Տոմարագիտական աշխատութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Նախ խնդրելի է, թէ զինչ է եօթներեակն, երկրորդ, թէ ուստի գոյանայ, երրորդ, թէ զինչ առնէ, չորրորդ, թէ վասն է՞ր Գ. (3) ի վերայ բերեմք:

Վասն առաջնոյն ասելի է, թէ կրկին կերպիւ իմանի եօթներեակն: Նախ` ըստ համարոյ թուոյն, զի Է. (7) է. եօթներեակ է աւուրք շաբաթուն, վասն այն եօթներեակ ասէ, իբր թէ եօթներորդ, զի երկոքեանն զմի եւ զնոյն տեղի ունին: Երկրորդ` եօթներեակ է ելք աւելեացն, որպէս ասէ «ելք աւելեացն եօթներեակ է առաջիկայ ամինե: Զի նա է, որ անխախտ պահէ զսկիզբն մտից աւուրն տարւոյն, զի թէ ինքն կիրակի է, զսկիզբն տարւոյն անխախտ երկուշաբթի պահէ եւ ոչ թողու որ շփոթուի եւ այլն ըստ կարգի:

Վասն երկրորդին ասելի է, թէ ուստի գոյանայ: Գիտելի է, զի եւ սա յարեգակնային մասանցն գոյանայ ըստ կրկին եղանակի. նախ ըստ ԻԴ. (24) ժամու աւուրն, զոր կատարէ Արեգակն եւ յաւելու Ժ. (10) մասն ու կէս: Եւ որպէս կէս մասն զնահանջն առնէ, նոյնպէս Ժ. (10) մասունքն զաւել աւուրքն առնեն: Զի Ժ. (10) մասն, որ աւելի ընթանայ Արեգակն, քան զԻԴ. (24) ժամն, ժողովի ի Ժ. (10) օրն, եւ լինի Ճ. (100) մասն եւ ի Ի. (20) օրն` Մ. (200) եւ յԼ. (30) օրն, որ է ամիս մի, Յ. (300): Եւ զԼ. (30) մասն մի ժամ առնեմք լինի Ժ. (10) ժամ ի ամիսն եւ յԳ. (3) ամիսն Լ. (30) ժամ, հանեմք զԻԴ. (24) ժամն օր մի եւ տամք ի գարնանային եղանակն: Եւ առնեմք ՂԱ. (91) օր, եւ յաւելու Զ. (6) ժամ, այսպէս եւ յԳ. (3) եղանակն առնէ զյաւելուածս զայս Արեգակն, զի յաւելու մի-մի օր եւ Զ. (6) ժամ: Եւ Զ. (6) ժամն ժողովեալ ի Դ. (4) եղանակն, լինի ԻԴ. (24) ժամ, որ է օր մի: Եւ վերջի օր աւելեացն առնէ զեօթներեակն: Երկրորդ` ըստ ԺԲ. (12) ժամու ընթացիցն յաւելու Արեգակն այլեւս Ե. (5) մասն: Եւ այս ժողովեալ, լինի յաւուրս Ժ. (10), առնէ Ծ. (50) մասն եւ յամիսն` ՃԾ. (150): Եւ ըստ Լ. (30) մասանցն առնեմք Ե. (5) ժամ եւ յԳ. (3) ամիսն ԺԵ. (15) ժամ, զԺԲ. (12) ժամն առնեմք օր մի եւ յաւելումք Գ. (3) ժամ, այսպէս եւ զայլ եղանակսն առնէ: Եւ Գ. (3), Գ. (3) ժամքն ժողովեալ ի Դ. (4) եղանակն եւ լինի օր մի, որ է հինգերորդ օր աւելեացն: Եւ սայ առնէ զեօթներեակ առաջիկայ տարւոյն: Զի վերջին օր տարւոյն սա է: Զի թէպէտ զհաշիւ ի վերայ եղանակացն առնեմք, եւ եօթներեակն այսպէս ոչ դիպի, զի ոմանց աւելեացն յամառն դիպի եւ յայլոց` յաշունն, եւ կիսոյն` ի ձմեռն: Եւ Մեծ Հայոց` ի բոլոր տարին չկացաւ, զի ուր եւ դիպի, ելք աւելեացն, վերջին օրն առնէ զեօթներեակն: Եւ այս վասն տարեգլխին լինի, զի ոչ եդին ըստ եբրայեցւոց ի գարնանային եղանակն: Բայց ըստ եբրայեցւոցն ուղիղ է հաշիվն, զոր արարաք, զի նոցա ձմերան վերջին օրն առնէ զեօթներեակն:

Վասն երրորդին գիտելի է, զի եօթներեակն առնէ ամսամուտ եւ օրագիւտ եւ այլն:

Վասն չորրորդին, զի ասէ Գ. (3) ի վերայ ած, կամ Դ. (4) ի բաց երթ, զի ի չորրորդումն աւուր արարաւ Արեգակն, Դ. (4) օր անցեալ էր ի շաբաթուն, Գ. (3) ի վերայ ած, որ Դ. (4)ն Է. (7) լինի եւ կամ Դ. (4) երթ, որ եօթանն սկիզբն լինի: Զայս երկու մտօք իմա. մէկ` ըստ արարչութեան Զատկին եւ երկու` ըստ մեր թուականիս, որ ի հինգշաբթի օր են դրել:

- Զի՞նչ է, որ ասէ «յամսամուտն կալ թիւ միե:

- Առաջին օր ամսոյն է, զոր ասէ «կալ թիւ միե, որպէս եւ յօրագիւտն զքանիս աւուր ամսոյն կալնումք: Իսկ զեօթներեակն վասն այն կալնումք զի անցեալ տարւոյն վերջին օրն այն է եւ նոր տարւոյս ամենայն աւուրց կարգ նովաւ գայ անսխալ: Եւ զկրկնակն վասն այն կալնումք, որ թիւ աւուրց ամսոյն լման գայ եւ զկարգն ուղիղ բերէ: Զի թէ կրկնակն Բ. (2) լինի, որպէս հոռու եւ եօթներեակն` Է. (7) եւ ոչ կալնումք զկրկնակն, ամիսն, որ յերեքշաբթի պիտի մտէ, նա ի կիրակի պիտի գայ, եւ զայլն ըստ կարգի առաւելութեան կրկնակացն իմայ: