր հեղինակների վերագրելու համար: Այս դեպքում եւս Նալբանդյանը դիմելով գրական հնարանքի օգնությանը, ջանում էր ընթերցողներին ցույց տալ, թե խմբագրությունը թղթակցություններ է ստանում տարբեր վայրերից

Էջ 379, տ. 22–23. …Շիլլերի տաղը «Ուրախության վերա» Այս հիմնը, որ մարդկանց կոչ էր անում միավորվել՝ ուրախության, սիրո եւ բարեկամության իրենց ընդհանուր ձգտումներով, դրվել է Բեթհովենի հռչակավոր Իններորդ սիմֆոնիայի ավար­տի հիմքում: Ավելի ուշ՝ Չայկովսկին Շիլլերի հիմնի խոսքերով գրել է մի կանտատ՝ մեներգի, երգչախմբի եւ նվագախմբի համար (տե՛ս Ֆ. Պ. Շիլլեր, Ֆրիդրիխ Շիլլեր, Մոսկվա, 1955, էջ 121, ռուսերեն)

տ. 28. …Հայնրիխ Լաուբե «Երիտասարդ Գերմանիայի» գործուն անդամներից, դրամատուրգ: Շիլլերյան տոնախմբության օրերին՝ Վիեննայի թատրոնի դիրեկտոր: