Տոմարագիտական աշխատութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Երիս իրս խնդրելի է մեզ աստ. նախ, թէ վասն է՞ր ասի «Աւագ լրումնե, երկրորդ` թէ վասն է՞ր զհանապազորդն ԽԶ. (46) կալնումք, երրորդ` թէ վասն է՞ր յորժամ ի կիրակի հանդիպի, ի միւս կիրակին անցուցանեմք:

Վասն առաջնոյն գիտելի է, նախ ասի «Աւագ լրումնե վասն արարչութեան Զատկին, զի այս այն լրումն է, որ ամենայն լրմանց անդրանիկն նա է, երկրորդ` վասն օրինադրութեան Զատկին, զի սա եւ զնորայն բերէ զնմանութիւն, զի նա օրինակ էր սմա, երրորդ` վասն նորոգման Զատկին, զի սա օրինակ էր նմա եւ սովաւ գիտասցուք զներգործութեամբ լրումն նորա, չորրորդ` վասն փրկական Զատկին, զի սա ինքն է նա, զոր առնեմք` վասն յիշատակութեան նորա, հինգերորդ` «Աւագ լրումնե ասի, զի զհանապազորդ սորա թիւ մի աւելի կալնումք, քան զհասարակաց լրմանցդ:

Վասն երկրորդին ասելի է` ոչ եթէ վասն այն ԽԶ. (46) կալնումք զհանապազորդն, որպէս թէ «Աւագ լրումնե Զատկիս զԺԶ. (16) օրն ներգործութեամբ առնու արտաքոյ, այլ հասարակ լրմանց, որ ի ԺԵ. (15) աւուր վրա առնուն զլրումն, ըստ բնութեան կարգի: Ո'չ այսպէս, զի այն արարչութեան Զատկին միայն պատահեցաւ վասն վերոյ ասացեալ պատճառացն, որ Լուսին ներգործութեամբ էառ զԺԲ. (12) օրն յառաջին օրն: Բայց աստ սոսկ թուելութեամբ առնու, զի Լուսինն ըստ հասարակ լրմանցն զլրումն Զատկին ի վերայ ԺԵ. (15) աւուր առեալ է, բայց մեք թուով ԺԶ (16)-երորդ համարեմք:

Եւ թէ ոք ասիցէ, - եթէ ներգործութեամբ զԺԶ. (16)-երորդ օրն Լուսինն ոչ ունի, ապա ընդ է՞ր ԽԶ. (46) կալնումք զհանապազորդն, ասեմք, թէ` վասն զի գրեալ է, թէ անիծեալ է, որ առնէ զլրումն Զատկին յառաջ, քան զհասարակածն եւ կամ ի հասարակածին: Արդ` ըստ հոռոմոց` մարտի ի Ի. (20) հասարակած է եւ ըստ եբրայեցւոց` յաւելեաց ի Դ. (4): Ես ըստ բնութեան կարգի պատահի երբեմն` լրումն Զատկին, որ ի հասարակածն դիպի, այսինքն մարտի ի Ի. (20) եւ յաւելեաց ի Դ. (4), եթէ զհանապազորդն ԽԶ. (46) ոչ կալնումք, ոչ կարեմք զլրումն արտաքոյ հասարակածին ձգել եւ հանել, որ է մարտի ԻԱ. (21) եւ յաւելեաց ի Ե. (5): Եւ այս է պատճառն ԽԶ. (46) կալնուլն, զի մի ի ներքոյ անիծից անկցուք, եւ զտէրունական չարչարանքն ի ներքոյ հասարակածին բերցուք, որ արտաքոյ հասարակածին եղեւ:

Եւ թէ ոք ասիցէ, եթէ ընդ անիծիւք է այն, որ ի ներքոյ հասարակածին բերցէ զլրումն, իսկ ի հասարակածին զի՞նչ է վնասն:

Այս է վնասն, զի թէ օրն շաբաթ պատահի, Զատիկն ի տարւոյն ի վերջի օրն լինի` ի աւելեացի Ե. (5): Յայնժամ չարչարանքն գայ ի ներքոյ հասարակածին, զի ի չարչարանքն Փրկչին վաղ ուրեմն Լուսինն զլրումն առեալ էր: Ապա եւ յայտնի եղեւ, եթէ ոչ վասն ներգործութեամբ ունելոյ Լուսնին աւուրս ԺԶ. (16) կալնումք ԽԶ. (46), այլ վասն զլրումն արտաքոյ հասարակածին հանելոյ սակս:

Վասն երրորդին, որ ի կիրակի հանդիպի, յայլ կիրակի տամք, այս է պատճառն, զի թէպէտ Լուսնի լրումն յորժամ զհանապազորդն ԽԶ. (46) կալնումք եւ արտաքոյ հասարակածին հանեմք զլրումն Զատկին, սակայն դեռեւս այլ երկիւղ կայ, զի թէ պատահիցի օրն կիրակի եւ առնիցեմք զԶատիկն, յայնժամ ի մէկ տարին երկու Զատիկ առնեմք: Զի զմէկ Զատիկն արարեալ եմք ի նիսան ամիսն, որ սկիզբն եւ առաջին ամիս է յամիսս տարւոյն, իսկ զմիւսն առնեմք յաւելեաց ի Ե. (5)ն, որ յետին եւ վերջին օր է տարւոյն: Եւ այսպէս ի մէկ տարին երկու Զատիկ լինի, եւ երկրորդ տարւոյն Զատիկն խափանի: Եւ այս մեծ հիմարութիւն լինէր վարդապետաց տումարական մակացութեան` զԷՌ. (7000) տարու զաւուրսն, զժամսն եւ զմասունսն քննել եւ գիտել եւ զտարւոյն զվերջին օրն ոչ ճանաչել եւ կրկին Զատիկ առնել: Եւ վասն այս հարկիս ԽԶ. (46) կալնումք, որ զլրումն արտաքոյ հասարակածին հանեմք եւ ի կիրակէ յայլ կիրակի անցուցանեմք, զի զԶատիկն ի տարւոյն վերջին աւուրն հանիցեմք եւ ի նիսան ամիսն առնիցեմք զԶատիկն ըստ աստուածային հրամանին, որ յամեայն Զատիկսն այսպէս հրամայեաց եւ արար ըստ այսմ եղանակի: Եւ յայսպէս առնելն բազում շահս օգտութեան լինի մեզ. նախ` զի ազատիմք յանիծից, երկրորդ` զի զհրամանս Աստուծոյ եւ սրբոց հարցն կատարեմք, երրորդ` զի զԶատիկն յիւրում տեղւոջն ի նիսան ամիսն առնեմք, որ սկիզբն է տարւոյն ըստ եբրայեցւոցն, չորրորդ` զի ոչ տգէտ եւ անմիտ երեւիմք եւ կամ պարսաւիմք, այլ ամենեւին իմաստուն եւ գիտուն երեւիմք եւ յամենեցունց գովիմք:

Հետ այսմ զանփոխ եղանակքն արա, այսինքն զԸ. (8), Գ. (3):