Տոմարագիտական աշխատութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Վասն նահանջիս երիս իրս խնդրելի է. նախ թէ զինչ է նահանջ, երկրորդ` թէ ուստի գոյանայ, երրորդ` թէ զինչ է ներգործութիւն սորա:

Վասն առաջնոյն ճառելի է, զի նահանջն յաւելուած թուոյ անուն է, թէ մասանց լիցի յաւելուած եւ թէ աւուրց եւ թէ ամսոց եւ թէ տարեաց: Զի որ ի մասանց յաւելուածոյ լինի օր, ասեմք այնմ «նահանջե եւ երբ օր նահանջիցն շաբաթանայ, կոչի «նահանջից նահանջ Արեգականնե, զի դառնայ Արեգակն ի շաւիղ շրջանին իւրոյ, յորում ստեղծաւ: Իսկ յորժամ ժողովի Է. (7) ամիս` պակաս օր մի, ի մետասան աւուրց վերադրացն եւ կատարի յԺԹ. (19) մասանց Լուսնի միոյ աւուրն, ասի «նահանջից նահանջ Լուսնիե, զի եւ Լուսինն դառնայ ի շաւիղ շրջանի իւրոյ ստեղծմանն: Եւ երբ տարիքն ժողովեալ լինի ՇԼԲ. (532) ամ, յայնժամ ասի «նահանջից նահանջ Արեգական եւ Լուսնիե զի ի միասին կատարեալ զաւագ շրջանն եւ դարձեալ դառնան ի միասին ի շաւիղ շրջանին, որպէս ի սկզբան լինելութեան իւրեանց, որ երկոքինն ընթացան ի շաւիղն յայն:

Իսկ վասն երկրորդին գիտելի է, զի գոյանայ օր նահանջիս յարեգակնային մասանցն եւ այս ըստ կրկին յեղանակի. առաջին` զի Արեգակն ընթանայ զչափ աւուրն ԻԴ. (24) ժամ եւ Ժ. (10) մասն ու կես այլ աւելի եւ երկրորդ` զչափ աւուրն ըստ ԺԲ. (12) ժամու, յորժամ ընթանայցէ Ե. (5) մասն եւ չորրեակ մասին մի ընթանայ այլ աւելի: Եւ չորրեակ մասին մի բաժին է ի մասնէ, յորժամ ի Դ. (4) բաժինս բաժանես զմի մասն: Եւ բաղկանայ օր նահանջիս յարեգակնային կես մասանցն եւ ի չորրեակ մասին միոյն: Արդ` յարեգակնային կես մասանցն բաղկանայ օր նահանջիս. այսպէս` յաւելու յօրն կես մասն եւ յամիսն` ԺԵ. (15) եւ ի տարին` ՃՁ. (190) մասն եւ ի Դ. (4) տարին` ՉԻ. (720) մասն: Արա զԼ. (30) մասն ժամ մի, լինի ԻԴ. (24) ժամ եւ կատարի օր մի, եւ օրս այս ասի նահանջ, որ է յաւելուած արեգակնային մասանց: Իսկ ըստ չորրեակ մասին միոյ գոյանայ նահանջի օրս այսպէս` ի Դ. (4) օրն յաւելու մասն մի եւ յամիսն Է. (7) մասն ու կես եւ ի Դ. (4) ամիսն Լ. (30) մասն եւ ի տարին Ղ. (90) մասն եւ ի Դ. (4) տարին ՅԿ. (360) մասն: Լ. (30) մասն արա ժամ մի, լինի ԺԲ. (12) ժամ եւ առնէ օր մի ըստ ԺԲ. (12) ժամու: Ապա յայտնի եղեւ օր նահանջիս, որ բացակատարեցաւ յարեգակնային մասանցս, որպէս ցուցաք:

Իսկ վասն երրորդին ասելի է, թէ զինչ է ներգործութիւն նահանջիս. նախ զի յաւելու օր մի ի տարիս եւ որոշումն գործէ ժամանակաց, երկրորդ` զի կրկին աճեցուցանէ զեօթներեակն այլոց ազգաց, երրորդ` զի պակասեցուցանէ թիւ մի ի վերադիրս հայոց: Բայց ոչ գովին հայք յիմաստասիրաց, զի նահանջն յարեգակնային մասանցն բաղկանայ, որպէս ցուցաք: Պարտ էր յեօթներեակս յաւելել, զի եւ եօթներեակն յարեգակնային մասանցն է եւ ոչ ի վերադրացն պակասեցուցանել եւ զթերութիւն լցեալ Լուսնին ԺԱ. (11) վերադրաւն զօր նահանջիս ի վերայ յաւելել եւ յանշարժութենէ շարժել զբովանդակ կանոնեալսն տումարական արհեստիս եւ աշխատանս մեծ հասուցանել նորամուտ ուսումնականաց: