Յիշատակարան. Մասն I (1763-1767)

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յերապօլսոյ Առաջնորդ Պետրոս վարդապետն, ՚ի սուրբ Աթոռս ընդ ուխտաւորացն, ունելով ՚ի ժողովրդականաց Քաղաքին իւրոյ զմահսարական բազմակնիք թուղթս առ սրբազան Վեհըն, այնր աղագաւ, զի ձեռնադրեսցէ եպիսկոպոս եւ դարձուսցէ վերստին Առաջնորդութեամբ: Այլ զի գրեալ էին յառաջ քան զայս գանգատանաց մահսարս զսմանէ առ սրբազան Վեհն ՚ի Քաղաքէ անտի, եւ ՚ի Կարին բնակօղ Արապկերցիքն (զմիոյն որոց ասացեալ ՚ի պատմութեան անցելոյ ամին ՚ի Սեպտեմբերի Ժ, եւ ՚ի Հոկտեմբերի ԻԸ, ՚ի թղթոջ Տէր Պետրոսին, եւ յայլս տեղիս): Եւ մինն ընդ ինքեան իսկ եկեալ ժամանեաց ՚ի ձեռս սրբազան Վեհին: Որք վկայէին զչարեաց նորին, եւ զանարժան գոլոյ, եւ բաժանեալ էին զապօրինութիւն նորին ՚ի յութն գլուխս: Որոց առաջինն էր թէ` ՚ի տօնի երից սուրբ ժողովոցն զ՚ով հրաշալի Շարականն ո'չ տայ ասել յեկեղեցիս: Երկրորդն թէ` զԴեկտեմբերի ԻԵ երորդ օրն, կիրակի տայ պահել ժողովրդեանն: Երրորդն թէ` ՚ի Քառասնորդաց պահոց առաջի չորեքշաբաթի աւուրն զ՚ապաշխարանաց կարգն ո'չ թողու կատարել: Չորրորդն թէ` յաւուր Ուրբաթու հրաման տայ պսակ դնել: Հինգերորդն, թէ` զՀայոց դատաստանագիրքն ո'չ ընդունի, եւ ֆռանկաց գրով դատաստան առնէ: Վեցերորդն, թէ` զսրբոյն Գրիգորի Տեթեւացւոյ զԱյսմաւուրն ո'չ թողու ընթեռնուլ յեկեղեցիս: Եօթներորդն թէ` ՚ի քնոյ ելեալ առանց հսկման զՔրիստոս պատարագէ: Ութերորդն թէ` ՚ի յասելն մեր թէ գնա' յԱթոռն եւ կաթուղիկոսի կոնդակաւ եկ լեր մեր Առաջնորդ, նա գնացեալ առ դատաւորն ասաց թէ` սոքա թագաւորի հրամանի չեն հնազանդ, ինձ կասեն թէ` գնա' ՚ի ղզլբաշի երկրէն ֆարման բե'ր, որ զքեզ ընդունիմք: Եւ զայս ասելով զքաղաքս բազում տուգանաց մատնեաց: Յաղագս որոյ` գրեաց սրբազան Վեհըն առ համայն ժողովուրդսն Արապկերու Քաղաքին զթուղթ` զի զճշմարիտն գրեսցեն ինքեան միաբանութեամբ, թէ Առաջնորդն իւրեանց տէ'ր է վկայելոցս չարեաց թէ' ոչ: Գրելով եւ զվերոասացեալ յանցանսն, եւ դնելով զչարաչար նզովս եւ զանէծս զի ստուգապէս գրեսցեն զճշմարտութիւն կամ զստութիւնն: Ուստի` արգել աստ սրբազան Վեհըն զՊետրոս վարդապետն զԱռաջնորդ նոցին, մինչեւ գրեսցեն նոքա զնմանէ զճշմարիտ իմն վկայութիւն արժանաւորութեան կամ անարժանութեան, զի յայնժամ ըստ այնմ արասցէ: Գրեաց նաեւ զթուղթ առ Արապկերցի Մուրտիկեանց մահտեսի Փիլիպպոսն` որ ՚ի Կարին բնակէր, այսր աղագաւ եւ ըստ վերոասացելոյն: Օրինակ հասարակ թղթոյն տեսցի ՚ի բոլորագրահամար տետրոջն, յերեսն ՃԼԷ: Զորս յղեաց Պետրոս վարդապետն ՚ի ձեռն ումեմն փայեկի: Յուլիս Ա: