Գիտելի
է,
զի
նախ
ի
նախամարգարէէն
Մովսիսէ
օրինադրեցաւ,
զի
նա
կարգեաց
զլրմունս
Զատկաց
հինն
Իսրայէլի
յօր
ելիցն,
որ
յԵգիպտոսէ:
Զի
ի
գիշերին
յայն
արարին
զԶատիկն
եւ
կերան
զգառն
խորովեալ
եւ
ելին
յեգիպտական
ծառայութենէն:
Երկրորդ`
յետ
սորա
նորոգեաց
Եզրաս`
որդի
Սարսոնի,
զԺԹ.
(19)
երեակն,
զտումար
եբրայեցւոց
Լուսնի`
յետ
Ռ.
(1000)
ամի
յելիցն
յԵգիպտոսէ:
Եւ
յետ
Շ.
(500)
ամի
դարձի
գերութեան,
յորժամ
պատարագեցաւ
Քրիստոս
ի
վերայ
խաչին,
եղեւ
կատարումն
օրինաց
մարգարէից:
Երրորդ`
յետ
սորա
Ըռըստակէս
Աթենացի
արար
տումար
հռոմայեցւոց
աշխարհին
եւ
թուեաց,
թէ
առաջին
ապրիլի
է
սկիզբն
արարչութեան,
վասն
զի
ի
չորրորդումն
աւուր
ստեղծ
Աստուած
զԱրեգակն
եւ
զԼուսին,,
եւ
վասն
այնորիկ
ի
չորիցն
ապրիլի
է
սկիզբն:
Եւ
ի
ԺԴ.
(14)իցն
նիսանայ
կարգեցին
զԺԹ.
(19)
երեակ
բոլորին,
որ
ի
միում
աւուր
սկիզբն
առնուն
եւ
ի
միում
աւուր
կատարին:
Չորրորդ`
զկնի
սորա
Ղեւոնդ`
հայրն
Որոգինէի,
արար
զլրումն
Զատկաց
եթովպացւոց
եւ
եգիպտացւոց:
Հինգերորդ`
յետ
սորա,
որդի
նորա
արար
զլրումն
Զատկաց
արաբացւոց
եւ
մակեդոնացւոց:
Վեցերորդ`
Անատոլիս
Արիոպագացի
արար
զլրումն
Զատկաց
յունաց
եւ
ասորւոց:
Եօթներորդ`
յետ
սորա
Անղէս
արար
զլրումն
բիւթանացւոց
եւ
կապադովկացւոց:
Ութերորդ`
յետ
սորա
Դիոնեսիոս
Արիոպագացի
արար
զլրումն
աթենացւոց:
Իններորդ`
յետ
սորա
Անդրէաս
Բիւզանդացի,
եղբայր
Մագնոսի
եպիսկոպոսի,
արար
միաբանութիւն
ամենայն
տիեզերաց
լրմանց
ԺԹ.
(19)
երեկաց,
կրկնակաց,
վերադրաց
եւ
տարեւմտից
եւ
այլ
զանազան
խորհրդոց:
Վասն
զի
գայր
առ
նա
Հոգին
Սուրբ
եւ
աղբիւրացուցանէր
զնա
քան
զծովն
ովկիանոս,
որ
քննէր
զվերին
կիսագունդն
եւ
զներքին
կիսագունդն:
Տասներորդ`
յետ
սորա
Անանիա
Շիրակացին
արար
զլրումն
Հայոց
Մեծաց:
Իսկ
ի
ժամանակս
ամբարիշտ
թագաւորին
Յուստինիանոսի
եղեւ
լրումն
Մ.
(200)
ամի
կարգացն
Անդրէասայ:
Եւ
սկսան
շփոթել
լրմունք
Զատկաց
եւ
գիրք
արուեստական
տումարաց:
Իսկ
այր
մի
ի
ճշմարտագունիցն
ուսումնասիրաց
յեգիպտական
մայրաքաղաքէն
յԱղեքսանդրեայ`
Էաս
անուն
կոչեցեալ,
ձայն
արկեալ
առ
ինքն
ժողովէ
եւ
հավաքէ
զայրս
կորովամիտ`
զԱդդա
ի
Գամրաց,
զՓենեհեզ
ի
Հրէաստանէ,
զՅոհան
ի
Արաբիոյ,
զՅովբել
յԵթովպիոյ,
զՍերգ
ի
Մակեդոնիոյ,
զԳիգան
յԱսորոց,
եւ
այլ
ԼԶ.
(36)
արամբք
հաւատարմօք
խորհէին
գտանել
զդարձ
Արեգական
եւ
Լուսնի
ի
միում
ամի:
Եւ
գտին
զայս
լեալ
ի
ԻԸ.
(28)
ԺԹ.
(19)
երեակսն:
Ապա
դնեն
զօր
լրմանն
ՇԼԲ.
(532)
ամի
անսխալ`
զաւարտն
գտեալ
ի
մարտի
ԻԵ.
(25)
եւ
սկզբնաւորեալ
յապրիլի
ԺԳ.
(13)-իցն:
Եւ
վասն
զի
անցեալ
էր
Թ.
(9)
ամ
ի
սկզբանէ
բոլորին`
կարգեցին
զապրիլի
Դ.
(4)ն
եւ
ասացին
թուական
Հայոց`
Ժ.
(10):
Ուստի
եւ
սահմանեցին
երթալ
ի
թուէն
Թ.
(9)
եւ
զայլն
երթալ`
ԺԹ.
(19),
ԺԹ.
(19)
եւ
ի
Դ.
(4)իցն
ապրիլի
գտանել
զօր
լրմանն:
Իսկ
այր
ոմն`
Իրիոն
անուն,
ի
դրան
ամբարշտին
Յուստինիանոսի,
քամահանս
վարկուցեալ
զոչ
կոչելն
զնա
ի
ժողովն,
կամեցաւ
տապալել
զկանոնեալ
արհեստն:
Խախտեաց
զապրիլի
ԺԷ.
(17)ն
ի
ԺԶ.
(16)
եւ
զապրիլի
Զ.
(6)ն`
ի
Ե.
(5),
որով
գտանի
սխալ
պասեքն
Սուրբ`
յառաջեալ
միով
շաբաթով:
Եւ
այս
ոչ
յամենայն
ԺԹ.
(19)
երեակ
բոլորի,
այլ
Ը.
(8)
անգամ
պատահեալ
ի
շրջանին`
պատճառելով
զժողովումն
Ե.
(5)
եկի
մասանց,
զոր
կոչէ
«օր
եկամուտե
եւ
դնէ
ի
վերայ
յարակային:
Եւ
այսպէս
ընդ
սխալանօք
գայ
եւ
հանդիպի
ի
ներքոյ
հասարակածին
եւ
փակի
ընդ
նզովիւք
գրելեացն,
զի
գրեալ
է,
թէ
անիծեալ
է,
որ
առնէ
զլրումն
յառաջ,
քան
զհասարակածն:
Արդ`
Իրիոն
թէպէտ
եւ
բազում
անգամ
կարծէր
ճարտարանալ,
սակայն
ոչ
զերծանի
ի
նզովից`
նմանեալ
յայնմ,
որ
սակաւ
աղօթէ
եւ
բազում
հայհոյէ:
Արդ`
եդաւ
Շ.
(500)-եակ
բոլորն
յԼԱ.
(31)
ամի
թագաւորութեան
Յուստինիանոսի
կայսերն
եւ
ի
ԻԸ.
(28)`
Խոսրովու
պարսից
արքային,
զի
յԼ.
(30)
ամին
Մ.
(200)եակն
Անդրէասայ
կատարեցաւ
եւ
աւարտեալ
վճարեցաւ:
Եւ
յԼԱ.
(31)`
Շ.
(500)եակ
շրջանն
ի
Աղեքսանդրացւոց
եդաւ,
զի
ընդ
լինել
վախճանի
Մ.
(200)
եկին
Անդրէասայ
եղեւ
սկիզբն
Շ.
(500)
եկին:
Եւ
գլուխ
շրջանին
Մ.
(200)
եկին
Անդրէասայ
ապրիլի
Դ.
(4)ն
է:
Եւ
Ժ.
(10)
անգամ
ԺԹ
(19)
երեակն
պատեալ
զանձամբ
յապրիլի
չորիցն
եւ
ի
ԺԱ.
(11)
անգամն
ընթացեալ
այլեւս
Ժ.
(10)
ամ
եւ
հասեալ
ի
մարտի
ԻԵ.
(25),
վճարեցաւ
Մ.
(200)եակն
Անդրէասայ:
Եւ
թուականս
Հայոց
եդաւ
ի
մարտի
ԻԵ.
(25)ն,
որ
վերջին
ամ
էր
երկերիւրին
Անդրէասայ:
Բայց
ծանիր,
որդի,
զի
յախմար
գրչէ
ապականեալ
է
բազում
ինչ
ի
մասանց
տումարական
արհեստիս,
նաեւ
ի
մեկնութիւնս
վասն
զթիւսն
յաւել
եւ
պակաս
գրելոյ:
Զի
տումարի
գրողն
պարտ
է,
զի
քաջ
վերահասու
լինի
տումարական
մակացութեան
եւ
ապա
համարձակի
ի
գրելն,
զի
տումարս
ոչ
է
իբրեւ
զայլ
գրեանս:
Թէպէտ
եւ
սխալն
յամենայն
գիրս
ոչ
մեկնի,
բայց
թէ
պատահէ
յայլսն,
կարողութիւն
է
վարդապետաց
այլ
իմն
մտօք
ուղղել
զայն,
բայց
ի
տումարական
գիտութիւնս
անկարելի
է.
զոր
օրինակ`
մէկն
անկարելի
է
լինել
Բ.
(2)
կամ
Բ.
(2)ն`
Ա.
(1):
Այսպէս
անկարելի
է
թիւ
մի
աւելի
կամ
պակաս
գրել,
թէ
ոչ`
սխալէ
զարուեստն:
Եւ
օրինակ
քեզ
Իրիոն.
արդ`
յորժամ
երանելին
Եւսեբի
ժամանակագիրն
ժողով
արար
ԾԲ.
(52)
իմաստասիրօք
ի
Կոստանդնուպօլիս,
որ
է
մայրաքաղաք
ամենայն
իմաստասիրաց,
եւ
կարգեաց
զՇ.
(500)-եակն,
իսկ
Իրիոն
աւարիկ
գիտնականն
հոռոմոց,
ոչ
կոչեցաւ
ի
ժողովն
յայն:
Այլ
յորժամ
եկն
ի
հեռի
ճանապարհէն,
յոր
եւ
երթալն
էր,
մախացեալ
ըստ
իրսն
այն
եւ
զապրիլի
Զ.
(6)ն
Ե.
(5)
ասաց
եւ
ելից
զԿոստանդնուպօլիս:
Իսկ
ապրիլի
Զ.
(6)ն
յայնմ
ամի
կիրակի
հանդիպի,
բայց
մեք
ի
միւս
այլ
կիրակին
անցուցանեմք
զԶատիկն,
իսկ
Ե.
(5)
երորդ
օրն
շաբաթ
լինի,
եւ
նոքա
զլրումն
ի
տեղին
առնեն
եւ
ուտեն
զԽաչելութեան
շաբաթն:
Ահա
տես,
զի
թէ
մէկ
թիւն
զնա
անիծից
մատնեաց
քան
եւս
առաւել
այլ
յոլովն:
Վասն
որոյ
մեծաւ
աշխատութեամբ
մեք
զթիւրեալսն
ուղղեմք,
բայց
ոչ
սակաւ
երկիւղ
է
մեզ
ի
վերստին
թիւրելոյ
յախմար
գրչաց:
Եւ
վասն
Հայոց
թուականիս
իմա,
զի
ոմանք
գրեալ
են
զվախճան
Մ.
(200)
եկին
Անդրէասայ
եւ
սկիզբն
թուականիս
Հայոց
եւ
զՇ.
(500)եակ
բոլորին`
լինել
յԼԱ.
(31)
ամի
թագաւորութեան
Յուստինիանոսի
ամբարիշտ
կայսերն
եւ
ի
ԻԸ.
(28)`
Խոսրովու
պարսից
արքային:
Եւ
այլք
յԼԴ.
(34)ն
եւ
ոմանք`
յԼԶ.
(36)ն
եւ
այլք`
աւելի
եւ
նուազ:
Եւ
ով
ոք
որ
զարհեստն
ոչ
գիտէ,
սոցա
զթիւրն
եւ
զուղիղն
ոչ
ճանաչէ,
նաեւ
ոչ`
զվնասն:
Արդ`
ամենայն
թիւր
եւ
սխալ
ի
բուն
սկզբանէն
ճանաչի
եւ
անդ
ուղղի:
Եւ
ի
բուն
եւ
սկիզբն
սոցա`
Հռոմայեցւոց
թուականն,
եւ
վկա`
ամք
Ծննդեանն
Քրիստոսի:
Արդ`
յառաջնումն
ամի
թագաւորութեան
Փիլիպոսի
կայսերն
լցաւ
Ռ.
(1000)
ամ
շինութեան
քաղաքին
Հռոմայ:
Եւ
յերկրորդ
ամի
նորին
Փիլիպոսի
եդին
թուական
Հոռոմոց
երկրորդումն
Ռ.
(1000)
եկին,
եւ
էր
ի
Քրիստոսէ
ՄԽԹ.
(249)
ամ:
Եւ
սկիզբն
թուականիս
մերոյ
էր
ՇԾԳ.
(553)
թիւն,
որ
ի
Քրիստոսէ,
բայց
ոչ
ըստ
դրութեան,
այլ
ըստ
թուելութեան,
զոր
յետոյ
բացայայտեցից:
Եւ
էր
թուական
Հոռոմոց
յայսմ
ամի
ՅԵ.
(305):
Արդ`
արա
Հոռոմ
թուական
եւ
տես.
կալ
զՀայ
թուականն
Ա.
(1)
եւ
բեր
ի
վերայ
ՅԴ.
(304),
լինի
ՅԵ.
(305)
ամ,
որպէս
եւ
այժմ
եւ
առ
յապայ:
Յորժամ
Հոռոմոց
թուական
առնեմք,
կալնումք
զՀայ
Մեծ
թուականն
եւ
ՅԴ.
(304)
ի
վերայ
բերեմք,
Հոռոմոց
Մեծ
թուական
է,
եւ
զշրջանսն
ի
բաց
գնամք`
Փոքր
թուական
է:
Եւ
աստ
լինի
Յուստինիանոսի
կայսերն
ԻԱ.
(21)
ամ
եւ
Խոսրովու`
ԺԸ.
(18)
ամ:
Իսկ
Մ.
(200)եակն
Անդրէասայ
առնու
վախճան
եւ
կատարումն
յԼ.
(30)
ամին
Յուստինիանոսի
եւ
ի
ԻԷ.
(27)`
Խոսրովու:
Եւ
էր
ապրիլէանց
խորանն
մարտի
ԻԵ.
(25),
որպէս
վերագոյն
ասացաք:
Եւ
դիր
թուականիս
մերոյ
աստ
եղեւ`
ի
լրումն
Մ.
(200)
եկին,
որ
էր
մարտի
ԻԵ.
(25):
Եւ
զի
ինն
ամ
անցեալ
էր
յապրիլի
չորիցն,
անուանեցին
զթուականն
մեր
իսկ
եւ
իսկ
ի
նոյն
կէտն,
յորում
պահու
եւ
եդին`
Ժ.
(10),
զի
յապրիլի
չորիցն
մինչ
ի
մարտի
ԻԵ.
(25)`
Ժ.
(10)
ամ
է
եւ
Ժ.
(10)
խորան:
-
Եւ
թէ
զայս
վասն
է՞ր
արարին,
զի
զթուականս
ի
մարտի
ԻԵ.
(25)
եդին
եւ
զսկիզբն
թուելոյն
յապրիլի
չորիցն
սահմանեցին:
-
Այս
է
պատճառն,
զի
գլուխ
լրմանց
շրջանին,
նաեւ
Շ.
(500)
եկի`
ապրիլի
Դ.
(4)ն
էր:
Եւ
կամեցան,
զի
թուականս
մեր
զսկիզբն
ի
գլխոյ
լրմանց
շրջանին
ունիցի,
որ
է
ապրիլի
Դ.
(4),
եւ
ոչ
յապրիլի
ԺԳ.
(13)
իցն,
զոր
նոքա
Շ.
(500)եկ
բոլորին
սկիզբն
եդին
եւ
վերջք`
զմարտի
ԻԵ.
(25)
արարին,
եւ
զնա
ԺԹ.
(19)
երեկի
ամ
անուանեցին:
Եւ
ԺԹ.
(19)
երեկի
մասունսն,
որ
ի
ԺԹ.
(19)
ամն
օր
մի
պակասի,
զայն
ի
մարտի
ԻԵ.
(25)ն
ի
վերադիրն
յաւելին,
զի
զԺԱ.
(11)
թիւն,
որ
հանապազ
յամենայն
ամի
ի
վերայ
հին
վերադրին
բերէին,
նա
ի
մարտի
ԻԵ.
(25)ն
ԺԲ.
(12)
բերէին:
Զի
որպէս
գլուխ
շրջանին,
որ
յապրիլի
Դ.
(4)ն
էր,
յապրիլի
ԺԳ.
(13)
փոխեցաւ,
նոյնպէս
եւ
ԺԹ.
(19)
երեկի
ամն,
որ
յապրիլի
ԺԵ.
(15)ն
էր,
նա
մարտի
ԻԵ.
(25)
փոխեցաւ:
Եւ
զայս
զի
փոխեցին
Էասանքն
ոչ
եթէ
զստոյգն
ոչ
գիտէին,
որ
սկիզբն
լրմանց
շրջանին
ապրիլի
Դ.
(4)
էր
եւ
կամ
զապրիլի
ԺԳ.
(13)
սկիզբն
ստոյգ
գիտացին:
Կարի
քաջ
գիտէին
զի
ապրիլի
Դ.
(4)ն
է
իսկապէս
գլուխ
շրջանին
լրմանց,
նաեւ
Շ.
(500)
եկի,
ուստի
եւ
ինքեանք
ի
չորիցն
ապրիլի
քննեալ
գտին
զՇ.
(500)
եկ
բոլորին,
այլ
յակամայ
կամօք
զայս
արարին,
զի
երբ
Մ.
(200)եակն
Անդրէասայ
ի
Ժ.
(10)
խորանն
ապրիլի
էառ
զլրումն,
որ
էր
մարտի
ԻԵ.
(25),
յայնժամ
ի
հարկէ
Շ.
(500)եակ
բոլորին
սկիզբն
ապրիլի
ԺԳ.
(13)
էր
եկ,
եւ
ԺԹ.
(19)
երեկի
ամ`
մարտի
ԻԵ.
(25)ն:
Եւ
սկսան
յապրիլի
ԺԳ.
(13)
իցն
ՇԼԲ.
(532)
ամաց
լրումն
առնել
եւ
վերադիր
եւ
Է.
(7)
երեակ
եւ
զաւուրն
պատկերն,
զի
յորժամ
վճարի,
դարձեալ
յառաջինն
դառնայ:
Եւ
թէ
ոք
ասիցէ,
-
ապա
ընդ
է՞ր,
յորժամ
այժմ
Հոռոմոց
թուական
առնեմք
զհանապազորդն
ոչ
ՅԴ.
(304)
ի
վերայ
բերեմք,
այլ
ՅԳ.
(303),
եւ
յորժամ
զթուական
Ծննդեանն
Քրիստոսի
առնեմք,
նա
զհանապազորդն
ՇԾԲ.
(552)
ոչ
բերեմք,
այլ
ՇԾԳ.
(553),
-
զայս
յաւելեալ
թիւն
արար,
յորժամ
նաւասարդն
զՅայտնութիւն
կոխեաց,
որպէս
բացայայտեցաք
ի
մեկնութիւն
թուականին:
Զի
ՅԴ.
(304)
էն
թիւ
մի
պակասեցուցին
եւ
ՅԳ.
(303)
արարին,
եւ
այսու`
զաւելի
թիւն
հանին,
զի
մի
խանգարեսցի
արուեստն
հոռոմոց:
Նոյնպէս
եւ
զՇԾԲ.
(552)ն
ՇԾԳ.
(553)
արարին,
զի
թուականն
Քրիստոսի
ըստ
մեր
յաւելեալ
թուոցս
հաւասար
գտցի:
Ապա
եւ
յայտնի
եղեւ,
զի
սկիզբն
դրման
թուականիս
մերոյ
եւ
լրման
Մ.
(200)
եկին`
յԼ.
(30)
ամին
Յուստինիանոսի
եղեւ
եւ
ի
ԻԷ.
(27)`
Խոսրովու,
որ
էր
մարտի
ԻԵ.
(25)ն:
Բայց
թուելն
թուականիս
մերոյ
ի
ԻԱ.
(21)
ամէն
Յուստինիանոսի
եղեւ,
ի
ԺԸ.
(18)
էն
Խոսրովու
յաղագս
յապրիլի
չորիցն,
զի
նա
եղիցի
սկիզբն
թուականիս
մերոյ,
որ
գլուխ
լրմանց
շրջանի
է,
նաեւ
ամենայն
Շ.
(500)եակ
շրջանի:
Իսկ
սկիզբն
Շ.
(500)եակ
բոլորին
Աղեքսանդրացւոց
յԼԱ.
(31)
ամին
Յուստինիանոսի
եղեւ
եւ
ի
ԻԸ.
(28)`
Խոսրովու,
զի
լրումն
Մ.
(200)
եկին
յԼԱ.
(31)
ամին
եղեւ:
Արդ`
զայս
վասն
այն
ցաւակցաբար
բացայայտեցաք
զստոյգն,
զի
հարքն
այսպէս
կանոնեցին,
զի
յորժամ
Զատկաց
լրումն
առնիցեմք,
ի
թուականէն
պարտիմք
Թ.
(9)
թիւ
ի
բաց
գնալ
եւ
զայլն
երթալ
ԺԹ.
(19),
ԺԹ
(19)
եւ
զմնացեալն
յապրիլի
ի
չորիցն
սկսանել
եւ
գտանել
զլրումն
Զատկին:
Վասն
զի
անցեալ
Թ.
(9)
ամն
ի
սկզբանէ
բոլորին
կարգեցին
զապրիլի
Դ.
(4)ն
եւ
ասացին
թուական
Հայոց`
Ժ.
(10):
Եւ
թէ
զԹ.
(9)
ոչ
երթամք
նա,
յայնժամ
գլուխ
թուականիս
մերոյ
մարտի
ԻԵ.
(25)ն
լինի:
Եւ
այս
մեզ
յոյժ
նախատինք
եւ
երես
ծեծանք
լինէր
ի
մերոց
եւ
յօտարաց
հանել
զթուականս
մեր
յերկուց
սկզբանց
ապրիլէանց`
ոչ
ունել
զսկիզբն
յապրիլի
չորիցն
եւ
ոչ`
ի
ԺԳ.
(13)իցն:
Վասն
այն
կամեցան,
զի
սկիզբն
թուականիս
մերոյ
ի
գլուխ
շրջանացն
լիցի
եւ
մանաւանդ
զի`
յապրիլի
չորիցն:
Իսկ
վնաս
այս
է.
յորժամ
զթիւն
առաւել
եւ
նուազ
գրեն,
քան
զորս
գրեցաք,
կրկին
է
վնասն`
նախ
զի
արուեստ
լրմանցն
սխալի
եւ
ոչ
գայ
ուղիղ
եւ
երկրորդ`
զի
թուականս
մեր
յապրիլի
չորիցն
ի
դուրս
անկանի,
յորժամ
յԼԴ.
(34)ն
եւ
կամ
այլ
առաւել
եւ
նուազն
Յուստինիանոսի
ասեն:
Այլ
եւ
զայս
գիտելի
է,
զի
յոյնք
եւ
ասորիք
եւ
եգիպտացիք
եւ
եթովպացիք
զհանապազորդն
Զատկաց
քան
զԽԶ.
(46)ն
ի
վայր
գրեցին:
Եւ
զայս
վասն
առաւելութեան
կիսակացն
արարին
ասեն,
զի
մի
յաւելոյն
ի
բաց
երթիցեն
զկիսակսն,
բայց
միայն`
զվերադիրն,
վասն
այն
զհանապազորդն
պակասեցուցին:
Բայց
ոչ
հաճելի
թուեցավ,
որպէս
եւ
ոչ`
Խ.
(40)ն
Հայոց:
Փառք
անբաժանելի
երրեակ
անձնաւորութեան
եւ
միակ
բնութեան`
Հօր
եւ
Որդւոյ
եւ
Հոգւոյն
Սրբոյ,
յաւիտեանս
յաւիտենի,
ամէն:
Արդ,
ով
րաբունի
եւ
աստուածային
իմաստութեան
ցանկացող,
հոգեւոր
որդեակ
իմ
եւ
եղբայր
բաղձալի
վարդապետ
Թովմա`
Առաջնորդ
աստուածաբնակ
քրովբէագումար
հռչակաւոր
սուրբ
ուխտի
Մեծոփոյ
վանք
անուանելոյ,
ահա
եւ
զայս
եւս
զխնդիր
քո
կատարեցի
բազում
աշխատութեամբ:
Եւ
առցես
զսա
եւ
ըստ
ուշիմ
եւ
նրբահայեաց
մտաց
քոց
որոնեսցես,
զպակասն
լցուսցես
եւ
զաւելորդն
կշռեսցես,
եւ
զոր
ինչ
հաւանական
գտցես,
Տեառնն
մատուցանիցես
զշնորհս
եւ
զփառս,
զի
նորա
են
գանձք
իմաստութեան:
Եւ
յոչ
հաւանականսն
տկարութեանս
մեր
ներեսցես,
զի
խնդիր
քո
ի
վեր
է,
քան
զկար
մեր:
Այլ
սիրով
քո
խնդրելոյդ
յաղթեալ`
ձեռն
արկեցաք
օժանդակութեամբ
Հոգւոյն
Սրբոյ,
որ
ոչ
անտես
առնէ
զշահս
հասարակաց
օգտութեան:
Վասն
որոյ
աղաչեմ
զքոյին
հեզութիւնդ
սիրով
բաղձանաց,
զի
յիմաստասիրելն
քո
քոյովդ
հանդերձ,
զհոգւոյ
աղքատս
քո`
զՅակոբ
Ղրիմեցի
սոսկ
անուամբ
վարդապետս
եւ
ի
հառաչալիր
յաղօթս
քո
մի
մոռասցես,
այլ
ի
յիշելն
քո
եւ
զԱստուած
ողորմին
յիշեսցես:
Ողջ
լեր
ի
Տէր: