91.
ԴԱՒԻԹ
ՍԵԲԱՍՏԱՑԻ
†
ՌՃԻԶ=1677
փետրվ.
22
Ի
պատմութիւնս
երգոյ
տաղաչափական
`
Կամիմ
ըզքէն
ճառել,
վըկա
'
յդ
պատուական.
Արտօսրածին
ձայնիւ
եւ
հառաչական,
Յերես
անկեալ
հայցեմ
զքէն
աղերսական:
Խընդրեա
'
ի
Քրիստոսէ
տալ
մըտաց
իմ
բան
`
Վիպասանս
յարմարել
քեզ
ներդաշնական.
Թեպէտ
մեղապարտ
եմ
եւ
ոչ
եմ
արժան
`
Ներբողել
զքաջութիւն
քոյդ
վըկայութեան:
Սակայն
փափագ
սըրտիս
ըստիպէ
յայս
ջան
`
Լինել
ինձ
ձեռնամուխ
վեհիդ
պատմութեան:
Ընկա
'
լ
մեծդ
ի
փոքրէս
ընծայ
՚ւ
աղերսան,
Ի
տարտամ
անձնէս
քեզ
յիշատակարան:
Ի
բըռնակալութեանն
ազգացըն
տաճկի,
Եւ
ի
յարքայութեանն
Սուլտան
Մահմետի,
Ի
թըւաբերութեանս
Հայկասեր
ազնի
Հազար
հարիւր
քըսան
եւ
ի
չորրորդի,
Տըւաւ
իշխանութիւնն
Սեբաստ
քաղաքի
`
Ամիրայի
ումեմն
`
որ
Մահմետ
կոչի.
Բայց
ինքն
էր
յարեւմուտս
ի
պատերազմի,
Եւ
ի
ձմերոց
նըստեալ
ի
նոյն
աշխարհի:
Եւ
զայլ
ոմն
ոստիկան
յըղեաց
յիւր
տեղի
`
Իշխել
Սեբաստիոյ
եւ
իւր
թումանի.
Յորոց
աւուրսն
արի
մանուկս
ըմբըռնի
`
Ի
ձեռս
ազգին
Տաճկաց
սա
զըրապարտի:
Որ
եւ
զայս
չարութիւնս
բընական
ունին,
Եւ
ըստ
կարծեաց
իւրեանց
վարձըս
համարին.
Զայսպէս
բարուրս
հաստել
յո
զուրն
աջողին,
Որպէս
եւ
այսմ
սըրբոյ
որոգայթեցին:
Էր
սուրբ
վըկայս
Դաւիթ
ի
Սեբաստիոյ,
Որդի
Մելիքոնի
ումեմն
աղքատոյ,
Մանուկ
նորահասակ
ի
յազգէս
Հայոյ,
Ամաց
իբր
եւթնեռից
`
յըստամբակ
տիոյ:
Եւ
վասն
աղքատութեանն
զարուեստն
իւր
թողեալ
`
Ի
բաղանիս
շեխին
վարսաւեր
մըտեալ.
Ընկերքն
ամենեքին
էին
տաճիկ
լեալ,
Ի
միում
բաղանւոջ
նովաւ
աշխատեալ:
Ըստ
աւուրց
ըստ
աւուրց
բաժան
առնէին
Ըզվաստակըն
իւրեանց
`
զինչ
հաւաքէին.
Եւ
իւրաքանչիւր
ոք
առնոյր
զիւր
բաժին.
Ապա
ի
բաղանեացն
ելեալ
գընային:
Սոյնպէս
յաւուր
միում
բաժան
արարեալ
Ընկերքն
ամենեքին
զփողըն
ժողովեալ,
Եւ
կոչեն
ըզԴաւիթ
ըզբաժինն
ի
տալ
`
Ասելով
թէ
«
Մէլո
'
ւն
կեաւուր,
ե
'
կ
եւ
ա
'
ռ
»:
Իսկ
նա
վըստահաբան
նըզով
կարդացեալ
`
Թէ
«
Ո՞վ
իցէ
կեաւուր,
ես
էրմէնի
լեալ
»:
Եւ
զայս
լըւեալ
նոցա
եւ
ուրախացեալ,
Եւ
ծափս
հարկանելով
զայս
բան
ասացեալ.
Թէ
«
Զի՞
եւս
են
պիտոյ
այլ
ոք
մեզ
վըկայ
«
Ահա
մեք
իսկ
լըւաք
ի
բերնոյ
դորա
`
«
Զի
սա
ասաց
եթէ
«
Նէլլէթ
կեաւուրայ.
«
Տաճիկ
եմ
»
-
ասելով
սալաւաթ
կուտայ
»:
Նոյն
ժամայն
ըմբըռնեալ
ըզգառըն
անմեղ
`
Գայլքն
արիւնանախանձ
եւ
բարուք
տըգեղ
`
Առեալ
ըզնա
տարան
ի
Սիեահի
շեխ,
Թէ
«
Զոր
լըւաք
չասեմք
`
արդեւք
չէ՞
մեզ
մեղ:
«
Զի
մեք
ամենեքին
եմք
բանիս
վըկայ
`
«
Զի
նըզովըս
Հայուն
ինքնին
ասաց
դա.
«
Եւ
ի
մեր
առաջի
տաճիկ
եղեւ
սա.
«
Փառք
ետ
մեր
հէզրէթին.
զի՞նչ
ասես
սըմա
»:
Եւ
շեխըն
այն
հարցեալ
Դաւթի
եւ
ասէ
`
Թէ
«
Զոր
վկայեն
դոքա
ըստոյգ
այդպէ՞ս
է
»:
Եւ
սուրբ
ասաց
`
թէ
«
Իմ
զայդ
ասացեալ
չէ.
«
Եւ
այդպիսի
զըրոյց
իմ
խօսեցեալ
չէ
»:
Եւ
նա
բազում
պարգեւս
խոստացաւ
նըմա
`
Թէ
«
Ե
'
կ
ի
մերս
հաւատ,
զբարիքս
վայելեա
'.
«
Ի
սոցանէ
փըրծնուլ
քեզ
ճարակ
չըկայ.
«
Ե
'
կ
դու,
ո
'
րդեակ,
ի
մեր
օրէնս
հաւատա
'»:
Եւ
սուրբն
ասաց
`
«
Թէ
ինձ
լաւութիւն
կ՚առնես
`
«
Ջան
դիր
որ
հաւատովս
դու
զիս
ազատես.
«
Ապա
թէ
ոչ
զհաւատս
չեմ
ուրանար
ես,
«
Եւ
ոչ
ձերդ
օրինաց
տեղիք
կուտամ
ես
»:
Եւ
շեխն
ասաց
տանել
ըզսուրբն
առ
ղատին.
Նոքա
ըզնա
տարեալ
դատաստան
մուծին:
Հայեցեալ
դատաւորն
ի
յերես
նորին
`
Եւ
խօսեցաւ
ընդ
նա
հեզ
եւ
մեղմագին:
«
Ո
'
րդեակ,
յառաջագոյն
դու
տաճկացեալ
ես,
«
Եւ
փառք
օրինադրին
մերոյ
տըւեալ
ես.
«
Իսկ
այժմ
վասն
է՞ր
զբան
քո
դու
զըլացեալ
ես.
«
Մերս
օրէն
քան
զՀայուն
միթէ
գէ՞շ
կարծես:
«
Տե
'
ս
զի
արքայութիւն
եւ
մեծ
փառք
կայ
մեզ.
«
Ե
'
կ
դարձիր
`
զի
բազում
բարութիւնս
տաց
քեզ
»:
Ասաց
թէ
«
Քրիստոնեայ
եմ
եւ
եղէց
ես,
«
Եւ
զԱստուածն
իմ
Քրիստոս
չեմ
ուրացեալ
ես
»:
Եւ
մերկացաւ
զհանդերձն
յանձնէն
իւրովի
`
Թէ
«
զինչ
կամիս
արա
'
դու
վաղվաղակի
»:
Իսկ
դատաւորն
տեսեալ
զհաստատ
միտսն
Դաւթի,
Մատնեաց
ըզնա
բդեշխին
`
պահել
ի
բանտի:
Բըդեշխն
տարեալ
պընդեաց
զոտսըն
ի
կոճի
`
Զերիս
աւուրս
պահեաց,
միթէ
երկընչի:
Ապա
հանեալ
ըզնա
`
տարան
կըրկնակի
`
Յատեան
դատաւորին
`
թերեւս
ուրասցի:
Եւ
դատաւորն
ասաց.
«
Մինչ
ցե՞րբ
յամառիս.
«
Ե
'
կ
դու
ի
մերս
օրէն,
տաց
քեզ
զինչ
կամիս
»:
Նա
«
Անհընար,
ասէ,
թէ
խըզի
հոգիս.
«
Արա
'
վաղվաղակի
զոր
ինչ
եւ
խորհիս
»:
Ապա
առ
յոստիկանն
ըզնա
յուղարկեաց
`
Միթէ
կեղակարծի
նորին
յերեսաց.
Եւ
նա
տեսեալ
զԴաւիթ
`
գըթաբար
ասաց.
«
Ո
'
րդեակ,
ե
'
կ
հաւատա
'
մերում
օրինաց.
«
Վասն
է՞ր
մատնես
մահու
զհասակդ
գեղապանծ,
«
Եւ
զմանկութիւնդ
չըքնաղ
զըրկես
ի
կենաց.
«
Ընդ
մեզ
լե
'
ր
ի
հաւատս
մեր
փառաւորած,
«
Եւ
լեր
երեւելի
ամենայն
մարդկաց
»:
Ասաց
թէ
«
Ինձ
հնար
չէ
ի
ձերն
հաւատ
գալ,
«
Եւ
ոչ
զիմ
հաւատըս
կամիմ
ուրանալ.
«
Զի
ես
քրիստոնեայ
եմ
`
սոյն
հաւատ
ծընեալ,
«
Եւ
ի
սոյն
մեռանիմ
յուսով
կատարեալ
»:
Իշխանըն
բարկացեալ
`
բըրածեծ
առնէ.
Իսկ
սուրբն
ասէ.
«
Գանս
այս
ոչինչ
եւ
դոյզն
է
»:
Այլ
եւ
զգողսըն
բանտեալ
`
նա
բերեալ
գանէ,
Զի
զսուրբն
ահարկութեամբն
սարսափեցուսցէ:
Այնու
եւս
ոչ
կարաց
յողդողդել
ըզնա.
Վասն
այն
ետ
ի
կոճեղս
պընդել
զոտ
նորա.
Եւ
ի
գիշերին
յայն
զմարմինն
կըտտել
տայ,
Ունելեօք
երկաթի
կեղեքել
ըզնա:
Եւ
նա
ի
յըմբըռնելն
սաստիկ
նըւաղէր,
Միոյ
միոյ
ի
դուռն
մահու
հասանէր:
Ի
վաղիւն
ըզսուրբն
առ
դատաւորն
յըղէր,
«
Ես
անպարտ
եմ.
արա
'
զինչ
կամիս
»
ասէր:
Եւ
ի
տանիլն
ըզնա
ի
դատարանի,
Յուղին
զոմն
տաճկացած
բերին
առաջի,
Ծափահար
խընճոյիւք
՚ւ
ասացին
Դաւթի.
«
Տե
'
ս
զի
սա
տաճկացաւ
եւ
փառաւորի
»:
Եւ
սուրբն
ասաց.
«
Բարեաւ
զհաւատն
վայելէ.
«
Ես
տաճիկ
չեմ
լինար.
սէրս
առ
Քրիստոս
է
»:
Անցեալ
անտի
`
յատեան
բերեալ
մուծանէ
Ամբոխն
`
որ
ծարաւի
նորին
արեան
է:
Դատաւորն
կամեցաւ
զի
հաստատեսցէ,
Բարուր
վնասու
գըրել
զի
վըճիռ
տացէ.
Բայց
առ
Սեահ
էֆէնտին
ըզնա
յուղարկէ,
Զի
թէ
եւ
անդ
չդառնայ
`
«
Քարեցէ
'
ք
»
ասէ:
Եւ
ի
ճանապարհին
ոմըն
հարկանէր,
Եւ
ոմն
ածեալ
ապտակ
ի
նա
թըքանէր.
Այլ
ոմն
ահաբեկեալ
զնա
սըխրացընէր,
«
Թողէ
'
ք
զի
զդա
քարկոծ
արասցուք
»
ասէր:
Եւ
գընացեալ
մըտին
Սիեահի
յորդին.
Եւ
նա
տեսեալ
ըզսուրբն
`
ասաց
տըխրագին.
«
Ո
'
րդեակ,
յէ՞ր
չանսացիր
դու
իմ
խըրատին.
«
Զքեզ
ինձ
որդի
կարծեմ,
դու
չես
հնազանդ
իմ:
«
Արդ
ե
'
կ
ի
մերս
հաւատ
`
եթէ
ինձ
լըսես.
«
Զի
պարգեւըս
բազում
քեզ
ընձեռեմ
ես
»:
Եւ
ասէ
պաշտակին
«
Արծաթ
յոյժ
բերցես,
«
Թամբեալ
ձի
եւ
ըզգեստ,
ինչք
բազում
ածցես
»:
Եւ
զնոսին
առեալ
`
եդ
առաջի
նորին,
Թէ
«
Ե
'
կ
դարձիր
ի
մեզ,
ինչքս
այս
քեզ
լիցին.
«
Այլ
եւ
ծանուցանեմ
զքեզ
թագաւորին
`
«
Զի
քեզ
գեօղըս
տացէ
եւ
սըպայութին
»:
Սուրբըն
պատասխանեալ
եւ
այսպէս
ասէ.
«
Թէ
տաս
ինձ
յոլով
ինչք,
նա
վերջըն
մահ
է.
«
Քոյդ
փառաց
`
զոր
դու
տաս,
իմ
հաւանում
չէ.
«
Ինձ
քա
'
ւ
լիցի
դառնալ
յիմոյ
հաւատէ
»:
Իսկ
շեխն
ասաց
ի
բանտ
ըզնա
արկանել,
Եւ
զաւուրըս
երիս
անսըւաղ
պահել.
Եւ
զինուորք
բըդեշխին
առան
ի
տանել
Ի
զընդան
բըդեշխին
ըզնա
արգիլել:
Գըրոհ
տըւեալ
տաճկացն
եւ
անդէն
կուտին,
Քարկոծել
կամեցան
ի
ճանապարհին.
Զինուորքըն
փութացեալ
հազիւ
հասուցին
Ի
բանտըն
շուպաշուն
`
զի
մօտ
էր
տեղին:
Գըլխիվայր
կախեցին
ի
նոյն
գիշերին,
Եւ
զնա
թողեալ
այնպէս
ինքեանք
գընացին.
Եկեալ
ի
պատուհանն
կինն
այն
բըդեշխին
`
Գիտել
թէ
զի
'
նչ
առնէ
ի
կախաղանին:
Տեսանէր
լոյս
վառեալ
որպէս
ըզղամբար,
Եւ
սուրբն
զըւարթերես
ի
յարձակի
կայր.
Տեսեալ
զըսքանչելիսն
կինն
եւ
հիանայր,
Գնացեալ
առըն
իւրոյ
զպատմութիւնըն
տայր:
Ասէր
մեղադրանօք
`
թէ
«
Զի՞նչ
գործեցեր
`
«
Բերել
զանմեղն
ի
քո
տունըդ
չարչարել
»:
Վասն
որոյ
ի
վաղիւն
ետ
ըզնա
հանել,
Եւ
առ
միւս
շուպաշի
յընկերքն
իւր
տանել:
Նոքին
տարեալ
եդին
զոտսըն
ի
փայտի,
Լըցին
ջուր
ի
ներքոյ
`
զի
սառեալ
պաղի.
Եւ
ի
յերեկոյին
առ
զինուորսն
խօսի
`
Իբր
ահ
արկանելով
`
միթէ
կակղասցի:
«
Երթա
'
յք
պատրաստեցէ
'
ք
տեղի
ըսպանման,
«
Ըզխորըն
փորեցէք
վաղուեան
քարկոծման
»:
Սըրբոյն
լըւեալ
ասաց
«
Ընդէ՞ր
ինձ
չասան,
«
Զի
ե
'
ս
երթեալ
բրէի
զտեղին
իմ
մահուան
»:
Եւ
ոմն
ի
բըդեշխոցն
`
այր
չարաբարոյ
`
«
Ինձ
զի՞նչ
տայք,
ասէ
նա
ընկերացն
այլոյ,
«
Զի
զնա
ես
դարձուցից
ի
յիւրն
հաւատոյ
»:
Նոքա
գըրաւ
եդին
նըմա
պայմանոյ:
Յուրացընել
ըզսուրբն
ելեալ
գընաց
նա,
Եւ
յորժամ
ո
'
չ
կարաց,
յամօթ
հարաւ
նա.
Բարկացեալ
եւ
ասէ
զինուորացն
իւր
նա,
Դըրէք
զոտսն
ի
կոճեղն,
յոյժ
պընդեցէք
զնա:
Ապա
բերեալ
չըւան
ի
թեւսն
կապել
տայ,
Քարշեալ
ի
յառաստաղն
ամրացընել
տայ,
Եւ
բերեալ
բազում
քար
ի
կոճին
կուտել
տայ,
«
Պինդ
մընասցէ,
ասէր,
եւ
մի
թուլցի
դա
»:
Եւ
որպէս
ի
յորսայս
պըրկեալ
եղեւ
նա,
Ընդ
կոճն
եւ
յառաստաղն
ի
կախ
մընայ
նա.
Ապա
երթեալ
բերեն
չըւան
կանափեայ
Ոլորեալ
խարազան
`
ջըրիւ
թացին
զնա:
Սաստիկ
եւ
անողորմ
նովաւ
ձաղեցին,
Կիսամահ
արարեալ
թողեալ
գընացին.
Ի
մօտն
հաւախօսի
եկեալ
`
զնա
տեսին
Զըւարթացեալ,
օրհնէր
զԱստուածն
միածին:
Եւ
իջուցեալ
ըզսուրբն
ի
կախատեղէն,
Ոլորեալ
ի
յետոյն
ըզձեռսըն
կապեն,
Զըւան
ի
պարանոց
նորին
արկանեն,
Ի
կատարման
տեղին
երթեալ
դադարեն:
Գընան
ի
բաղանիսն,
ասեն
Սիեահին.
«
Ահա
բերաք
ըզնա
յըսպանման
տեղին.
«
Արդ
զի՞նչ
հըրամայես
դու
վասըն
նորին
»:
Եւ
նա
ասէ.
«
Բերէք
առ
իս
յայս
տեղին
»:
Յորժամ
առեալ
տարան
ըզսուրբըն
առ
նա,
Բարգաւաճեալ
կերպիւ
արգահատեաց
զնա.
Խընամարկեալ
զԴաւթիւ
`
խանդաղատի
նա,
Աղաչեաց
ողոքմամբ
եւ
ասաց
նըմա.
«
Ո
'
րդեակ,
մի
'
տար
ի
մահ
ըզքոյդ
մանկութիւն,
«
Ըզհասակդ
վայելուչ
ի
յըսպանութիւն.
«
Եւ
ես
տաց
ըզդուստր
իմ
քեզ
ի
կընութիւն,
«
Եւ
ըզքեզ
գըրեցից
ինձ
յորդիութիւն
»:
Եւ
սուրբն
ամենեւին
նըմա
ոչ
անսաց,
Եւ
ըզխոստմունք
նորա
յոչինչ
համարեաց.
Իսկ
շեխն
տանիլ
յոտիցն
կախել
զնա
ասաց,
Մինչեւ
ելանիցէ
ինքն
ի
բաղանեաց:
Ըստ
հրամանաց
շեխին
արարին
նըմա.
Տարեալ
ի
մի
ոտիցն
կախեցին
ըզնա.
Սուսերօք
եւ
զինուք
խըծըծէին
զնա,
Հարկանէին
քարիւ
եւ
փայտիւ
նըմա:
Ի
բաղանեացն
ելեալ
շեխին
եւ
եկն
առ
նա
`
Մորմոքագին
դիմօք
փայփայէ
ըզնա,
Իբր
բարիս
առնելով
օժանդակ
լինայ,
Տայ
ի
կախաղանէն
իջուցանել
զնա:
Շողոքորթմամբ
խօսի
ընդ
սըրբոյն
արի.
«
Արի
'
ի
մեր
օրէնս,
որդեա
'
կ
իմ
արի,
«
Արի
'
ի
պատուիրանս
մեծի
արդարի,
«
Զի
յերկու
կեանըս
քո
գըտցես
ըզբարի
»:
Եւ
սուրբն
ո
'
չ
նայեցաւ
յերեսըն
նորա,
Այլ
լըռութեամբ
եկաց
առաջի
նորա.
Վասն
որոյ
զայրացեալ
եւ
մահ
ըսպառնայ,
Զի
թէ
ոչ
ուրասցի
զնա
քարկոծել
տայ:
Պատասխանի
ետ
սուրբն
եւ
ասէ
նըմա.
«
Զոր
ինչ
առնելոց
ես,
նա
փութով
արա.
«
ԶՔրիստոս
Աստուած
ասեմ
եւ
պաշտեմ
ըզնա.
«
Յօժար
եմ
մեռանել
վասն
անուան
Նորա
»:
Ապա
հըրամայեաց
շեխըն
ամբոխին
`
Քարկոծ
առնել
ըզնա
`
ըստ
դատաւորին.
Նոքա
տարեալ
ըզնա
ի
վիհն
իջուցին,
Եւ
հանեալ
ի
գըբոյն
եւ
փաղաքշէին:
Երեք
անգամ
ի
խորխորատն
իջուցին,
Դարձեալ
ի
վեր
հանեալ
եւ
յոյժ
նեղէին.
«
Եկ
ի
յուղիղ
եւ
ջիտ
հաւատս,
ասէին,
«
Զի
մի
'
մեռցիս,
ի
նանիր
կեանք
քո
կորիցին
»:
Եւ
յոչ
լըսել
սըրբոյն
`
ձանձրացան
նոքա,
Ասեն
թէ
«
Սատանայն
կապեր
զմիտ
դորա
»:
Եւ
ի
հորն
իջուցեալ
`
հողափակեն
զնա,
Եւ
քըստմընեցուցեալ
հըրըշտէին
զնա:
Իսկ
սուրբն
յայսկոյս
եւ
յայն
մինչդեռ
ակնարկէր,
Կոյտն
ըսկըսեալ
խըճիւ
քարընկէց
լինէր.
Բարեկամ
մի
յէմիր
յառաջմէ
ունէր,
Նա
եկեալ
առ
Դաւիթ
զայս
խըրատս
ասէր.
«
Եթէ
չես
ուրանար
զՔրիստոս
Աստուած
դու,
«
Ասա
եպերանս
ինչ
մեր
հաւատոյս
դու,
«
Զի
մի
'
յամր
եւ
կամկար
քարկոծիցիս
դու,
«
Այլ
ճեպով
ըսպանցեն
`
զի
ազատիս
դու
»:
Սուրբն
ասէ.
«
Մի
'
տացէ
Աստուած
ինձ
խօսել
«
Հենգն
ինչ,
եւ
մեղաց
ձեր
իմ
կըցորդ
լինել.
«
Ես
անպարտ
եմ.
խընդրէք
զարիւն
իմ
վաթել.
«
Արարէք
անձին
իմ
`
զինչ
կամիք
առնել
»:
Տաճիկ
մ՚
երթեալ
ասաց.
«
Ինձ
հալալ
կ՚անես
`
«
Որ
քեզ
քարինըս
հինգ
հարկանիցեմ
ես
»:
Սուրբն
ասէ.
«
Ի
քեզնէ
խընդիր
մ՚
ունիմ
ես.
«
Քեզ
թողութիւն
լիցի
`
թէ
զայն
կատարես:
«
Ե
'
րթ
դու
եւ
բեր
առ
իս
ըզվըկաներս
իմ,
«
Որպէս
եղեն
առիթ
հեղլոյ
արեանս
իմ.
«
Զի
նախ
նոքա
արկցեն
քար
ի
վերայս
իմ,
«
Ապա
դուք
քարաձիգ
լիջիք
մարմնոյս
իմ
»:
Այր
ոմըն
անօրէն,
խիստ
եւ
ժանտաբար
`
Առ
սուրբն
եկեալ
ցասմամբ
`
անողորմաբար
Ըռըմբով
հինգ
անգամ
ուժգին
զնա
եհար,
Անդ
ի
խորափըտին
կիսամեռ
արար:
Կալեալ
զվարսից
սըրբոյն
եւ
ի
վեր
առեալ
`
«
Փառք
տուր
առաջնորդին
մերոյ,
ասացեալ,
«
Զի
ի
միւս
կենացն
եւս
չը
լինիս
զըրկեալ
»:
Եւ
սուրբն
ուշաբերեալ
«
Ո
'
չ
կամիմ
»
գոչեալ:
Եւ
խուռն
ամբոխն
անդէն
ըզնա
քարկոծեաց,
Յաւուր
տօնախըմբման
սըրբոց
Վարդանեանց,
Սուրբս
այսպէս
քաջութեամբ
զընթացն
աւարտեաց,
Եւ
առ
Քրիստոս
Աստուած
զհոգին
աւանդեաց:
Ցոլմունք
լուսոյ
հեղեալ
հրաշաւորական,
Փայլեալ
ծիրանագոյն
ի
տիպ
աղեղան,
Ծաւալեալ
ի
վերուստ
կամարանըման,
Ի
վերայ
սուրբ
մարմնոյն
ի
տեղւոջն
կատարման:
Եւ
յետ
երկուց
աւուրց
դատաւորն
ասաց
`
Երթալ
զնա
յօշատել
եւ
արկանել
շանց.
Զինուորքն
եկեալ
հատին
զթեւսն
գըլխովն
ի
բաց
`
Առ
ի
կերակուր
տալ
ըզնա
գազանաց:
Եւ
այր
մի
կաշառօք
զմարմինն
սուրբ
թափեալ
`
Եկեալ
քրիստոնէիւք
եւ
ըզնա
բարձեալ
`
Հանդերձ
քահանայիւք
ի
տապան
եդեալ,
Ի
գերեզմանսն
որ
Սուրբ
Քառասունք
կոչեալ:
Եւ
էր
թիւըս
բարդեալ
Հայոց
տումարի
`
Երից
եռ
հարիւրից
եւ
մին
հարիւրի,
Եւ
այլ
եռ
երեսնից
եռ
երկոտասնի,
Յամսոյ
փետըրվարայ
երկ
մետասանի:
Իբրեւ
զխաղող
խայծեալ
կըթեցին
ըզսա,
Բերեալ
ի
հընծանոյ
գուբ
արկին
ըզսա,
Գինի
բերկրանաց
մեզ
ճըմլեցին
ըզսա
`
Մենքենայիւք
վիմաց
եւ
ռըմբին
ըզսա:
Բնաւին
պըտուղք
տընկոց
սիրուն
երեւի,
Ի
տես
եւ
ի
ճաշակ
գեղեցիկ
թըւի,
Բայց
իւրն
այգւոյ
տընկոյ
բերքըն
թէ
լինի,
Առաւել
վայելուչ
՚ւ
ընտիր
տեսանի:
Այսպէս
եւ
սուրբս
այս
մեզ
քաղցր
եւ
համեղ
է,
Որ
ի
մեր
ժամանակ
նահատակեալ
է.
Թեպէտ
ընտրեալք
բազում
եւ
սուրբք
յոլով
է,
Սակայն
մերում
ծառոյ
բերքըն
սուրբս
այս
է:
Մեծ
զարմացումն
ունիմ
եւ
կամ
հիացեալ
`
Իբր
ի՞մ
իմիք
եղեւ
այդքան
զօրացեալ.
Քանզի
աշխարհական
սոսկ
ունկամբ
լըւեալ,
Աստուած
է
Քըրիստոս
կարծեօք
ծանուցեալ:
Յուսով
հաստատագոյն
այնքան
քաջացեալ,
Ի
խոստմանց
կամ
յահէ
զիա՞րդ
ոչ
կասեալ.
Լըլկման
չարչարանաց
հի՞պէս
տոկացեալ,
Ի
սէր
դըստեր
շեխին
հի՞մ
ոչ
տարփացեալ:
Բարեյա
'
ղթ
քաջ
վըկայ,
յումէ՞
վարժեցար.
Արդ
զի
յաւուրս
քոյ
զոք
վըկայ
ո
'
չ
տեսար
`
Նորմէ
զի
կարծիցի
թէ
վըստահացար,
Եւ
կամ
թ՚
ի
գրոց
ուսեալ
եւ
հանդիսացար:
Առ
Տէր
բարեխօ
'
ս
լեր
վասն
ամենայնի,
Միանգամայն
ազանց
քրիստոնեայ
տոհմի,
Թողութիւն
շընորհել
մեղացըն
պարտի,
Այլ
եւ
Միքայիլի
`
զարմ
Բարղամ
գըրչի:
Յետ
այսց
ամենայնի
աւուրք
ինչ
անցեալ
`
Քահանայ
մի
անուն
Յովանէս
կոչեալ
`
Վասըն
վաճառելոյ
շեաղջ
գարւոյ
կուտեալ
`
Մօտ
ի
տեղին
յայն
`
ուր
Դաւիթն
քարկոծեալ:
Եւ
զոմըն
մականուն
Ապըրկեր
կոչեալ
`
Ըզնա
գարւոյն
պահակ
ի
վարձու
կալեալ.
Սա
ի
մի
գիշերացն
հինգ
ժամու
տեսեալ
Դաւթի
քարկոծման
տեղն
`
զի
լոյս
ցոլացեալ:
Առ
յայն
առաւօտին
ծանօթքըն
տեսեալ
`
Զի
էր
Ապըրկերն
այն
յոյժ
այլագունեալ,
Նոքա
հարցեալ
թէ
«
Քեզ
զի՞նչ
է
պատահեալ
`
«
Որ
այդպէս
այլադէմ
դու
կաս
շըրտուցեալ
»:
Ասէ.
«
Մինչ
պահէի,
յանկարծ
լուսացաւ,
«
Տեղիքն
պայծառացեալ
ի
ցերեկ
դարձաւ.
«
Եւ
ես
ապշեալ
`
անդէն
միտս
յիմարեցաւ,
«
Եւ
անձն
իմ
զարհուրեալ
եւ
յոյժ
դողացաւ:
«
Զի
լոյս
սափորաձեւ
ի
յերկնից
եկեալ,
«
Գողոց
կախատեղւոյն
ի
մօտըն
իջեալ,
«
Զորոյ
պայծառութիւնն
միտք
իմ
ոչ
բաւեալ,
«
Եւ
չէ
լոյս
արեւոյս
նորա
նըմանեալ:
«
Զի
ինձ
անծանօթ
էր
լոյսն
որ
հանդիպայ,
«
Եւ
զի
միայն
էի
եւ
ես
յոյժ
երկեայ.
«
Եւ
ո
'
չ
գիտեմ
թէ
ի
տեղին
յայն
ի՞նչ
կայ
`
«
Որ
այնպիսի
լուսոյ
արժանի
է
նայ
»:
Զի
սա
չէր
ի
քաղաքէն,
այլ
գաւառակայ.
Վասն
այն
չգիտէր
զտեղին
քարկոծման
նորա,
Եւ
չէր
սըմա
ինչ
փոյթ
որ
հարցանէր
զնա,
Եւ
կամ
զնահատակման
տեղին
քըննէր
սա:
Տեսիլս
էր
շաբաթ
լոյս
մեծի
Պասեքին
`
Ուր
Սըրբոց
Քառասնից
տօնըն
կատարին.
Եւ
նախ
քան
զայս
`
բազումք
շատ
անգամ
տեսին
Ի
կատարման
տեղին
եւ
գերեզմանին:
Եղեւ
սուրբս
այս
Դաւիթ
ցուպ
եւ
գաւազան
Ումեմն
ուրացելոյ
յեցումն
ծերութեան,
Զի
զսա
խրախոյս
առեալ
իւր
եւ
ախոյան,
Եւ
կանգնեալ
դիմակայ
իւրն
ուրացութեան: