ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

6.
ՍՈՒՐԲ ՍՐԱԲԵԿ

Սուրբ Սրաբեկ. Ուխտատեղի նահատակ գիւղիս (Դաշուշէն գիւղի) հիւսիսային կողմում: Թափուած քարերից երեւում է, որ հնուց մատուռ եղած է նահատակիս վերայ, բայց կործանուած է հիմնայատակ: Այժմ ծերունի ծառերի փառաւոր հովանու տակ շարուած են չոր քարեր իբր պատ, որի մէջ դրուած է մի հնաշէն քարեայ խաչ միջակ մեծութեամբ` յենած մի մեծ ծառի: Ահա խաչս է ուխտատեղի, որի ուխտաւորն ամառ, ձմեռ անպակաս է, մանաւանդ Շուշուց, որ շատ հեռի չէ: Նշանաւոր է արդարեւ Սրաբեկիս աղբիւրի ջուրն, որի մօտ կայ մի քանի սենեակ: 1

1 Տե'ս Մակար եպս. Բարխուդարեանց, Արցախ, էջ 130: