Ե.
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
«Մռայլագոյն
սատանայ,
Յայտնում
եմ
Ձեր
մռայլութեանը,
որ,
աշխատելով
առաւել
ընդարձակել
Ձեր
իշխանութիւնը
մարդկային
ազգի
վերայ,
աւելի
յարմար
ձեւով
փակել
նորանց
մեր
որոգայթների
մէջ,
ինձ
ենթադրեալ
օրագիրները
աշխարհի
երեսին
բաժանեցի
ես
զանազան
կարգերի
եւ
իւրաքանչիւր
օրագրի
տուեցի
առանձին
կարգ
եւ
ուղղութիւն:
Միմիայն
Ֆրանսիայումը
կարգեցի
չորս
տեսակ
օրագիր,
եթէ
հինգերորդը
չհաշուեմ։
Առաջին
կարգը
անուանել
եմ
«օրագիր
շարժողութեան»,
երկրորդը`
«հակառակութեան»,
երրորդը`
«դարձման»,
իսկ
հինգերորդը`
«միջական»:
Նոցանից
մինը
ձգում
է
խելքերը
յառաջ,
միւսները
քարշում
են
հետ,
մինը
քարշում
է
աջ,
միւսը`
ձախ,
եւ
միջականի
հետեւողքը
անշարժ
մնում
են
միջումը,
որպէս
պոչատ
աղուէս:
Սոքա
բոլորը
գանչում
են,
աղաղակում
են,
կռւում
են,
սպառնում
են,
դիւահարւում
են,
կեղծաւորւում
են,
բամբասում
են.
խռովութիւն,
ապստամբութիւն,
զրկանք,
արիւն,
հրկէզ,
արտասուք,
կողոպուտ,
—
միայն
լսիր
եւ
ուրախացիր:
Կարդացողները
հիացած,
չգիտեն
ինչ
մտածեն,
որին
հաւատան
եւ
ինչ
առնեն.
նոքա
ամենայն
րոպէ
սպասում
են
կորստական
դիպուածների,
վազում
են,
խուճապում
են,
կապում
են
կայքերը,
պահում
են
բեռները,
լցնում
են
հրացանները,
կամենում
են
փախչել
եւ
կամենում
են
պաշտպանուիլ.
նոքա
չեն
հասկանում
ով
է
թշնամին
եւ
ո՞վ
է
բարեկամը,
որի՞
վերայ
յարձակուին
եւ
ովի՞ն
պաշտպանեն.
նոքա
ցերեկը
չեն
աւարտում
իւրեանց
ճաշը,
երեկոյին
վախենում
են
ելանել
մի
տեղ
ժամանակ
անցուցանելու
համար,
գիշերը
թռչում
են
յանկարծ
մահիճներից:
Մի
խօսքով,
թագաւորել
է
անկարգութիւն,
խառնակութիւն,
մտքերի
մրրիկ,
յոյսի
եւ
ցանկութեան
ալեկօծութիւն,
ախտերի
ամբոխմունք
զարհուրելի
եւ
չլսուած.
եւ
այս
բոլորը
լրագիրների
եւ
օրագիրների
շնորհքով,
որ
հնարեցի
ես
եւ
որոնց
վերայ
գլխաւոր
ոստիկան
եմ
Ձեր
մռայլութեան
պաշտօնական
հրովարտակով:
Չպարծենալով
ասում
եմ,
Ձեր
մռայլութիւն,
ես
իմ
բոլոր
ընկերներից
առաւել
շատ
մարդ
ձգեցի
կորստական
ճանապարհի
վերայ,
ես
կրկնապատկեցի
առհասարակ
մեղքի
չափը.
մարդիկ
մեղանչում
էին
յառաջ
համառօտ
եւ
հին
մեղքի
ցուցակով.
դորա
հակառակ,
այժմ
մեղանչում
են,
բացի
այդ
ցուցակներից,
եւ
լրագիրներով
եւ
օրագիրներով:
Նոցանով
սուտ
են
խօսում,
գողանում
են,
սպանում
են,
խարդախութիւն
են
առնում,
սեղանակապտութիւն
են
գործում.
իմ
մեծ
ու
ահագին
տպած
թերթերը
ծակում
են
անդադար
նոցա
մարմինքը
ախտերի
աքցանով,
կապում
են
նոցա
միտքը
խոստմունքով
եւ
փառքով,
ինչպէս
շունը
մի
կտոր
կաշիով,
թելադրում
են
նոցա
հակառակուիլ
ամենայն
բանի
եւ
ամենայն
մարդու,
զօշոտում
են
եւ
զօշոտած
ժամանակը
ապականում
են
աչքերը
ցեխով.
գրգռում
են
նոցա
մէջ
գործունէութիւն
եւ
գրգռելուց
յետոյ
չեն
թողում
ո՛չ
հաց
ուտել,
ո՛չ
ննջել
եւ
ո՛չ
գործ
կատարել,
ինչ
որ
մտքումը
դրել
էր:
—
Այս
ձեւով
ահա
հնարագործելով
մի
առանձին
քաղաքական
գաղափար,
մի
այնպիսի
գաղափար,
որ
ամենայն
րոպէ
մահացուցիչ
էր,
ես
միլիոնաւոր
մարդ
հանեցի
խաղաղ
եւ
օգտակար
գործերից
եւ
ձգեցի
նոցա
այս
բաբելոնեան
խառնակութեան
մէջ,
ուր
անտարակոյս
անհետ
կը
լինին
նոքա:
—
Կարճը
ասել,
այս
թերթերի
օգնականութեամբ
ես
պահում
եմ
բոլորին
կատարեալ
խռովութեան
եւ
անհանգստութեան
մէջ․
ապսպարում
եմ
ապստամբութիւն
նշանակուած
օրում
եւ
ժամում,
գահավիժում
եմ
իշխանութիւններ,
փոփոխում
եմ
օրէնքներ
իմ
ճաշակով,
եւ
ինքնիշխան
տիրում
եմ
երկրի
մեծ
մասին,
այսինքն,
Ֆրանսիային,
Անգլիային,
Տաճկաստանին,
մասնաւոր
Գերմանիային,
Հնդկաստանին,
Կղզիներին
եւ
բոլոր
Ամերիկային:
—
Եթէ
Ձեր
մռայլութիւնը
կը
բարեհաճի
փորձով
իմանալ,
թէ
ի՛նչ
կատարելութեան
աստիճանի
հասուցել
եմ
ես
դժոխքի
իշխանութիւնը
աշխարհի
վերայ՝
օրագիրների
միջնորդութեամբ,
խնդրեմ
հրամայեցէք
բերել
տալ
Ֆրանսիայից,
Անգլիայից,
Բելգիայից
եւ
Բավարիայից
հինգ
օրագիր
եւ
սահմանել
այստեղ,
երկրի
տակ,
հինգ
հատ
քաղաքական—պաշտօնական
օրագիր,
պարտաւորւում
եմ
պոչովս
եւ
երդւում
եմ,
որ
երեք
ամսից
այնպիսի
խառնակութիւն
կը
ձգեմ
դժոխքի
նզովեալների
մէջ,
որ
Դուք
կը
հարկադրուիք
յայտնել,
թէ
դժոխքը
պատած
պաշարած
է
թշնամիներից
եւ
թէ
գտանւում
է
պատերազմական
դրութեան
մէջ:
Նոյնիսկ
Ձեր
մռայլութիւնը
այնպէս
պար
կ’ածեմ
ամանիքների
վերայ,
կամ
թէ
կամենաք
Ձեր
մահճակալի
տակ,
որ
մի
միջին
անդամ...
—
Ա՛յ
անպիտան,
—
ձայն
արձակեց
սատանան
որոտալից
ձայնով
եւ
հասուց
Բուբանդուսի
երեսին
մի
ապտակ,
մի
այնպիսի
ապտակ,
որի
զօրութենից
գեղեցկախօս
ճարտասանը,
որ
նստած
էր
գդակի
դրօշակի
առանցքի
վերայ,
սկսեց
այնպիսի
սաստկութեամբ
պտոյտ
գալ,
որ
տեսանողը
կը
կարծէր,
թէ
պտուտուողը
մի
թերաթափանցիկ
գունդ
է,
եւ
այսպէս
պտուտուեցաւ
նա
մի
ամբողջ
շաբաթ,
մի
րոպէում
կատարելով
իւր
առանցքի
վերայ
666
դարձուած.
պատճառ,
սատանայի
ապտակի
զօրութիւնը,
համեմատելով
մեր
շոգեշարժ
մեքենաների
հետ,
հաւասարւում
է
17
38
ձիու
եւ
մի
մատակի
զօրութեան:
—
Զարմանք
բան
է,
—
ասաց
սատանան,
դառնալով
դէպի
իւր
վէզիր
Բէհեղզեբուղը,
—
ի՛նչ
տեսակ
գրում
են
դոքա
այժմ.
կարդայ
ինչպէս
կամիս,
սկզբից
դէպի
վերջը,
վերջից
դէպի
սկիզբը,
վիպասանական
թէ
ճարտասանական
ձեւերով,
այնուամենայնիւ
դուրս
կը
գայ
միեւնոյն
յիմարութիւնը
կամ
լրբութիւնը...
Ինձ
խորհուրդ
է
տալիս
անզգամը
քաղաքական
պաշտօնական
օրագիր
շինելու
համար,
բերել
տալ
ֆրանսիական,
անգլիական
օրագիրներ.
դոքա
ի՛նչ
դժոխքի
բաներ
են,
մանաւանդ
ինչ
յատկութիւններ,
որ
այդ
անպիտանը
տալիս
էր
օրագիրներին,
բոլորը
սուտ
են,
եւ
կամի
իմ
աչքը
ներկել:
Դժոխքի,
եւ
առհասարակ
իմ
խաւար
թագաւորութեան
առաջին
թշնամիքն
են
օրագիրները
եւ
լրագիրները,
նորանից
օգուտ
չունի
իմ
հայրենի
գահը:
Բացի
սորանից,
ինչ
հարկաւոր
է
մեզ
դժոխքում
քաղաքական
պաշտօնական
օրագիր
շինելու
համար
բերել
տալ
այդ
օրագիրքը,
եթէ
այդպիսի
հարկաւորութիւն
զգալի
է
դժոխքի
համար,
մեզ
աւելի
օգտակար
է
բերել
տալ
այն
տետրակները,
որ
աննշան
եւ
խելացնոր
մարդիկ
դուրս
են
տալիս
ժամանակ
առ
ժամանակ,
առանց
օրագիր
անունը
վերան
դնելու,
որպէս
թէ
իւրեանց
խելքով
խաբում
էին
կառավարութիւնը
եւ
ժողովրդի
առաջեւ
հանդիսանում
էին
մի
երեւելի
գործակատար
մատենագրութեան
մէջ:
—
Ես
ասում
եմ
եւ
հաստատում
եմ,
թէ
օգտակար
կլինին
դժոխքի
համար
այս
տետրակները,
նախ
այն
պատճառով,
որ
ոչինչ
չեն
պարունակում
իւրեանց
մէջ
բացի
յիմարութենից,
որ
մեզ
աւելի
ձեռնտու
է.
ըստ
որում
իմաստութիւնը
լոյս
է,
մեր
թշնամին
է,
իսկ
յիմարութիւնը`
խաւար,
որ
իմ
սիրական
ծնողն
է.
երկրորդ`
օգնելով
այդ
տետրակների
հեղինակներին,
մեք
գրաւում
ենք
մեր
կողմը
այն
իրաւունքը,
որով
այդ
տետրակներից
մի
քանիսը
պիտոյ
է
նուիրուէին
մեր
անունին
եւ
մի
քանի
ուրիշների
մէջ
մեր
անունը
առաջին
տողումը
պիտոյ
է
տպուէին
բաժանորդների
կարգումը:
—
Ամենեւին
ճշմարիտ
է
ձեր
ասածը,
մռայլագոյն
տէր,
—
ասաց
վէզիրը,
—
ես
չգիտեմ
ինչպէս
խելագարուել
է
Բուբանդուսը,
որ
թողած
այդ
մեզ
շատ
ձեռնտու
տետրակները,
առաջարկում
է
օրագիրներ
բերել
տալ
դժոխքի
փառքի
համար:
—Գանչեցէք
գրականութեան
դիւապետը
(աւելի
լաւ
է
ասել`
Այսապետը),
որ
կատարէ
իւր
յայտարարութիւնը,
—
ասաց
խաւարի
թագաւորը: