Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԻՆԻՆ` ԽՕՍՔ, ՄԻԻՍԻՆ` ՀԱՐՍՆ

 

ԳՈՐԾ ՄԻՔԱՅԷԼ ՆԱԼԲԱՆԴԵԱՆՑ

 

ԱՐԳՈՅ ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

ՍԱԼԹԻԿԵԱՆՑ

 

ՈՐՊԷՍ ՄԻ ԱՌԱՒԵԼ ԸՆՏԻՐ ԵՒ ԱԶՆԻՒ ԱՆԴԱՄԻ ՄԵՐ ԱԶԳԻ

ՆՈՒԷՐ

 

ՍԻՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ

 

Քո եռանդուն ազգասիրութիւնը, քո միշտ պատրաստականութիւնը յառաջամատոյց գործակից լինելու ամէն մի բանի, որի խորհուրդը եւ  նպատակը էր մեր ազգի բուն եւ ստոյգ օգուտը, վաղուց ահա պարտականութիւն էր դրել իմ վերայ հրապարակաւ յայտնել քեզ իմ շնորհակալութիւնը:

Բայց մի մատենագիր մարդ ի՛նչ բանով առաւել կարող է ցոյց տալ այս մարդկային ազնիւ զգացողութիւնը, եթէ ո՛չ իւր գործի ճակատը զարդարելով մի այդպիսի պատուական եւ ազնիւ երիտասարդի անունով, եւ ահա՛ ես հասած եմ իմ փափագին:

Մնում է ինձ խնդրել քեզանից միմիայն ընդունել այս անկեղծ հոգու զգացմունքը, որի մշտնջենաւոր յարատեւութեանը երաշխաւոր է

Քո սրտակից բարեկամ

Հեղինակը