Աստ
ոչ
եթէ
զեզակի
գիտութիւնս
գրոյս
եւեթ
ուսուցանէ
մեզ,
թէ
Արեգակն
յորում
գրի
է,
այլեւ
զերկրորդ`
գիտութիւն
աստիճանացն,
զոր
բաղադրեալ
ունի
յինքեան.
ըստ
որում
ասէ
«թիւ
աւուրցն
ԲՃ.
(200)
պատկեա
եւ
տուր
ամեն
գրի
Ռ.
(1000),
Ռ.
(1000)ե:
Եւ
զի
աստ
մեզ
զքանակութիւն
թուոց
զանազան
իրի
բացայայտէ,
այսինքն`
զգրից
եւ
զաստիճանաց
գիտութիւն,
զի
ձայնս
այս
հոմանունաբար
ի
վերայ
բազմաց
բերի:
Բայց
նախ
պարտ
է
գիտել,
թէ
զինչ
է
յատկութիւն
աստիճանաց,
որով
ի
բացորոշելն
դիւրաւ
ծանիցուք
զէութիւն
սոցա:
Գիտելի
է,
զի
ըստ
իրին
այս
է
յատկութիւն
սոցա,
զի
ունիցին
ներքին,
միջին
եւ
վերին
մասն,
որով
զելն
ի
ներքուստ
ունիցի
եւ
զէջն
ի
վերուստ:
Եւ
զառաջինն
ի
ընդել
իրաց
ծանուսցուք,
որ
հասարակաց
է
գիտելի:
Նախ
ասեմք
աստիճան
սանդխոյ,
որ
ունի
ներքին,
միջին
եւ
վերին
մատունք:
Երկրորդ`
ըստ
շինուածոց`
որպէս
ներքնատուն,
միջնատուն
եւ
վերնատուն,
զի
ըստ
կարգի
աստիճանի
բարձրանան
ի
վերայ
միմեանց
զի
թէ
ներքինն
ոչ
շինեսցի,
անհնարին
է
վերնոյն
շինելն:
Երրորդ`
ըստ
տեղեաց,
որպէս
յեկեղեցիս`
ժամատունն,
եկեղեցին,
խորանն
եւ
սեղանն:
Եւ
յարքունիս`
մեջգետինն,
տախտն
եւ
թախտն,
որ
է
թագաւորական
գահոյքն,
յորում
նա
միայն
է
արժան
բազմիլն:
Չորրորդ`
աստիճան
ունին
եւ
դիրք
տարերացդ`
զի
ներքին
է
հող
եւ
ի
վերոյ`
ջուր
եւ
օդ
եւ
հուր:
Հինգերորդ`
երեւի
աստիճան
ի
գօտիք
մոլորակացդ.
զի
ի
ներքին
գօտին
է
Լուսինն,
ի
վերոյ`
Փայլածուն
եւ
ապա`
Լուսաբերն,
Արեգակն,
Հրատն,
Լուսնթագն
եւ
Երեւակն`
ի
վերին
ծայրն
ունի
զգօտին:
Վեցերորդ`
ի
կենդանակերպքն.
զի
Այծեղջիւրն
ունի
զներքին
աստիճանն,
եւ
Խեցգետինն`
զբուն
վերինն,
եւ
Առիւծն`
հաւասար
ընդ
Խեցգետինն:
Եօթներորդ`
երեւի
կամարք
երկնիցն,
զի
զներքին
ունի
հաստատութիւնդ,
զմիջինն`
ջրեղէնն,
զվերինն`
հրեղէնն:
Ութերորդ`
երեւի
ընդ
դասու`
ի
դասակարգութիւն
հրեշտակացն,
զի
զներքին
դասս
ունին
հրեշտակք
եւ
ի
վերոյ
սոցա`
հրեշտակապետք
եւ
ապա`
պետք,
զօրութիւնք,
իշխանութիւնք,
տէրութիւնք,
աթոռք,
սերովբեք
եւ
քերովբեք:
Իսկ
ըստ
կարգապետութեան`
ներքին
պետութիւնք,
միջին
տէրութիւնք,
վերին
աթոռք:
Իններորդ`
երեւի
աստիճան
ի
կարգս
քահանայութեան,
ըստ
որում
Թ.
(9)
աստիճան
ասի.
առաջինն`
դուռն
բացողն,
երկրորդ`
ընթերցողն,
երրորդ`
երդմնեցուցիչն,
չորրորդ`
ջահընկալն,
հինգերորդ`
դպիրն,
որ
է
կիսասարկաւագն,
վեցերորդ`
սարկաւագն,
եօթներորդ`
քահանայն,
ութերորդ`
եպիսկոպոսն,
իններորդ`
կաթողիկոսն
եւ
պատրիարքն,
եւ
սոքա
ունին
զվերին
եւ
զբարձրագոյն
աստիճանն:
Տասներորդ`
ասի
աստիճան
եւ
առաքինութեան,
որպէս
շարագրեալ
է
ի
Գիրս.
սանդուխտ,
որ
առաջին
աստիճան
դնէ
առաքինութեան`
զխոնարհութիւն
եւ
վերին`
զսէրն:
Եւ
զմիջոցսն
ոչ
կամիմ
շարագրել
վասն
երկարութեան:
Իսկ
այս,
որ
ասէ
«եթէ
կամիցիս
գիտել,
թէ
Արեգակն
յորում
գրի
է
եւ
յորքան
աստիճանիե,
եւ
աստ
երեւեցուցանէ
կրկին
աստիճան`
ըստ
գրոյ
եւ
ըստ
թուոյ:
Զի
եւ
ի
գիրս
զառաջին
աստիճանն
ունի
այբն
եւ
զվերինն`
քէն
եւ
այլն
ըստ
իւրաքանչիւրումն
կարգի,
ըստ
որում
ասէ`
«զբարձրանալն
յայբէն
եւ
յԱյծեղջիւրէն
արա
եւ
զխոնարհիլն`
ի
քէէն
եւ
ի
Խեցգետնէնե:
Իսկ
ըստ
թուոյ`
զի
եւ
ի
թիւսն
է
աստիճան,
զի
ի
պարզ
թիւսն
զառաջին
աստիճան
ունի
միակն
եւ
զվերինն`
Ժ.
(10)եակն,
իսկ
ի
բաղադրեալսն,
որ
բարձրանայ
ի
Ճ.
(100)ն,
զառաջինն`
Ժ.
(10)եակն
եւ
զվերինն`
Ճ.
(100)եակն,
իսկ
ի
հազարն`
զառաջինն
Ճ.
(100)ն
եւ
զվերինն`
Ռ.
(1000)ն,
եւ
ի
բիւրն`
զառաջինն
Ռ.
(1000)ն
եւ
զվերինն`
բիւրն,
եւ
ի
քանքարսն`
զառաջինն
զբիւրն
եւ
զվերինն`
զքանքարն:
Եւ
աստիճանք
Արեգականն
կրկին
է.
զի
մեծ
է
եւ
փոքր,
որպէս
ի
մատունս
մեծ
է,
որ
Ե.
(5)
մասն
ժամ
մի
լինենայ,
եւ
փոքր,
որ`
Լ.
(30)ն:
Եւ
ի
ժամսն
մեծ
է,
որ
ԺԲ.
(12)
օր
մի
լինենայ,
եւ
փոքր,
որ`
ԻԴ.
(24):
Եւ
յօրն
մեծ
է,
որ
ԺԵ.
(15)
ժամ
լինենայ,
եւ
փոքր,
որ`
Թ.
(9):
Այսպէս
եւ
յաստիճանս
Արեգականն
մեծ
է,
յորժամ
զկենդանակերպն
Լ.
(30)
աստիճան
չափէ,
եւ
փոքր,
յորժամ`
Մ.
(200),
զի
մէկ
մեծ
աստիճանն
Մ.
(200)
փոքր
է:
Եւ
ի
մեծ
աստիճանսն
բարձրանայ
Արեգակն
ՃՁ.
(180)
եւ
խոնարհի
ՃՁ.
(180),
եւ
փոքրն`
ԼԶՌ.
(36000)
բարձրանայ
եւ
ԼԶՌ.
(36000)
խոնարհի:
Եւ
ի
մեծ
աստիճանացն
ամեն
գիր
առնու
Ե.
(5),
Ե.
(5)
եւ
ի
փոքրն`
Ռ.
(1000),
Ռ.
(1000):
Եւ
ի
գիրսն`
ԼԶ.
(36)
բարձրանայ
եւ
ԼԶ.
(36)
գիր
խոնարհի,
եւ
զբարձրանալն
յԱյծեղջիւրէն
եւ
յայբէն
առնու
եւ
զխոնարհիլն`
ի
քէէն
եւ
ի
Խեցգետնէն:
Եւ
զձմեռն
եւ
զգարունն
բարձրանայ,
եւ
զամառն
եւ
զաշունն
խոնարհի:
Եւ
բարձրանալովն
բերէ
զգարուն
եւ
զամառն
եւ
խոնարհելով`
զաշունն
եւ
զձմեռն:
Եւ
բարձրանալովն
ի
ծնունդ
շարժէ
զերկիր
եւ
զծննդականս
եւ
խոնարհելովն`
ի
յամլութիւն
փոխէ
զարարածս:
Եւ
բարձրանալովն
մեծացուցանէ
զօրն
եւ
խոնարհելովն
փոքրացուցանէ:
Եւ
բարձրանալովն
ջերմացուցանէ
զհիւսիս
եւ
խոնարհելովն`
զհարաւ:
Եւ
բարձրանալովն`
յորդել
յարուցմունք
առնէ
գետոց
եւ
խոնարհելովն`
նուազութիւն
բերէ
ջրոց:
Եւ
զբարձրանալն
յաջ
կողմն
աշխարհի
առնէ
եւ
զխոնարհիլն`
ի
ձախ:
Եւ
ի
բարձրանալն
խնդութիւն
բերէ
արարածոց,
զի
բերէ
մեզ
զուրախարար
գարունն,
եւ
խոնարհելովն`
տրտմութիւն,
զի
բերէ
մեզ
զձմեռն
դժոխոցն:
Բարձրանալովն
ի
տունս
բնակողացն
զգեղեցկութիւն
դիմացն
միջնորդութեամբ
նշուլիցն
շնորհէ
եւ
խոնարհելովն
զերեսս
իւր
ծածկեալ
ամփոփէ
եւ
կարօտութիւն
ոչ
տեսողացն
առնէ:
Բարձրանալովն`
ի
բարձրութիւն
երկնից
հասանէ
եւ
խոնարհելովն`
ի
խոնարհութիւն
երկրիս
զիջանէ:
Եւ
ըստ
ԺԴ.
(14)
ընթացից
Արեգականս`
եթէ
ոք
առաքինութեամբ
թեւակոխէ
զԺԴ.
(14)
աստիճանս
հաւատոց,
նա
ի
բարձրութիւնս
երկնից
ժամանէ,
ուր
Քրիստոս
նստի
ընդ
աջմէ
Աստուծոյ:
Եւ
եթէ
մոլորութեամբ
խոնարհի
յաստիճանաց
հաւատոյն,
նա
մերձենայ
յերկիր
եւ
անկանի
ի
դժոխս:
Եւ
զայս
եւս
գիտելի
է,
զի
աստիճանքս
ի
կենդանակերպքն
է,
եւ
չափ
աստիճանացս`
քանակութիւն
բոլորակութեան
Արեգականն
է,
զի
նա
չափէ
զաստիճանսն:
Եւ
աստ
կրկին
կերպիւ
չափեցին
իմաստասէրքն
զաստիճանքս
զայսոսիկ`
անմարմին
տեղեաւ
եւ
տեղեաւ
մարմնոյ:
Զի
օդաչափութեամբ
զերկնային
ճանապարհք
չափեցին
զշաւիղսն
զայն,
զոր
գնայ
Արեգակն
ի
բարձրութիւնս
երկնից
ըստ
անմարմնութեան
տեղւոյն,
զորս
ոչ
կարեմք
իմանալ
ըստ
քանակին
քանակութեան:
Եւ
տեղեաւ
մարմնոյ
ըստ
երկրաչափութեան
արհեստի
զնոյն
աստիճանացն
չափ
չափեցին
յերկրի,
զի
միջնորդութեամբ
երկրիս
տացեն
մեզ
զծանօթութիւն
երկարութեան
միոյ
աստիճանի,
զի
նովաւ
զայլն
իմանալ
մարթասցուք:
Արդ`
զմի
թաւալումն
Արեգականն,
որ
առնէ
զմի
մեծ
աստիճան,
որ
է
մասն
մի,
Շ.
(500)
ասպարեզ
ասացին,
եւ
զասպարեզն`
Շ.
(500)
նետաձիգ:
Եւ
յորժամ
օրն
ԺԲ.
(12)
ժամ
լինի,
ՅԿ.
(360)
հոլովումն
առնու
եւ
ՃՁՌ
(180000)
ասպարեզս
ընթանայ:
Եւ
յորժամ
օրն
ԺԵ.
(15)
ժամ
լինի,
ՆԾ.
(450)
հոլովումն
առնու
եւ
ՄԻԵՌ.
(225000)
ասպարեզս
ընթանայ:
Եւ
ոմանք
յերկրաչափաց
ասացին
զերկրի
լայնութիւն
եւ
զերկայնութիւն
ՃՁՌ.
(180000)
ասպարեզս
ըստ
ԺԲ.
(12)
ժամու
աւուրն,
եւ
այլք`
ՄԻԵՌ.
(225000)
ասպարեզս`
ըստ
ԺԵ.
(15)
ժամու
աւուրն:
Եւ
իմա
այժմ
զորքանութիւն
միոյ
թաւալման
Արեգականն,
զի
մի
թաւալումն
Շ.
(500)
ասպարեզ
է,
եւ
Ա.
(1)
ասպարեզն
Շ.
(500)
նետաձիգ
է,
զի
ասպարեզն
թաւալման
պատկեր
է:
Եւ
Ե.
(1)
թաւալումն
Արեգական
ՄՌ.
(200000)
եւ
ԾՌ.
(50000)
նետաձիգ
է,
եւ
Ժ.
(10)
թաւալն`
ԻԵՃՌ.
(2500000)
է,
եւ
Ի.
(20)
թաւալն`
ԾՃՌ.
(5000000),
եւ
Խ.
(40)
թաւալն`
ՃՃՌ.
(10000000),
որ
է
Ռ.
(1000)
բիւր,
Ձ.
(80)
թաւալն`
Ս.
(2000)
բիւր,
ՃԻ.
(120)
թաւալն`
Վ.
(3000)
բիւր,
ՃԿ.
(160)
թաւալն`
Տ.
(4000)
բիւր,
Մ.
(200)
թաւալն`
Ր.
(5000)
բիւր,
ՄԽ.
(240)
թաւալն`
Ց.
(6000)
բիւր,
ՄՁ.
(280)
թաւալն`
Ի.
(7000)
բիւր,
ՅԻ.
(320)
թաւալն`
Փ.
(8000)
բիւր,
ՅԿ.
(360)
թաւալն`
Ք.
(9000)
բիւր:
Զայս
ի
հասարակութեան,
յորժամ
ԺԲ.
(12)
ժամ
ի
վերին
կիսագունդն
գնայ,
առնու
ՅԿ.
(360)
թաւալ
Արեգակն`
Ք.
(9000)
բիւր
նետաձիգ:
Եւ
այսչափ
թաւալ
ի
ներքին
կիսագունդն
գնայ,
որ
առնու
ընդ
տիւն
եւ
ընդ
գիշերն
ԺԸՌ.
(18000)
բիւր
նետաձիգ:
Եւ
երբ
ԺԵ.
(15)
ժամ
ընթանայ
զտիւն`
առնու
ՆԾ.
(450)
թաւալ,
որ
է
ԺԱՌ.
(11000)
եւ
ՄԾ.
(250)
բիւր
նետաձիգ,
եւ
գիշերն`
ՑՉԾ.
(6750)
բիւր
նետաձիգ:
Եւ
ՏՇ.
(4500)
բիւր
նետաձիգ
բարձրանայ
եւ
ՏՇ.
(4500)
բիւր
խոնարհի:
Ահա
յայտնի
եղեւ
ամենիցն
չափ,
զի
ԼԶ.
(36)
գիր
բարձրանայ
եւ
ԼԶ.
(36)
խոնարհի,
եւ
ի
մեծ
աստիճանսն`
ՃՁ.
(180)
աստիճան
բարձրանայ
եւ
ՃՁ.
(180)
խոնարհի,
եւ
ի
փոքր
աստիճանսն`
ԼԶՌ.
(36000)
բարձրանայ
եւ
ԼԶՌ.
(36000)
խոնարհի,
եւ
ի
հոլովսն`
ՃՁ.
(180)
հոլով
բարձրանայ
եւ
ՃՁ.
(180)
խոնարհի,
եւ
ի
մասունսն`
ՃՁ.
(180)
մասն
բարձրանայ
եւ
ՃՁ.
(180)
խոնարհի,
եւ
յասպարեզսն`
ՂՌ.
(90000)
բարձրանայ
եւ
ՂՌ.
(90000)
խոնարհի,
եւ
ի
նետաձիգսն`
ՏՇ.
(4500)
բիւր
նետաձիգ
բարձրանայ
եւ
ՏՇ.
(4500)
խոնարհի:
Եւ
արդ
տումարական
մակացութեանս
յայտնի
արարաք
զչափս
զայս
ըստ
որքանութեան
թուոց
իւրոց:
Նոյնպէս
պարտիմք
եւ
զհանրիցն
զչափ
գիտել,
զի
ամենեցուն
չափ
եդ
Աստուած
եւ
առանց
չափոյ
ինչ
ոչ
արար,
որ
ինչ
շարաբերի`
մասունք
ըստ
տումարական
արհեստիս: