ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

7.
ՓՌՇՆԻՆ ՆԱՀԱՏԱԿ

( Դահրան գիւղի հիւսիս - արեւմտեան կողմում եղած երեք բեմերից ) առաջին բեմից փոքր ինչ վերեւ քերծի տակ մի բռշնի ծառի մօտ կայ մի գերեզման, որի վերայ շինուած է մի փոքրիկ սեղան: Գերեզմանիս շուրջն պարսպուած է պատով, որի դրան գլխի քարի վերայ գրուած է.

« Սուրբ նահատակին Փռշնին չորս կողմաւն հասար քաշեցինք Անդրի, Ստեփան, Արզման Իսրայէլեանք »: 1

1 Տե ' ս Մակար եպս. Բարխուդարեանց, Արցախ, էջ 156. հեղինակը նոյն Փռշնին անունը մեկնում է ծանօթութեան մէջ « Բռշնի ծառին մօտ եղած նահատակ », եւ ըստ այսմ էլ վերնագիրը փոխում դնում է « Բռշնին նահատակ »: