ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա
8.
ՏԷՐ ԱՌԱՔԵԼ ՔԱՀԱՆԱՅ ԿԵՉՐՈՐՑԻ
ՈԾԷ=208
 

Թուական ՈԾԷ. Ես  Գ ոս  աշակերտ  Մարգարէի  քահանայի  միայնաւորի  կանգնեցի  զխաչս  պահապան  գերեզմանի  սորա  եւ  եղբօր  իմում  Առաքելին աղաչեմ  յիշել  յաղօթս  ձեր զվարդապետս, զՊօղոս, եւ  զԱնդրէաս  եւ  զծնողսն  իմ. եւ  զտէր  Առաքելն որ  նահատակեցաւ  ի  Կեչրոր  քաղաքի  զանազան  տանջանօք [1]:



[1] Սոյն նահատակի մասին մի փոքրիկ յիշատակութիւն տալիս է Այրարատ, էջ 47ա: Բայց աւելի ընդարձակօրէն ծանօթանում ենք նրա հետ` Խծկօնից եկեղեցու մի տապանագրից, որի մասի Հ. Ալիշան, Շիրակ, էջ 129, խօսում է այսպէս.
 

Ի հարաւոյ կուսէ յարակից է յեկեղեցիս մատուռն փոքր, եւ յորմն նորին առ գետնաւ տապանագիրս այս, յամի 1208.