Տոմարագիտական աշխատութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գիտելի է, զի Է. (7) են գօտիք. առաջինն Հրատն, որ է Մառեխն, երկրորդ` Արեգակն, որ է Շամսն, երրորդ` Լուսաբերն, որ է Զօհրայն, չորրորդ` Փայլածուն, որ է Օտարիտն, հինգերորդ` Լուսինն, որ է Ղամարն, վեցերորդ` Երեւակն, որ է Զոհալն, եօթներորդ` Լուսնթագն, որ է Մուշթարին:

Եւ աստ երկու իրս խնդրելի է. նախ թէ վասն է՞ր Է. (7) գօտիք կոչին, երկրորդ` թէ վասն է՞ր Է. (7) եղեն:

Վասն առաջնոյն ասելի է, զի Է. (7) գօտիք վասն այն ասին, զի ոչ ի միում շրջանի շրջին սոքա, որ մի գօտի անուանէին, այլ են բարձր եւ խոնարհ` մի քան զմի: Զի Երեւակն ունի զվերին գօտին, եւ Լուսինն` զներքինն, եւ այլքն` զմիջոցն, մի քան զմի վերագոյն եւ խոնարհագոյն, եւ վասն այն Է. (7) գօտիք անուանին, զի Է. (7) պարունակք են: Երկրորդ` զի եւ սոքա եօթնեքինս տարորոշ երկինք են ի միմեանց, որպէս եւ աշխարհս սովորութեամբ երդնուն միշտ հայ այն Աստուածն, որ «ի եօթներորդ երկինքն էե, վասն այն Է. (7) գօտիք անուանին եւ ասին:

Վասն երկրորդին գիտելի է, զի աշխարհս ի Է. (7) կլէմ բաժանեալ է, որ է ղլէմ, եւ մոլորակք Է. (7) եղեն, զի Է. (7) ղլէմ աշխարհիս իշխողք լիցին: Երկրորդ` զի շաբաթն Է. (7) օր է, եւ Է. (7) մոլորակս եղեն` յիշխանութիւն սոցա, երրորդ` զի Է. (7) են դարք կենցաղոյս, եւ սոքա են վերակացուք ըստ աստեղագիտաց: Եւ յառաջին դարն Երեւակն էր տանուտէր, եւ վասն այն յերկար ապրէին մարդիկն այն ըստ երկար ընթացից Երեւակին, յերկրորդն` Լուսնթագն, յերրորդն` Հրատն, չորրորդն` Արեգակն, հինգերորդ` Լուսաբերն, վեցերորդ` Փայլածուն, եօթներորդ` Լուսինն: Եւ վասն այն «սակաւակեացքե ասեն զմարդիկ վասն սուղ ընթացից Լուսնին: Չորրորդ` ըստ անծննդական բնութեան իւրեանց` Է. (7) գոյաւորուեցան, զի որպէս Է. (7)` ի ներքոյ տասնեկին կոյս թիւ գոլով, ոչ ծնանի յումեքէ եւ ոչ ծնանի զոք, նոյնպէս եւ նոքա ի ստեղծմանէն ոչ յաւելուն ի թիւս իւրեանց եւ ոչ զայլ ոք յաւելուլ կարացին: Իսկ այն, զի Բ. (2) պակաս կալնումք ի հասարակածէն, որպէս կենդանակերպից, զի Արեգակն ի միում աւուր եմուտ ի կենդանակերպն եւ ի գօտին, որ է Խոյն եւ Հրատն: Եւ Հ. (70), Հ. (70) երթալն` զի յամեն գօտի Ժ. (10), Ժ. (10) օր կենայ, որպէս ի կենդանակերպն` Լ. (30):