Մայր դիւան Մխիթարեանց Վենետկոյ ի Ս. Ղազար

Հեղինակ

Բաժին

Թեմա
Խիստ ու տարօրինակ հրահանգներ կը տրուին ի Պոլիս` Հայոց, Յունաց եւ Հրէից՝ ագանելեաց մասին
       Գերամեծար Գերյարգելի Աբբայհօր մերոյ Ստեփաննոսն վարդապետի ողջոյն
       Թուղթ ՃԺԶ
       Յաւուրս ինչ նախ քան զելս հալածանաց ել ի թագաւորէ երկրիս եասախ մեծ, զի կանայք հայոց եւ հռոմոց եւ հռոմոց մի զգեցցին դեղին չէտիկս եւ րապուճս . եւ այժմ ամենայն կանայք կարմիր, կամ սեաւ չէտիկս եւ բապուճս ագանին. եւ մի ի հայ կանանց վասն ագանելոյ զդեղին իբրեւ ներկայացաւ առաջի մեծաւորաց, ուրացաւ յերկիւղէն զհաւատն: Արանց եւս թէ հայոց, թէ հոռոմոց եւ թէ հրէից սահմանեցաւ, զի ի բաղանիս չընկըռտան ունիցին յոտս, կամ ի բազուկսն առ ի զանազանիլ ի տաճկաց. եւ այժմ որք ի բաղանիս գնան, չնկռտախս կապեն. ասի թէ այս սահման ի Ստամպօլ էֆէնտիէն է, եւ ոչ ի թագաւորէն: Վասն զի այժմ եդաւ նոր Ստամպօլ էֆէնտի մի, որ յոյժ Ռիկօռօզօ է. եւ զամենայն ինչ ի կարգի եւ ի չափու եդ. եւ ամենայն պակաս կշիռք բարձան, եւ ամենայն խարդապանք դողան, զի զբազումս պատժեաց եւ պատժէ. մինչեւ եւ սպէչիարք ֆռանկաց ի Խալաթիայ ` դողան:
      
       1759 Նոյեմբերի 3 Կ . Պոլիս]
       Նուաստ ծառայ Հ. Զաքարիայ Վ. Ա .